SlideShare a Scribd company logo
1 of 4
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
                                    (Հեղինակ՝ Արմեն Մխեյան)

Աշնան անձրևոտ օրերն էին եկել: Աշունը շատ եմ սիրում, հատկապես երբ քայլում ես փողոցով ուդեղնած
տերևների խշխշոցն ես լսում ոտքերիդ տակ: Մեղմ անձրև էր մաղում, բայց հաճելի էր քայլելու զգալ աշնա
ն շունչը: Նայեցի վեր, ամպերը վերջանալու ցանկություն չունեին, դանդաղ անձրևըերկար կտևի, նույնիսկ
օրեր գուցե. Արևը չի շողա, ու բնությունն աշնան միջոցով իր թախիծըկարտահայտի` ասես մեռնող բնությա
նը վերջին հրաժեշտը կտա:
  Պարանոցիս զգացի անձրևի կաթիլի սառնությունը, բարձրացրի բաճկոնի օձիքն ու ձեռքերս ավելիխորը խ
ոթեցի գրպաններս: Մտքումս նորից այն տողերն էին՝ աշնան թախիծը… Աշունը նաև ոգեշնչողէ: Հիմա կծն
վի հերթական բանաստեղծական տողը: Երկու տերև գրեթե միաժամանակ պոկվեցինդիմացի ճյուղից ու միաս
ին պար բռնած` իջան վար: Դիմացից անցնող զույգը չնայեցդեղնակարմրավուն տերևներին. այնքան էին զբ
աղված ինչ-որ թեմայի քննարկումով, որ անգամհեռվից լսվում էին նրանց ձայները: Նայեցի վեր: Մեղմ քամ
ին նորից խաղաց դեղնած տերևների հետ,մի քանիսը պոկվեցին, ու անձրևի կաթիլներից թրջված ու ծանրաց
ած` վար ընկան: Հանկարծ փողոցիմյուս կողմում նկատեցի ծաղկավաճառ կնոջը: Զարմանալի է` հաճախ էի
քայլում այս փողոցով ու չէիէլ հիշում, որ փողոցի այդ անկյունում ծաղիկներ են վաճառում: Մի նոր միտք հ
ղացա` շատերըկզարմանան, բայց համոզված եմ միաժամանակ կժպտան, իսկ չէ որ այս անձրևոտ ու աշնան
ային օրըժպիտը շատ բան կարող է փոխել:
        «Այ թե պատմելու բան կլինի ընկերներին, իսկ Անին հաստատ կնեղանա, որ մենակ եմ գործել»,—
մտածեցի ես ու գրեթե վազելով անցա փողոցը:
       —Բարև Ձեզ,— բարձր ասացի, որպեսզի կնոջ ուշադրությունը գրավեմ,— որքա՞ն արժեն վարդերը,
— առանց սպասելու փոխադարձ բարևին շտապ հարցրի ես՝ ցույց տալով բաց վարդագույնվարդերը:
  —Բարև տղաս… Օ՜, դրա՞նք, հատը երկու հարյուր դրամ:
  Մոտեցա վարդերին ու հոտ քաշեցի: Հատկապես վարդագույն վարդերը բուրում են ավելի ուժեղ,քան մնաց
ած գույները: Այդ տեսակի վարդի թուփ մեր այգում էլ կա: Դեռ մանկությունից հիշում եմ`ինչպես էի ջրում
ու խնամում: Գուցե դրանից է, որ վարդն իմ ամենասիրած ծաղիկն է:
  —Տվեք քսան հատ:
  —Քսան հա՞տ,— զարմացած հարցրեց կինը:
   Ես արդեն դրամապանակից հանել էի գումարը ու մեկնել կնոջը` ինքս էլ զարմանալով թե ինչուայդպես շ
փոթվեց ծաղկավաճառը:
 Երբ կինը վերցրել էր գումարը, միայն նոր հասկացա կնոջ շփոթմունքի պատճառը: Հավանաբարնրանից հա
ճախ չէին գնում զույգ թվով ծաղիկներ, իսկ քսան հատի դեպքում կլոր գումար էրստացվում, ու ես էլ առան
ց երկար մտածելու քսան հատ ուզեցի:
 —Կներեք, տվեք քսանմեկ հատ,— երկու հարյուր դրամ էլ մեկնելով կնոջը ասեցի ես՝ նկատելով,
թեծաղկավաճառ կնոջ դեմքին ինչպես խաղաց մեղմ ժպիտը:
                                                                                               —
Կարևորը իհարկե քանակը չէ, այլ սրտի ջերմությունը, որով ծաղիկները նվիրում ենք: Ասում են,եթե նվիրու
մ ես մեծ ցանկությամբ, ապա երկար ժամանակ նրանք չեն թոշնում,— հաշվելովծաղիկների քանակը, ասաց
ծաղկավաճառը:
 — Քսանմեկ հոգուն իհարկե սիրով կնվիրեմ, բայց բոլորին սրտի ջերմությա՞մբ,— ցածրաձայն ինքսինձ հ
արցրի ես,— սրտումս էլ ջերմություն չի մնա:
 Վերջին բառերը ավելի բարձր հնչեցին, ու հավանաբար կինը լսեց, նորից զարմացած նայեց ինձ, իսկես ժ
պտալով վերցրի ծաղիկներն ու շնորհակալություն հայտնելով հեռացա՝ մտածելով, թե որքանտարօրինակ տ
պավորություն ստեղծեցի այս կնոջ մոտ:
  Ընդամենը մի քանի քայլ անելուց հետո, առաջին իսկ պատահած կնոջը մեկնեցի վարդերից մեկը.
  — Սա Ձեզ:
  Մոտ քառասուն տարեկան կինը անակնկալի եկավ:
  — Շնորհակալ եմ…
Ետ շրջվեցի, տեսա էլ ավելի զարմացած ծաղկավաճառ կնոջ հայացքն ու արագ հեռացա:
  Դեռ մի փողոց էլ չէի հասցրել հեռանալ, ծաղիկները կիսով չափ պակասել էին: Երիտասարդաղջիկները հ
իմնականում մերժում էին, բայց երբ ես նրանցից ավելի շտապողական կեցվածք էիընդունում, հասկացնելու
համար, որ սա ուղղակի նվեր է, վերցնում էին ու շնորհակալությունհայտնում:
   Անձրևը դադարել էր, միայն հատուկենտ ուշացած կաթիլներ էին ընկնում վար: Երբ հասազբոսայգի, ձեռ
քիս միայն մեկ վարդ էր մնացել: Առջևիցս դանդաղ քայլերով աղջիկ էր անցնում:Մտածեցի` հասնեմ ու վեր
ջին վարդը նվիրեմ նրան: Բայց նա հանկարծ կանգ առավ, հանեցգրպանից թաշկինակը ու թեև չտեսա, բայց
համոզված եմ` սրբեց աչքերը: Անձրևի կաթի՞լն էր, թե՞լալիս էր: Ես գրեթե համոզված էի՝ երկրորդ տարբե
րակը:
  Դանդաղեցրի քայլերս, իսկ նա նորից դանդաղ քայլերով մոտեցավ թաց նստարաններից մեկին ունստեց: Ն
ա հիմա իմ առջև էր…
  Բաց մանուշակագույն գլխարկի տակից երևում էին գանգուր, մուգ ոսկեգույն վարսերը, հագինբավականին
նրբաոճ, գլխարկից մուգ գույնի վերարկու էր, իսկ մուգ վարդագույն շարֆը ամուր գրկելէր պարանոցը ու ա
յնքան երկար էր, որ մի ծայրը հասնում էր գրեթե ծնկներին: Ձեռքին` գլխարկի ուվերարկուի գունային երան
գի փոքրիկ պայուսակ… Հիմա, երբ նա շրջվեց դեպի ինձ, ես տեսա նրադեմքը: Մոտ քսանչորս տարեկան կլ
իներ: Նա այնքա՜ն գեղեցիկ էր… Վարդագույն շուրթերը դողումէին ցրտից, մեծ ու կապույտ աչքերը այնքա
ն ջինջ էին, ասես լազուր երկինքն էր թաքնվել այնտեղ: Եսշփոթված կանգ առա:
  Նրա հայացքն անմիջապես կանգ առավ վրաս: Եթե ես տեսնեի ինձ մեկ այլ մարդու աչքերով,հաստատ կզա
րմանայի, քանի որ ստացվեց այնպես, որ վարդը ձեռքիս ասես նրան հետապնդում էի,այն էլ թաքուն և հիմա
, երբ արդեն նա տեսավ ինձ, մնում էր միայն ասել դա…
  —Ա՜… այս վարդը Ձեզ,— ու մեկնեցի նրան անձրևից թրջված տերևներով վերջին ծաղիկը:
  Նա զարմացավ մի պահ:
  — Ի… Ի՞նձ: Օ՜, ինչքան գեղեցիկ է, բարև:
  Ես ավելի շփոթվեցի: Առանց բարևելու նրան էի մեկնել ծաղիկը:
  — Վերջապես ինձ էլ հասավ այն ծաղիկներից մեկը, որ բաժանում էիր բոլորին…
  Ես ժպտացի: Պարզվում է նա հեռվից նկատել էր ինձ:
  — Որեմն դուք տեսե՞լ եք ինձ:

— Իհարկե, Երևանի փողոցներում հաճախ չես տեսնի երիտասարդի, որ ծաղիկ է բաժանում այսանձրևոտ ե
ղանակին:
 — Դե ամեն դեպքում, ինչպես տեսնում եք, լինում են բացառիկ դեպքեր…
 — Առանց հոգնակի թվի, — ընդհատեց ինձ,— իմ անունը Աննա է, իսկ քո՞նը:
 — Արմեն, շատ հաճելի է, Աննա…
 —Նմանապես Արմեն, իսկ դու ռոմանտիկ անձնավորության տպավորություն ես թողնում:
 Նա այնքան արագ էր խոսում ու այնքան վստահ, որ ասես տարիներ շարունակ ճանաչել էր ինձ: Ես իպատ
ասխան ժպտացի ու նստեցի թաց նստարանին:
 — Ինչի՞ց եզրակացրիր…
 Նա ասես սպասում էր հենց այս հարցին ու դեռ չէի էլ հասցրել ավարտել խոսքս՝ նա անմիջապեսսկսեց ն
որից արագ-արագ խոսել:
                                                                                             —
Դե նրանից, որ այս աշնան ցուրտ եղանակին ծաղիկներ ես բաժանում, ծաղիկներ, որ ժպիտ ենբերում բոլոր
նրանց դեմքերին, ում նվիրում ես: Ես համոզված եմ, որ դու ստեղծագործում ես նաև, քոնման ռոմանտիկ մ
արդիկ չեն կարող չգրել,— ու հարցական հայացքով նայեց ինձ:
 — Ես ինձ այնքան էլ ռոմանտիկ չեմ համարում, իսկ ստեղծագործելը... այո, գրում եմ երբ մուսան…
     — Ահա՜, տեսնում ես, որքան հեշտ է անմիջապես հասկանալ դիմացինիդ, երբ նա այնքան քեզ նմանէ,
— նորից շտապ-շտապ ավելացրեց նա:
— Գլխումս մի նոր բանաստեղծություն ծնվեց,
— ուշադիր նայելով ինձ շարունակեց Աննան, ապապայուսակից հանեց գրիչն ու վարդի թերթիկներից մեկի
վրա սկսեց գրել:
 Ես ժպտացի:
 — Կարծում եմ դու ավելի ռոմանտիկ ես, քան ես:
 Նա ասես չլսեց իմ ասածը, շարունակեց գրել վարդի թերթիկի վրա ու երբ ավարտեց, մեկնեց ինձծաղիկը,
որպեսզի կարդամ:
 Վարդի թերթիկի վրա բավականին գեղեցիկ ու շատ փոքր տառերով գրված էր.

                                 «Աշնան տերև, բայց ոչ դեղին,
                                 Տերև վարդի ու այնքան նուրբ:
                                  Աշնան անձրև ու մի կաթիլ,
                                 Կաթիլ արցունք վարդի տեսքով…»

 —Ինչ գեղեցիկ ստացվեց, — զարմացած ասացի ես, երբ ավարտեցի կարդալը,— հաճախ ես գրո՞ւմ:
                                                                                             —
Երբ հոգիդ տեսնում է այս գեղեցիկը, իսկ սիրտդ սիրով է լցված, չգրել ուղղակի չես կարող: Եսսիրահարվա
ծ եմ աշնանը: Այն ասես իմ տարերքը լինի, թեպետ շատերը աշունը չեն սիրում, բայց ինձայն ավելի է դուր
գալիս, քան տարվա մնացած եղանակները, հատկապես, երբ սիրահարվում ես հենցայս եղանակին: Համաձայ
ն չե՞ս,— հարցական հայացքով նայելով ինձ` ասաց նա:
  —Իհարկե, բայց գարունն ինձ ավելի է դուր գալիս…
  Աննան հայացքը թեքեց ինձանից ու շարունակեց ծիծաղելով.
  —Եթե չլինի աշունը գարունը, երբեք էլ չի գա:
  Ես գլխով համաձայնության նշան ցույց տվի, իսկ նա շարունակեց.
                                                                                             —
Եթե միշտ գարուն լիներ ու աշունը երբեք հյուր չգար մեզ, ապա մենք դժվար թե անգամիմանայինք աշնան մ
ասին, նույնը և հակառակ դեպքում:
 Նման երկբայական մոտեցում ես էլ ունեմ ու հաճախ եմ սիրում կրկնել: Նրա գաղափարներնայնքան հարա
զատ էին թվում ինձ: Հիշեցի` ինչպես ասաց, որ ամեն օր երևանյան փողոցներում չիհանդիպի իմ նման ծաղ
իկ բաժանող երիտասարդի, ապա ես էլ պիտի ավելացնեի, որ հաճախ չեսհանդիպի նման գեղեցիկ աղջկա, ո
ւմ հետ կարելի է հետաքրքիր զրույցի բռնվել, սակայն մինչ այսրոպեն հիմնականում նա էր խոսում, իսկ ես
լսողի դերում էի:
   — Իսկ դու սիրե՞լ ես: Ավելի ճիշտ կլինի հարցնել՝ սիրահարվե՞լ ես…

— Իհարկե սիրահարվել եմ ու շատ հաճախ, ինչպես դու ես ասում` ես ռոմանտիկ եմ, իսկռոմանտիկ մարդի
կ սիրահարվում են ամեն քայլափոխի:
 Աննայի այտերը թեթև կարմիր գույնով պատվեցին:
                                                                                            —
Ճիշտ ես, բայց դրանք ավելի շատ գայթակղություններ են, կարծում եմ: Սիրահարվել` նշանակումէ տրվել ս
րտից բխող զգացմունքին, պատրաստ լինել փոխել ամեն ինչ հանուն սիրո, ինչպես ես…
 Նա նայեց ինձ ու շարունակեց:
 — Դու պատրա՞ստ ես հանուն սիրո դեմ կանգնել բոլորին, աշխարհին…
 — Ես պատրաստ եմ պայքարել հանուն սիրո, բայց ինչպես դու ի՞նչ, — հարցրեցի ես:
 — Դե…,                                                         — հապաղեց պատասխանել Աննան,
— ես վաղը մեկնում եմ Հայաստանից, — ու միգեղեցիկ ժպիտ փայլեց աչքերում:
 — Մեկնո՞ւմ ես, հուսով եմ ոչ երկար ժամանակով և Հայաստան վերադառնալու մտքով:
— Չեմ կարծում, որ մոտակա ժամանակներս կվերադառնամ Հայաստան: Երկար եմ մտածել, բայցսերը հաղ
թեց, կարելի է ասել: Ես թողնում եմ Հայաստանը, ծնողներիս, քրոջս, փոքրիկ եղբորս…Հանուն սիրո:
  Ես լուռ էի: Չգիտեի ինչ ասել:
  — Հուսով եմ` նրանք ինձ շատ չեն մեղադրի…
 — Բայց ինչու պետք է մեղադրեն, դու հավանաբար շատ ես սիրում նրան, իսկ ծնողներդ երջանիկպետք է
լինեն` իմանալով, որ դու էլ ես երջանիկ…
  — Նրանք դեմ էին, — կամաց ասաց Աննան ու գլուխը կախեց:
  Ես այլևս ասելու բան չունեի: Նա ծաղիկն ավելի ամուր բռնեց, իսկ աչքերն արցունքով լցվեցին:
 — Ով կարող էր պատկերացնել, որ այս անձրևոտ օրը անծանոթին կպատմեմ այն գաղտնիքը, որտանջում է
ինձ մոտ երկու ամիս: Արդեն երկու ամիս ես պատրաստվոմ էի վաղվան, և ահա վաղնարդեն վաղն է:
  Հազիվ էր նա ավարտել խոսքը, երբ ես պատկերացրի նրան գեղեցիկ հարսի զգեստով, ապա նայեցինրան:
  — Ես համոզված եմ. ամեն ինչ լավ կլինի:
   Նա վեր կացավ, նայեց երկնքին:

