1. ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
RA ARAGATSOTN MARZ
Մարզկենտրոնը`
ք. Աշտարակ
Տարածաշրջանները`
Աշտարակ,
Ապարան,
Արագած,
Թալին
Քաղաքները`
Աշտարակ,
2. Ապարան,
Թալին
ՀՀ Արագածոտնի մարզը գտնվում է մայրաքաղաք
Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի` Արագածի
միջև ընկած տարածքում:
Մարզն արևմուտքից պետական սահմանով
սահմանակից է Թուրքիային, հյուսիսում սահմանակից
է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերին, արևելքից` ՀՀ
Կոտայքի մարզին, հարավ-արևելքից` մայրաքաղաքին
և հարավից` ՀՀ Արմավիրի մարզին:
ՀՀ Արագածոտնի մարզի տարածքով են անցնում
հանրապետական նշանակություն ունեցող 3 ավտո-
խճուղիները`Երևան – Աշտարակ – Թալին – Գյումրի,
Երևան–Աշտարակ – Սպիտակ և Երևան – Արմավիր –
3. Քարակերտ – Գյումրի:
Մարզի տարածքը հատում է նաև ՀՀ գլխավոր
երկաթուղին (միայն ծայր արևմտյան հատվածով և
մարզի տնտեսական զարգացման վրա էական
ազդեցություն չի թողնում):
Մարզում են գտնվում Բյուրականի նշանավոր
աստղադիտարանը, ՀՀ գիտությունների ազգային
ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի,
ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
RA ARMAVIR MARZ
Մարզկենտրոնը`
ք.Արմավիր
5. ինչպես նաև Երևան–Թբիլիսի երկաթուղին:
ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում
առանձնանում է իր զարգացած գյուղատնտեսությամբ և
արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական
դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր
են, ինչպես բուսաբուծության (բազմամյա տնկարկներ,
բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության
զարգացման համար:
Անասնաբուծության բնագավառում հիմնականում
զարգացած է խոշոր և մանր եղջերավոր անասնաբու-
ծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ
բուսաբուծության մեջ` պտղաբուծությունը, խաղողա-
գործությունը, բանջարաբուծությունը և բոստանաբու-
ծությունը: Հիմնականում մշակվում են հացահատիկա-
6. ընդեղենային և բանջարաբոստանային մշակաբույսեր:
Արդյունաբերությունը մասնագիտացած է էլեկտ-
րաէներգիայի, սննդամթերքի, ըմպելիքի, ալկոհոլային
խմիչքի արտադրության ու շինանյութերի հանքա-
վայրերի շահագործման ուղղություններում:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
RA KOTAYK MARZ
Մարզկենտրոնը`
ք. Հրազդան
Տարածաշրջանները`
Հրազդան,
Կոտայք,
Նաիրի
8. հյուսիս-արևելքից` Տավուշի, արևելքից` Գեղարքունիքի
և հարավից` Արարատի մարզերին:
ՀՀ Կոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան
և Ազատ գետերը: Հրազդան գետը (նախկին
անվանումը` Զանգու) Արաքս գետի ձախ վտակներից է
(երկարությունը` 141 կմ): Գետի համակարգում կան 340
վտակներ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի
երկարություն: Գետի խոշոր վտակներից են
Մարմարիկը, Ծաղկաձորը, Արայի գետը, Գետառը:
Ազատ գետը նույնպես Արաքսի ձախ վտակներից է
(երկարությունը` 55 կմ): Սկիզբ է առնում եղամա
լեռնաշղթայից (հիմնականում սնվում է ստորերկրյա
ջրերով): Գետի ջրերն օգտագործվում են հիմնականում
ոռոգման նպատակով:
9. Մարզը հարուստ է հանքային ջրերով, դրա վկա-
յությունն են <<Բջնի>> և <<Արզնի>> հանքային ջրերը:
Մարզի տարածքում են գտնվում Գեղամա լեռների
փեշերը, Ծաղկունյաց լեռնաշղթան, Հատիս և Արայի
