2. Մատենադարանը հիմանդրվել է 1959 թվ-ին` որպես
հին ձեռագիր մատյանների պահոց: Մատենադարանը
անվանված է հայոց գրերի ստեղծող Մ. Մաշտոցի
անունով: Մատենադարանի պահոցում կա ավելի քան
11000 ամբողջովին պահպանված և 2000 մասամբ
պահպանված ձեռագիր մատյաններ:Մատենադարանի
ձեռագրերը ցուցադրվել են ոչ միայն Հայաստանում,
այլև ամբողջ աշխարհում.
3. Մայր Հայաստան ռազմարվեստի թանգարան
Հիմնադրվել է 1970թ-ին` որպես Երկրորդ համաշխարհային
պատերազմին նվիրված թանգարան/ճարտարապետ
Ռ.Իսրայելյան: Շենքի հատակագիծը կրկնօրինակում է
Հռիփսիմե տաճարին, իսկ Մայր Հայաստան արձանը վեր է
խոյանում նրա գլխավերևում: Թանգարանից ոչ հեռու գտնվում
է Անհայտ զինվորի գերեզմանը: Թանգարանն ունի ավելի քան
30000 ցուցանմուշ` փաստաթղթեր, լուսանկարներ`կապված
Արցախյան շարժման հետ:
4. Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978 թ-ին այն առանձնատան
հիման վրա,որ 1947 թ-ին Հայաստանի կառավարությունը նվիրել է կոմպոզիտորին:
Թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1984 թ-ի հունվարին, երբ
աշխարհի երաժշտասեր հասարակայնությունը նշում էր աշխարհահռչակ
կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակը: Գույության 30 տարիների ընթացքում
թանգարանում հավաքվել են ավելի քան 18 հազար արժեքավոր առարկաներ՝
լուսանկարներ, նամակներ, գրքեր, նոտային ձեռագրեր, ստեղծագործությունների
տարբեր հրատարակություններ, ֆիլմեր, ձայնագրություններ, անձնական իրեր,
փաստաթղթեր, ազդագրեր,բուկլետներ:
5. Հովհաննես Թումանյանի թանգարան
1953 թ. ապրիլից, Երևանի Մոսկովյան 40 հասցեում բացվեց
մեծ մտածող, հումանիստ, գրող, հեքիաթագիր Հովհ.
Թումանյանի թանգարանը /ճարտարապետ Գրիգոր
Աղաբաբյան/ , որտեղ խնամքով պահվում են ավելի քան 18000
ցուցանմուշներ: Երևանի կենտրոնում, բարձունքի վրա գտնվող
այս թանգարան հասնելու համար հարկավոր է հաղթահարել 53
աստիճան` սա մեծ Հայի ապրած կյանքի տարիները
խորհրդանշող թիվն է: