Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Ernst Hekkel
1.
2. Էռնստ Հենրիխ Ֆիլիպ Հեկկել (գերմ. Ernst Heinrich Haeckel, ծնվ. փետրվարի 16, 1834թ., Պոտսդամ - օգոստոս
9, 1919, Իենա) գերմանացի բնագետ և փիլիսոփա է:
Պիթեկանտրոպ և էկոլոգիա տերմինների հեղինակն է:
1852թ. Բեռլինի և Վիեննայի համալսարաններում բժշկություն և բնագիտություն է ուսումնասիրել: 1857թ. ստացել
է բժշկի դիպլոմ: 1861թ. եղել է դոցենտ, իսկ արդեն 1865–1909թթ. Իոնիայիչ համալսարանի պրոֆեսոր: Հեկկելի
վրա մեծ ազդեցություն են ունեցել դարվինական մտքերը: 1863թ. Գերմանիայի գիտական հասարակության նիստի
ժամանակ նա հանդես է գալիս դարվինիզմի մասին ելույթով, իսկ արդեն 1866թ. լույս է տեսնում նրա
«Օրգանիզմների ընդհանուր ձևը» գիրքը: Երկու տարի անց լույս է տեսնում «Աշխարհաստեղծման իրական
պատմությունը» գիրքը, որտեղ նրանց կողմից էվոլյուցիան այլ կերպ էր արտացոլված, իսկ 1874թ. Հեկկելը
հրապարակում է «Անթրոպոգեն» կամ «Մարդու զարգացման պատմությունը» աշխատությունը, որտեղ
քննարկվում էին մարդու զարգացման խնդիրները: Նրան է պատկանում պատմական անցյալում մարդու և
կապիկի միջև կապի գոյության գաղափարը, ինչը հետագայում հաստատվել է պիթեկանտրոպի մնացորդների
գտածոների միջոցով:
Հեկկելն ուսումնասիրել է բազմաբջիջների առաջացումը (գաստրեյի տեսություն), (1866թ.), ձևավորել օրենք
կենսաբանական ծագման մասին, որի համաձայն` օրգանիզմի անհատական զարգացման ժամանակ նրա
զարգացման էվոլյուցիայի փուլերը վերարտադրվում են: Գաստրեյի տեսությունը նրան մեծ համբավ է բերել:
Ներկայումս էվոլյուցիոնիստները գաստրեյի տեսության կողմնակիցների հետ համատեղ ուսումնասիրում են
ինչպես ֆագոցիտների լավ հիմնավորված տեսությունը, որն առաջարկել է Մեչնիկովը 1879-1886, ինչպես նաև
սինզոոսպորի տեսության և բազմաբջիջների առաջնային ձևերի տեսությունը, որը ստեղծել է Զախվատկինը:
Շարունակելով իր կենդանաբանական հետազոտությունները լաբորատորիայում և գիտարշավը դեպի Մադեյրա
կղզի, Ցեյլոն, Եգիպտոս և Ալժիր` Հեկկելը հրապարակում է մենագրություններ ռադիոլյարիաների, ստորջրյա
ապրող մեդուզաների, սիֆոնոֆորերի, խորը ջրերում ապրող ձկնակեր ձկների մասին, ինչպես նաև
հրապարակում է իր վերջին համակարգված աշխատությունը` «Սիստեմատիկ ֆիլոգենիա» («Systematische
Philogenie»):