լեռները: Հատիս լեռը (նախկին անվանումը`
Շամիրամի) կոնաձև հրաբխային զանգված է
(բարձրությունը` 2528 մ): Լեռը ծածկված է
մարգագետնատափաստանային բուսականությամբ:
Արայի լեռը (բարձրությունը` 2577մ)` հանգած
հրաբխային զանգված է, գտնվում է Արագած լեռից
արևելք` Քասախ և Հրազդան գետերի միջև:
Մարզի հարթավայրերն են` Եղվարդի հարթավայրը
(գտնվում է ծովի մակերևույթից 1200 – 1300 մ
բարձրության վրա) և Հրազդանի սարահարթը (ծովի
10. մակերևույթից` 1700 – 1800 մ բարձրության վրա):
Մարզի տարածքի կենտրոնական մասով անցնում
են երկրի համար առանցքային նշանակություն ունեցող
Երևան–Հրազդան-Սևան ավտոմայրուղին և Երևան-
Հրազդան-Իջևան երկաթգիծը:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
RA SYUNIK MARZ
Մարզկենտրոնը`
ք. Կապան
Տարածաշրջանները`
Կապան,
Գորիս,
Սիսիան,
12. մարզին, հարավից պետական սահմանով սահմանակից
է Իրանին (սահմանի երկարությունը 42 կմ է),
արևմուտքից` Նախիջևանին և արևելքից` Ադրբեջանին:
Օգտակար հանածոներով հանրապետության
ամենահարուստ մարզն է: Դրանցից կարևորագույններն
են` գունավոր (պղինձ, մոլիբդեն, ցինկ և այլ գունավոր)
և թանկարժեք (ոսկի, արծաթ) մետաղների
հանքաքարերը, ինչպես նաև ոչ մետաղային օգտակար
հանածոների մի ամբողջ շարք (շինարարական և
երեսապատման քարեր, բազալտային հումք, կրաքարի
և այրվող թերթաքարերի, մարմարի, գրանիտի պերլիտի
և դիատոմիտների պաշարներ):
Կապան քաղաքից հարավ` Ծավ գետի կիրճում
13. գտնվում է աշխարհի ամենախոշոր բնական սոսիների
ռելիկտային պուրակը, որը զբաղեցնում է գրեթե 120 հա
տարածություն (ծառերի տարիքը հաշվվում է հարյուր-
ամյակներով): Այդ եզակի պուրակի որոշ ծառերի
տրամագիծը հասնում է 3 մ-ի, իսկ բարձրությունը` 30-
35 մ-ի:
Քաղաքից 4 կմ հեռու, Ողջի գետի աջ ափին, թավուտ
անտառում է գտնվում Վահանավանքը (X-րդ դար)`
պատմական Սյունիքի հոգևոր և մշակութային
կենտրոններից մեկը, իսկ 25 կմ հեռավորության վրա`
նեղ կիրճերով, թավուտ անտառներով <<Շիկահող>>
պետական արգելոցը:
Ծովի մակերևույթից 3250 մ բարձրության վրա
փռված Կապույտ լճից սկիզբ է առնում Մեղրի գետը,
14. իսկ Կապուտջուղ լեռան (3905 մ) հալոցքաջրերից`
Կապուտջուղ գետը, որի հետ Քաջարանց գետի
միահյուսումից կազմավորվում է Ողջի գետը:
Որոտանի կիրճում են գտնվում Տաթևի ՀԷԿ-ը`
Որոտանի ՀԷԿ-երի կասկադի առաջնեկը և Շամբի
ջրամբարը, որտեղից 18 կմ երկարությամբ թունելով
ջուրը հասնում է Տաթևի ՀԷԿ-ի տուրբիններին:
Սիսիանից 6 կմ հեռավորության վրա է գտնվում
Շաքիի ջրվեժը` Փոքր Կովկասի լեռների ամենախոշոր
ջրվեժը (բարձրությունը 18 մ):
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
RA TAVUSH MARZ
16. ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի
Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան
հատվածում: Մարզը հարավ-արևելքում և հարավում
սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի
մարզերին, արևմուտքում` ՀՀ Լոռու մարզին և
պետական սահմանով` Վրաստանին, հյուսիսում և
արևելքում` Ադրբեջանին:
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
RA ARARAT MARZ
Մարզկենտրոնը`
ք. Արտաշատ
18. քաղաքին, ՀՀ Արմավիրի և Կոտայքի մարզերին,
արևելքից` ՀՀ Գեղարքունիքի մարզին, հարավ-
արևմուտքից` ՀՀ Վայոց ձորի մարզին և հարավից
պետական սահմանով սահմանակից է Թուրքիային:
Մարզի տարածքում է գտնվում Խոսրովի պետական
արգելոցը (ծովի մակերևույթից 1600-2300 մ
բարձրության վրա):
ՀՀ Արարատի մարզը հանրապետության
տնտեսապես զարգացած մարզերից է:
Մարզի տարածքով է անցնում հանրապետական
նշանակության Երևան-Երասխ-Ղարաբաղ ավտո-
մայրուղին, և Երևան-Երասխ երկաթուղին:
19. ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
RA GEGHARKUNIK MARZ
Մարզկենտրոնը`
ք. Գավառ
Տարածաշրջանները`
Գավառ,
Ճամբարակ,
Մարտունի,
Սևան,
Վարդենիս
Քաղաքները`
Գավառ,
20. Ճամբարակ,
Մարտունի,
Սևան,
Վարդենիս
ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է Հայաստանի
Հանրապետության տարածքի արևելքում` շրջա-
պատելով Սևանա լիճը:
Մարզը հյուսիսից սահմանակից է ՀՀ Լոռու և Տավուշի
մարզերին, արևելքից` պետական սահմանով,
սահմանակից է Ադրբեջանին, հարավից` ՀՀ Վայոց ձորի
մարզին, հարավ-արևմուտքից` ՀՀ Արարատի մարզին և
արևմուտքից` ՀՀ Կոտայքի մարզին:
Մարզի ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արև-
21. մուտքից հարավարևելք կազմում է 115 կմ, արևմուտքից
արևելք` 85 կմ, ամենախոր իջվածքը Գետիկ գետի
կիրճն է (Ձորավանք գյուղ, 1325 մ), ամենաբարձր կետը`
Աժդահակ լեռան գագաթը (3598 մ):
Բարձր լեռներն են Սպիտակասարը (3555 մ),
Վարդենիսը (3522 մ), Գեղասարը (3446 մ): Ամենա-
երկար գետերն են Արգիճին (51 կմ), Գավառագետը (47
կմ) և Մասրիկը (45 կմ):
Ամենամեծ լիճը Սևանա լիճն է (1260 կմ2, բարձ-
րությունը ծովի մակերևույթից` 1898մ), համեմատաբար
փոքր լճերից են Աժդահակի և Աղմաղանի
խառնարանային լճերը` մինչև 50 մ տրամագծով և 15 մ
խորությամբ:
Մարզի տարածքով անցնում է Երևան-Սևան-
22. Դիլիջան հանրապետական նշանակության մայրուղին:
Գործում է Սելիմի լեռնանցքով անցնող <<Հարավ-
Հյուսիս>> մայրուղին:
ՀՀ Գեղարքունիքի մարզում է գտնվում Սևանա լիճը,
որը ոչ միայն մարզի, այլ նաև հանրապետության
համար ունի առանձնահատուկ կարևորություն: Այն
Հարավային Կովկասի քաղցրահամ ջրերի ամենամեծ
ավազանն է: Լիճն էական ազդեցություն ունի ողջ մարզի
ոչ միայն բնապահպանական հավասարակշռության,
այլ նաև տնտեսության վրա:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
RA LORI MARZ
24. Տաշիր,
Ախթալա,
Թումանյան,
Շամլուղ
ՀՀ Լոռու մարզը գտնվում է հանրապետության
հյուսիսում, տարածքի մեծությամբ երրորդն է
հանրապետությունում, բնակչության թվաքանակով`
երկրորդը (ք.Երևանից հետո):
Մարզը հյուսիսից պետական սահմանով
սահմանակից է Վրաստանին, հարավից` ՀՀ Կոտայքի
և Արագածոտնի մարզերին, արևմուտքից` ՀՀ Շիրակի
մարզին, արևելքից` ՀՀ Տավուշի մարզին:
Մարզում ծովի մակերևույթից բարձրագույն կետը
25. Թեժ լեռան գագաթն է (3101մ), ամենացածրը` Դեբեդ
գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 390 մ):
Մարզի տնտեսության առաջատար ճյուղերը
գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունն են:
Գյուղատնտեսության ոլորտում առանձնանում են
հացահատիկի, կարտոֆիլի, բանջարեղենի և
անասնապահական մթերքի արտադրությունները:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
RA SHIRAK MARZ
Մարզկենտրոնը`
ք. Գյումրի
27. հյուսիս-արևմուտքում:
Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է
Թուրքիային, հյուսիսից` Վրաստանին, արևելքից
սահմանակից է` ՀՀ Լոռու մարզին և հարավից` ՀՀ