— Անձրևը նորից կսկսվի, իսկ ես դեռ պիտի գոնե մի փոքրիկ ճամպրուկ պատրաստեմ ու հրաժեշտինամակ
գրեմ ծնողներիս:
 Ես էլ վեր կացա:
 — Ես անչափ շնորհակալ եմ ծաղկի համար, այն իսկապես շատ գեղեցիկ է:
 —Հատկապես երբ նման գեղեցիկ բանաստեղծություն է կրում իր թերթիկի վրա,— ավելացրի ես:
  Նա նորից ժպտաց:
 — Կարող եմ ուղեկցել քեզ, եթե ուզում ես, իհարկե:
 — Մինչև փողոց կարող ես,— ժպտալով ասաց նա:
 Երբ հասանք փողոց, նա արագ կանգնեցրեց առաջին իսկ պատահած տաքսին:
 — Քեզ հաջողություն, Աննա:
 — Քեզ նույնպես, — ավելացրեց նա, հուսով եմ` կհանդիպենք նորից:
 Ես լուռ ժպտացի:

  Մոտ մեկուկես տարի անց, գարնանային մի գեղեցիկ օր, նույն այգում, որում շատ եմ սիրումզբոսնել, տե
սա մի գեղեցիկ զույգ, որ հանդարտ քայլերով զբոսնում էր այգում: Անմիջապես ճանաչեցինրան` Աննան էր
: Մի պահ մտածեցի` մոտենամ, բայց հետո հասկացա, որ գուցե հիմարիրավիճակում հայտնվեմ: Կողքին ամ
ուսինն էր հավանաբար, իսկ Աննան հղի էր: Չգիտեմ`վերադարձել էր Հայաստան թե հյուր էր, բայց այդ պա
հին ինձ երկրորդ տարբերակը ավելիհավանական թվաց: Ես հեռվից նայեցի նրանց ու հեռացա: Աննան երջա
նիկ էր…


 Հ. Գ. Սիրելի Ա. Գրեթե երեք տարի է անցել այն անձրևոտ աշնանային օրվանից, որ հանդիպեցինք,ու նմա
ն մի աշնանային օր ավարտում եմ եմ այս պատմվածքը, որի հերոսուհին Քեզ դարձրի ակամա,իսկ երբ կարդ
աս, գուցե հիշես այն երիտասարդին, որ ծաղիկ էր բաժանում ու քեզ էլ նվիրեցամենավերջին ծաղիկը: Հուս
ով եմ` երջանիկ ես...

More Related Content

What's hot

Եղիշե Չարենց
Եղիշե  ՉարենցԵղիշե  Չարենց
Եղիշե Չարենցganyan
 
Ես իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանիԵս իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանիSona8
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենցJasmik
 
Միսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցՄիսակ Մեծարենց
Միսակ Մեծարենցsilemil98
 
Սայաթ-Նովա
Սայաթ-ՆովաՍայաթ-Նովա
Սայաթ-Նովաsargis_1979
 
Աշուն մեդիաօլիմպիադա
Աշուն մեդիաօլիմպիադաԱշուն մեդիաօլիմպիադա
Աշուն մեդիաօլիմպիադաHasmik Ghazaryan
 
Սիլվա Կապուտիկյան
Սիլվա ԿապուտիկյանՍիլվա Կապուտիկյան
Սիլվա Կապուտիկյանkarinemkhitaryan
 
Եղիշե Չարենց
Եղիշե ՉարենցԵղիշե Չարենց
Եղիշե ՉարենցMark Hovsepyan
 

What's hot (13)

Եղիշե Չարենց
Եղիշե  ՉարենցԵղիշե  Չարենց
Եղիշե Չարենց
 
Ես իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանիԵս իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանի
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենց
 
H.Tumanyan
H.TumanyanH.Tumanyan
H.Tumanyan
 
Միսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցՄիսակ Մեծարենց
Միսակ Մեծարենց
 
Աշուն
Աշուն Աշուն
Աշուն
 
Սայաթ-Նովա
Սայաթ-ՆովաՍայաթ-Նովա
Սայաթ-Նովա
 
Աշուն մեդիաօլիմպիադա
Աշուն մեդիաօլիմպիադաԱշուն մեդիաօլիմպիադա
Աշուն մեդիաօլիմպիադա
 
Սայաթ Նովա
Սայաթ Նովա  Սայաթ Նովա
Սայաթ Նովա
 
Սիլվա Կապուտիկյան
Սիլվա ԿապուտիկյանՍիլվա Կապուտիկյան
Սիլվա Կապուտիկյան
 
Սայաթ-Նովա
Սայաթ-ՆովաՍայաթ-Նովա
Սայաթ-Նովա
 
Ստեփան Զորյան
Ստեփան ԶորյանՍտեփան Զորյան
Ստեփան Զորյան
 
Եղիշե Չարենց
Եղիշե ՉարենցԵղիշե Չարենց
Եղիշե Չարենց
 

Similar to Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ

Hashvetvutyun 2010kisamyak
Hashvetvutyun 2010kisamyakHashvetvutyun 2010kisamyak
Hashvetvutyun 2010kisamyakshushanazatyan
 
Նար-Դոս Սպանված աղավնին (The killed-dove by-nar-dos)
Նար-Դոս Սպանված աղավնին (The killed-dove by-nar-dos)Նար-Դոս Սպանված աղավնին (The killed-dove by-nar-dos)
Նար-Դոս Սպանված աղավնին (The killed-dove by-nar-dos)astghe
 
Մեղվաընթերցարան
ՄեղվաընթերցարանՄեղվաընթերցարան
ՄեղվաընթերցարանHasmik Ghazaryan
 
Ալեքսանդր Հովսեփյան
Ալեքսանդր ՀովսեփյանԱլեքսանդր Հովսեփյան
Ալեքսանդր ՀովսեփյանSatenik Simonyan
 
ռոզա խաչատրյան
ռոզա խաչատրյանռոզա խաչատրյան
ռոզա խաչատրյանanushatayan
 
ավետիք իսահակյան
ավետիք իսահակյանավետիք իսահակյան
ավետիք իսահակյանAnna Mkrtchyan
 

Similar to Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ (11)

Hashvetvutyun 2010kisamyak
Hashvetvutyun 2010kisamyakHashvetvutyun 2010kisamyak
Hashvetvutyun 2010kisamyak
 
Նար-Դոս Սպանված աղավնին (The killed-dove by-nar-dos)
Նար-Դոս Սպանված աղավնին (The killed-dove by-nar-dos)Նար-Դոս Սպանված աղավնին (The killed-dove by-nar-dos)
Նար-Դոս Սպանված աղավնին (The killed-dove by-nar-dos)
 
Վահան Տերյան
Վահան  ՏերյանՎահան  Տերյան
Վահան Տերյան
 
Մեղվաընթերցարան
ՄեղվաընթերցարանՄեղվաընթերցարան
Մեղվաընթերցարան
 
Ashun
AshunAshun
Ashun
 
տերևաթափ
տերևաթափտերևաթափ
տերևաթափ
 
Ալեքսանդր Հովսեփյան
Ալեքսանդր ՀովսեփյանԱլեքսանդր Հովսեփյան
Ալեքսանդր Հովսեփյան
 
Սեդա Պողոսյան
Սեդա ՊողոսյանՍեդա Պողոսյան
Սեդա Պողոսյան
 
ռոզա խաչատրյան
ռոզա խաչատրյանռոզա խաչատրյան
ռոզա խաչատրյան
 
ավետիք իսահակյան
ավետիք իսահակյանավետիք իսահակյան
ավետիք իսահակյան
 
Ruseren.pptx
Ruseren.pptxRuseren.pptx
Ruseren.pptx
 

Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ

  • 1. Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ (Հեղինակ՝ Արմեն Մխեյան) Աշնան անձրևոտ օրերն էին եկել: Աշունը շատ եմ սիրում, հատկապես երբ քայլում ես փողոցով ուդեղնած տերևների խշխշոցն ես լսում ոտքերիդ տակ: Մեղմ անձրև էր մաղում, բայց հաճելի էր քայլելու զգալ աշնա ն շունչը: Նայեցի վեր, ամպերը վերջանալու ցանկություն չունեին, դանդաղ անձրևըերկար կտևի, նույնիսկ օրեր գուցե. Արևը չի շողա, ու բնությունն աշնան միջոցով իր թախիծըկարտահայտի` ասես մեռնող բնությա նը վերջին հրաժեշտը կտա: Պարանոցիս զգացի անձրևի կաթիլի սառնությունը, բարձրացրի բաճկոնի օձիքն ու ձեռքերս ավելիխորը խ ոթեցի գրպաններս: Մտքումս նորից այն տողերն էին՝ աշնան թախիծը… Աշունը նաև ոգեշնչողէ: Հիմա կծն վի հերթական բանաստեղծական տողը: Երկու տերև գրեթե միաժամանակ պոկվեցինդիմացի ճյուղից ու միաս ին պար բռնած` իջան վար: Դիմացից անցնող զույգը չնայեցդեղնակարմրավուն տերևներին. այնքան էին զբ աղված ինչ-որ թեմայի քննարկումով, որ անգամհեռվից լսվում էին նրանց ձայները: Նայեցի վեր: Մեղմ քամ ին նորից խաղաց դեղնած տերևների հետ,մի քանիսը պոկվեցին, ու անձրևի կաթիլներից թրջված ու ծանրաց ած` վար ընկան: Հանկարծ փողոցիմյուս կողմում նկատեցի ծաղկավաճառ կնոջը: Զարմանալի է` հաճախ էի քայլում այս փողոցով ու չէիէլ հիշում, որ փողոցի այդ անկյունում ծաղիկներ են վաճառում: Մի նոր միտք հ ղացա` շատերըկզարմանան, բայց համոզված եմ միաժամանակ կժպտան, իսկ չէ որ այս անձրևոտ ու աշնան ային օրըժպիտը շատ բան կարող է փոխել: «Այ թե պատմելու բան կլինի ընկերներին, իսկ Անին հաստատ կնեղանա, որ մենակ եմ գործել»,— մտածեցի ես ու գրեթե վազելով անցա փողոցը: —Բարև Ձեզ,— բարձր ասացի, որպեսզի կնոջ ուշադրությունը գրավեմ,— որքա՞ն արժեն վարդերը, — առանց սպասելու փոխադարձ բարևին շտապ հարցրի ես՝ ցույց տալով բաց վարդագույնվարդերը: —Բարև տղաս… Օ՜, դրա՞նք, հատը երկու հարյուր դրամ: Մոտեցա վարդերին ու հոտ քաշեցի: Հատկապես վարդագույն վարդերը բուրում են ավելի ուժեղ,քան մնաց ած գույները: Այդ տեսակի վարդի թուփ մեր այգում էլ կա: Դեռ մանկությունից հիշում եմ`ինչպես էի ջրում ու խնամում: Գուցե դրանից է, որ վարդն իմ ամենասիրած ծաղիկն է: —Տվեք քսան հատ: —Քսան հա՞տ,— զարմացած հարցրեց կինը: Ես արդեն դրամապանակից հանել էի գումարը ու մեկնել կնոջը` ինքս էլ զարմանալով թե ինչուայդպես շ փոթվեց ծաղկավաճառը: Երբ կինը վերցրել էր գումարը, միայն նոր հասկացա կնոջ շփոթմունքի պատճառը: Հավանաբարնրանից հա ճախ չէին գնում զույգ թվով ծաղիկներ, իսկ քսան հատի դեպքում կլոր գումար էրստացվում, ու ես էլ առան ց երկար մտածելու քսան հատ ուզեցի: —Կներեք, տվեք քսանմեկ հատ,— երկու հարյուր դրամ էլ մեկնելով կնոջը ասեցի ես՝ նկատելով, թեծաղկավաճառ կնոջ դեմքին ինչպես խաղաց մեղմ ժպիտը: — Կարևորը իհարկե քանակը չէ, այլ սրտի ջերմությունը, որով ծաղիկները նվիրում ենք: Ասում են,եթե նվիրու մ ես մեծ ցանկությամբ, ապա երկար ժամանակ նրանք չեն թոշնում,— հաշվելովծաղիկների քանակը, ասաց ծաղկավաճառը: — Քսանմեկ հոգուն իհարկե սիրով կնվիրեմ, բայց բոլորին սրտի ջերմությա՞մբ,— ցածրաձայն ինքսինձ հ արցրի ես,— սրտումս էլ ջերմություն չի մնա: Վերջին բառերը ավելի բարձր հնչեցին, ու հավանաբար կինը լսեց, նորից զարմացած նայեց ինձ, իսկես ժ պտալով վերցրի ծաղիկներն ու շնորհակալություն հայտնելով հեռացա՝ մտածելով, թե որքանտարօրինակ տ պավորություն ստեղծեցի այս կնոջ մոտ: Ընդամենը մի քանի քայլ անելուց հետո, առաջին իսկ պատահած կնոջը մեկնեցի վարդերից մեկը. — Սա Ձեզ: Մոտ քառասուն տարեկան կինը անակնկալի եկավ: — Շնորհակալ եմ…
  • 2. Ետ շրջվեցի, տեսա էլ ավելի զարմացած ծաղկավաճառ կնոջ հայացքն ու արագ հեռացա: Դեռ մի փողոց էլ չէի հասցրել հեռանալ, ծաղիկները կիսով չափ պակասել էին: Երիտասարդաղջիկները հ իմնականում մերժում էին, բայց երբ ես նրանցից ավելի շտապողական կեցվածք էիընդունում, հասկացնելու համար, որ սա ուղղակի նվեր է, վերցնում էին ու շնորհակալությունհայտնում: Անձրևը դադարել էր, միայն հատուկենտ ուշացած կաթիլներ էին ընկնում վար: Երբ հասազբոսայգի, ձեռ քիս միայն մեկ վարդ էր մնացել: Առջևիցս դանդաղ քայլերով աղջիկ էր անցնում:Մտածեցի` հասնեմ ու վեր ջին վարդը նվիրեմ նրան: Բայց նա հանկարծ կանգ առավ, հանեցգրպանից թաշկինակը ու թեև չտեսա, բայց համոզված եմ` սրբեց աչքերը: Անձրևի կաթի՞լն էր, թե՞լալիս էր: Ես գրեթե համոզված էի՝ երկրորդ տարբե րակը: Դանդաղեցրի քայլերս, իսկ նա նորից դանդաղ քայլերով մոտեցավ թաց նստարաններից մեկին ունստեց: Ն ա հիմա իմ առջև էր… Բաց մանուշակագույն գլխարկի տակից երևում էին գանգուր, մուգ ոսկեգույն վարսերը, հագինբավականին նրբաոճ, գլխարկից մուգ գույնի վերարկու էր, իսկ մուգ վարդագույն շարֆը ամուր գրկելէր պարանոցը ու ա յնքան երկար էր, որ մի ծայրը հասնում էր գրեթե ծնկներին: Ձեռքին` գլխարկի ուվերարկուի գունային երան գի փոքրիկ պայուսակ… Հիմա, երբ նա շրջվեց դեպի ինձ, ես տեսա նրադեմքը: Մոտ քսանչորս տարեկան կլ իներ: Նա այնքա՜ն գեղեցիկ էր… Վարդագույն շուրթերը դողումէին ցրտից, մեծ ու կապույտ աչքերը այնքա ն ջինջ էին, ասես լազուր երկինքն էր թաքնվել այնտեղ: Եսշփոթված կանգ առա: Նրա հայացքն անմիջապես կանգ առավ վրաս: Եթե ես տեսնեի ինձ մեկ այլ մարդու աչքերով,հաստատ կզա րմանայի, քանի որ ստացվեց այնպես, որ վարդը ձեռքիս ասես նրան հետապնդում էի,այն էլ թաքուն և հիմա , երբ արդեն նա տեսավ ինձ, մնում էր միայն ասել դա… —Ա՜… այս վարդը Ձեզ,— ու մեկնեցի նրան անձրևից թրջված տերևներով վերջին ծաղիկը: Նա զարմացավ մի պահ: — Ի… Ի՞նձ: Օ՜, ինչքան գեղեցիկ է, բարև: Ես ավելի շփոթվեցի: Առանց բարևելու նրան էի մեկնել ծաղիկը: — Վերջապես ինձ էլ հասավ այն ծաղիկներից մեկը, որ բաժանում էիր բոլորին… Ես ժպտացի: Պարզվում է նա հեռվից նկատել էր ինձ: — Որեմն դուք տեսե՞լ եք ինձ: — Իհարկե, Երևանի փողոցներում հաճախ չես տեսնի երիտասարդի, որ ծաղիկ է բաժանում այսանձրևոտ ե ղանակին: — Դե ամեն դեպքում, ինչպես տեսնում եք, լինում են բացառիկ դեպքեր… — Առանց հոգնակի թվի, — ընդհատեց ինձ,— իմ անունը Աննա է, իսկ քո՞նը: — Արմեն, շատ հաճելի է, Աննա… —Նմանապես Արմեն, իսկ դու ռոմանտիկ անձնավորության տպավորություն ես թողնում: Նա այնքան արագ էր խոսում ու այնքան վստահ, որ ասես տարիներ շարունակ ճանաչել էր ինձ: Ես իպատ ասխան ժպտացի ու նստեցի թաց նստարանին: — Ինչի՞ց եզրակացրիր… Նա ասես սպասում էր հենց այս հարցին ու դեռ չէի էլ հասցրել ավարտել խոսքս՝ նա անմիջապեսսկսեց ն որից արագ-արագ խոսել: — Դե նրանից, որ այս աշնան ցուրտ եղանակին ծաղիկներ ես բաժանում, ծաղիկներ, որ ժպիտ ենբերում բոլոր նրանց դեմքերին, ում նվիրում ես: Ես համոզված եմ, որ դու ստեղծագործում ես նաև, քոնման ռոմանտիկ մ արդիկ չեն կարող չգրել,— ու հարցական հայացքով նայեց ինձ: — Ես ինձ այնքան էլ ռոմանտիկ չեմ համարում, իսկ ստեղծագործելը... այո, գրում եմ երբ մուսան… — Ահա՜, տեսնում ես, որքան հեշտ է անմիջապես հասկանալ դիմացինիդ, երբ նա այնքան քեզ նմանէ, — նորից շտապ-շտապ ավելացրեց նա:
  • 3. — Գլխումս մի նոր բանաստեղծություն ծնվեց, — ուշադիր նայելով ինձ շարունակեց Աննան, ապապայուսակից հանեց գրիչն ու վարդի թերթիկներից մեկի վրա սկսեց գրել: Ես ժպտացի: — Կարծում եմ դու ավելի ռոմանտիկ ես, քան ես: Նա ասես չլսեց իմ ասածը, շարունակեց գրել վարդի թերթիկի վրա ու երբ ավարտեց, մեկնեց ինձծաղիկը, որպեսզի կարդամ: Վարդի թերթիկի վրա բավականին գեղեցիկ ու շատ փոքր տառերով գրված էր. «Աշնան տերև, բայց ոչ դեղին, Տերև վարդի ու այնքան նուրբ: Աշնան անձրև ու մի կաթիլ, Կաթիլ արցունք վարդի տեսքով…» —Ինչ գեղեցիկ ստացվեց, — զարմացած ասացի ես, երբ ավարտեցի կարդալը,— հաճախ ես գրո՞ւմ: — Երբ հոգիդ տեսնում է այս գեղեցիկը, իսկ սիրտդ սիրով է լցված, չգրել ուղղակի չես կարող: Եսսիրահարվա ծ եմ աշնանը: Այն ասես իմ տարերքը լինի, թեպետ շատերը աշունը չեն սիրում, բայց ինձայն ավելի է դուր գալիս, քան տարվա մնացած եղանակները, հատկապես, երբ սիրահարվում ես հենցայս եղանակին: Համաձայ ն չե՞ս,— հարցական հայացքով նայելով ինձ` ասաց նա: —Իհարկե, բայց գարունն ինձ ավելի է դուր գալիս… Աննան հայացքը թեքեց ինձանից ու շարունակեց ծիծաղելով. —Եթե չլինի աշունը գարունը, երբեք էլ չի գա: Ես գլխով համաձայնության նշան ցույց տվի, իսկ նա շարունակեց. — Եթե միշտ գարուն լիներ ու աշունը երբեք հյուր չգար մեզ, ապա մենք դժվար թե անգամիմանայինք աշնան մ ասին, նույնը և հակառակ դեպքում: Նման երկբայական մոտեցում ես էլ ունեմ ու հաճախ եմ սիրում կրկնել: Նրա գաղափարներնայնքան հարա զատ էին թվում ինձ: Հիշեցի` ինչպես ասաց, որ ամեն օր երևանյան փողոցներում չիհանդիպի իմ նման ծաղ իկ բաժանող երիտասարդի, ապա ես էլ պիտի ավելացնեի, որ հաճախ չեսհանդիպի նման գեղեցիկ աղջկա, ո ւմ հետ կարելի է հետաքրքիր զրույցի բռնվել, սակայն մինչ այսրոպեն հիմնականում նա էր խոսում, իսկ ես լսողի դերում էի: — Իսկ դու սիրե՞լ ես: Ավելի ճիշտ կլինի հարցնել՝ սիրահարվե՞լ ես… — Իհարկե սիրահարվել եմ ու շատ հաճախ, ինչպես դու ես ասում` ես ռոմանտիկ եմ, իսկռոմանտիկ մարդի կ սիրահարվում են ամեն քայլափոխի: Աննայի այտերը թեթև կարմիր գույնով պատվեցին: — Ճիշտ ես, բայց դրանք ավելի շատ գայթակղություններ են, կարծում եմ: Սիրահարվել` նշանակումէ տրվել ս րտից բխող զգացմունքին, պատրաստ լինել փոխել ամեն ինչ հանուն սիրո, ինչպես ես… Նա նայեց ինձ ու շարունակեց: — Դու պատրա՞ստ ես հանուն սիրո դեմ կանգնել բոլորին, աշխարհին… — Ես պատրաստ եմ պայքարել հանուն սիրո, բայց ինչպես դու ի՞նչ, — հարցրեցի ես: — Դե…, — հապաղեց պատասխանել Աննան, — ես վաղը մեկնում եմ Հայաստանից, — ու միգեղեցիկ ժպիտ փայլեց աչքերում: — Մեկնո՞ւմ ես, հուսով եմ ոչ երկար ժամանակով և Հայաստան վերադառնալու մտքով:
  • 4. — Չեմ կարծում, որ մոտակա ժամանակներս կվերադառնամ Հայաստան: Երկար եմ մտածել, բայցսերը հաղ թեց, կարելի է ասել: Ես թողնում եմ Հայաստանը, ծնողներիս, քրոջս, փոքրիկ եղբորս…Հանուն սիրո: Ես լուռ էի: Չգիտեի ինչ ասել: — Հուսով եմ` նրանք ինձ շատ չեն մեղադրի… — Բայց ինչու պետք է մեղադրեն, դու հավանաբար շատ ես սիրում նրան, իսկ ծնողներդ երջանիկպետք է լինեն` իմանալով, որ դու էլ ես երջանիկ… — Նրանք դեմ էին, — կամաց ասաց Աննան ու գլուխը կախեց: Ես այլևս ասելու բան չունեի: Նա ծաղիկն ավելի ամուր բռնեց, իսկ աչքերն արցունքով լցվեցին: — Ով կարող էր պատկերացնել, որ այս անձրևոտ օրը անծանոթին կպատմեմ այն գաղտնիքը, որտանջում է ինձ մոտ երկու ամիս: Արդեն երկու ամիս ես պատրաստվոմ էի վաղվան, և ահա վաղնարդեն վաղն է: Հազիվ էր նա ավարտել խոսքը, երբ ես պատկերացրի նրան գեղեցիկ հարսի զգեստով, ապա նայեցինրան: — Ես համոզված եմ. ամեն ինչ լավ կլինի: Նա վեր կացավ, նայեց երկնքին: — Անձրևը նորից կսկսվի, իսկ ես դեռ պիտի գոնե մի փոքրիկ ճամպրուկ պատրաստեմ ու հրաժեշտինամակ գրեմ ծնողներիս: Ես էլ վեր կացա: — Ես անչափ շնորհակալ եմ ծաղկի համար, այն իսկապես շատ գեղեցիկ է: —Հատկապես երբ նման գեղեցիկ բանաստեղծություն է կրում իր թերթիկի վրա,— ավելացրի ես: Նա նորից ժպտաց: — Կարող եմ ուղեկցել քեզ, եթե ուզում ես, իհարկե: — Մինչև փողոց կարող ես,— ժպտալով ասաց նա: Երբ հասանք փողոց, նա արագ կանգնեցրեց առաջին իսկ պատահած տաքսին: — Քեզ հաջողություն, Աննա: — Քեզ նույնպես, — ավելացրեց նա, հուսով եմ` կհանդիպենք նորից: Ես լուռ ժպտացի: Մոտ մեկուկես տարի անց, գարնանային մի գեղեցիկ օր, նույն այգում, որում շատ եմ սիրումզբոսնել, տե սա մի գեղեցիկ զույգ, որ հանդարտ քայլերով զբոսնում էր այգում: Անմիջապես ճանաչեցինրան` Աննան էր : Մի պահ մտածեցի` մոտենամ, բայց հետո հասկացա, որ գուցե հիմարիրավիճակում հայտնվեմ: Կողքին ամ ուսինն էր հավանաբար, իսկ Աննան հղի էր: Չգիտեմ`վերադարձել էր Հայաստան թե հյուր էր, բայց այդ պա հին ինձ երկրորդ տարբերակը ավելիհավանական թվաց: Ես հեռվից նայեցի նրանց ու հեռացա: Աննան երջա նիկ էր… Հ. Գ. Սիրելի Ա. Գրեթե երեք տարի է անցել այն անձրևոտ աշնանային օրվանից, որ հանդիպեցինք,ու նմա ն մի աշնանային օր ավարտում եմ եմ այս պատմվածքը, որի հերոսուհին Քեզ դարձրի ակամա,իսկ երբ կարդ աս, գուցե հիշես այն երիտասարդին, որ ծաղիկ էր բաժանում ու քեզ էլ նվիրեցամենավերջին ծաղիկը: Հուս ով եմ` երջանիկ ես...