1. Գեղարդի վանք Գեղարդի վանքը միակուռ քարից կերտված, երկհարկանի քարակերտ տաճարներից ու կից եկեղեցուց կազմված կոթող է, որը գտնվում է Երևանից հարավ-արևելք, նրանից երեսունհինգ կիլոմետր հեռավորությաև վրա, տեղադրված է Ազատ գետի վերին հոսանքում՝ նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Ամենահին հուշարձանը վանքի պարսպապատերից դուրս արևմտյան կողմում գտնվող կիսով չափ ժայռակոփ փոքրիկ մատուռն է, որի պատի վրա փորագրված են նվիրաբերական մի քանի արձանագրություններ, այդ թվում՝ նաև 12-րդ դարի (1177, 1181 թթ.)։ Շինությունը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։
2. Հիմնադրման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։ Հայ մատենագրության մեջ պահպանված ավանդության համաձայն այն հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու սկզբնական շրջանում՝ առնվազն 4-րդ դարի կեսերից, ինչպես և 8-րդ դարից։
3. Առավել ստույգ տեղեկություններ հաղորդում է Հովհաննես կաթողիկոսի պատմագիրը (9 - 10-րդ դդ.)։ 10-րդ դարի առաջին քառորդում պատմիչը արաբների հալածանքից խույս տալու նպատակով Դվինից գալիս է Գեղարդ (Այրիվանք) և այդտեղից անցնում Սևանա կղզի։ Արաբական մի գունդ, հետապնդելով նրան, հարձակվում է Այրիվանքի վրա, կոտորում միաբաններին, ավերում վանքի կառուցվածքները և կողոպտում հարստությունը։ Առավել ստույգ տեղեկություններ հաղորդում է Հովհաննես կաթողիկոսի պատմագիրը (9 - 10-րդ դդ.)։ 10-րդ դարի առաջին քառորդում պատմիչը արաբների հալածանքից խույս տալու նպատակով Դվինից գալիս է Գեղարդ (Այրիվանք) և այդտեղից անցնում Սևանա կղզի։ Արաբական մի գունդ, հետապնդելով նրան, հարձակվում է Այրիվանքի վրա, կոտորում միաբաններին, ավերում վանքի կառուցվածքները և կողոպտում հարստությունը։ ԳեղաԿոտայքի մարզում, Երևան-Գառնի-Գողթ ճանապարհի շարունակության վրա։ Հեռավոր անցյալում կոչվել է Այրիվանք՝ քարայրային կառույցների պատճառով, իսկ XIII դարից՝ վանքում պահված սուրբ գեղարդի պատվին (որով խոցվել էր խաչված Հիսուսը)՝ նաև Գեղարդ։ Ըստ ավանդության հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին տարիներին (IVդ. սկիզբ)։ Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային նշանակալից կենտրոններից էր, ուր բացի պաշտամունքային կառույցներից գոյություն ունեին դպրանոց, գրադարան, գրչատուն, բազմաթիվ ժայռափոր խուցեր վանականների բնակության համար։րդի միջնադարյան վանքը գտնվում է
4. Պահպանված հնագույն հուշարձանը պարսպապատերից դուրս, արևմտյան կողմում գտնվող կիսով չափ ժայռափոր մատուռն է, որի պատերի վրա փորագրված են XII-XIIIդդ. նվիրաբերական արձանագրություններ։ XIIIդ. ստեղծվել է վանքի հիմնական համալիրը, որի մեջ մտնում են՝ գլխավոր եկեղեցին (կաթողիկե), կից գավիթը, ժայռափոր երկու եկեղեցիներ, ժամատուն-դամբարանը և տարբեր չափերի խուցեր։ Այդ ամենը հյուսիսային կողմից երիզված է ուղղաձիգ բարձր ժայռերով, իսկ մնացած կողմերից պարուրված է քարակերտ պարսպապատերով։ Ավելի ուշ (XVIIդ.) պարսպին կից կառուցվել են բնակելի և տնտեսական տարբեր շենքեր։
5. Գեղարդի շինարարական կյանքի երկրորդ, առավել կարևոր շրջանը սկսվել է XIIIդ. կեսերից, երբ Պռոշ իշխանը վանքը Զաքարյաններից գնելուց հետո սկսել է վիմափոր շենքերի կառուցումը։ Աշխարհի վիմափոր շինությունների մեջ Գեղարդը գրավում է առանձնակի տեղ։ Գլխավոր եկեղեցուն կից հյուսիսային ժայռի տարբեր բարձրությունների վրա փորվել է վերերկրյա շինությունների արվեստին համարժեք ճարտարապետական կառույցների ամբողջ խումբ` ներքևում երկու ոչ մեծ եկեղեցի և մեկ գավիթ, վերևում սյունազարդ ժամատուն-դամբարան։ Առաջին եկեղեցին, որը գտնվում է գլխավոր եկեղեցու գավթից հյուսիս-արևմտյան կողմում, ստեղծվել է XIIIդ. երեսնական թվականներից մինչև 1250թ.
6. Եկեղեցու գմբեթակիր քառակուսու վրա փորագրված է ճարտարապետի անունը՝ Գալձագ։ 1283թ.-ին փորվել է ժայռակոփ երկրորդ եկեղեցին և նրա գավիթը` վերջինը, հավանաբար, եղել է Պռոշյանների տոհմական դամբարանը։ Գավթի մուտքի առանցքի ուղղությամբ ստեղծված կամարների մեջ քանդակված է եզան գլուխ, որը պահում է շղթայակապ երկու առյուծների, նրանցից մի փոքր ներքև պատկերված է թևերը պարզած արծիվ՝ ճիրաններում գառ։