2. ԲՌԵԻՆ
Ասում են, որ այդ ցեղերը կռվի մեջ
սարսափելի էին: Առանց հագուստի,
կապույտ ներկված ռազմիկներն
արդեն իսկ վախ էին ներշնչում
թշնամուն, ինչի մասին գրում է նաև
Հուլիոս Կեսարը: Նրանց մազերը
պատված էին կարմիր ներկով, իսկ
մարմինը՝ դաջվածքներով: Ո՞ր ցեղերի
մասին է խոսքը:
4. ԲՌԵԻՆ
Այդ գործընթացը սկսվեց 1370թ
ապրիլի 22-ին Ֆրանսիայի
թագավոր Կարլ V-ի
հրամանով, Փարիզը
անգլիացիներից պաշտպանելու
համար: Ասացեք, թե ինչի
կառուցումն էր սկսվել այդ օրը, եթե
այսօր այն այլևս գոյություն չունի:
6. ԲՌԵԻՆ
1990թ սկզբին աշխարհում հաշվվում
էր 170 ինքնավար
հանրապետություն, իսկ մարտ ամսին
Նամիբիան դարձավ 171-րդը: Մայիսին
միավորվեցին Հյ. ու Հվ. Եմենները, և
հանրապետությունների թիվը մեկով
նվազեց: Ինչո՞ւ հոկտեմբերին դրանց
քանակն իջավ 169-ի:
8. ԲՌԵԻՆ
Ք.ա. 218թ Հաննիբալ զորավարն
անցավ Ալպերը: Բավական ժամանակ
անց դա արեցին նաև Սուվորովն ու
Նապոլեոնը, բայց նրանցից ոչ ոքի
չհաջողվեց այնպես զարմացնել
հռոմեացիներին, ինչպես Հաննիբալը
կարողացավ: Ովքե՞ր կամ ինչե՞րը
դարձան այդ հաջողության
գրավականը:
10. ԲՌԵԻՆ
Օսմանյան սուլթան Օրհանի վեզիրը
նրան խորհուրդ տվեց, թե ինչպես
վարվել կամավոր կամ ստիպողաբար
իսլամ ընդունածների հետ: Այդ
երիտասարդների առջև կանգնեց ձեռքը
վեր բարձրացրած դերվիշն ու օրհնեց.
«Թող կոչվեն նրանք …, թող փայլեն
նրանք քաջությամբ»: Լրացրեք դերվիշի
խոսքից բաց թողնված բառը:
12. ԲՌԵԻՆ
19-րդ դարի կեսին այդ կայսրությունն
ուներ ամենամեծ թվով գաղութները`
համարելով դրանք բարեկեցության
գլխավոր աղբյուր: Հպարտությամբ
հաճախ ասում էին, որ այդ
կայսրությունում «արևը երբեք մայր չի
մտնում, և արյունը երբեք չի չորանում»:
Ո՞րն էր այդ կայսրությունը:
16. ԲՌԵԻՆ
Իռլանդիայի դրոշը երեք գույն ունի`
կանաչ, սպիտակ ու նարնջագույն:
Սպիտակը խաղաղության
խորհդանիշն է, իսկ ինչերի՞ կամ
ո՞ւմ պայքարն են խորհրդանշում
մյուս երկու գույները:
18. ԲՌԵԻՆ
Ռուսական բանակի տարած
հաղթական ճակատամարտերից
մեկը Լոմոնոսովն այսպես է
նկարագրում. «Այդժամ, տեսնելով
յուրայինների փախուստը, Լուսինը
նրանց երեսից ամաչեց»: Ովքե՞ր էին
փախչողները:
20. ԲՌԵԻՆ
Կոստանդին IV կայսեր օծումից հետո
նրա եղբայրներ Տիբերիոսն ու
Հերակլիոսը ներկայացան
իշխանությունը կայսեր հետ բաժանելու
պահանջով: Նրանք օգտագործում էին
մի հասկացություն, որը տարածված էր
դարձել 2-րդ դարում ու հիշատակվում
է քրիստոնեության մեջ: Ո՞րն էր այդ
հասկացությունը: