SlideShare una empresa de Scribd logo
1 de 38
 
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ,[object Object],[object Object],[object Object],[object Object],[object Object],[object Object],[object Object],[object Object],[object Object],[object Object],[object Object],[object Object],[object Object],[object Object],[object Object],[object Object]
Կ ՐԱԿ ԱՐՏԱՇՆՉՈՂ ԼԵՌՆԵՐ `Հ ՐԱԲՈՒԽՆԵՐ Հրաբխի առաջացումը և կառուցվածքը , դասակարգումը  :  Երկրի մակերևույթին և օվկիանոսների հատակին գտնվող` կրակ, տաք գազեր, ջրային գոլորշիներ, ծուխ, ապարների բեկորներ և հրահեղուկ լավա ժայթքող լեռները կոչվում են հրաբխային, իսկ բուն ժայթքումները` հրաբուխ: Հրաբուխը բնական աղետ է: Լավայի բաղադրության մեջ է մտնում հալված, հեղուկ մետաղներ, լեռնային ապարներ: Իսկ ինչ է հրաբուխը, ինչպես է այն առաջանում: Հրաբուխներն ուսումնասիրող գիտնականները պարզել են, որ հրաբուխներն առաջանում են այսպես. Երկրի ընդերքում կան ռադիոակտիվ նյութեր, որոնք անընդհատ տրոհվելով` մեծ քանակությամբ ջերմություն են հաղորդում շրջապատին: Այդ ջերմությունից ապարները վերափոխվում են գազերով հարուստ, հրահեղուկ զանգվածի` մագմայի(հուն.մագմա-խիտ քսուք): Մագման ունի շատ բարձր ջերմաստիճան`1200-1500°C, և գտնվելով մեծ ճնշման տակ`միշտ շարժման մեջ է:  Շարժման ընթացքում մագման հանդիպելով երկրակեղևում առաջացած ճեղքերի` մեծ ճնշման տակ դուրս է մղվում երկրի մակերևույթ: Մակերևույթ արտահոսած մագման կոչվում է լավա: Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է մղանցք (1), իսկ մղանցքը վերջանում է ձագարաձև, խողովականման տեղամասով`հրաբխաբերանով, որը կոչվում է խառնարան (2): Հրաբխի խառնարանից բացի լավայից դուրս են մղվում հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, և այլն, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխի կոնը` լեռը` այսինքն հրաբուխը սովորաբար առանձին  լեռ է,  ունի կոնաձև բարձունք ,որն էլ վերջանում է խառնարանով (նկ. 1):  Հրաբուխների դասակարգումը կարելի է կատարել մի շարք հատկանիշների հիման վրա: Հրաբուխները կարելի է տարբերել` Նկ. 1 2 1 մագմայի օջախ Սառած լավայի շերտ
1.Ըստ հրաբխային ապարների ծագման 2.Ըստ հրաբուխների արտաքին տեսքի 3.Ըստ ժայթքման մատերիայի 4.Ըստ նրանց գործելու բնույթի 5.Ըստ մատուցման կանալների ձևի Այս հատկանիշների հիման վրա բոլոր տեսակի հրաբուխները բաժանվում են 10 հիմնական տիպի` 1.Հավայան տիպ   -  լավան շատ հեղուկ է` բազալտային և բավական նոսր կոնցենտրացիայի, որը աղքատ է գազերից, սառչում  է և դուրս է հոսում հանգիստ, առանց պայթյունների և խառնարանում առաջացնում լավային լիճ, գազերի համեմատաբար բուռն անջատումների դեպքում լավան շատրվանում է (օրինակ Հավայան կղզիների հրաբուխները) :  ընթացքում ձևափոխվում են խարամի, իլիկաձև ու ոլորված ռումբերի: Պայթյունները հաճախակի են և կրկնվում են հավասար ընդմիջումներով (օրինակ, Ստրոմբոլին` Լիպարյան կղզիներում, Տոլբաչիկը` Կամաչատկայում): 3.Վուլկանյան` Լավային տիպ –  արտավիժում է խիստ մածուցիկ ու շատ շուտ սառչող լավա, որը  հարուստ է գազերով: Լավայի շուտ սառչելու պատճառով, խցանումներ են առաջանում հրաբխի մակերեսին` առաջացնելով բազամաթիվ ուժեղ ժայթքումներ: Սառած լավայի բեկորների, ավազի և մոխրի արտանետվածքներով, լավային հոսքերը սակավ են և կարճ, որոնք հարուստ են մոխրով և որի հետևանքով էլ  խառնարանի  վրա առաջանում են ամպագոյացություններ (օրինակ, Վուլկանոն` Լիպարյան կղզիներում, Ավաչինյան և Կարիմյան սոպկաները` Կամչատկայում) :  4.Պելեյան  տիպ –  լավան խիստ մածուցիկ է, սառչում է մինչև հրաբխափողից դուրս գալը, խցանում է հրաբխային խառնարանը, գազերի աճող ճնշման շնորհիվ խցանը աստիճանաբար, դանդաղորեն դեպի վեր է շարժվում,  ,[object Object]
գմբեթաձև դուրս է մղվում ` նմանվելով բարձրադիր կոթողի: Խառնարանից դուրս նետվող գազերը մոխրի հետ միասին, շիկացած ամպերի ձևով սահում է լանջերով ցած : 5.Կատմայան տիպ –  ժայթքումից առաջ լավան փրփրում է և մոխրի շիկացած հոսքի տեսքով արտավիժում խառնարանից (օրինակ, Կատմայը` Ալյասկայում): 6.Բանդայսանյան տիպ –  լավային արտավիժում չի լինում, բնորոշվում է հսկայական ուժի պայթյուններով, որոնց հետևանքով առաջանում են զանազան ապարների տարբեր չափերի քարաբեկորներ (օրինակ , Բանդայը` Ճապոնիայում) : 8.Գազային` Ֆրեատիկ  տիպ –  ամուր, հնագույն տեսակների բեկորների ցրում  դեպի երկինք, այն պայմանավորված է կամ մագմային գազերով, կամ էլ կապված է տաքացած ֆոնային ջրերով: 9.Սառցատակի տիպ –  ժայթքումը կատարվում է սառույցի կամ սառցադաշտի տակ: Կարող են առաջ բերել վտանգավոր հեղեղատներ և գնդաձև լավա: 10.Հիդրոարտապայթական տիպ –  տեղի է ունենում օվկիանոսների ու ծովերի ծանծաղ ջրերի պայմանններում, տարբերվում են գոլորշու մեծ քանակությամբ, որոնք առաջ են գալիս շիկացած մագմայի և ծովի ջրի հպումից:  Հրաբխային ժայթքման պրոցեսները այնքան բարդ են և բազմազան, որ հնարավոր չէ նրանց վերջնական դասակարգման ենթարկել: Վերը նշված ժայթքման տիպերը կայուն չեն որևէ հրաբխի համար, իրականում նույն հրաբուխը տարբեր ժայթքման ժամանակ արտավիժում է տարբեր բաղադրությամբ լավա:  Հրաբխի ձևերը  հիմնականում  կախված են ժայթքող լավայի բաղադրությունից և մածուցիկությունից, լավայի,  բեկորային նյութի, մոխրի ու գազերի քանակական հարաբերություններից և այլն: Առավել տարածված են կոնաձև, գմբեթաձև, վահանաձև և զանգվածային  հրաբուխներ :  7.Պլինեյան  տիպ –  հզոր  և մի քանի կիլոմետր բարձրությամբ գազային սյունը մո խ րի հետ շատրվանում է դեպի վեր` ստեղծելով վիթխարի սունկի տպավորություն` առաջացնելով մոխրային հեղեղատներ (օրինակ, Վեզուվը` Իտալիայում): Պլինեյան ժայթքումները վտանգավոր են, քանի որ տեղի են ունե-նում հանկարծակի, հաճախ առանց նախնական  կանխագուշակող իրադարձության:
Ըստ մատուցման կանալների ձևի հրաբուխները լինում են`ճեղքվածքային, և կենտրոնական: Ճեղքվածքային հրաբուխները գոյացնում են վիթխարի զառիկող լավային ծածկոցներ մինչև 3000մ ընդհանուր հաստությամբ (օրինակ, Սիբիրական վահանի, Դեկանի սարահարթի բազալտային ծածկոցները): Կենտրոնական տիպի հրաբուխների մոտ կարող են լինել երկրորդական խառնարաններ , որոնք բաշխված են  սարի լանջերին և հարմարեցված են ճղակաձև կամ շառավղային ճեղքվածքներին: Հաճախ խառնարաններում գոյություն են ունենում հեղուկ լավայի լճեր: Մագմայի մածուցիկ լինելու դեպքում կազմավորվում են դուրս մղման գմբեթներ, որոնք խցանելով խառնարարանը` ուժեղ պայթուցիկ ժայթքումներ է առաջ բերում, երբ գազերի հոսքը տառացիորեն դուրս է նետում <<խցանը>> խառնարանից: Կենտրոնական տիպի հրաբուխների ձևերը կախված են մագմայի  բաղադրությունից և մածուցիկ լինելուց: Տաք և թեթևաշարժ բազալտե մագմաները առաջացնում են ընդարձակ և հարթ վահանաձև հրաբուխներ (Մանուա – Լոա, Հավայան կղզիներ) : Եթե հրաբուխը պարբերաբար լավա է ժայթքում և հրաբեկորային նյութ, այդ դեպքում կոնաձև շերտավոր շինություն է առաջանում` ստրատոհրաբուխ: Այդպիսի հրաբուխի լանջերը հաճախ ծածկված են լինում խոր շառավղային հեղեղատներով` բառանկոսներով: Կենտրոնական տիպին պատկանող հրաբուխները կարող են լինել կամ զուտ լավային կամ էլ ձևավորված լոկ հրաբխային նյութերից. այն է ` տուֆ  և այլն: Խառնված հրաբուխները ( երբ խառնվում են լավան`հրաբխային նյութի հետ), կոչվում են ստրատոհրաբուխներ :Տարբերում են մոնոգենային  և պոլիգենային  հրաբուխներ: Մոնոգենային հրաբուխները առաջացել են միանգամյա հրաբխային ժայթքման արդյունքում: Իսկ պոլիգենայինը` հրաբխի բազմանգամյա ժայթքման արդյունքում: Բաղադրությամբ թթու, կպչուն և ցածրաեռ մագման ժայթքելով դուրս` ձևավորում է Էքստրազիվ գմբեթներ (Մոն- Պելե) : Ռելիեֆի բացասական ձևերը, որոնք կապված են կենտրոնական տիպի հրաբուխների հետ, արտահայտված են կալդերների կողմից , որոնք համարվում են մի քանի կիլոմետր տրամագծով շրջանաձև ձևերի խոշոր Կենտրոնական հրաբուխները կոնաձև բարձունքներ կամ հսկայական բարձրության հասնող լեռներ են, ունեն խողովականման մատուցող կանալներ, որոնք վերին մասով վերջանում են խառնարաններով (կենտրոնական ստորջրյա ջրանցք) կամ փողաբերաններով (Էթնան` Սիցիլիայում):  ԷԹՆԱ
փլուզումներ : Բացի կալդերներից գոյություն ունեն նաև ռելիեֆի խոշոր բացասական ձևեր, որոնք կապված են ժայթքած հրաբխի նյութի կշռի ազդեցության տակ գտնվող կորացմամբ, նաև խորություններոմ ճնշման բացակայությունից առաջացած մագմային օջախի բեռնաթափման հետ: Այդպիսի կառույցները ստացել են հրաբխատեկտոնիկ իջվածքներ` ցածրահարթություններ  անվանումը: Այս իջվածքները լայն տարածում ունեն և հաճախ հզոր ստվարաշերտ`իգնիմբրիտներ, այն է`թթվային կազմությամբ հրաբխային տեսակ, որոնք տարբեր ծագում ունեն: Դրանք լինում են լավային կամ ձևավորված են լինում եփած տուֆերից: Իրենց համար տիպիկ են հրաբխային ապակու լինզաձև զատումները, պեմզաները, լավաները, որոնք կոչվում են ֆյամե և տուֆային կամ հիմնական զանգվածի տուֆաձև համակարգը: Ինչպես օրինակ , իգնիմբրիտների խոշոր ծավալները կապված են ոչ խոր մագմային օջախներով, որոնք ձևավորված են հալեցման հաշվին : Մշտական գործող կամ պարբերաբար ակտիվություն ցուցաբերող հրաբուխներն անվանում են  գործող : Որ իրոք դրանք հրաբուխ են եղել, հաստատվում են լեռան կոնաձև տեսքից, լեռը կազմող հրային ապարներից և գագաթի խառնարանից:: Գործող հրաբուխներն գտնվում են այն տեղերում, ուր շարունակվում են լեռնակազմական պրոցոսները և երկրակեղևում առաջանում են ճեղքեր: Հրաբխագետները միասնական կարծիքի չեն գալիս`արդյոք ինչպես որոշել ակտիվ հրաբուխը: Հրաբխի ակտիվության ընթացքը կարող է շարունակվել մի քանի ամսից մինչև մի քանի մլն տարի: Շատ հրաբուխներ հրաբխային ակտիվություն էին ցուցաբերում մի քանի հազար տարի առաջ, բայց ներկա պահին գործող չեն համարվում:Գիտնականնները կարծում են, որ հենց հրաբուխները առաջինը պատճառ հանդիսացան Երկրի գլոբալ տաքացմանը:Մոտ 460մլն տարի առաջ ջերմոցային գազերի, մասնավորապես`CO 2 -ի(այն ժամանակ CO 2 -ի քանակությունը քսան անգամ ավելի քիչ էր,քան այժմ)արտանետմանը մթնոլորտ:Հենց հրաբուխները դադարեցին գործել, երկրի ջերմային բալանսը խախտվեց, որի արդյունքում մոտ 1մլն տարի առաջ Երկրի վրա սառցե շրջան սկսվեց: Հետազոտություններում նշվում է CO 2 -ի կարևորությունը Երկրի ջերմային բալանսի կարգավորմանն գործում: Բայց մյուս կողմից չափազանց ակտիվ հրաբխայնությունը կբերի ջերմոցային էֆեկտի առաջացմանը: Սակայն դրա դեմ էլ գիտնակակաները մշակել են միջոցներ. Նրանք առաջարկում են արհեստականորեն Երկիր արտանետել աերոդիսպերս համակարգեր: Ըստ իրենց հաշվարկների, 1մլն տոննա այդ համակարգերի արտանետումը`
ինքնաթիռների օգնությամբ, կնվազեցնի արևի ճառագայթների հոսքը դեպի երկիր 1%-ով, որն էլ կբերի իր հերթին ջերմաստիճանի 1 o C-ով նվազմանը: Չնայած ճառագայթների որոշ մասը ևս կհոսի դեպի Երկիր, բայց դա էկոլոգիական վնաս չի բերի իր հետ: Ներկայումս երկրի վրա հայտնի է շուրջ վեց հարյուր հիսուն գործող հրաբուխ` մայրցամաքներում, և շատ ավելի մեծ թվով` օվկիանոսների ու ծովերի  հատակում ` ստորջրյա հրաբուխներ  (Ինդոնեզիայի Ճավա, Սումատրու կղզիների միջև): Հրաբխային ժայթքումները ջրի տակ կարող են հաճախակի և ուժեղ լինել, բայց գրեթե նրանք անմատչելի են դիտումներ կատարելու համար: Միայն նավերից են պատահմամբ նկատում ջրի մակերևույթի վրա գոլորշու, գազերի և բոցի հանկարծակի երևալը: Ծովագնացները երբեմն հանդիպում են անսպասելի ծանծաղուտների, կամ նոր հայտնված կղզիների, որոնք ժամանակի ընթացքում նորից չքանում են: Այդպիսի երևույթներ նկատվել են Միջերկրական ծովում: Հրաբխային ուժերը ելք են բացում ծովի հատակի որևէ տեղից, և ժայթքումից առաջացած նյութերը իրար վրա կուտակվելով` ստեղծում են կոնաձև բարձունք, որը դուրս է ելնում ջրի մակերևույթից վեր: Եթե այդպիսի ժայթքման ժամանակ գերակշռում են փուխր նյութերը` մոխիրը, շլակը, պեմզան, ապա ջուրն արագ կերպով քշում տանում է այդ կառուցվածքը, իսկ եթե ստորջրյա հրաբուխն ավելի շատ լավա է ժայթքում, ապա ջուրն այնքան էլ հեշտ չի կարողանում քայքայել կոնը, հրաբուխը դուրս է գալիս ջրի մակերևույթ ու, շարունակելով իր գործունեությունը,  հետզհետե մեծանում է: Հետաքրքիր պատմություն է տեղի ունեցել Միջերկրական ծովում` Ֆերդինանդեա կղզու հետ, որը գոյացել էր ստորջրյա ժայթքումի հետևանքով: Նա գոյություն էր ունեցել մի քանի ամիս և կործանվել ծովի ալիքներից: Այդ կղզին իր գործունեության ընթացքում յոթ տարբեր անուն էր ստացել և քիչ էր մնում  վեճի առարկա դառնար Անգլիայի և Ֆրանսիայի միջև: Եվ’ անգլիացիները և’ ֆրանսիացիները վիճարկում էին այդ կղզին տիրելու իրավունքը: Բայց, մինչդեռ նրանք վիճում էին, ծովի ալիքները արագ կերպով քայքայեցին կղզին, հավասարեցրեցին նրան ծովի մակերևույթին, և վեց ամսից հետո այստեղ արդեն ոչինչ չէր երևում: Ներկայումս այնտեղ, որտեղ կանգնած էր Ֆերդինանդեա կղզին, ծովային նավերն անցնում են առանց դժվարության:
1963 թ-ին ստորջրյա հրաբխի ժայթքման արդյունքում առաջացավ Սուրտսեյ կղզին: 1883 թ-ին Ինդոնեզիայում ժայթքած Կրակատաու հրաբուխը պատմության մեջ երբևիցե չլսված ամենամեծ աղմուկն առաջացրեց: Ձայնը լսելի էր հրաբխից ավելի քան 4800կմ հեռավորության վրա: Մթնոլորտային հարվածային ալիքները շրջանցեցին երկիրը յոթ անգամ և հինգ օրվա ընթացքում դեռ նկատելի էին մնացել: Հրաբուխը ավելի քան 36 000 մարդու կյանք խլեց, ոչնչացրեց հարյուր վաթսուն հինգ գյուղ` հիմնականում ցունամիի տեսքով, որոնք հաջորդեցին ժայթքումից հետո: 1927 թ-ի հրաբխի ժայթքումը ձևավորեց նոր հրաբխային կղզի`Անակ Կրակատաու (Երեխա Կրակատաու) անվամբ: Հավայան կղզեախմբում տեղակայված Կիլաեուա հրաբուխը մեր ժամանակներում համարվում է ամենաակտիվ հրաբուխներից մեկը: Հրաբուխը ծովի մակարդակից ընդամենը 12 կմ-ով է բարձրանում, սակայն իր վերջին տևական ժայթքումը սկսվել է 1983 թ և շարունակվում է մինչ այսօր: լավայի հեղեղատները խորասուզվում են օվկիանոս  մինչև 11-12 կմ:Գործող հրաբուխների մոտ 2/3-ը կենտրոնացած է Խաղաղ օվկիանոսի կղզիներում ու ափերում (Խաղաղ օվկիանոսյան հրաբխային գոտի)- Հարավային Ամերիկա, Կենտրոնական Ամերիկա, ԱՄՆ-ի հյուսիս արևելյան մաս, ԱՄՆ-ի հարավ արևելյան մաս, Ալյասկա, Հավայան կղզիներ, Ալեուտյան կղզիներ, Իսլանդիա, Ատլանտյան օվկիանոս, Մելանեզիա,  Ճապոնական և Կուրիլյան կղզիներն ու Կամչատկա թերակղզին: Կամչատկա թերակղզում այժմ գործում են քսան ինը հրաբուխ, որոնցից է մշտապես ամպերի մեջ թաղված ձյունապատ գագաթով Կլյուչեվսկայա Սոպկան (4750 մ)` աշխարհի ամենաբարձր գործող հրաբուխներից մեկը:  Առավել հայտնիներն են` Էթնան, Վեզուվը, Ստրոմբոլին, Լիպարին (Իտալիա), Իզալկոն (Սալվադոր), որը պարբերական ժայթքումների պատճառով ստացել է Կենտրոնական Ամերիկայի փարոս  անվանումը, Պոպոկատեխտլը (Մեքսիկա) և այլն: Ավստրալիական մայր ցամաքը աղքատ է հրաբուխներով, նրանք տարածված են գերազանցապես Վիկտորիայի շրջանում, մինչդեռ Ավստրալիային կից կղզիները հարուստ են հրաբուխներով, հատկապես արժանի է հիշատակման Նոր Զելանդիան: Մի շարք հրաբխային կղզիներ տարածված են հարավային բևեռի ծովի հեռավոր մասերում: Ծայր հարավային բևեռային ցամաքի `Անտարկտիդայի հաստ սառցադաշտային ծածկոցի շրջանում գործում են երկու մեծ հրաբուխներ` Էրեբուսը(3880մ) և Տերրորը(3770մ):
[object Object],[object Object],[object Object],[object Object],[object Object],[object Object]
Այն դեպքում, երբ մակերևույթ են դուրս բերվում հնադարյան լեռնային տեսակները, այլ ոչ թե մագման և գազերի մեջ գերակշռում է ջրային գոլորշին, որն առաջանում է ստորերկրյա ջրերի տաքացման հետևանքով, ապա նման ժայթքումը անվանում են  ֆրեատիկ:   Հրաբխային գազերի ջերմաստիճանը 95-760°C է: Դրանց բաղադրության 88-99,6 % -ը ջրային գոլորշիներ են, մնացած 12-0,4%-ը քլորաջրածինը, ծծմբային գազերը, ծծմբաջրածինը,  ածխաթթու գազը,ջրածինը, թթվածինը,  արգոնը, ազոտը: Ուսումնասիրությունները վկայում են , որ թվարկված գազերի հարաբերությունները տարբեր հրաբխային մարզերում տարբեր են և առանձին գազերի խտությունները կախված են նրանց ջերմաստիճանից: Ժայթքումների ժամանակ անջատվում է գլխավորապես քլորաջրածին, ժայթքումներից հետո` ծծմբային գազեր, իսկ ավելի սառը ֆումարոլներում գերակշռում է ածխաթթու գազը: Հրաբխային գազերի հետազոտությունը մաքուր վիճակում խիստ դժվար է, քանի որ անջատվող գազերը փոխադարձ ռեակցիաների հետևանքով փոխում են իրենց բաղադրությունը և խառնվում  օդում պարունակվող գազերի հետ: Հրաբխային գազերը ստացել են ֆումարոլ անունը: Նույն հրաբխի բոլոր տեսակի ֆումարոլաները Սենկրել-Դեվիլը բաժանում է վեց խմբի` Չոր  Ֆումարոլներ –  բնորոշվում են բարձր ջերմաստճանով (500°C) , ջրային գոլորշիներ չեն պարունակում, որի համար էլ ստացել են չոր  կամ անդիհրիդային գազեր անվանումը: Այս ժամանակ արտադրվում է գերազանցապես նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, քիչ քանակությամբ երկաթի, մանգանի, պղնձի, քլորային միացություններ:  Թթու  Ֆումարոլներ –  քլորաջրածին և ծծմբաթթվական միացություններ են ջրային գոլորշիների հետ: Արտադրվող գազերի ջերմաստիճանը հասնում է 300-400°C: Այդ թթուները ռեակցիայի մեջ մտնելով մի քանի նյութերի, ինչպես և օդի հետ, առաջացնում են  երկաթի գունավոր միացություններ, որով և ծածկվում է խառնարանի մակերեսը:  Ալկալիական Ֆումարոլներ –  քլորային ամոնիումն է, որը քայքայվելով առաջացնում է  ազատ ամոնիում : Պարունակում է մեծ քանակությամբ ջրային գոլորշիներ, հաճախ ծծմբաջրածնի հետ: Ալկալիական գազերի ջերմաստիճանը 100°C քիչ է բարձր: Սառը Ֆումարոլներ –  ջերմաստեճանը  100°C ցածր է ,արտադրում է գերազանցապես ջրային գոլորշիներ, քիչ քանակությամբ ածխաթթու գազ և ծծմբաջրածին: Ծծմբային Ֆումարոլներ  կամ սուլֆատորներ:
[object Object],[object Object],[object Object],[object Object]
[object Object],[object Object],[object Object],[object Object],[object Object],[object Object],ՏՈՒՖ ՍԱՌԱԾ ԼԱՎԱ ԳՐԱՆԻՏ ԲԱԶԱԼՏ ՔՎԱՐՑ ՓԱՅԼԱՐ`ԳՐԱՆԻՏԻ ԲՅՈՒՐԵՂ
Ինչպես բոլոր բնական երևույթները, այնպես էլ գեյզերներն ծնվում են այն տեղանքներում, որտեղ կան գործող կամ նոր հանգած հրաբուխներ: Դրանք ժայթքման հետևանքով Երկրի մակերևույթ է դուրս թափվում մագմա կոչվող հրահեղուկը: Այն լինում է շատ տաք, և  դրանից անջատվում են շիկացած գոլորշի ու տարբեր գազեր: Նախքան հրաբուխի ժայթքումը մագման մեծ ջերմությամբ է օժտված լինում և տաքացնում է շրջակա ստորգետնյա ջրերը: Տարիների ընթացքում այդ ջրերը տաքանում են  և դուրս են հորդում եռացող շատրվանների կամ աղբյուրների տեսքով: Ընդ որում` Երկրի մակերևույթ են դուրս հորդում տարբեր ժամանակահատվածներում  և  տարբեր ուժգնություններով: Կան գեյզերներ, որոնք դուրս են հորդում կամ յուրաքանչյուր րոպեն մեկ, կամ` 4 րոպեն մեկ, կան 30 – 40 րոպե ընդմիջումներով ժայթքող գեյզերներ,կան` ժամը մեկ և այլն: Լինում են նաև այնպիսի գեյզերներ, որոնց արտավիժման շիթը, ավելի պարզ ասած` դուրս հորդող ջրի բարձրությունը, հաճախ գերազանցում է մի քանի տասնյակ մետրը: Գեյզերներից դուրս հորդացող ջրի ջերմաստիճանը բավականին բարձր է` մեծ մասամբ 80-1000C: Գեյզերների շրջապատի հողը շատ տաք է լինում` այնքան է տաքանում, որ կոշիկի ներբանի միջոցով կարող է այրել մարդու ոտքերը: գեյզերի փոսի եզրերը և շրջակայքի քարերը ծածկված են լինում նստվածքի գույնզգույն նախշերով: Դա շաղ եկող ջուրն է. իր մեջ պարունակված նյութերը` վարդագույն, դարչնագույն ու դեղին նստվածքի ձևով հետք թողնում այդ քարերի վրա:Քարերի արանքում պատսպարվում են վառ կանաչ գույն ունեցող ջերմասեր բույսեր: Նախկինում մարդիկ չէին կարողանում լավագույնս օգտագործել գեյզերների տաք ջուրը: Բայց հիմա այն օգտագործվում է բավականին արդյունավետ: գեյզերների` բարձր ջերմաստիճան ունեցող ջուրն ու գոլորշին կիրառվում են շենքերի, ջերմոցների, լողավազանների  և ջեռուցման համակարգում: Հրաբուխների, ծագման, կառուցվածքի, գործունեության, երկրի մակերևույթի վրա տեղաբաշխման օրինաչափության, ժայթքման արգասիքների մասին զբաղվող գիտությունը կոչվում է հրաբխագիտություն`  վուլկանոլոգիա:  Վուլկանոլոգիայի գործնական խնդիրն է հրաբխային ժայթքումների կանխորոշման ուղիների որոնումները, նաև հրաբխային ջերմության և հրաբխային արգասիքների օգտագործումը: Հրաբխագիտությունն ուսումնասիրում է ժայթքման պրոցեսի ընդհանուր պատկերը և նրա առանձին փուլերը, պայթման երևույթները և գազերի
շարժումը, լավայի տեղաշարժման մեխանիզմը և ժայթքումներին ուղեկցող այլ ֆիզիկական ու քիմիական երևույթներ, որոշում պինդ, հեղուկ, և գազանման ժայթքման արգասիքների քանակն ու բնույթը: Այս գիտության երկրաբանական ուղղությունը զբաղվում է հրաբխայնության զարգացման պատմության պարզաբանմամբ` կապված շրջանի երկրաբանական կառուցվածքի հետ: Տարբերում են ընդհանուր վուլկանոլոգիա, որը երկրաբանության, երկրաքիմիայի, երկրաֆիզիկայի եզրահանգումների հիման վրա և այդ գիտությունների հետ համատեղ քննարկվում է էներգիայի աղբյուրների, մագմատիկ նյութերի, հրաբխային խորքային կառուցվածքի և այլ ընդհանուր հարցեր: Բազմակողմանի հետազոտությունների նպատակով մի շարք հրաբխային մարզերում ստեղծվում են հրաբխագիտական կայաններ: Այդ կայաններում երկրի ընդերքում տեղադրում են հատուկ մաթ. ապարատներ` օսցիոլոգրաֆներ, որոնք ընկալում են աղմուկը ընդե ր քում, որն էլ սարքում արտահայտվում է որոշակի պիկերով և   ըստ այդմ  էլ մարդիկ ինֆորմացված են դառնում հրաբխի մոտալուտ գալստյան մասին:
ժայթքումների ծավալը Հրաբխագետներ` C. A. Newhall-ն ու  S. Self-ը 1982թ-ին,հրաբխայինժայթքումների ազդեցությունը երկրի մակերևույթի վրա գնահատելու համար առաջադրել են  հրաբխային   ժայթքումների սանդղակը-VEI (  անգլ. Volcanic Explosivit Index ),  որը ցույց է տալիս հրաբխային ժայթքումների ուժը` պայմանավորված ժայթքումների ծավալի և մոխրի սյան բարձրությունից   :  Էներգիայի աղբյուրները:  Հրաբխային ակտիվության դուրս բերման այդպես էլ լուծում չգտած խնդիրներից մեկը համարվում է էներգիայի աղբյուրների սահմանումը,  որն անհրաժեշտ է բազալտե շերտի տեղային հալման կամ պատմուճանի  համար : Նման հալումը պետք է նեղ լոկալիզացված լինի, քանի որ սեյսմիկ ալիքների անցումը ցույց է տալիս, որ կեղևն ու վերին պատմուճանը սովորաբար գտնվում են ամուր վիճակում: Դեռ ավելին, ջերմության էներգիան հսկա ծավալ ունեցող ամուր նյութերի հալեցման համար պետք է բավարար լինի . օր.` ԱՄՆ-ում ,Կոլոմբիա գետի լողավազանում (Վաշինգտոն և Օրեգոն նահանգներ), բազալտների ծավալը  ավելի քան 820 հազ. կմ3 է, բազալտի ավելի խոշոր հաստաշերտերը նաև հանդիպում են Արգենտինայում (Պատագոնիա), Հնդկաստան (Պլատոդեկան) և ՀԱՀ (մեծ Կարուի բարձունք): Այժմ գոյություն ունեն երեք հիպո թ եզներ. որոշ երկրաբաններ կարծում են ,որ հալեցումը պայմանավորված է ռադիոակտիվ էլեմենտների տեղային բարձր համակենտրոնացմամբ` խտացմամբ, բայց այդպիսի խտացումը բնության մեջ համարվում են քիչ հավանական: Մյուսները ենթադրում են, որ մղումների և բեկումների կառուցվածքով տեկտոնիկ խախտումները ուղեկցվում են ջերմության էներգիայի անջատմամբ: Գոյություն ունի ևս մի կարծիք, որի համաձայն բարձր ճնշման պայմաններում վերին պատմուճանը գտնվում է ամուր վիճակում,
իսկ ճեղքվածքի ձևավորման հետևանքով առաջացած ճնշման անկման դեպքում այն հալչում է և ճեղքվածքների երկայնքով տեղի է ունենում հեղուկ լավայի հոսք:  Հ Ր Ա Բ Խ Ա Յ Ի Ն  Դ Ա Շ Տ Իր մեծ չափերի շնորհիվ այն լավ տեսանելի է դառնում տիեզերքից: Որոշ երկրաբաններ բացատրում են երկաթի  մշակույթի արտադրության  ծաղկումը  որպես Նոկ (պառակտված ) հին երկաթ տվյալ երկրաբանական կառույցի  հարավ-արևելյան սահմանի մոտ: Վաուա- Ան- Նամուսը մեծ համբավ ունեցող տուրստական կենտրոն է համարվում: Վաու- Ան- Նամուս: Վաու- Ան- Նամուս (արաբ. մոսկիտյան օազիս)- հրաբխային դաշտ, կոնաձև հրաբուխ և կալեդրա  Սահարայի աշխարհագրական կենտրոնում գտնվող : Կալեդրայի ներսում տարածվում է խիստ բուսականություն և տարբեր գույների մի քանի ոչ մեծ աղի լճեր, ինչը պատճառ հանդիսացավ հրաբխի անվան ստեղծ մանը: Կալդերայի շուրջ 10-20 կմ- ի վրա տարածվում է մուգ բազալտի տեֆրայով ծածկված տեղամաս :   Վաուա- Ան- Նամուսը մեծ համբավ ունեցող տուրստական կենտրոն է համարվում: Հրաբխային դաշտ –  երկնային կեղևի վրա գտնվող մաս է, որը հակված է հրաբխային ակտիվության լոկալիզացիայով: Հրաբխային դաշտերը հաճախ ընդգրկում են տասից հարյուրավոր հրաբուխներ: Այնպիսիք ինչպիսիք են` կոնաձև հրաբուխները, որոնք բաշխված են հիմնականում խմբերով: Հանդիպում են նաև լավային հոսքեր:  Իր մեծ չափերի շնորհիվ այն լավ տեսանելի է դառնում տիեզերքից: Որոշ երկրաբաններ բացատրում են երկաթի  մշակույթի արտադրության  ծաղկումը  որպես Նոկ (պառակտված ) հին երկաթ տվյալ երկրաբանական կառույցի  հարավ-արևելյան սահմանի մոտ:
Ա շ խ ա ր հ ն ե ր ի  ժ ա յ թ ք ո ւ մ ն ե ր ը Գործող հզոր հրաբուխներ են հարտնաբերվել Յուպիտերի Իո արբանյակի, Վեներա մոլորակի վրա: Յուպիտերի Իո արբանյակի հայտնաբերման պատիվը ունեցել է Լինդա Մորաբիտոն, որը համարվում էր NASA  ռեակտիվ շարժման Կալիֆորնիայի լաբորատորիայի ինժեներ: Կատարելով ամենօրյա աշխատանք` Իոյի նկարների ուսումնսիրության ժամանակ, որոնք մի քանի րոպե առաջ էր ստացել VOYAGER-1-ի ավտոմատ կայանից, միանգամայն անսպասելի հայտնաբերեց տիեզերքում գործող երկու հրաբուխներ` նկարներից մեկում Լինդան տեսավ մոխրագույն սնկանման, անհարթ եզրերով բիծ, որը խախտելով հորիզոնի սահմաները` անդրադառնում էր մնացած ցայտուն լուսանկարների շերտերին` մութ երկնքի ֆոնի վրա: Ուշադիր նայելով` նա պատկերի վրա նկատեց ևս մեկ մոխրագույն բիծ. այս անգամ արբանյակի լուսավոր և մութ սահմանի հատվածում- կարծես հսկա սարը ‘’դուրս է ցցվել’’ ցերեկային կողմից դեպի գիշերայինը: Այս գոյացությունը կարելի է ընդունել որպես ամպ, բայց այս դեպքում այսպիսի կանխատեսումը ճիշտ չի , քանի որ մթնոլորտում այն գոյություն չունի: Հանելուկը հայտնաբերվեց, երբ մեծ քանակի նկարներ նայելով` հայտնաբերեցին ևս մի քանի նույնատիպ ցայտուն սահմաններ չունեցող բծեր: Դասավորելով նրանց քարտեզի վրա`նկատեցին, որ այդպիսի բծերը  ինը հատ են և տեղավորված են արբանյակի մակերեսին պայծառ նարնջագույն օղակներով: Այստեղից պարզվեց, որ <<սունկ – հովանոցները>> 300 կմ բարձրությամբ : Եվ’ հանգած և’ գործող հրաբուխներ հանդիպում են նաև Արեգակնային համակարգի մոլորակների ու դրանց արբանյակների վրա: հանգած հրաբուխների մեծաթիվ խառնարաններ են առկա  Լուսնի  մակերևույթին : իրենցից ներկայացնում են գազային շատրվաններ, որոնք դուրս են հորդում Յուպիտեր արբանյակի ընդերքից, տարածվում են հրաբխի խառնարանի շուրջը` պայծառ
նարնջագույն բծերի տեսքով: Առաջին երկու հրաբուխը անվանել են Պելե  և Լոկի`ի պատիվ հավայան հրաբուխների և սկանդինավյան կրակի ատսվածուհու: Իոյի վրա ժայթքող մեծ քանակի գործող հրաբուխներ հայտնաբերեց Ռոզալի Լոպեսը, որը աշխատում էր ռեակտիվ շարժման NASA լաբորտորիայում: Նա հայտնաբերել է 71 հրաբուխ և այդ բացահայտումը բերեց նրան, որ 2006թ նա մտավ <<Գինեսսի Գրքի >> մեջ, որը երկրագնդի վրա չի հաջողվել ոչ մեկին: Մոլորակի ողջ մակերեսը կազմված է լավայի բազմագույն հոսքերով, որոնցից մեծ մասը գունավորված է դեղնանարնջագույն գույնով`ծծմբի  խառնուրդի առկաության պատճառով: Այս երկնային մարմինը գտվում է հինգ  անգամ արեգակից  հեռու,քան երկիրը որի  պատճառով նրա մակերևույթը շատ սառն է: Ամենատաք շրջանում ջերմությունը չի բարձրանում -50 ◦ C: Այսպիսի սառը մակերևույթի ֆոնի վրա կան բազմաթիվ տաք գոտիներ`0- +30 ◦ C `ակտիվ հրաբխային գործունեության արդրունքում: Որոշ խառնարաններում կան լավայի լճակներ`+1100 ◦ C , որը ապացուցում է սիլիկատային լավայի առկայության մասին` երկրի լավայի պես: Իո  հրաբուխների մեջ ամենանշանավորն է Պրոմեթևսը, որի ժայթքումը շարունակվում է շուրջ քսան տարի: Ըստ հին հունական դիցաբանության, Պրոմեթևսը Զևսից`կրակի Աստծուց, հափշտակում է կրակ, որպեսզի տա մարդկանց, իսկ նրա անվանակից հրաբուխը մշտապես բաժանում է հրաբխային ջերմություն:Ա րեգակնային համակարգում խոշորագույն լավայի հոսքը գտնվում է Յուպիտերի այս արբանյակի վրա: Այն ձգվում է 500կմ վեր Ամիրան գործող հրաբխից և կրում է վրացա կան առասպելի անունը, ով սովորեցնում է մարդկանց կրակ ստեղծել:  Իոյի ժայթքումից խառնարանից դուրս է հորդում մեծ էներգիա, քան երկրի տիպիկ հրաբխային գործունեությունից: Բացի դրանից, օրինակ Լոկի հրաբուխը ավելի հզոր է, քան բոլոր երկնային հրաբուխները միասին վերցրած: Այդ պատճառով համեմատաբար ոչ  մեծ  արբանյակի վրա նրա տրամագիծը
3630կմ`մի փոքր մեծ լուսնից` այսպիսով պահպանելով բարձր հրաբխային ակտիվություն: Հանելուկը ձևավորվում է ոչ թե Իոյի վրա, այլ նրա հարևան Յուպիտերի, որը Արեգակնային համակարգի խոշորագույնն է համարվում`իր օրբիտալի էլիպսաձևությամբ: Այս գիգանտը , որի մասսան 318 անգամ մեծ է ,քան երկիրը, մշտապես սեղմում է արբանյակին իր գրավիտացիոն դաշտով` ցուցաբերելով այնքան ուժեղ մակընթացություն, որ Իոյի մակերևույթը ծռվում է 500մ ամպլիտուդով: Նույնատիպ պրոցեսը, բայց ավելի փոքր ինտենսիվությամբ կատարվում է երկրի վրա   : Սրանք օվկիանոսի տեղատվությունն ու մակնթացությունն են` Լուսնի և Արեգակնային գրավիտացիաների ազդեցության ներքո:  Իոյի ընդերքը այսպիսի պայմաններում դեֆորմացիայի շնորհիվ անջատում է մեծ քանակությամբ էներգիա` հալեցնելով նյութը:Համարում են, որ նյութի շերտի հալումը սկսվում է քսան կիլոմետր խորության վրա: Եթե արբանյակի օրբիտան լիներ լրիվ կլոր մակնթացության ուժերը կշրջեին մի ուղղությունից դեպի Յուպիտեր և տաքացումը կդադարեր: Էլիպսի շարժման ժամանակ այդպիսի սինխրոն պտույտը հնարավոր չէ և Իոն շարժվելով օրբիտայով`պտտվում է դեպի գիգանտը `մեկ մեկ,մեկ մյուս կողմով : Մինչև Յուպիտեր տարածության փոփոխությունը ևս բերում է արբանյակի պարբերաբար սեղմանը: Տ ի ե զ ե ր ք ի  ձ ն ո ւ մ ը Էնցելադե գիգանտի անունը, համաձայն հին հունական դիցաբանության` թաղված Էթնա հրաբխի տակ (Սիցիլիա) ,ժամանակին  դարձել  է Սատուրնի արբանյակներից մեկ ը : Այն համարվում է անիծված, քանի որ այդ արբանյակում հետագայում հայտնաբերվեց ուժեղ զարգացած հրաբխային ակտիվություն: Էնցելադը դարձավ չորրորդ երկնային մարմինը Երկրից, Իոյից, Տրիտոնից հետո, որի վրա հայտնաբերվեցին գործող հրաբուխներ: Սա տեղի է ունեցել վերջերս, անցյալ տարի, չնայած կանխագուշակումը կատարվել է բացահայտումից քառորդ դար առաջ, երբ 1981թ-ին Էնցելադը առաջին անգամ մանրամասն նկարահանվեց VOYAGER-2 ավտոմատ կայանից:
Պարզվեց, որ նրա մակերեսը ամենալուսավորն է բոլոր մոլորակներից և Արեգակնային համակարգի արբանյակներից և նա պրակտիկորեն անդրադարձնում է ամբողջ իր վրա ընկնող լույսը`այսինքն Էնցելադը ունի սպիտակ, ճերմակ ձյան տեսք: Սա հիմք ընդունելով հաստատեցին, որ արբանյակի մակերեսը ժամանակ առ ժամանակ ծածկվում  է  ճերմակ ձյան թարմ շերտով կամ սառույցով:Սա միայն այն ժամանակ է հնարավոր, երբ խառնարանից որևէ նյութ է դուրս ժայթքում. այս ոչ մեծ մոլորակը մթնոլորտ չունի, քանի որ նրա տրամագիծը 500կմ է ընդամենը (7 անգամ փոքր Լուսնի տրամագծից), և գազային ամպ իր շուրջը այն չի կարող պահել: Էնցելադը տաս անգամ հեռու է գտնվում Արեգակից, քան Երկիրը, այդ պատճաոով այնտեղ ջերմաստիճանը շատ ցածր է: Նրա մակերևույթին միջին ջերմաստիճանը -200°C է: Չնայած դրան, այդ ար բանյակի վրա ջրային շատրվաններ կան:  Նրանք ժամանակ առ ժամանակ  Էնցելադի ընդերքից դուրս են հորդում, որը գտնվում է հարավային բևեռի ճեղքերում և տարածվում է 500կմ բարձրությամբ: Սրանք սառցե զրահե ճեղքեր են , որտեղ ջերմաստիճանը մի քանի տասնյակ աստիճանով բարձր է, քան շրջակայքում: Սրանք ստացել են մականուն`<< վագրային շերտեր>> անվանումով, քանի որ նրանք զուգահեռ և հավասար են մեկը մյուսին: Առաջին անգամ այս նյութերի ժայթքումը  երկնային մարմնում նկարահանվել է 2005թ-ին եվրոամերիկյան ավտոմատ կայանի `CASSINI-ի կողմից, որը դարձավ առաջին ար հ եստական արբանյակը Սատուրնի: Շարժվելով գիգանտ մոլորակի ուժեղ ձգված օրբիտայի շուրջը` ժամանակ առ ժամանակ թռչում է նրա բազմաթիվ արբանյակներից մեկի կողքով , որից հետո Երկրին է փոխանցվում նրանց լուսանկարների մանրամասները: 2005թ-ի հուլ ի սին CASSINI-ն թռավ դուրս ժայթքած ամպերի միջով: Հայտնաբերվեց ջր այ ի ն  գոլորշու առկայություն և սառույցի մանր բյուրեղներ: Նրանց մասնիկներից կազմվեց <<շատրվաններ>>` Էնցելադի հարավային բևեռում: Այդ մասնիկները 10 միկրոն են կազմում: : Այդ մանրագույն ջրային բյուրեղները սառցա կ ալում են ընդերքից ջրի դուրս ժայթքման ժամանակ`սառը տիեզերական տարածությունում: Նրանցից ավելի խոշորները ընկնում են արբանյակի մակերեսին `մշտապես թարմացնելով այն, դրա համար էլ այն չափազանց լուսավոր է:
