2. Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է: Մյուսներից զգալիորեն տարբերվում է իր աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացմամբ և բնութագրական այլ գծերով: Ճապոնացիներն իրենց երկիրն անվանել են Նիհոն կամ Նիպոն: Չինաստանի հյուսիսում այդ երկիրն անվանել են ժի բեն գո, իսկ հարավում` Յա պոն գո հիերոգլիֆներով
3. Այսպիսով` Ճապոնիաբառնունիչինարենծագումևնշանակումէ«Ծագողարեգակիերկիր», ինչըխորհրդանշվածէերկրիդրոշիվրա: Ճապոնիանծովայինպետությունէ, որիմեծմասըգտնվումէ Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ուՍիկոկու կղզիների, իսկփոքրմասնէլ` Ռյուկյու, Օվկիանիաևայլկղզեխմբերիվրա: Ճապոնիանդեռևստարածքայինչլուծվածխնդիրներունիհարևանպետություններիհետև, մասնավորապես` Ռուսաստանից պահանջումէ 1945 թվականին ԽՍՀՄ գրաված4 կղզիները`Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Համոբայը:
4. Տարածքի չափով Ճապոնիան գերազանցում է եվրոպական տերություններից շատերին: Հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածության պատճառով երկրի կլիմայական պայմանները բազմազան են:
6. 1603 թվականին Սյոգունատա Տոկուգավայի կողմից սկիզբ է դրվում Ճապոնիայի աշխարհից մեկուսացմանը, սկսված եվրոպացիների առևտրական և մշակությաին շփումների համար։ XVII—XIX դարերի ընթացքում Ճապոնիան ապրում է կայունացման և մշակութային զգալի աճ:
7. ԱՄՆ հետ պայմանագրի ստորագրումից հետ, 1854 թվականին բացելով իր ծովային սահմանները, Ճապոնիայում կարգավորվում են սոցիալ-տնտեսական զարգացումները։ 1860-ական թվականներից հետո սկսված Ճապոնիան արևմուտքի օգնությամբ կարողանում է կառուցել հզոր բանակ, որի հաշվին օկուպացնում է Թայվանն ու Կորեան:
8. 1930-ական թվականների Ճապոնիան Չինաստանի հյուսիս-արևելյան օկուպացված մասում կառուցում է ծովային պետություն Ման-Չժոու-գոն։ 2-րդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ Ճապոնիան գրավում է Ասիայի մի անբողջ հատված, ընդհուպ մինչև Ինդոնեզիա, 1944 թվականին չհաջողված փորձ կատարելով, մտնելՀնդկաստան: 1945 թվականին ատոմային ռմբակոծություններից հետո, սեպտեմբերի 2-ին ստորագրվում է պայմանագիր, համաձայն որի Ճապոնիային արգելվում է Զինված ուժեր ունենալ, իսկ Սախալինի հարավը և Կուրիլական կղզիները անցնում են ԽՍՀՄտիրպետության տակ:
9. 1945 թվականից հետո ԱՄՆ և Եվրոպայի աջակցությամբ Ճապոնիայի տնտեսությունը կտրուկ աճ է ունենում: 1970 թվականից սկսած Ճապոնիայի տնտեսությունը 2-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում, զիջելով Միացյալ Նահանգներին: Ճապոնիան համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը:
10.
11. 2005—2007 թվականներին Ճապոնիան ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է: Ճապոնիան պետություն է Ասիայի խաղաղօվկիանոսյան ափերից դեպի արևելք ընկած կղզեխմբի վրա` աշխարհի այն կողմում , որտեղից ծագում է արևը: ճապոնացիներն իրենց երկիրն անվանում են Նիպպոն կամ Նիհոն, որը կազմված է 2 հիերոգլիֆային նշաններից` «արև» և «հիմք»:
13. Ճապոնական կղզիների ողջ տարածքի գրեթե 3/4-ը զբաղեցնում են խիտ անտառներով ծածկված բարձրաբերձ երիտասարդ լեռները, որտեղ դեռ շարունակվել է լառնակազմությունը: Ամենաբարձր Ֆուձիյամա գործող հրաբուխն է , որը ճապոնացիների սրբազան լեռն է և նրա բարձրությունը կազմում է 3776 մ: Ի դեպ` Ֆուձի_ յաման արտաքին գծագրությամբ շատ նման է Մասիսին: Յուրաքանչյուր ճապոնացի իր պարտքն է համարում տանն ունենալ Ֆուձիի նկարը
14.
15. Ճապոնիայում այսօր էլ շատ են գործող հրաբուխները և հաճախակի են ուժեղ ու նույնիսկ կործանարար երկրաշարժերը: Առանձնապես մեծ ավերածություններ և մարդկային զոհեր են պատճառել 1903, 1923, 1994_ թթ-ի երկրաշարժերը:
16.
17. Ոչ մեծ դաշտավայրեր գտնվում են ափամերձ շրջաններում: Ամենաընդարձակը Կոնտոյի դաշտավայրն է, որտեղ գտնվում է երկրի մայրաքաղաք Տոկիոն: Ընդերքում կան օգտակար հանածոներ, սակայն դրանց պաշարները մեծ չեն: Երկիրը համեմատաբար հարուստ է քարածխով, պղնձով, կան տիտանի, մանգանի, երկաթի, ուրանի,ծծմբի պաշարներ:
18. Ճապոնական կղզիների մեծ ձգվածությունն անդրադառնում է կլիմայի վրա: Այն գերազանցապես մուսսոնային է, հաճախակի են արևադարձային փոթորիկները` թայֆունները, որոնք զգալի վնաս են պատճառում տնտեսությանը:
19. Գետերը հորդառատ են, հարուստ` սահանքներով ու ջրվեժներով: Խոշոր գետերն են` Սինանոն, Տոնեն, Քիսոն, Իսիկարին, լճերից` Բիվան:
20. Երկրի տարածքի 2/3-ը անտառածածկ է: Աճում են եղևնի, սոճի, նվենի, դափնի, ճապոնական նոճի: Անտառների պահպանումը, բնական և արհեստական զբոսայգիների ստեղծումը, լանդշաֆտների բարելավումը ճապոնացիների կենցաղի անբաժանելի մասն են: Երկրի տարածքի 13 տոկոսը հայտարարված է արգելոցային տարածք` Բանդայ, Ասահի, Նիկո, Տիբու, Սանգակու, Կրիսմա:
21. Մեծ ժողովրդականություն է վայելում Հոնսյու կղզու Նիկո ազգային պարկը, որտեղ գտնվում է սրբազան Ֆուձիյաման: Կա նույնիսկ այսպիսի ասածվածք.«Ով չի եղել Նիկոյում, նա չի կարող խոսել գեղեցիկի մասին»:
22. Ճապոնիան Ասիայի միակ երկիրն է, որը միջնադարում չի ենթարկվել ավերիչ ներխուժումների, իսկ հետագայում էլ խուսափել է գաղութային կախվածությունից: Ճապոնիայի տարածքում մ.թ.ա. 7500 թ-ից ձևավորվել են նոր քարեդարյան ձյոմոն, ավելի ուշ` էյայոյի մշակույթները:
23. Մ.թ. 3-րդ դարում կազմավորվել է Յամատո ցեղային միությունը, որի հիման վրա էլ ձևավորվել է Ճապոնական պետականությունը: Այն արդեն 710 թ_ին ուներ իր մշտական մայրաքաղաքը` Նարան:
24. 1192 թվականից Ճապոնիան ղեկավարում էին սյոգունները, որոնց աջակցում էին ազնվական կալվածատերերը` իրենց ռազմիկներով` սամուրայներով: 16-րդ դարում Ճապոնիայում երևացին Եվրոպացիները, որոնք, առևտրին զուգահեռ, տարածում էին քրիստոնեությունը:
25. Սամուրայները, ի դեմս օտարերկրացիներ տեսնելով լուրջ սպառնալիք, 1637 թվականից արգելեցին նրանց մուտքը Ճապոնիա, երկիրը մեկուսացավ արտաքին աշխարհից: 1854 թ-ին զենքի գործադրման սպառնալիքով ԱՄՆ-ը հասավ նրան, որ որոշ նավահանգիստներ բացվեցին օտարերկրացիների համար: 1868 թ-ին տապալվեց սյոգունների կառավարությունը, և իշխանության գլուխ անցավ Մուցուհիտո կայսրը:
26. 1894-95 թթ.-ին ճապոնիան պատերազմ մղեց Չինաստանի, 1904-05 թթ.-ին`Ռուսաստանի դեմ: 1910 թ-ին Ճապոնիան բռնակցեց Կորեան` այն հայտարարելով իր գաղութը, իսկ 2_րդ համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո հարձակվեց ԱՄՆ_ին և Մեծ Բրիտանիային պատկանող Չափազանց բարդ ու հետաքրքրական է ճապոնական գիրը:
28. Միաժամանկան Ճապոնիայում գոյություն ունի վանկակազմիչ այբուբեն: Տեքստերի բառերի մեծ մասի արմատները գրվում են հիերոգլիֆներով, իսկ քերականական վերջավորությունները` վանկակազմիչ այբուբենով: Տեքստերը կարդացվում են վերևից ներքև և աջից ձախ: Եվ չնայած նշված բարդություններին` Ճապոնիան համատարած գրագիտության երկիր է:
29.
30. 6 տարեկանից երեխաները հաճախում է դպրոց, իսկ 10-ամյա կրթությունը պարտադիր է: Բարձագույն ուսումնական հաստատուջթյուններում ուսումը վճարովի է, բայց կան նաև անվճար պետական համալսարաններ, որտեղ ընդունվելու համար պետք է հաղթահարել մրցակցային մեծ դժվարություններ:
33. Բնակչության 99 տոկոսը ճապոնացիներ են. նրանք հազվադեպ են հեռանում իրենց հայրենիքից, այդ պատճառով էլ արտասահմանում ապրում է ճապոնացիների ընդամենը 1 տոկոսը:
36. Խոշոր քաղաքներում տասնյակ կմ-երով ձգվում են ծովից նվաճված հողերի վրա կառուցված նավամատույցների, պահեստների, գործարանների ու ֆաբրիկաների շարքերը: Տոկիոն մայրաքաղաք է դարձել 1869 թ_ին և ստացել իր ներկայիս անվանումը, որը նշանակում է արևելյան մայրաքաղաք:
37.
38.
39. Այն աշխարհի ամենագերբնակեցված քաղաքներից է և աչքի է ընկնում քաոսային կառույցներով: Քաղաքին բնորոշ են երկնաքերները, ստորգետնյա բազմահարկ կառույցները և շենքերից բարձր, կամրջաձև ավտոմոբիլային ճեպընթաց մայրուղիները:
40. Բազմամիլիոն բնակչոևթյուն ունեն Տոկիո, Յոկիոհամա, Օսակա, Նագոյա, Սապպորո, Կոբե, Կիոտո, Ֆուկուոկա, Կավասակի, Սայտամա և այլ քաղաքներ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնական արդյունաբերությունը, շնորհիվ ամերիկյան և արևմտաեվրոպական կապիտալ ներդրումների, բուռն վերելք ապրեց: Այսօր Ճապոնիան աշխարհի երկրորդ խոշոր արդյունաբերական տերությունն է ԱՄՆ_ից հետո, իսկ ճյուղերում նույնիսկ առաջէ անցել նրանց: