2. ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ԱՌԱՋԱՑՈՒՄԸ
• Աստղագետների մեծ մասի կարծիքով՝ Արեգակնային
համակարգն սկսել է ձևավորվել մոտ 5 մլրդ տարի առաջ, երբ
սեփական ձգողության ազդեցությամբ գազի և փոշու
վիթխարի ամպն սկսել է սեղմվել: Սկզբում այդ ամպը շատ
դանդաղ պտտվել է իր առանցքի շուրջը, սակայն, սեղմմանը
զուգընթաց, այդ պտույտն ավելի ու ավելի է արագացել, մինչև
առաջացել է գազի ու փոշու հարթ շերտով ծածկված
կենտրոնական գունդ:
3.
4. • Նույն կերպ են առաջացել նաև մոլորակները. նրանց կենտրոնական
գունդը շրջապատող գազի ու փոշու շերտերում փոշու մանրիկ
մասնիկները, իրար բախվելով, սկսել են կպչել միմյանց՝ առաջացնելով
քարե, սառցե կամ գազային մարմիններ: Ձգողության ուժի ազդեցությամբ
այդ մոլորակների մի մասի (ներքին մոլորակներ` Մերկուրի, Վեներա,
Երկիր, Մարս) միջուկները նախապես հալվել, միավորվել, ապա
աստիճանական սառեցմամբ պատվել են հաստ կեղևով: Իսկ նրանցից
անջատված գազերի հաշվին ձևավորվել է գազային մթնոլորտը:
Մոլորակների մյուս խումբը (արտաքին մոլորակներ` Յուպիտեր,
Սատուռն, Ուրան, Նեպտուն) հսկայական գազային զանգվածներ են: Իսկ
Պլուտոնը դարձյալ պինդ երկնային մարմին է` չափերով մեծությամբ
գրեթե համաչափելի իր Քարոն արբանյակի հետ:
5. • Արեգակը գազի շիկացած հսկայական գունդ
է, որը Երկրից հեռու է 150 մլն կմ:Թեև այն
ընդամենը սովորական աստղ է, ինչպիսիք
գիշերային երկնքում դիտվող հազարավոր
ուրիշ աստղերն են, սակայն առանց Արեգակի
կյանքը Երկրի վրա անհնարին կլիներ:
Մարդիկ և մեր մոլորակի մյուս կենդանի
օրգանիզմներն ապրում ու գոյատևում են
Արեգակից եկող ջերմության և լույսի
շնորհիվ:
6. • Մարդիկ միշտ գիտակցել են Արեգակի կարևորությունը իրենց համար և
հաճախ երկրպագել են նրան՝ որպես աստվածություն:
• Արեգակը հիմնականում կազմված է 2 գազից՝ ջրածնից ու հելիումից:
Երկնքում այն փոքրիկ, շլացուցիչ սկավառակ է թվում, սակայն Արեգակի
տրամագիծը 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից, իսկ Արեգակի նյութից
կարելի է 330 հզ. երկրագունդ պատրաստել:
7. • Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը 6000օC է, իսկ նրա ընդերքում՝ կենտրոնին
մոտ, հասնում է 16 000 000 օC: Այդպիսի աներևակայելիորեն բարձր ջերմաստիճանում
Արեգակի միջուկում, միջուկային սինթեզի պայմաններում, առաջանում են
էներգիայի վիթխարի քանակություններ, որոնք լույսի և ջերմության տեսքով
ճառագայթվում են:
8. • Արեգակն արձակում է նաև ռենտգենյան և
անդրամանուշակագույն ճառագայթներ, որոնց մեծ
քանակությունները կործանարար են բոլոր կենդանի
օրգանիզմների համար: Այն չի ազդում մեր
օրգանիզմի վրա, որովհետև Երկրի մթնոլորտը
կլանում է այդ ճառագայթների մեծ մասը:
Արեգակնային լույսը շատ ուժեղ է և ոչ մի դեպքում
չի կարելի անպաշտպան աչքերով, առավել ևս որևէ
խոշորացույցով, հեռադիտակով կամ
աստղադիտակով նայել Արեգակին:
9. • Նույնիսկ արևային սև ակնոցով Արեգակին
նայելը վտանգավոր է տեսողության
համար: Այդ պատճառով աստղագետներն
օգտվում են հատուկ սարքերից:
• Արեգակը լույս է տալիս և կարծես թե
«հալվում» է՝ անընդհատ նվազեցնելով իր
զանգվածը, սակայն այն այնքան վիթխարի
է, որ նույնիսկ այդքան նյութ ու էներգիա
ծախսելով էլ կշարունակի լուսավորել և
ջերմացնել դեռ միլիարդավոր տարիներ:
10.
11. ԱՐԵԳԱԿԻ
ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ
• Արեգակի խոշոր պլանով արված լուսանկարներում երևում
է, որ այն նման է եռացող կաթսայի, որից դուրս են հորդում և
ապա հետ են թափվում շիկացած գազի հսկայական
լեզվակներ: Գազի մի մասը Արեգակից մշտապես
արտահոսում է միջմոլորակային տարածություն:
• Արեգակի մակերևույթին գրեթե միշտ դիտվում են մուգ բծեր.
այդտեղ արեգակնային գազերը մի քանի հարյուր
աստիճանով ավելի սառն են, քան դրանց շրջապատի
մակերևույթը, ուստի և այդ հատվածները մուգ են երեվում:
Արեգակի վրայի բծերի քանակը պարբերաբար փոխվում է:
12. • Մոտավորապես յուրաքանչյուր 11 տարին մեկ դրանց թիվը
դառնում է ամենամեծը: Այդ ժամանակ, ինչպես ասում են
աստղագետները, Արեգակն ակտիվանում է. բոլոր
շարժընթացները կատարվում են ավելի բուռն, ուժեղանում է
ճառագայթումը:
• Գիտնականներն ուսումնասիրում են արեգակնային և երկրային
երևույթների կապը, աշխատում գտնել այնպիսի միջոցներ,
որոնք պաշտպանեն մեզ Արեգակի վնասակար ազդեցությունից:
13. • Արեգակի շուրջը, բոլոր ուղղություններով,
տարածվում է արեգակնային մթնոլորտը, որը
նույնպես հիմնականում կազմված է ջրածնից
և հելիումից: Արեգակի լրիվ խավարումների
ժամանակ, երբ Լուսինը մեզանից
ամբողջապես ծածկում է Արեգակը, նրա
շուրջը մի քանի րոպեով բռնկում է
արևապսակը՝ երկար ելուստներով
մարգարտաարծաթափայլ լուսապսակը,
որտեղ ելուստներն արեգակնային մթնոլորտի
ամենահեռավոր ծայրամասերն են:
14. • Արեգակի անընդհատ դեպի տիեզերական տարածություն
արտանետած նյութի բազմաթիվ մանրագույն մասնիկները՝
պրոտոնները, էլեկտրոնները և այլն, առաջացնում են
այսպես կոչված արեգակնային քամի, որը ներթափանցում է
ամբողջ Արեգակնային համակարգ: Երբեմն Արեգակի
մթնոլորտում տեղի են ունենում շատ ուժեղ պայթյուններ՝
արեգակնային բռնկումներ, երբ Արեգակի որոշակի
տեղամասերից դուրս են նետվում շատ արագ շարժվող
մեծաթիվ մասնիկներ: Բաց Տիեզերքում կամ Լուսնի վրա
գտնվող տիեզերագնացների համար այդ բռնկումները կարող
են վտանգավոր լինել: Գիտնականները մշակում են
արեգակնային բռնկումները կանխատեսելու ու դրանցից
պաշտպանվելու եղանակներ:
15. Մեր մոլորակի վրա Արեգակի էներգիան օգտագործվում է զանազան
սարքերում՝ արեգակնային ջեռուցիչներում, ծովաջրի աղազատիչներում,
նաև տիեզերանավերում ու ինքնաշխատ կայաններում տեղադրված
արեգակնային մարտկոցներում:
Գիտնականներն Արեգակի դիտումները կատարում են
աստղադիտարաններում՝ արեգակնային աստղադիտակներով, նաև
ուղեծրային աստղադիտարաններից, որոնց Երկրի մթնոլորտը չի
խանգարում:
ՀՀ-ում էներգիայի աղբյուրների սակավության պայմաններում
հեռանկարային է արեգակնային էներգիայի օգտագործումը` էլեկտրական
հոսանք ստանալու նպատակով: