SlideShare a Scribd company logo
1 of 31
 
Անտառների դասակարգումը Բաոբաբներ Մադագասկարի անտառում Կախված տեղից, անտառների տարիքից, նրանց տեսակից՝ գոյություն ունեն անտառների մի քանի դասակարգումներ։ Կախված աշխարհագրական լայնությունից՝ տարբերում են՝ Թաց արևադարձային անտառներ (սելվա, գիլեա, ջունգլիներ)՝ հասարակածային մշտադալար անտառներ, ունեն ֆլորայի և ֆաունայի մեծ տեսականի։ Մեծ հարկայնությունը միայն փոքր քանակությամբ լույս է թույլ տալիս ներթափանցել ներքին հարկեր։ Բոլոր արևադարձային անտառների կեսից ավելին արդեն ոչնչացված է։ Դասական օրինակ կարող են լինել Ամազոնիայի, Հնդկաստանի և Կոնգո գետի ավազանի ջունգլիները։ Կաատինգա՝ չոր տերևաթափվող արևադարձային անտառներ (երաշտի ժամանակ տերևաթափ են լինում) : Ավստրալիայի էվկալիպտի անտարներ՝ մշտադալար մերձարևադարձային անտառներ։ Տերևաթափվող անտառներ (լայնատերև և մանրատերև). Հիմնականում գտնվում են հյուսիսային կիսագնդում։ Շնորհիվ լույսի թափանցման՝ կյանքը ներքին հարկերում ավելի ակտիվ է։ Տայգա՝ փշատերև անտառ, ամենատարածվածն է։ Ներառում է Սիբիրի, Կանադայի, Սկանդինավիայի, և Ալյասկայի անտառների 50%-ից ավելին։ Հարավային Ամերիկայումգոյություն ունեն նաև առաուկարիային պուրակներ։ Ֆլորան հիմնականում ներկայացված է մշտադալար փշատերև անտառներով և բույսերով։ Խառը անտառներ՝ անտառներ, որոնցում աճում են ինչպես տերևային, այնպես էլ փշատերև ծառեր։ Տարածված է գրեթե ողջ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում։
Շրջակա միջավայրի և անտառի փոխազդեցությունը անտառ Չեռնոգորիայում Անտառը փոխազդում է շրջակա միջավայրի հետևյալ բաղադրիչների հետ՝ Արևային էներգիա. Անտառային գոյության հիմնական աղբյուրներից է։ Շնորհիվ արևի էներգիայի՝ անտառն իրագործում է ֆոտոսինթեզի գործառույթը։ Հիդրոսֆերա. Անտառն անմիջականորեն մասնակցում է բնության մեջ ջրի շրջապտույտի և այդպիսով փոխազդում է հիդրոսֆերայի հետ։ Մթնոլորտ. Անտառը մասնակցում է բնության մեջ թթվածնի շրջապտույտին ամենաակտիվ կերպով։ Շնորհիվ անտառի հսկայական ծավալի՝ մեծ ազդեցություն ունի երկրի մթնոլորտի գազաբաղադրության վրա։ Կենդանական աշխարհ. Անտառը բազմաթիվ կենդանիների բնակության միջավայրն է։ Կենդանիներն իրենց հերթին անտառում սանիտարի դեր են կատարում։ Մարդ. Անտառը հսկայական նշանակություն ունի մարդու առողջության և կենսագործունեության համար։ Մարդակն կենսագործունեությունն իր հերթին ազդում է անտառի վրա։ Լիտոսֆերա. Լիտոսֆերայի վերին շերտերի կազմությունը կապված է համապատասխան տեղերում անտառի աճելու հետ։
 
«Անտառնե՞րը մարդկանց համար, թե՞ մարդիկ`անտառների»   Մենք թերագնահատում ենք անտառների նշանակությունը և հաճախ մոռանում, որ դա կենսոլորտի կարևորագույն օղակներից մեկն է` անտառների պահպանման հետ ուղղակիորեն կապված է մոլորակի պահպանման խնդիրը, սակայն նման մոտեցում են ցուցաբերում միայն էկոլոգները: Այս մասին այսօր «Անտառնե՞րը մարդկանց համար, թե՞ մարդիկ`անտառների» թեմայի քննարկման ընթացքում, որը տեղի է ունեցել Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամրջի շրջանակներում, ասաց Հանրային խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, էկոլոգ Կարինե Դանիելյանը:    Նրա խոսքերով` ողջ աշխարհում անտառների պահպանման խնդիրը շատ սուր է դրված: «Եթե մենք չենթարկվենք կենսոլորտի կանոններին, ապա կբնաջնջվենք մոլորակի երեսից», - ընդգծեց Կարինե Դանիելյանը:    Իսկ ի՞նչ են անում կառավարություններն անտառների պահպանման, վերականգնման և մակերեսների ընդլայնման համար: «Հայանտառ» ՓԲԸ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի խոսքերով` ոլորտում 20 տարվա ընթացքում ներդրումների բացակայության պատճառով լուրջ առաջընթաց չի արձանագրվել: «Մենք ավելի շատ խնդիրներ ունենք, քան ձեռքբերումներ», - նշեց նա:  
Այնուամենայնիվ, Ռուբեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ UNDP-ի և WWF-ի հետ համատեղ իրականացված ծրագրերի շրջանակներում վերջին տարում ծառատունկ է եղել մոտ 150 հեկտար: Նշենք, որ Հայաստանի անտառածածք տարածքները կազմում են 12 %: Մեր մոտ ներկայացված է 3.5 հազար բուսական տեսակ, դա ողջ Կովկասում ներկայացված բուսական տեսակի կեսն է:   Ուկրաինայի Անտառային ռեսուրսների պետական կոմիտեի ներկայացուցիչը կարևորեց էկոլոգիական կրթությունը մանուկ հասակից: Նա տեղեկացրեց, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Անտառային ֆորումի 9-րդ նստաշրջանի նախաշեմին իրենք նախաձեռնելու են «Տնկիր քո ծառը» միջոցառումը, իրականացվում են ոլորտին միտված բազմաթիվ օրենսդրական բարեփոխումներ:   Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա այնտեղ ՌԴ Անտառային տնտեսության դաշնային գործակալության Անտառների օգտագործման և վերարտադրության վարչության պետ Ալեքսանդր Մարիևի խոսքերով` այդ ոլորտը կարևորագույններից մեկն է և 2010 թ. ամռանը տեղի ունեցած հրդեհների հետևանքով լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել օրենսդրությունում:    Ամենաանմխիթար վիճակում է գտնվում Աստանան, այնտեղ կանաչապատ տարածքը կազմում է ընդամենը 4.5% և տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակի պատճառով դրական փոփոխությունները շատ դանդաղ են իրականացվում:
Անտառի նշանակությունը մարդու կենսագործունեության համար Խառը անտար ձմռանը, Լեհաստանում Հնում Ռուսիայում ասում էին. «Անտառի մոտ ապրել, նշանակում է սոված չլինել. Անտառը թագավորից հարուստ է։ Անտառը ոչ միայն գայլին, այլ նաև մարդուն է կուշտ կերակրում։» Կարելի է առանձնացնել տնտեսական նպատակներով անտառի օգտագործման հետևյալ հիմնական ուղղությունները։ Սննդի աղբյուր (սնկեր, հատապտուղներ, գազաններ, թռչուններ, մեղր), Էներգիայի աղբյուր (փայտ), Արտադրության հումք (թղթի արտադրություն), Բնական գործընթացների կագավորիչ (անտառատնկումներ քամահարությունից հողը պաշտպանելու համար) Այսօր անտառատնկումների ծավալը երբեմն մի քանի անգամ գերազանցում է նրա վերականգնման բնական ծավալը։
Անտառի նշանակությունը մարդու առողջության համար Տնջրի՝ հսկա սոսի Արցախի Սխտորաշենգյուղում Անտառն մեծ սանիտարահիգիենիկ և բուժիչ նշանակություն ունի։ Բնական անտառների օդում կա ավելի քան 300 անուն տարատեսակ քիմիական միացությունների։ Անտառներն ակտիվորեն վերափոխում են մթնոլորտային աղտոտվածությունները, հատկապես գազանմանները։ Առավել թթվայնացնող ունակություններն ունեն փշատերև անտառները (գիհի, եղևնի, սոճի), ինչպես նաև կեչու և լորենու որոշ տեսակներ։ Անտառն ակտիվորեն կլանում է արտադրական աղտոտվածությունները, հատկապես փոշին ու ածխաջրածինները։ Անտառը (հատկապես փշատերև) արտադրում է ֆիտոնցիդներ՝ բակտերիցիդ (մանրեասպան) հատկություններով օժտված նյութեր։ Ֆիտոնցիդները սպանում են ախտածին մանրեները։ Որոշակի չափաբաժիններով դրանք բարերար ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա, ուժեղացնում են աղեստամոքսային տրակտի շարժողական և արտադրողական ֆունկցիան, նպաստում են նյութափոխանակության լավացմանը և խթանում են սրտի աշխատանքը։ Դրանցից շատերը ինֆեկցիոն հիվանդության հարուցիչների թշնամիներն են, բայց եթե քիչ են։ Բարդու բողբոջների, անտոնովյան խնձորների, էվկալիպտի ֆիտոնցիդները ոչնչացնող ազդեցություն ունեն գրիպի վիրուսի վրա։ Սենյակ բերված եղևնիի ճյուղը տաս անգամ քչացնում է մանրեների քանակությունն օդում, հատկապես կապույտ հազի և դիֆտերիայի։ Կաղնու տերևները ոչնչացնում են որովայնային տիֆի և դիզինտերիայի բակտերիաները։  
Իրավիճակն անտառների հետ վատթարանում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում «Իրավիճակն անտառների հետ վատթարանում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում»,-Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամրջի ժամանակ հայտարարել է բնապահպան, ՀՀ բնապահպանության նախկին նախարար, «Հանուն մարդկության կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը : Ըստ նրա, տիեզերական դիտարկումների տվյալները զգալիորեն տարբերվում են պաշտոնական տվյալներից, որոնք ներկայացնում են պետությունները: «Իրավիճակն աշխարհում շատ ավելի վատ է, քան ներկայացվում է: Հարկ է նշել, որ այս առումով լավատես է մեր երկիրը: Այդ հարցը մենք ներկայացրել ենք կառավարությանն ու ներկայացրել ենք միջազգային կառույցներին»,-ասել է Դանիելյանը: Նա նշել է, որ «մենք թերագնահատում ենք անտառների նշանակությունը: Իսկ անտառների պահպանումը կենսոլորտի պահպանման երաշխիք է հանդիսանում»,-նշել է նա:
Փորձագետը հավելել է նաև, որ բնապահպանները վաղուց արդեն եկել են այն եզրակացության, որ հատել կարելի է միայն արհեստական, աճեցված անտառները: «Տասնամյակներ են հարակվոր, որպեսզի ձևավորվի անտառը իր ողջ կենսաբազմազանությամբ, իր ֆլորայուվ և ֆաունայով»,-ասել է նա: Իր հերթին «Հայանտառ» ՓԲԸ-ի գլխավոր անտառապահ Ռուբեն Պետրոսյանը նշել է, որ վերջին 5 տարում Հայաստանում տնկվել է 3 հազար հա անտառ: «Քանի որ անտառային հատվածի տեխնիկական ապահովումը այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, մենք ավելի շատ խնդիրներ ունենք, քան նվաճումներ: Բացի այդ, նա նշել է, որ անտառների ոչնչացմանը այժմ նպաստում է ոչ միայն մարդկային գործոնը, այլ նաև բնակլիմայական:
Բնապահպան. «Մենք կանգնած ենք լուրջ որոշումներ կայացնելու շեմին» «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը այսօր կայացած Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամուրջին նշեց, որ այն մարդիկ, ովքեր որոշումներ են ընդունում, ավելի շատ անտառը դիտարկում են մարդկանց համար, իսկ էկոլոգները` մարդիկ անտառի համար: Հիշեցնենք, որ տեսակամուրջի թեման էր «Անտառնե՞րը մարդկանց համար, թե՞ մարդիկ անտառների»: «Մեծ տարբերություն կա մոտեցումներում և անգամ տարբերություն կա իրավիճակը ընդունելու առումով. մենք չենք գնահատում անտառների նշանակությունը»,- շեշտեց Կ. Դանիելյանը և հավելեց, որ ակնհայտ է, որ գնալով աշխարհում իրավիճակը վատթարանում է: Բանախոսի կարծիքով, միջազգային հասարակայնությունը պետք է գնահատի այն երկիրը, որը պահպանում է անտառը, և դա արտահայտվի ֆինանսապես: «Մենք կագնած ենք լուրջ որոշումներ կայացնելու շեմին»,- հայտարարեց բնապահպանը: Կարինե Դանիելյանը հիշեցրեց Հնդկաստանի վարչապետ Ռաջիվ Գանդիի խոսքը 1992թ.-ին Ռիոյի Երկրին նվիրված գագաթաժողովում, երբ նա, դիմելով արևմտյան քաղաքակրթության կրողներին, ասաց. «Այդ դուք եք մեղավոր այն բանի համար, ինչ տեղի է ունենում մոլորակի վրա, դուք եք մարդուն վեր դասել բնությունից, Ձեր ամբիցիաներն են կործանում մոլորակը»: 
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՆԱՑԵԼ Է  9 %  ԱՆՏԱՌ Օրերս մատենադարանի մոտակայքում ոստիկանները արգելել են Վրաստանից բերված սոճիների վաճառքը: Օրենքը չի արգելում ներկրված եղեւնիների կամ սոճիների վաճառքը: «Շրջակա միջավայրի իրավական պաշտպանության» կենտրոնի նախագահ Աիդա Իսկոյանի հավաստմամբ՝ պարզապես տեղում վաճառողները պարտավոր են ցույց տալ համապատասխան փաստաթուղթ, որում նշված կլինի եղեւնիների հատման վայրը եւ օրը: Հայաստանում 9 տոկոս անտառ է մնացել, որից 25 տոկոսը Լոռու անտառներն են: Այս փաստը ներկայացրեց «Լոռե» էկոակումբ ՀԿ խորհրդի նախագահ Մանյա Մելիքջանյանը. «Մարդիկ կարեւորում են անտառների նշանակությունը, բայց չեն կարեւորում իրենց նշանակությունը: Սակայն ունենք մարդիկ, որոնք հետաքրքրված են եւ օգնում են, դա է վկայում հատումներ նկատելիս ահազանգերը»:
Անտառապահնանության գործում հասարակության դերի բարձրացումն ու այդ փաստի կարեւորությունը գիտակցելու նպատակով տպագրվել է «Որոշվում է անտառի ճակատագիրը» գրքը: Այդ հրատարակությունը ստեղծվել է «Բաց Հասարակաության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստան» ֆինանսավորմամբ եւ «Լոռե» էկոակումբ բնապահպանական եւ առողջապահական հասարակական կազմակերպության կողմից: Գիրքը տպագրված է երեք լեզուներով, տպաքանակը 100 է, չնայած որ նախատեսված է նաեւ արտաերկիր տարածելու համար: Գրքում անդրադարձել են ՀԿ 7 ամյա գործունեությանը, որը զբաղվում է անտառների, բնապահպանական հարցերով: Գրքում ներկայացված են նաեւ մի շարք գործնական միջոցառումներ, որոնց արդյունքում հաջողվել է կանխել անտառների հատումը:
Մասնավորապես, այդ աշխատանքների միջոցով Գյուլագարակի արգելավայրում Գյուղնախարության եւ Հայանտառի տնօրինության շնորհիվ արգելվել են անտառահատումները: «Լոռե» էկոակումբ ՀԿ նախագահը պատմում է, որ հանդիպումներ են ունեցել Լոռու մարզի բնակիչների հետ: Հանդիպումը կազմակերպվել է այնտեղ, քանի որ այդ մարզը հարուրստ է անտառածածկ տարածքներով: «Նրանք դժգոհ են: Այն 2000 դրամը, որ աշխատում էին, հիմա չեն աշխատում: Ժողովուրդը մեղադրում է, որ մի ցախ էլ չենք կարող տանել: Ճիշտ է՝ ժողովրդի մի մասը չի գիտակցում, բայց մի մասը գիտակցում է»,- ասում է Մանյա Մելիքջանյանը: Ի դեպ, նա վստահեցնում է, որ առայժմ դադարեցված են Լոռու սանիտարական անտառահատումները:
 
Անտառների պաշտպանության միջազգային օրվան նվիրված `  հայտարարություն է տարածել   Թեղուտի   պաշտպանության խումբը :  « Այսօր՝ մարտի  21- ը ,  անտառների պաշտպանության միջազգային օրն է :  Անտառներն   ունեն անգնահատելի բնապահպանական ,  սոցիալական և տնտեսական նշանակություն :  Դրանք օգնում են կարգավորել մեր մոլորակի ջերմաստիճանը ,  ապահովում են թթվածնով ,  կլանում աղտոտվածությունը ,  պահպանում ջրային ռեսուրսները ,  հանդիսանում բազմաթիվ բույսերի ու կենդանիների ապրելավայր ,  ապահովում սնունդ և առողջարար միջավայր մարդկանց համար :  Միջազգային հանրությունը գլոբալ տաքացման դեմ պայքարի շրջանակներում նպատակ է դրել մինչև  2012 թ .  Երկիր մոլորակի ցամաքային շերտի 33%-ը դարձնել անտառածածկ: ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ և իրականացվում են միջազգային համաձայնագրեր` «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան, «Կենսաբազմազանության պահպանության մասին» կոնվենցիան ու «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիան:  ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
 
Չնայած համաշխարհային այս գործընթացներին և այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է վերը նշված կոնվենցիաները, վերջին 20 տարիների ընթացքում երկրի անտառածածկ տարածքը մոտ 12%-ից դարձել է 6-7%: Այն շարունակում է օր օրի նվազել անօրինական ծառահատումների ու ոչ պատշաճ կառավարման ու վերահսկողության հետևանքով: Հազարավոր հեկտարների հասնող անտառներ հողօգտագործման փաստաթղթերում ներկայացվում են այլ կարգավիճակներով և օգտագործվում այլ նպատակներով: Նման գործընթացների արդյունքում խախտվում են երկրի օրենքները և միջազգային պարտավորությունները:  Հ Հ - ի  կառավարությունը տնտեսության զարգացման գերակա ոլորտ է հռչակել հանքարդյունաբերությունը` առանց վերլուծելու դրա հետևանքները երկրի կայուն զարգացման ու մրցունակության համատեքստում և առանց ապահովելու համապատասխան բնապահպանական օրենսդրական դաշտ:  Համաշխարհային բանկի խորհրդատվությամբ մշակված ընդերքի նոր օրենսգրքի նախագիծը ստեղծել է էլ ավելի բարենպաստ պայմաններ հանքարդյունաբերության զարգացման համար` առանց սահմանափակելու անտառներում ու բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդերքօգտագործումը և առանց ապահովելու «աղտոտողը վճարում է» սկզբունքի կիրառումը: 
Հանքարդյունաբերության ծավալումը մեր երկրում հաճախ ընթանում է անտառների հաշվին: Այս գործելաոճը սկսվել է Թեղուտի անտառի անխնա ոչնչացումից և ներկայումս շարունակվում է` ներառելով Կապանի ու Հրազդանի տարածքները: Միայն 2007-2010թթ. Հայաստանի ավելի քան 1600հա անտառային հողերի նպատակային նշանակությունը փոփոխվել է և տարածքը հատկացվել է այլ նպատակների համար: Փոխարենը անտառային ֆոնդին ավելացվել է մոտ 40հա: Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում ընդերքօգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կատարվել է ավելի քան 3100հա հողահատկացում:  Անտառների ոչնչացման արդյունքում մեր երկիրը կարող է վերածվել միլիոնավոր տոննա թունավոր թափոններ պարունակող պոչամբարներով ու գյուղատնտեսության համար անպիտան դարձած հողերով լի, չորացած ջրային աղբյուրներով ու կենդանական ու բուսական աշխարհից զուրկ մի անապատի` ընդամենը մի քանի տասնամյակում հայրենազրկելով երկրի բնակչության մի ստվար զանգված:  Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից դադարեցնել մեր երկրի բնության ոչնչացումը, ինչը սպասարկում է մի քանի անհատների ու խմբերի շահերը, և ձեռնարկել արմատական քայլեր` արգելելու անտառների ոչնչացումը: Ընդամենը 30,000 քառ. կմ տարածք ունեցող երկիրը չի կարող մի կողմից զարկ տալ լայնածավալ հանքարդյունաբերությանը, մյուս կողմից` ապահովել առողջ շրջակա միջավայր, անվտանգ գյուղատնտեսություն ու զբոսաշրջություն»,- ասված է հայտարարության մեջ:
 
ՈՉՆՉԱՑՎՈՒՄ Է 3500 ՀԵԿՏԱՐ ԱՆՏԱՌ, ՓՈԽԱՐԵՆԸ  ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է 6 ՀԵԿՏԱՐԸ 2009թ. վերջին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ   Ս և անա լճի առափնյա տարածքների մաքրման աշխատանքների արդյունքում կառաջանա մոտ 3500 հա անտառային շերտ («ԷկոԼուր»-ի նկատառում` ամենայն հավանականությամբ նախարարն ի նկատի ուներ 3500 հա անտառահատված շերտ), որը էական վնաս է բնությանը։ «Հետեւաբար, նախատեսվում է անտառահատումներին զուգահեռ կատարել անտառվերականգնման աշխատանքներ։ Եկող տարվանից կսկսվեն այդ աշխատանքները։ Առաջին հերթին կվերականգնվի Մարտունու տնկարանը»,- նշել էր նախարարը:  «ԷկոԼուր»-ը 2010թ. դեկտեմբերին  հարցում ուղարկեց նախարարությանը` պարզելու, թե 2010թ. Սեւանի ավազանում քանի հեկտար եւ կոնկրետ որ տարածքներում են անտառատնկման աշխատանքներ իրականացվել, պետական բյուջեից որքան գումար է հատկացվել  այս աշխատանքների համար եւ ինչ աշխատանքներ են տարվել Մարտունու տնկարանը վերականգնելու ուղղությամբ: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը իր պատասխան նամակում(նամակ թիվ 5/25/50303, 1602.2011թ.)  «ԷկոԼուրին»-ին տեղեկացրեց, որ 2010թ. «Սեւան» ազգային պարկի տարածքում կատարվել են ընդհանուր առմամբ 6.0 հա անտառատնկման աշխատանքներ: «Մասնավորապես` Սեւանի մասնաճյուղում 1,8 հա, Մարտունու մասնաճյուղում 2,5 հա եւ Վարդենիկի մասնաճյուղում` 1,7 հա, որի համար ծախսվել է պետական բյուջեից հատկացված 7,7 միլիոն ՀՀ դրամ, իսկ Մարտունու տնկարանը վերականգնելու համար գումար չի հատկացվել, ուստի այդ ուղղությամբ աշխատանքներ չեն տարվել»,- նշված է նամակում:  Այսպիսով ստացվում է, որ նախարարությունը, ընդունելով 3500 հա անտառային զանգվածի կորուստը, ամբողջ տարվա ընթացքում վերականգնել է ընդամենը 6 հա եւ հարց է առաջանում, թե քանի տարի եւ որքան գումար կպահանջվի 3494 հա անտառ վերականգնելու համար:  
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման   ծրագրի բնապահպանական անվտանգության վերաբերյալ 2010թ. դեկտեմբերի 14-ին Երևանում կայացած միջազգային կոնֆերանսի արդյունքում ընդունված հայտարարությունը:    2007թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը, որը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում, Դեբեդ գետի ավազանում, երկրաշարժերի և սողանքների առումով խոցելի տարածքում: Հանքի շահագործման նպատակով տրամադրված տարածքը 1,491 հեկտար է, որի 82%-ը ծածկված է լեռնային անտառներով: Հանքի շահագործման արդյունքում կգոյանան մոտ 500 մլն. տոննա վտանգավոր նյութերի պոչանք և 600 մլն. տոննա այլ թափոններ: Պոչանքը տեղադրվելու է Դուքանաձոր գետի կիրճում, որը թափվում է Շնող գետը` անդրսահմանային Դեբեդ գետի վտակը:     Հաշվի առնելով, որ ՝   -  հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել մի քանի հարյուր հեկտար լեռնային անտառների կորստի ,  ջրային ռեսուրսների չորացման ,  հողերի էրոզիայի և ամբողջական էկոհամակարգերի ,  այդ թվում `  անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների ոչնչացման ,    -  բնական աղետների կամ արդյունաբերական վթարների դեպքում արծաթ ,  ռենիում ,  կապար ,  մկնդեղ ,  պղինձ ,  մոլիբդեն ,  ցինկ ,  ծծմբային միացություններ և այլ քիմիական նյութեր պարունակող պոչանքները կթունավորեն Շնող գետի և դրա վտակների կողմից ոռոգվող դաշտերը `  սպառնալով սննդի անվտանգությանը և մարդկանց առողջությանը .    
հաստատելով ,  որ ՝       - հանքարդյունահանող ընկերության կողմից կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը մշակվել է միայն նախագծի առաջին  8  տարիների համար `  առանց հաշվի առնելու նախագծի  50  տարվա ժամանակահատվածի հետևանքները և ,  ինչպես նաև արտակարգ իրավիճակները և ռիսկերը `  անդրսահմանային համատեքստում ,      -  Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրամադրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը նկատի չի առել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության սխալ հաշվարկները և էկոհամակարգերին հասցվող վնասների թերագնահատումը ,   -  Թեղուտի հանքավայրի շահագործմանն առնչվող որոշումների ընդունման գործընթացները թերացել են հասարակայնության արդյունավետ և ժամանակին ծանուցում և մասնակցություն ապահովելու գործում `  ՄԱԿ - ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի  « Շրջակա միջավայրի հարցերին առնչվող տեղեկության մատչելիության ,  որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին » ( Օրհուսի )  կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն .    -  Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ձեռնարկել ոչ մի քայլ `  բացահայտելու անդրսահմանային ռիսկերը և խորհրդակցություն սկսելու Վրաստանի իշխանությունների ու հասարակայնության հետ `  իրականացնելու ՄԱԿ - ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի  « Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին »  Էսպուի կոնվենցիայի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները ,  -  Վրաստանի կառավարությունը չի ճանաչել անդրսահմանային ռիսկերի հնարավորությունը և ձախողել է ոչ միայն վավերացնել ՄԱԿ - ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Էսպուի կոնվենցիան ,  այլև դրսևորել է անպատասխանատու վարքագիծ և չի կատարել համապատասխան հարցումներ `  ընթացք տալու մտահոգ հասարակայնության կողմից հնչեցված ահազանգերին .    
Մ տահոգվելով ,  որ ՝     -  երկու երկրների իշխանությունների նման անպատասխանատու մոտեցման հետևանքով տարածաշրջանը կարող է կանգնել էկոլոգիական աղետի առջև ,  իսկ Հայաստանի Հանրապետությունը `  որպես աղետի աղբյուր հանդիսացող երկիր ,  պարտավորված կլինի ոչ միայն վերացնել վնասները սեփական երկրի սահմաններում ,  այլև հատուցել հարևան պետությունների կրած վնասները .     Մենք `  Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և անհատներս անհրաժեշտ ենք գտնում ,  որ      Հայաստանի Հանրապետության իշխանությունները ՝    -  կասեցնեն Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը `  մինչև շրջակա միջավայրին հասցվող վնասների վերագնահատումը ,    -  կազմակերպեն շրջակա միջավայրի վրա ազդեցության անկողմնակալ և համապարփակ գնահատում `  միջազգային լավագույն փորձին համապատասխան ,    -  սկսեն խորհրդակցություններ Վրաստանի իշխանությունների և հասարակայնության հետ Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում հնարավոր անդրսահմանային ազդեցության վերաբերյալ :     Վրաստանի իշխանությունները ՝     -  վավերացնեն Էսպուի կոնվենցիան ,    -  մասնակցեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող խորհրդակցություններին `  բացահայտելու շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը անդրսահմանային համատեքստում :     Հայտարարությունը ստորագրել են Հայաստանի եւ Վրաստանի  31  հասարակական կազմակերպություններ :
 
ՆԱՅԵ՛Ք ԵՎ ՄՏԱՊԱՀԵ՛Ք՝ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԴՈՒՔ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՔ ՏԵՍՆՈՒՄ ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌԸ Շնող գյուղի ֆուտբոլի դաշտը լցված է փայտով՝ ընդամենը 4,5 հազար խորանարդ մետր: Դա վերջին ամիսներին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար հատված Թեղուտի անտառն է: Տեսարանը թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Աչքերիդ առաջ երկրաբանական քարտեզից անհետանում են անտառային   լանդշաֆտի հսկայական կտորներ, իսկ նրանց տեղում հայտնվում են մերկ շինարարական հրապարակներ, որոնք լցվում են բետոնե կառույցներով: Յուրահատուկ բնական օբյեկտների մասին կարելի է արդեն անցյալ ժամանակով խոսել, օրինակ՝ Խառատաձորի կիրճը: Նայե՛ք,  մտապահե՛ք, քանի որ արդեն կիրճը ծածկված է պատնեշներով: Վաղն այդ անտառը, այդ կիրճը եւ կիրճի միջով հոսող գետակը չեն լինի: Կլինի պոչամբար, որը, Թեղուտի ծրագրի համաձայն, պետք է լցվի մինչեւ 200 միլիոն խորանարդ մետր ծավալով թափոններով, իսկ գետակի փոխարեն լինելու է բետոնե ջրանցք:  
Հնրարավոր չէ պատկերացնել, թե ինչպես կփոխարինեն անտառատնկումները դարերի ընթացքում ստեղծված այս էկոհամակարգին: Թեղուտի ծրագիրն աննախադեպ է. 1992-1995թթ. Էներգետիկ ճգնաժամից հետո սակավանտառ Հայաստանում միայն պաշտոնական ծրագրով պետք է հատվի 357 հա անտառ: Անկախ փորձագետների գնահատակններով՝ Թեղուտի ծրագրի ենթակառուցվածքների զարգացումը՝ ներառյալ հանքը, ապարների համար վայրը, վերամշակող ֆաբրիկան, պոչամբարը եւ 1400 հա տարածքով պահեստները կբերեն անտառի ոչնչացման ողջ այդ տարածքում եւ շրջակա տարածքներում անտառային էկոհամակարգի դեգրադացման: 
Ընկերությունը շտապում է, թեպետ ներդրումներ դեռ չունի: Բանակցություններ են տարվում ռուսական ՎՏԲ բանկի հետ: Հասարակությունն առաջարկում է Թեղուտի համար այդ բանկում սոցիալական վճարումներ չկատարել:    Իսկ ի՞նչ է փոխարենն առաջարկում «ACP»: Առաջին հերթին՝ աշխատատեղեր: «Դեռեւս երկու գյուղերից (Թեղուտ եւ Շնող) մեզ մոտ աշխատում է 320 մարդ: Իհարկե, աշխատում են նաեւ այլ վայրերից: Եթե մեզ էքսկավատոր վարող է անհրաժեշտ, մենք նրան այստեղից կվերցնեինք, բայց այստեղ էքսկավատոր վարող չկա,- իրավիճակը բացատրում է «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանը,- կբացենք հանքը, կբացենք նաեւ նոր աշխատատղեր՝ մինչեւ 1400»: Նրա խոսքերով՝ ընկերությունն անտառի կորուստը փոխհատուցում է անտառատնկումներով՝ մինչեւ 714 հա: Ահա եւ հիմնականում բոլորը: Իսկ բյուջե գումարներ մուտքագրելու մասին ընկերությունն արդեն չի խոսում, քանի որ հայտնի չէ, թե ինչ ֆինանսավորում կստանա՝ Թեղուտի ծրագրի զարգացման համար: Սեփական միջնոցներն ակնհայտորեն նրան չեն բավականացնում: Բանակցությունները ռուսական Վնեշտորբանկի հետ ընթանում են արդեն երկու տարի: Չիմանալով, թե ինչ է կատարվում փակ դռների հետեւում, կարելի է հաստատել մի բան՝ ՎՏԲ-ն դեռ վարկ չի տրամադրել: Բացի այդ, Թեղուտի ծրագրի, «ACP» ընկերության եւ այդ՝ ակնհայտ անօրինական ծրագրին թույլտվություն տվող կառավարության, ֆինանսական կառույցների դեմ հասարակայնության ելույթները, եվրոպական կառույցներում ծրագրի վերաբերյալ բավականին նյարդային քննարկումները, շարունակվող դատական գործընթացները կարող են իրենց դերը խաղալ եւ գործարքը խափանել: 
 
Ամեն դեպքում Թեղուտում անտառը հատվում է: Ծրագրի ենթակառուցվածքի զարգացումը կատարվում է ամենից անեղծ եւ հրաշալի հատվածներում, որտեղ մինչեւ ճանապարհների անցկացնելը անտառահատները դեռ չէին հասել: Այժմ արդեն հասել են եւ հատել մինչեւ 60 հա անտառ:  «Մեզ մոտ գյուղատնտեսությունը հակասության մեջ է հանքարդյունաբերության հետ: Եթե այն լավ զարգացած լիներ, ապա դժվար կլիներ խլել: Բայց այն չեն զարգացնում: Դրա համար էլ տարածքները խլում են»,- ասում է Շնող գյուղի բնակիչ Լյովա Ալիխանյանը, ով դատական վեճի մեջ է մտել «ACP» ընկերության հետ սեփական տարածքի համար: Թեղուտի ծրագիրը Շնող եւ Թեղուտ գյուղերից խլեց 81,483 հա հողատարածք՝ կառավարության որոշման համաձայն, որն առաջնահերթային շահ ընդունեց մասնավոր ընկերության շահերը: «Ու՞մ համար է այդ շահն առաջնահերթային: Այո, հիմա մարդիկ աշխատանք կունենան թեկուզ 20 տարի, իսկ հետո դա ու՞մ շահը կլինի»,- ասում է Ալիխանյանը:    Մինչ օրս Լյովա Ալիխանյանը եւ եւս մի քանի բնակիչներ այդպես էլ չեն համաձայնվել Թեղուտի ծրագրի համար տալ իրենց հողերը: Մի կողմից ընկերության սահմանած փոխհատուցումն անչափ ցածր է՝ 1քմ-ը 10-15 ցենտ, մյուս կողմից, ընկերությունը, թեպետ խոստացել է բացել աշխատատեղեր, սակայն չի կարող աշխատանքի վերցնել գյուղի բոլոր բնակիչներին, եւ հասկանալի չէ, թե ինչ անեն նրանք, ովքեր զրկվել են հողից, բայց չեն կարող ընկերությունում աշխատանքի տեղավորվել: Լյովան դեռ իր հողերը չի տվել: «Իմ հողերը բարձր են, մինչեւ նրանց հասնեն, մի քանի տարի կանցնի, եւ ես այդ ընթացքում դրանք կօգտագործեմ»,- ասում է նա: Բայց ի՞նչ կլինի հետո: «Գիտեք, կգտնվեն մարդիկ, ովքեր միշտ ընկերության կողմնակիցը կլինեն, կասեն՝ ոչինչ, հետո ամեն ինչ կուղղվի: Բայց 80-ական թվականներին, երբ ընդհանրապես արգելված էր զենք պահել եւ դիմադրել իշխանությանը 20-ամյա բանտարկության սպառնալիքով, ժողովուրդն, այնուամենայնիվ, ընդվզեց եւ հաղթեց: Այդպես էլ մեր դեպքում, կգա ժամանակ, կմտածենք»:
 

More Related Content

What's hot

տարեկան հաշվետվություն
տարեկան հաշվետվությունտարեկան հաշվետվություն
տարեկան հաշվետվությունlusine barseghyan
 
էլեկտրական հոսանքի հետ աշխատելու անվտանգության կանոնները
էլեկտրական հոսանքի հետ աշխատելու անվտանգության կանոններըէլեկտրական հոսանքի հետ աշխատելու անվտանգության կանոնները
էլեկտրական հոսանքի հետ աշխատելու անվտանգության կանոններըelenjanoyan
 
Зміст освіти в січових школах
Зміст освіти в січових школахЗміст освіти в січових школах
Зміст освіти в січових школахAlina Kapitula
 
Նախագծային ուսուցում
Նախագծային ուսուցումՆախագծային ուսուցում
Նախագծային ուսուցումTamara Marimyan
 
Drėgnieji atogrąžų miškai
Drėgnieji atogrąžų miškaiDrėgnieji atogrąžų miškai
Drėgnieji atogrąžų miškaibiomokykla
 
բուսաբուծություն
բուսաբուծությունբուսաբուծություն
բուսաբուծությունasatryanmarta
 
մթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրներըմթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրներըSatenik Soghoyan
 
How a guitar works
How a guitar worksHow a guitar works
How a guitar worksrestebic
 
Brūkšnys tarp veiksnio ir tarinio
Brūkšnys tarp veiksnio ir tarinioBrūkšnys tarp veiksnio ir tarinio
Brūkšnys tarp veiksnio ir tarinioRamutė Kežienė
 
Օզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառները
Օզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառներըՕզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառները
Օզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառներըManeMkrtchyan10
 
Bnacin ev texnacin aghetner
Bnacin ev texnacin aghetnerBnacin ev texnacin aghetner
Bnacin ev texnacin aghetnerArthur Mkrtchyan
 
Axetner zaven
Axetner zavenAxetner zaven
Axetner zaven67gayane
 
Սեմինար ՝՝մեթոդ և հնար՝՝
Սեմինար ՝՝մեթոդ և հնար՝՝Սեմինար ՝՝մեթոդ և հնար՝՝
Սեմինար ՝՝մեթոդ և հնար՝՝sargis_1979
 

What's hot (20)

տարեկան հաշվետվություն
տարեկան հաշվետվությունտարեկան հաշվետվություն
տարեկան հաշվետվություն
 
ջրոլորտ
ջրոլորտջրոլորտ
ջրոլորտ
 
էլեկտրական հոսանքի հետ աշխատելու անվտանգության կանոնները
էլեկտրական հոսանքի հետ աշխատելու անվտանգության կանոններըէլեկտրական հոսանքի հետ աշխատելու անվտանգության կանոնները
էլեկտրական հոսանքի հետ աշխատելու անվտանգության կանոնները
 
Akhmet baitursinov
Akhmet baitursinovAkhmet baitursinov
Akhmet baitursinov
 
Зміст освіти в січових школах
Зміст освіти в січових школахЗміст освіти в січових школах
Зміст освіти в січових школах
 
Նախագծային ուսուցում
Նախագծային ուսուցումՆախագծային ուսուցում
Նախագծային ուսուցում
 
Drėgnieji atogrąžų miškai
Drėgnieji atogrąžų miškaiDrėgnieji atogrąžų miškai
Drėgnieji atogrąžų miškai
 
բուսաբուծություն
բուսաբուծությունբուսաբուծություն
բուսաբուծություն
 
մթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրներըմթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրները
 
How a guitar works
How a guitar worksHow a guitar works
How a guitar works
 
ջրոլորտ
ջրոլորտջրոլորտ
ջրոլորտ
 
Brūkšnys tarp veiksnio ir tarinio
Brūkšnys tarp veiksnio ir tarinioBrūkšnys tarp veiksnio ir tarinio
Brūkšnys tarp veiksnio ir tarinio
 
նախագիծ
նախագիծնախագիծ
նախագիծ
 
Mankavarjutyun
MankavarjutyunMankavarjutyun
Mankavarjutyun
 
Գլոբալ տաքացում
Գլոբալ տաքացումԳլոբալ տաքացում
Գլոբալ տաքացում
 
Ջրոլորտ
ՋրոլորտՋրոլորտ
Ջրոլորտ
 
Օզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառները
Օզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառներըՕզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառները
Օզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառները
 
Bnacin ev texnacin aghetner
Bnacin ev texnacin aghetnerBnacin ev texnacin aghetner
Bnacin ev texnacin aghetner
 
Axetner zaven
Axetner zavenAxetner zaven
Axetner zaven
 
Սեմինար ՝՝մեթոդ և հնար՝՝
Սեմինար ՝՝մեթոդ և հնար՝՝Սեմինար ՝՝մեթոդ և հնար՝՝
Սեմինար ՝՝մեթոդ և հնար՝՝
 

Viewers also liked

Էներգիայի այլընտրանքային միջոցները
Էներգիայի այլընտրանքային միջոցներըԷներգիայի այլընտրանքային միջոցները
Էներգիայի այլընտրանքային միջոցներըMher Atoyan
 
էկոլոգիա -ամփոփում
էկոլոգիա -ամփոփումէկոլոգիա -ամփոփում
էկոլոգիա -ամփոփումmariqechechyan
 
աղբ և թափոններ
աղբ և թափոններաղբ և թափոններ
աղբ և թափոններArthur Mkrtchyan
 
էկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրները
էկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրներըէկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրները
էկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրներըmariqechechyan
 
Գլոբալ Տաքացում
 Գլոբալ Տաքացում  Գլոբալ Տաքացում
Գլոբալ Տաքացում Van Papikyan
 
էկոլոգիայի հիմնախնդիրները
էկոլոգիայի հիմնախնդիրներըէկոլոգիայի հիմնախնդիրները
էկոլոգիայի հիմնախնդիրներըSevakSergeyan
 
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...Naira Nahapetyan
 
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիրՕդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիրGevSon
 
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրըխմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրըmarineapresyan78
 
New microsoft power point presentation
New microsoft power point presentationNew microsoft power point presentation
New microsoft power point presentationAslanian ZHora
 

Viewers also liked (14)

Antarner
AntarnerAntarner
Antarner
 
Էներգիայի այլընտրանքային միջոցները
Էներգիայի այլընտրանքային միջոցներըԷներգիայի այլընտրանքային միջոցները
Էներգիայի այլընտրանքային միջոցները
 
Ekologia
EkologiaEkologia
Ekologia
 
էկոլոգիա
էկոլոգիաէկոլոգիա
էկոլոգիա
 
էկոլոգիա -ամփոփում
էկոլոգիա -ամփոփումէկոլոգիա -ամփոփում
էկոլոգիա -ամփոփում
 
աղբ և թափոններ
աղբ և թափոններաղբ և թափոններ
աղբ և թափոններ
 
էկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրները
էկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրներըէկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրները
էկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրները
 
Գլոբալ Տաքացում
 Գլոբալ Տաքացում  Գլոբալ Տաքացում
Գլոբալ Տաքացում
 
էկոլոգիայի հիմնախնդիրները
էկոլոգիայի հիմնախնդիրներըէկոլոգիայի հիմնախնդիրները
էկոլոգիայի հիմնախնդիրները
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
Մթնոլորտ
 
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
 
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիրՕդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
 
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրըխմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
 
New microsoft power point presentation
New microsoft power point presentationNew microsoft power point presentation
New microsoft power point presentation
 

Similar to անտառներ

BNAPAHPANUTYUN
BNAPAHPANUTYUNBNAPAHPANUTYUN
BNAPAHPANUTYUNSURPOGHARM
 
Կենսոլորտ
ԿենսոլորտԿենսոլորտ
ԿենսոլորտAnnagspoyan
 
դիլիջանի ազգային պարկը
դիլիջանի ազգային պարկըդիլիջանի ազգային պարկը
դիլիջանի ազգային պարկըsusannachalikyan
 
Դիլիջանի ազգային պարկը
Դիլիջանի ազգային պարկըԴիլիջանի ազգային պարկը
Դիլիջանի ազգային պարկըQnarik98
 
Համաշխարհային ռեսուրսների գնահատումը
Համաշխարհային ռեսուրսների գնահատումըՀամաշխարհային ռեսուրսների գնահատումը
Համաշխարհային ռեսուրսների գնահատումըAnna Khachatryan
 
բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործում
բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործումբնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործում
բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործումAslanian ZHora
 
Արամ Դուդակլյան - Կենդանի և անկենդան բնություն
Արամ Դուդակլյան - Կենդանի և անկենդան բնությունԱրամ Դուդակլյան - Կենդանի և անկենդան բնություն
Արամ Դուդակլյան - Կենդանի և անկենդան բնությունarmine-p87
 

Similar to անտառներ (20)

կենսոլորտ
կենսոլորտկենսոլորտ
կենսոլորտ
 
կենսոլորտ
կենսոլորտկենսոլորտ
կենսոլորտ
 
կենսոլորտ
կենսոլորտկենսոլորտ
կենսոլորտ
 
անտառ
անտառանտառ
անտառ
 
BNAPAHPANUTYUN
BNAPAHPANUTYUNBNAPAHPANUTYUN
BNAPAHPANUTYUN
 
Կենսոլորտ
ԿենսոլորտԿենսոլորտ
Կենսոլորտ
 
Forest complex
Forest complexForest complex
Forest complex
 
Անապատներ
ԱնապատներԱնապատներ
Անապատներ
 
կենսոլորտ (1)
կենսոլորտ (1)կենսոլորտ (1)
կենսոլորտ (1)
 
դիլիջանի ազգային պարկը
դիլիջանի ազգային պարկըդիլիջանի ազգային պարկը
դիլիջանի ազգային պարկը
 
Դիլիջանի ազգային պարկը
Դիլիջանի ազգային պարկըԴիլիջանի ազգային պարկը
Դիլիջանի ազգային պարկը
 
էկո
էկոէկո
էկո
 
կենսոլորտ
կենսոլորտկենսոլորտ
կենսոլորտ
 
Համաշխարհային ռեսուրսների գնահատումը
Համաշխարհային ռեսուրսների գնահատումըՀամաշխարհային ռեսուրսների գնահատումը
Համաշխարհային ռեսուրսների գնահատումը
 
ջուր
ջուրջուր
ջուր
 
բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործում
բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործումբնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործում
բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործում
 
Արամ Դուդակլյան - Կենդանի և անկենդան բնություն
Արամ Դուդակլյան - Կենդանի և անկենդան բնությունԱրամ Դուդակլյան - Կենդանի և անկենդան բնություն
Արամ Դուդակլյան - Կենդանի և անկենդան բնություն
 
խոսրովի
խոսրովիխոսրովի
խոսրովի
 
անտառազրկում
անտառազրկումանտառազրկում
անտառազրկում
 
անտառազրկում
անտառազրկումանտառազրկում
անտառազրկում
 

More from Arthur Mkrtchyan (20)

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Mkrtchyan Arthur
Mkrtchyan ArthurMkrtchyan Arthur
Mkrtchyan Arthur
 
Mkrtchyan Arthur
Mkrtchyan ArthurMkrtchyan Arthur
Mkrtchyan Arthur
 
Martirosyan Arman
Martirosyan ArmanMartirosyan Arman
Martirosyan Arman
 
Ecoturizm naxagic
Ecoturizm naxagicEcoturizm naxagic
Ecoturizm naxagic
 
Bagratunyan Gevorg (mtn)
Bagratunyan Gevorg (mtn)Bagratunyan Gevorg (mtn)
Bagratunyan Gevorg (mtn)
 
բնական աղետներ
բնական աղետներբնական աղետներ
բնական աղետներ
 
ճառագայթում
ճառագայթումճառագայթում
ճառագայթում
 
Tato
TatoTato
Tato
 
Aghb ev tapon
Aghb ev taponAghb ev tapon
Aghb ev tapon
 
Jur germaneren
Jur germanerenJur germaneren
Jur germaneren
 
Axmuk
AxmukAxmuk
Axmuk
 
ջուր
ջուրջուր
ջուր
 
շրջակա միջավայր
շրջակա միջավայրշրջակա միջավայր
շրջակա միջավայր
 
մթնոլորտի աղտոտում
մթնոլորտի աղտոտումմթնոլորտի աղտոտում
մթնոլորտի աղտոտում
 
ձայն և աղմուկ
ձայն և աղմուկձայն և աղմուկ
ձայն և աղմուկ
 
թունավոր նյութեր
թունավոր նյութերթունավոր նյութեր
թունավոր նյութեր
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
Tunavor nyuter
Tunavor nyuterTunavor nyuter
Tunavor nyuter
 
Shrjaka mijavayr
Shrjaka mijavayrShrjaka mijavayr
Shrjaka mijavayr
 

անտառներ

  • 1.  
  • 2. Անտառների դասակարգումը Բաոբաբներ Մադագասկարի անտառում Կախված տեղից, անտառների տարիքից, նրանց տեսակից՝ գոյություն ունեն անտառների մի քանի դասակարգումներ։ Կախված աշխարհագրական լայնությունից՝ տարբերում են՝ Թաց արևադարձային անտառներ (սելվա, գիլեա, ջունգլիներ)՝ հասարակածային մշտադալար անտառներ, ունեն ֆլորայի և ֆաունայի մեծ տեսականի։ Մեծ հարկայնությունը միայն փոքր քանակությամբ լույս է թույլ տալիս ներթափանցել ներքին հարկեր։ Բոլոր արևադարձային անտառների կեսից ավելին արդեն ոչնչացված է։ Դասական օրինակ կարող են լինել Ամազոնիայի, Հնդկաստանի և Կոնգո գետի ավազանի ջունգլիները։ Կաատինգա՝ չոր տերևաթափվող արևադարձային անտառներ (երաշտի ժամանակ տերևաթափ են լինում) : Ավստրալիայի էվկալիպտի անտարներ՝ մշտադալար մերձարևադարձային անտառներ։ Տերևաթափվող անտառներ (լայնատերև և մանրատերև). Հիմնականում գտնվում են հյուսիսային կիսագնդում։ Շնորհիվ լույսի թափանցման՝ կյանքը ներքին հարկերում ավելի ակտիվ է։ Տայգա՝ փշատերև անտառ, ամենատարածվածն է։ Ներառում է Սիբիրի, Կանադայի, Սկանդինավիայի, և Ալյասկայի անտառների 50%-ից ավելին։ Հարավային Ամերիկայումգոյություն ունեն նաև առաուկարիային պուրակներ։ Ֆլորան հիմնականում ներկայացված է մշտադալար փշատերև անտառներով և բույսերով։ Խառը անտառներ՝ անտառներ, որոնցում աճում են ինչպես տերևային, այնպես էլ փշատերև ծառեր։ Տարածված է գրեթե ողջ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում։
  • 3. Շրջակա միջավայրի և անտառի փոխազդեցությունը անտառ Չեռնոգորիայում Անտառը փոխազդում է շրջակա միջավայրի հետևյալ բաղադրիչների հետ՝ Արևային էներգիա. Անտառային գոյության հիմնական աղբյուրներից է։ Շնորհիվ արևի էներգիայի՝ անտառն իրագործում է ֆոտոսինթեզի գործառույթը։ Հիդրոսֆերա. Անտառն անմիջականորեն մասնակցում է բնության մեջ ջրի շրջապտույտի և այդպիսով փոխազդում է հիդրոսֆերայի հետ։ Մթնոլորտ. Անտառը մասնակցում է բնության մեջ թթվածնի շրջապտույտին ամենաակտիվ կերպով։ Շնորհիվ անտառի հսկայական ծավալի՝ մեծ ազդեցություն ունի երկրի մթնոլորտի գազաբաղադրության վրա։ Կենդանական աշխարհ. Անտառը բազմաթիվ կենդանիների բնակության միջավայրն է։ Կենդանիներն իրենց հերթին անտառում սանիտարի դեր են կատարում։ Մարդ. Անտառը հսկայական նշանակություն ունի մարդու առողջության և կենսագործունեության համար։ Մարդակն կենսագործունեությունն իր հերթին ազդում է անտառի վրա։ Լիտոսֆերա. Լիտոսֆերայի վերին շերտերի կազմությունը կապված է համապատասխան տեղերում անտառի աճելու հետ։
  • 4.  
  • 5. «Անտառնե՞րը մարդկանց համար, թե՞ մարդիկ`անտառների»   Մենք թերագնահատում ենք անտառների նշանակությունը և հաճախ մոռանում, որ դա կենսոլորտի կարևորագույն օղակներից մեկն է` անտառների պահպանման հետ ուղղակիորեն կապված է մոլորակի պահպանման խնդիրը, սակայն նման մոտեցում են ցուցաբերում միայն էկոլոգները: Այս մասին այսօր «Անտառնե՞րը մարդկանց համար, թե՞ մարդիկ`անտառների» թեմայի քննարկման ընթացքում, որը տեղի է ունեցել Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամրջի շրջանակներում, ասաց Հանրային խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, էկոլոգ Կարինե Դանիելյանը:    Նրա խոսքերով` ողջ աշխարհում անտառների պահպանման խնդիրը շատ սուր է դրված: «Եթե մենք չենթարկվենք կենսոլորտի կանոններին, ապա կբնաջնջվենք մոլորակի երեսից», - ընդգծեց Կարինե Դանիելյանը:    Իսկ ի՞նչ են անում կառավարություններն անտառների պահպանման, վերականգնման և մակերեսների ընդլայնման համար: «Հայանտառ» ՓԲԸ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի խոսքերով` ոլորտում 20 տարվա ընթացքում ներդրումների բացակայության պատճառով լուրջ առաջընթաց չի արձանագրվել: «Մենք ավելի շատ խնդիրներ ունենք, քան ձեռքբերումներ», - նշեց նա:  
  • 6. Այնուամենայնիվ, Ռուբեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ UNDP-ի և WWF-ի հետ համատեղ իրականացված ծրագրերի շրջանակներում վերջին տարում ծառատունկ է եղել մոտ 150 հեկտար: Նշենք, որ Հայաստանի անտառածածք տարածքները կազմում են 12 %: Մեր մոտ ներկայացված է 3.5 հազար բուսական տեսակ, դա ողջ Կովկասում ներկայացված բուսական տեսակի կեսն է:   Ուկրաինայի Անտառային ռեսուրսների պետական կոմիտեի ներկայացուցիչը կարևորեց էկոլոգիական կրթությունը մանուկ հասակից: Նա տեղեկացրեց, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Անտառային ֆորումի 9-րդ նստաշրջանի նախաշեմին իրենք նախաձեռնելու են «Տնկիր քո ծառը» միջոցառումը, իրականացվում են ոլորտին միտված բազմաթիվ օրենսդրական բարեփոխումներ:   Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա այնտեղ ՌԴ Անտառային տնտեսության դաշնային գործակալության Անտառների օգտագործման և վերարտադրության վարչության պետ Ալեքսանդր Մարիևի խոսքերով` այդ ոլորտը կարևորագույններից մեկն է և 2010 թ. ամռանը տեղի ունեցած հրդեհների հետևանքով լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել օրենսդրությունում:    Ամենաանմխիթար վիճակում է գտնվում Աստանան, այնտեղ կանաչապատ տարածքը կազմում է ընդամենը 4.5% և տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակի պատճառով դրական փոփոխությունները շատ դանդաղ են իրականացվում:
  • 7. Անտառի նշանակությունը մարդու կենսագործունեության համար Խառը անտար ձմռանը, Լեհաստանում Հնում Ռուսիայում ասում էին. «Անտառի մոտ ապրել, նշանակում է սոված չլինել. Անտառը թագավորից հարուստ է։ Անտառը ոչ միայն գայլին, այլ նաև մարդուն է կուշտ կերակրում։» Կարելի է առանձնացնել տնտեսական նպատակներով անտառի օգտագործման հետևյալ հիմնական ուղղությունները։ Սննդի աղբյուր (սնկեր, հատապտուղներ, գազաններ, թռչուններ, մեղր), Էներգիայի աղբյուր (փայտ), Արտադրության հումք (թղթի արտադրություն), Բնական գործընթացների կագավորիչ (անտառատնկումներ քամահարությունից հողը պաշտպանելու համար) Այսօր անտառատնկումների ծավալը երբեմն մի քանի անգամ գերազանցում է նրա վերականգնման բնական ծավալը։
  • 8. Անտառի նշանակությունը մարդու առողջության համար Տնջրի՝ հսկա սոսի Արցախի Սխտորաշենգյուղում Անտառն մեծ սանիտարահիգիենիկ և բուժիչ նշանակություն ունի։ Բնական անտառների օդում կա ավելի քան 300 անուն տարատեսակ քիմիական միացությունների։ Անտառներն ակտիվորեն վերափոխում են մթնոլորտային աղտոտվածությունները, հատկապես գազանմանները։ Առավել թթվայնացնող ունակություններն ունեն փշատերև անտառները (գիհի, եղևնի, սոճի), ինչպես նաև կեչու և լորենու որոշ տեսակներ։ Անտառն ակտիվորեն կլանում է արտադրական աղտոտվածությունները, հատկապես փոշին ու ածխաջրածինները։ Անտառը (հատկապես փշատերև) արտադրում է ֆիտոնցիդներ՝ բակտերիցիդ (մանրեասպան) հատկություններով օժտված նյութեր։ Ֆիտոնցիդները սպանում են ախտածին մանրեները։ Որոշակի չափաբաժիններով դրանք բարերար ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա, ուժեղացնում են աղեստամոքսային տրակտի շարժողական և արտադրողական ֆունկցիան, նպաստում են նյութափոխանակության լավացմանը և խթանում են սրտի աշխատանքը։ Դրանցից շատերը ինֆեկցիոն հիվանդության հարուցիչների թշնամիներն են, բայց եթե քիչ են։ Բարդու բողբոջների, անտոնովյան խնձորների, էվկալիպտի ֆիտոնցիդները ոչնչացնող ազդեցություն ունեն գրիպի վիրուսի վրա։ Սենյակ բերված եղևնիի ճյուղը տաս անգամ քչացնում է մանրեների քանակությունն օդում, հատկապես կապույտ հազի և դիֆտերիայի։ Կաղնու տերևները ոչնչացնում են որովայնային տիֆի և դիզինտերիայի բակտերիաները։  
  • 9. Իրավիճակն անտառների հետ վատթարանում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում «Իրավիճակն անտառների հետ վատթարանում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում»,-Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամրջի ժամանակ հայտարարել է բնապահպան, ՀՀ բնապահպանության նախկին նախարար, «Հանուն մարդկության կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը : Ըստ նրա, տիեզերական դիտարկումների տվյալները զգալիորեն տարբերվում են պաշտոնական տվյալներից, որոնք ներկայացնում են պետությունները: «Իրավիճակն աշխարհում շատ ավելի վատ է, քան ներկայացվում է: Հարկ է նշել, որ այս առումով լավատես է մեր երկիրը: Այդ հարցը մենք ներկայացրել ենք կառավարությանն ու ներկայացրել ենք միջազգային կառույցներին»,-ասել է Դանիելյանը: Նա նշել է, որ «մենք թերագնահատում ենք անտառների նշանակությունը: Իսկ անտառների պահպանումը կենսոլորտի պահպանման երաշխիք է հանդիսանում»,-նշել է նա:
  • 10. Փորձագետը հավելել է նաև, որ բնապահպանները վաղուց արդեն եկել են այն եզրակացության, որ հատել կարելի է միայն արհեստական, աճեցված անտառները: «Տասնամյակներ են հարակվոր, որպեսզի ձևավորվի անտառը իր ողջ կենսաբազմազանությամբ, իր ֆլորայուվ և ֆաունայով»,-ասել է նա: Իր հերթին «Հայանտառ» ՓԲԸ-ի գլխավոր անտառապահ Ռուբեն Պետրոսյանը նշել է, որ վերջին 5 տարում Հայաստանում տնկվել է 3 հազար հա անտառ: «Քանի որ անտառային հատվածի տեխնիկական ապահովումը այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, մենք ավելի շատ խնդիրներ ունենք, քան նվաճումներ: Բացի այդ, նա նշել է, որ անտառների ոչնչացմանը այժմ նպաստում է ոչ միայն մարդկային գործոնը, այլ նաև բնակլիմայական:
  • 11. Բնապահպան. «Մենք կանգնած ենք լուրջ որոշումներ կայացնելու շեմին» «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը այսօր կայացած Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամուրջին նշեց, որ այն մարդիկ, ովքեր որոշումներ են ընդունում, ավելի շատ անտառը դիտարկում են մարդկանց համար, իսկ էկոլոգները` մարդիկ անտառի համար: Հիշեցնենք, որ տեսակամուրջի թեման էր «Անտառնե՞րը մարդկանց համար, թե՞ մարդիկ անտառների»: «Մեծ տարբերություն կա մոտեցումներում և անգամ տարբերություն կա իրավիճակը ընդունելու առումով. մենք չենք գնահատում անտառների նշանակությունը»,- շեշտեց Կ. Դանիելյանը և հավելեց, որ ակնհայտ է, որ գնալով աշխարհում իրավիճակը վատթարանում է: Բանախոսի կարծիքով, միջազգային հասարակայնությունը պետք է գնահատի այն երկիրը, որը պահպանում է անտառը, և դա արտահայտվի ֆինանսապես: «Մենք կագնած ենք լուրջ որոշումներ կայացնելու շեմին»,- հայտարարեց բնապահպանը: Կարինե Դանիելյանը հիշեցրեց Հնդկաստանի վարչապետ Ռաջիվ Գանդիի խոսքը 1992թ.-ին Ռիոյի Երկրին նվիրված գագաթաժողովում, երբ նա, դիմելով արևմտյան քաղաքակրթության կրողներին, ասաց. «Այդ դուք եք մեղավոր այն բանի համար, ինչ տեղի է ունենում մոլորակի վրա, դուք եք մարդուն վեր դասել բնությունից, Ձեր ամբիցիաներն են կործանում մոլորակը»: 
  • 12. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՆԱՑԵԼ Է 9 % ԱՆՏԱՌ Օրերս մատենադարանի մոտակայքում ոստիկանները արգելել են Վրաստանից բերված սոճիների վաճառքը: Օրենքը չի արգելում ներկրված եղեւնիների կամ սոճիների վաճառքը: «Շրջակա միջավայրի իրավական պաշտպանության» կենտրոնի նախագահ Աիդա Իսկոյանի հավաստմամբ՝ պարզապես տեղում վաճառողները պարտավոր են ցույց տալ համապատասխան փաստաթուղթ, որում նշված կլինի եղեւնիների հատման վայրը եւ օրը: Հայաստանում 9 տոկոս անտառ է մնացել, որից 25 տոկոսը Լոռու անտառներն են: Այս փաստը ներկայացրեց «Լոռե» էկոակումբ ՀԿ խորհրդի նախագահ Մանյա Մելիքջանյանը. «Մարդիկ կարեւորում են անտառների նշանակությունը, բայց չեն կարեւորում իրենց նշանակությունը: Սակայն ունենք մարդիկ, որոնք հետաքրքրված են եւ օգնում են, դա է վկայում հատումներ նկատելիս ահազանգերը»:
  • 13. Անտառապահնանության գործում հասարակության դերի բարձրացումն ու այդ փաստի կարեւորությունը գիտակցելու նպատակով տպագրվել է «Որոշվում է անտառի ճակատագիրը» գրքը: Այդ հրատարակությունը ստեղծվել է «Բաց Հասարակաության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստան» ֆինանսավորմամբ եւ «Լոռե» էկոակումբ բնապահպանական եւ առողջապահական հասարակական կազմակերպության կողմից: Գիրքը տպագրված է երեք լեզուներով, տպաքանակը 100 է, չնայած որ նախատեսված է նաեւ արտաերկիր տարածելու համար: Գրքում անդրադարձել են ՀԿ 7 ամյա գործունեությանը, որը զբաղվում է անտառների, բնապահպանական հարցերով: Գրքում ներկայացված են նաեւ մի շարք գործնական միջոցառումներ, որոնց արդյունքում հաջողվել է կանխել անտառների հատումը:
  • 14. Մասնավորապես, այդ աշխատանքների միջոցով Գյուլագարակի արգելավայրում Գյուղնախարության եւ Հայանտառի տնօրինության շնորհիվ արգելվել են անտառահատումները: «Լոռե» էկոակումբ ՀԿ նախագահը պատմում է, որ հանդիպումներ են ունեցել Լոռու մարզի բնակիչների հետ: Հանդիպումը կազմակերպվել է այնտեղ, քանի որ այդ մարզը հարուրստ է անտառածածկ տարածքներով: «Նրանք դժգոհ են: Այն 2000 դրամը, որ աշխատում էին, հիմա չեն աշխատում: Ժողովուրդը մեղադրում է, որ մի ցախ էլ չենք կարող տանել: Ճիշտ է՝ ժողովրդի մի մասը չի գիտակցում, բայց մի մասը գիտակցում է»,- ասում է Մանյա Մելիքջանյանը: Ի դեպ, նա վստահեցնում է, որ առայժմ դադարեցված են Լոռու սանիտարական անտառահատումները:
  • 15.  
  • 16. Անտառների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ` հայտարարություն է տարածել Թեղուտի   պաշտպանության խումբը :  « Այսօր՝ մարտի 21- ը , անտառների պաշտպանության միջազգային օրն է :  Անտառներն   ունեն անգնահատելի բնապահպանական , սոցիալական և տնտեսական նշանակություն : Դրանք օգնում են կարգավորել մեր մոլորակի ջերմաստիճանը , ապահովում են թթվածնով , կլանում աղտոտվածությունը , պահպանում ջրային ռեսուրսները , հանդիսանում բազմաթիվ բույսերի ու կենդանիների ապրելավայր , ապահովում սնունդ և առողջարար միջավայր մարդկանց համար : Միջազգային հանրությունը գլոբալ տաքացման դեմ պայքարի շրջանակներում նպատակ է դրել մինչև 2012 թ . Երկիր մոլորակի ցամաքային շերտի 33%-ը դարձնել անտառածածկ: ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ և իրականացվում են միջազգային համաձայնագրեր` «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան, «Կենսաբազմազանության պահպանության մասին» կոնվենցիան ու «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիան:  ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
  • 17.  
  • 18. Չնայած համաշխարհային այս գործընթացներին և այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է վերը նշված կոնվենցիաները, վերջին 20 տարիների ընթացքում երկրի անտառածածկ տարածքը մոտ 12%-ից դարձել է 6-7%: Այն շարունակում է օր օրի նվազել անօրինական ծառահատումների ու ոչ պատշաճ կառավարման ու վերահսկողության հետևանքով: Հազարավոր հեկտարների հասնող անտառներ հողօգտագործման փաստաթղթերում ներկայացվում են այլ կարգավիճակներով և օգտագործվում այլ նպատակներով: Նման գործընթացների արդյունքում խախտվում են երկրի օրենքները և միջազգային պարտավորությունները:  Հ Հ - ի կառավարությունը տնտեսության զարգացման գերակա ոլորտ է հռչակել հանքարդյունաբերությունը` առանց վերլուծելու դրա հետևանքները երկրի կայուն զարգացման ու մրցունակության համատեքստում և առանց ապահովելու համապատասխան բնապահպանական օրենսդրական դաշտ:  Համաշխարհային բանկի խորհրդատվությամբ մշակված ընդերքի նոր օրենսգրքի նախագիծը ստեղծել է էլ ավելի բարենպաստ պայմաններ հանքարդյունաբերության զարգացման համար` առանց սահմանափակելու անտառներում ու բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդերքօգտագործումը և առանց ապահովելու «աղտոտողը վճարում է» սկզբունքի կիրառումը: 
  • 19. Հանքարդյունաբերության ծավալումը մեր երկրում հաճախ ընթանում է անտառների հաշվին: Այս գործելաոճը սկսվել է Թեղուտի անտառի անխնա ոչնչացումից և ներկայումս շարունակվում է` ներառելով Կապանի ու Հրազդանի տարածքները: Միայն 2007-2010թթ. Հայաստանի ավելի քան 1600հա անտառային հողերի նպատակային նշանակությունը փոփոխվել է և տարածքը հատկացվել է այլ նպատակների համար: Փոխարենը անտառային ֆոնդին ավելացվել է մոտ 40հա: Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում ընդերքօգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կատարվել է ավելի քան 3100հա հողահատկացում:  Անտառների ոչնչացման արդյունքում մեր երկիրը կարող է վերածվել միլիոնավոր տոննա թունավոր թափոններ պարունակող պոչամբարներով ու գյուղատնտեսության համար անպիտան դարձած հողերով լի, չորացած ջրային աղբյուրներով ու կենդանական ու բուսական աշխարհից զուրկ մի անապատի` ընդամենը մի քանի տասնամյակում հայրենազրկելով երկրի բնակչության մի ստվար զանգված:  Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից դադարեցնել մեր երկրի բնության ոչնչացումը, ինչը սպասարկում է մի քանի անհատների ու խմբերի շահերը, և ձեռնարկել արմատական քայլեր` արգելելու անտառների ոչնչացումը: Ընդամենը 30,000 քառ. կմ տարածք ունեցող երկիրը չի կարող մի կողմից զարկ տալ լայնածավալ հանքարդյունաբերությանը, մյուս կողմից` ապահովել առողջ շրջակա միջավայր, անվտանգ գյուղատնտեսություն ու զբոսաշրջություն»,- ասված է հայտարարության մեջ:
  • 20.  
  • 21. ՈՉՆՉԱՑՎՈՒՄ Է 3500 ՀԵԿՏԱՐ ԱՆՏԱՌ, ՓՈԽԱՐԵՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է 6 ՀԵԿՏԱՐԸ 2009թ. վերջին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ Ս և անա լճի առափնյա տարածքների մաքրման աշխատանքների արդյունքում կառաջանա մոտ 3500 հա անտառային շերտ («ԷկոԼուր»-ի նկատառում` ամենայն հավանականությամբ նախարարն ի նկատի ուներ 3500 հա անտառահատված շերտ), որը էական վնաս է բնությանը։ «Հետեւաբար, նախատեսվում է անտառահատումներին զուգահեռ կատարել անտառվերականգնման աշխատանքներ։ Եկող տարվանից կսկսվեն այդ աշխատանքները։ Առաջին հերթին կվերականգնվի Մարտունու տնկարանը»,- նշել էր նախարարը:  «ԷկոԼուր»-ը 2010թ. դեկտեմբերին  հարցում ուղարկեց նախարարությանը` պարզելու, թե 2010թ. Սեւանի ավազանում քանի հեկտար եւ կոնկրետ որ տարածքներում են անտառատնկման աշխատանքներ իրականացվել, պետական բյուջեից որքան գումար է հատկացվել  այս աշխատանքների համար եւ ինչ աշխատանքներ են տարվել Մարտունու տնկարանը վերականգնելու ուղղությամբ: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը իր պատասխան նամակում(նամակ թիվ 5/25/50303, 1602.2011թ.)  «ԷկոԼուրին»-ին տեղեկացրեց, որ 2010թ. «Սեւան» ազգային պարկի տարածքում կատարվել են ընդհանուր առմամբ 6.0 հա անտառատնկման աշխատանքներ: «Մասնավորապես` Սեւանի մասնաճյուղում 1,8 հա, Մարտունու մասնաճյուղում 2,5 հա եւ Վարդենիկի մասնաճյուղում` 1,7 հա, որի համար ծախսվել է պետական բյուջեից հատկացված 7,7 միլիոն ՀՀ դրամ, իսկ Մարտունու տնկարանը վերականգնելու համար գումար չի հատկացվել, ուստի այդ ուղղությամբ աշխատանքներ չեն տարվել»,- նշված է նամակում:  Այսպիսով ստացվում է, որ նախարարությունը, ընդունելով 3500 հա անտառային զանգվածի կորուստը, ամբողջ տարվա ընթացքում վերականգնել է ընդամենը 6 հա եւ հարց է առաջանում, թե քանի տարի եւ որքան գումար կպահանջվի 3494 հա անտառ վերականգնելու համար:  
  • 22. Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի բնապահպանական անվտանգության վերաբերյալ 2010թ. դեկտեմբերի 14-ին Երևանում կայացած միջազգային կոնֆերանսի արդյունքում ընդունված հայտարարությունը:    2007թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը, որը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում, Դեբեդ գետի ավազանում, երկրաշարժերի և սողանքների առումով խոցելի տարածքում: Հանքի շահագործման նպատակով տրամադրված տարածքը 1,491 հեկտար է, որի 82%-ը ծածկված է լեռնային անտառներով: Հանքի շահագործման արդյունքում կգոյանան մոտ 500 մլն. տոննա վտանգավոր նյութերի պոչանք և 600 մլն. տոննա այլ թափոններ: Պոչանքը տեղադրվելու է Դուքանաձոր գետի կիրճում, որը թափվում է Շնող գետը` անդրսահմանային Դեբեդ գետի վտակը:     Հաշվի առնելով, որ ՝   - հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել մի քանի հարյուր հեկտար լեռնային անտառների կորստի , ջրային ռեսուրսների չորացման , հողերի էրոզիայի և ամբողջական էկոհամակարգերի , այդ թվում ` անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների ոչնչացման ,    - բնական աղետների կամ արդյունաբերական վթարների դեպքում արծաթ , ռենիում , կապար , մկնդեղ , պղինձ , մոլիբդեն , ցինկ , ծծմբային միացություններ և այլ քիմիական նյութեր պարունակող պոչանքները կթունավորեն Շնող գետի և դրա վտակների կողմից ոռոգվող դաշտերը ` սպառնալով սննդի անվտանգությանը և մարդկանց առողջությանը .    
  • 23. հաստատելով , որ ՝      - հանքարդյունահանող ընկերության կողմից կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը մշակվել է միայն նախագծի առաջին 8 տարիների համար ` առանց հաշվի առնելու նախագծի 50 տարվա ժամանակահատվածի հետևանքները և , ինչպես նաև արտակարգ իրավիճակները և ռիսկերը ` անդրսահմանային համատեքստում ,    - Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրամադրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը նկատի չի առել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության սխալ հաշվարկները և էկոհամակարգերին հասցվող վնասների թերագնահատումը ,   - Թեղուտի հանքավայրի շահագործմանն առնչվող որոշումների ընդունման գործընթացները թերացել են հասարակայնության արդյունավետ և ժամանակին ծանուցում և մասնակցություն ապահովելու գործում ` ՄԱԿ - ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի « Շրջակա միջավայրի հարցերին առնչվող տեղեկության մատչելիության , որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին » ( Օրհուսի ) կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն .    - Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ձեռնարկել ոչ մի քայլ ` բացահայտելու անդրսահմանային ռիսկերը և խորհրդակցություն սկսելու Վրաստանի իշխանությունների ու հասարակայնության հետ ` իրականացնելու ՄԱԿ - ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի « Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին » Էսպուի կոնվենցիայի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները ,  - Վրաստանի կառավարությունը չի ճանաչել անդրսահմանային ռիսկերի հնարավորությունը և ձախողել է ոչ միայն վավերացնել ՄԱԿ - ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Էսպուի կոնվենցիան , այլև դրսևորել է անպատասխանատու վարքագիծ և չի կատարել համապատասխան հարցումներ ` ընթացք տալու մտահոգ հասարակայնության կողմից հնչեցված ահազանգերին .    
  • 24. Մ տահոգվելով , որ ՝     - երկու երկրների իշխանությունների նման անպատասխանատու մոտեցման հետևանքով տարածաշրջանը կարող է կանգնել էկոլոգիական աղետի առջև , իսկ Հայաստանի Հանրապետությունը ` որպես աղետի աղբյուր հանդիսացող երկիր , պարտավորված կլինի ոչ միայն վերացնել վնասները սեփական երկրի սահմաններում , այլև հատուցել հարևան պետությունների կրած վնասները .     Մենք ` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և անհատներս անհրաժեշտ ենք գտնում , որ      Հայաստանի Հանրապետության իշխանությունները ՝    - կասեցնեն Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը ` մինչև շրջակա միջավայրին հասցվող վնասների վերագնահատումը ,    - կազմակերպեն շրջակա միջավայրի վրա ազդեցության անկողմնակալ և համապարփակ գնահատում ` միջազգային լավագույն փորձին համապատասխան ,    - սկսեն խորհրդակցություններ Վրաստանի իշխանությունների և հասարակայնության հետ Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում հնարավոր անդրսահմանային ազդեցության վերաբերյալ :     Վրաստանի իշխանությունները ՝     - վավերացնեն Էսպուի կոնվենցիան ,    - մասնակցեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող խորհրդակցություններին ` բացահայտելու շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը անդրսահմանային համատեքստում :     Հայտարարությունը ստորագրել են Հայաստանի եւ Վրաստանի 31 հասարակական կազմակերպություններ :
  • 25.  
  • 26. ՆԱՅԵ՛Ք ԵՎ ՄՏԱՊԱՀԵ՛Ք՝ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԴՈՒՔ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՔ ՏԵՍՆՈՒՄ ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌԸ Շնող գյուղի ֆուտբոլի դաշտը լցված է փայտով՝ ընդամենը 4,5 հազար խորանարդ մետր: Դա վերջին ամիսներին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար հատված Թեղուտի անտառն է: Տեսարանը թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Աչքերիդ առաջ երկրաբանական քարտեզից անհետանում են անտառային լանդշաֆտի հսկայական կտորներ, իսկ նրանց տեղում հայտնվում են մերկ շինարարական հրապարակներ, որոնք լցվում են բետոնե կառույցներով: Յուրահատուկ բնական օբյեկտների մասին կարելի է արդեն անցյալ ժամանակով խոսել, օրինակ՝ Խառատաձորի կիրճը: Նայե՛ք,  մտապահե՛ք, քանի որ արդեն կիրճը ծածկված է պատնեշներով: Վաղն այդ անտառը, այդ կիրճը եւ կիրճի միջով հոսող գետակը չեն լինի: Կլինի պոչամբար, որը, Թեղուտի ծրագրի համաձայն, պետք է լցվի մինչեւ 200 միլիոն խորանարդ մետր ծավալով թափոններով, իսկ գետակի փոխարեն լինելու է բետոնե ջրանցք:  
  • 27. Հնրարավոր չէ պատկերացնել, թե ինչպես կփոխարինեն անտառատնկումները դարերի ընթացքում ստեղծված այս էկոհամակարգին: Թեղուտի ծրագիրն աննախադեպ է. 1992-1995թթ. Էներգետիկ ճգնաժամից հետո սակավանտառ Հայաստանում միայն պաշտոնական ծրագրով պետք է հատվի 357 հա անտառ: Անկախ փորձագետների գնահատակններով՝ Թեղուտի ծրագրի ենթակառուցվածքների զարգացումը՝ ներառյալ հանքը, ապարների համար վայրը, վերամշակող ֆաբրիկան, պոչամբարը եւ 1400 հա տարածքով պահեստները կբերեն անտառի ոչնչացման ողջ այդ տարածքում եւ շրջակա տարածքներում անտառային էկոհամակարգի դեգրադացման: 
  • 28. Ընկերությունը շտապում է, թեպետ ներդրումներ դեռ չունի: Բանակցություններ են տարվում ռուսական ՎՏԲ բանկի հետ: Հասարակությունն առաջարկում է Թեղուտի համար այդ բանկում սոցիալական վճարումներ չկատարել:  Իսկ ի՞նչ է փոխարենն առաջարկում «ACP»: Առաջին հերթին՝ աշխատատեղեր: «Դեռեւս երկու գյուղերից (Թեղուտ եւ Շնող) մեզ մոտ աշխատում է 320 մարդ: Իհարկե, աշխատում են նաեւ այլ վայրերից: Եթե մեզ էքսկավատոր վարող է անհրաժեշտ, մենք նրան այստեղից կվերցնեինք, բայց այստեղ էքսկավատոր վարող չկա,- իրավիճակը բացատրում է «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանը,- կբացենք հանքը, կբացենք նաեւ նոր աշխատատղեր՝ մինչեւ 1400»: Նրա խոսքերով՝ ընկերությունն անտառի կորուստը փոխհատուցում է անտառատնկումներով՝ մինչեւ 714 հա: Ահա եւ հիմնականում բոլորը: Իսկ բյուջե գումարներ մուտքագրելու մասին ընկերությունն արդեն չի խոսում, քանի որ հայտնի չէ, թե ինչ ֆինանսավորում կստանա՝ Թեղուտի ծրագրի զարգացման համար: Սեփական միջնոցներն ակնհայտորեն նրան չեն բավականացնում: Բանակցությունները ռուսական Վնեշտորբանկի հետ ընթանում են արդեն երկու տարի: Չիմանալով, թե ինչ է կատարվում փակ դռների հետեւում, կարելի է հաստատել մի բան՝ ՎՏԲ-ն դեռ վարկ չի տրամադրել: Բացի այդ, Թեղուտի ծրագրի, «ACP» ընկերության եւ այդ՝ ակնհայտ անօրինական ծրագրին թույլտվություն տվող կառավարության, ֆինանսական կառույցների դեմ հասարակայնության ելույթները, եվրոպական կառույցներում ծրագրի վերաբերյալ բավականին նյարդային քննարկումները, շարունակվող դատական գործընթացները կարող են իրենց դերը խաղալ եւ գործարքը խափանել: 
  • 29.  
  • 30. Ամեն դեպքում Թեղուտում անտառը հատվում է: Ծրագրի ենթակառուցվածքի զարգացումը կատարվում է ամենից անեղծ եւ հրաշալի հատվածներում, որտեղ մինչեւ ճանապարհների անցկացնելը անտառահատները դեռ չէին հասել: Այժմ արդեն հասել են եւ հատել մինչեւ 60 հա անտառ:  «Մեզ մոտ գյուղատնտեսությունը հակասության մեջ է հանքարդյունաբերության հետ: Եթե այն լավ զարգացած լիներ, ապա դժվար կլիներ խլել: Բայց այն չեն զարգացնում: Դրա համար էլ տարածքները խլում են»,- ասում է Շնող գյուղի բնակիչ Լյովա Ալիխանյանը, ով դատական վեճի մեջ է մտել «ACP» ընկերության հետ սեփական տարածքի համար: Թեղուտի ծրագիրը Շնող եւ Թեղուտ գյուղերից խլեց 81,483 հա հողատարածք՝ կառավարության որոշման համաձայն, որն առաջնահերթային շահ ընդունեց մասնավոր ընկերության շահերը: «Ու՞մ համար է այդ շահն առաջնահերթային: Այո, հիմա մարդիկ աշխատանք կունենան թեկուզ 20 տարի, իսկ հետո դա ու՞մ շահը կլինի»,- ասում է Ալիխանյանը:  Մինչ օրս Լյովա Ալիխանյանը եւ եւս մի քանի բնակիչներ այդպես էլ չեն համաձայնվել Թեղուտի ծրագրի համար տալ իրենց հողերը: Մի կողմից ընկերության սահմանած փոխհատուցումն անչափ ցածր է՝ 1քմ-ը 10-15 ցենտ, մյուս կողմից, ընկերությունը, թեպետ խոստացել է բացել աշխատատեղեր, սակայն չի կարող աշխատանքի վերցնել գյուղի բոլոր բնակիչներին, եւ հասկանալի չէ, թե ինչ անեն նրանք, ովքեր զրկվել են հողից, բայց չեն կարող ընկերությունում աշխատանքի տեղավորվել: Լյովան դեռ իր հողերը չի տվել: «Իմ հողերը բարձր են, մինչեւ նրանց հասնեն, մի քանի տարի կանցնի, եւ ես այդ ընթացքում դրանք կօգտագործեմ»,- ասում է նա: Բայց ի՞նչ կլինի հետո: «Գիտեք, կգտնվեն մարդիկ, ովքեր միշտ ընկերության կողմնակիցը կլինեն, կասեն՝ ոչինչ, հետո ամեն ինչ կուղղվի: Բայց 80-ական թվականներին, երբ ընդհանրապես արգելված էր զենք պահել եւ դիմադրել իշխանությանը 20-ամյա բանտարկության սպառնալիքով, ժողովուրդն, այնուամենայնիվ, ընդվզեց եւ հաղթեց: Այդպես էլ մեր դեպքում, կգա ժամանակ, կմտածենք»:
  • 31.