Արագածոտնի մարզին:
ՀՀ Շիրակի մարզը լինելով ծովի մակերևույթից մոտ
1500-2000 մ բարձրության վրա (մարզի 52 գյուղեր
գտնվում են ծովի մակերևութից մոտ 1500-1700 մ, իսկ
55-ը`2000մ բարձրության վրա), հանդիսանում է Հայաս-
տանի ամենացրտաշունչ տարածաշրջանը, որտեղ
ձմռանը օդի ջերմաստիճանն երբեմն հասնում է -460C-ի:
Մարզի տարածքով են անցնում Հայաստանը
Վրաստանին կապող գլխավոր երկաթգիծը և ավտո-
մոբիլային խճուղին: Այստեղ իրար են միանում
28. Հայաստանի և Թուրքիայի երկաթուղային և ավտո-
ճանապարհային ցանցերը:
Թուրքիայի հետ սահմանային Ախուրյան գետի վրա
գործում է Ախուրյանի ջրամբարը, որն իր 526 մլն. մ3
ծավալով խոշորագույնն է հանրապետությունում:
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
RA VAYOTS DZOR MARZ
Մարզկենտրոնը`
ք. Եղեգնաձոր
Տարածաշրջանները`
Վայք,
29. Եղեգնաձոր
Քաղաքները`
Եղեգնաձոր, Ջերմուկ,
Վայք
ՀՀ Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի
Հանրապետության հարավային հատվածում: Մարզը
պետական սահմանով հարավում սահմանակից է
Նախիջևանին, հյուսիսում` ՀՀ Գեղարքունիքի մարզին,
արևելքում` ՀՀ Սյունիքի մարզին և արևմուտքում` ՀՀ
Արարատի մարզին:
ՀՀ Վայոց ձորի մարզը շրջապատված է բարձր
լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, որոնք,
յուրահատուկ բնական պատնեշներ հանդիսանալով նրա
30. և հարևան տարածքների միջև, այն դարձնում են
աշխարհագրական մի ամբողջություն:
ՀՀ Վայոց ձորի մարզն ունի կենդանական և
բուսական բազմազան աշխարհ: Տարածքի 5.7%-ը կամ
13240.1 հա կազմում են բնական անտառները:
Արտակարգ խայտաբղետ է մարզի մակերևույթը:
Հրաբխային ուժերը, երկրաշարժերը, Արփա գետի և դրա
վտակների ջրերն առաջացրել են տարբեր
ուղղություններով ձգվող բազմաթիվ լեռնաշղթաներ` մեծ
ու փոքր գագաթներով, խորհրդավոր ձորեր,
լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ,
դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի
կերտվածքներ, որի ամենավառ օրինակն է Ջերմուկի
հիասքանչ ջրվեժը (60 մ):
31. ՀՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ
Թաղային համայնքները
Աջափնյակ
Ավան
Արաբկիր
Դավթաշեն
Էրեբունի
Կենտրոն
Մալաթիա-Սեբաստիա
Նոր Նորք
Նորք-Մարաշ
Նուբարաշեն
Շենգավիթ
32. Քանաքեռ-Զեյթուն
Մայրաքաղաք Երևանը գտնվում է Արարատյան
դաշտավայրի հյուսիս-արևելյան մասում:
Սահմանակից է ՀՀ Արագածոտնի, Կոտայքի,
Արարատի և Արմավիրի մարզերին:
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրա-
քաղաքն է: Այն խոշորագույնն է ոչ միայն Հայաստանի
Հանրապետության ներկայիս 48 քաղաքների, այլև
պատմական Հայաստանի մայրաքաղաքների շարքում:
Երևանը Հայաստանի Հանրապետության Նա-
խագահի նստավայրն է: Մայրաքաղաքում են գտնվում
ՀՀ Ազգային ժողովն ու ՀՀ կառավարությունը, ՀՀ բոլոր
նախարարություններն ու հիմնական գերատեսչութ-
33. յունները, հասարակական և այլ կազմակերպու-
թյունների, տարբեր միությունների, հիմնադրամների,
հանձնաժողովների, դատաիրավական մարմինների,
դրամատների ու բորսաների ճնշող մեծամասնությու-
նը, զանգվածային լրատվամիջոցների մեծ մասը և այլն:
Մայրաքաղաքում են գործում Հայաստանի Հանրա-
պետությունում միջազգային (միջկառավարական, միջ-
պետական) և այլ կազմակերպությունների ներկայա-
ցուցչությունների գրասենյակները :A