Մանր մասնիկները`3մկն չափսով, և ավելի փոքր, մշտապես մնում են տիեզերքում`դասավորվելով Էնցելադի ուղեծրի երկարությամբ: Նրանք ձևավորում են Սատուրնի ամենաարտաքին թաղանթը`օղակ E: Սա շատ քիչ արտահայտված օղակ է, չնայած այն նաև լայն է` ծավալվելով 1մլն կմ:Էնցելադի վրա երկրաբանական ակտիվության բացահայտումը տարակուսանքի մեջ է դրել տիեզերաբաներին, քանի որ արբանյակը շատ փոքր է, որպեսզի պա րունակի  իր մեջ տաքացած ընդերք: Այդ ոչ մեծ երկնային մարմնում էներգիայի աղբյուրը , որը պահպանում է երկրաբանական ակտիվությունը մնում է դեռևս հանելուկ: Ենթա դ րվում է, որ Սատուրնի արբանյակների`նաև հարևան արբանյակների, ուժեղ գրավիտացիոն ազդեցությունը բերում է  մակընթացության ղողանջներ և Էնցելադի ընդերքի տաքացման: Սակայն պարզ չէ , թե այդ տաքացմանը ե ն թարկվում է միայն հարավային բևեռը, որը տաս աստիճանով ավելի տաք է, իսկ <<վագրային շերտերի>> խորքում նեղ տեղամասերում  բարձր  է 70°C-ից : Պարզ չէ նաև, թե ինչու այդպիսի տաքաց մ ան չի ենթարկվում Միմաս արբանյակը, որը ավելի մոտ է Սատուրնին, և որի տրամագիծը 400կմ է, մի քիչ է փոքր Էնցելադի տրամագծից: Էնցելադի ջրային շատրվանների արտահոսքերը որոշ չափով հիշեցնում են Երկրի վրա տեղի ունեցող գեյզերներին, միայն այն տարբերությամբ, որ Երկրագնդի վրա նրանց ջերմությունը բարձր է, իսկ Էնցելադեի գեյզերները սառույցի բյուրեղներ են արտանետում:  ոչ թե մագման, այլ թեթև նյութերն ու ջուրը: Նման ժայթքումը չի կարելի դասել սովորական հրաբուխների շարքին, այդ իսկ պատճառով այդ երևույթը ստացել է Կրիովուլկանիզմ անվանումը: Մարս մոլորակի վրա են գտնվում ներկայումս հայտնի ամենաբարձր լեռները` Արսիան, Օլիմպոսը` Արեգակնային համակարգի ամենաբարձր`բարձրաբերձ լեռը, որոնք հանգած հրաբուխներ են:Ցածր ջերմաստիճանի պայմանններում որոշ մոլորակների արբանյակներում ժայթքում է úÉÇÙåáõë
Ա ր և ա յ ի ն  Գ ե յ զ ե ր ն ե ր Արեգակից ամենամեծ հեռավորության վրա գտնվող հրաբխային ակտիվությունը նկատվում է Տրիտոնի վրա, որը համարվում է Նեպտունի ամենամեծ արբանյակը: ԱՅն գտնվում է 30 անգամ հեռու Արևից, քան Երկիրը, դրա համար էլ բավականաչափ տեղեկություններ նրա մասին ի հայտ եկան համեմատաբար վերջերս- 1989թ, երբ Տրիտոնին մոտեցավ  Voyager-2  ավտոմատ կայանը, առաջին անգամկատարելով մանրամասն այդ արբանյակի նկարահանումներ : Գլխավոր անակնկալը ,որը բերեց Տրիտոնը համարվեց հրաբխային ակտիվությունը: Նրա տրամագիծը 2700կմ է: Մինչ  Voyager-2 -ի թրիչքը, ոչ ոք նույնիսկ չի ենթադրել, որ այդ ոչ մեծ և սառը արբանյակի վրա հնարավոր է որևէ երկրաբանական ակտիվություն: Այն բացատրում են Տրիտոնի ոչ սովորական քիմիական կազմությամբ`Արեգակնային համակարգի ամենասառը մարմիններից մեկը, որտեղ ջերմաստիճանը չափազանց ցածր է `մոտ -240°C, դրա համար սառույցը և եղյամը , որը ծածկում է նրա մակերեսը, կազմված է պինդ ազոտից: Այդպիսի սառը պայմաննեում վուլկանիզմը ունի ոչ սովորական բնույթ: Նկարների վրա հայտնաբերվել են գազային գեյզերներ- ազոտի մուգ սյուներ,  խիստ ուղղաձիգ է և ձգվում է 8կմ երկարությամբ, որտեղ քամու ազդեցությամբ նրանք խոնարհվում են և ձգվում են Տրիտոնի մակերեսին զուգահեռ 150կմ երկարությամբ: Հայտնաբերվել է տաս գործող գեյզերներ: Գազային գեյզերների ակտիվությունը առաջանում է արևի ջերմությամբ- որոշ խորության վրա լողում է ազոտային սառույց: Այնտեղ, որտեղ գտնվում էջրային սառույց և մեթանային միացություն, ունեն մուգ գույն: Գազային խառնուրդի ոչ մեծ ավելցուկային ճն շ ումը, որը առաջանում է շերտերի խորքում տաքացումից, համարվում է լրիվ բավարար, որպեսզի Տրիտոնի մթնոլորտ դուրս ժայթքի գազային շատրվան (ճնշումը այնտեղ 60000 անգամ փոքր է, քան Երկրի վրա): Մթնոլորտի վերին շերտերում փչող մեղմ քամին` գունավորված մուգ գույնի մեթանային խառնուրդով` քշում տանում է դուրս թափվող մատերիալը հարյուրավոր կիլոմետրեր: Աստիճանաբար այդ մատերիալը նստում է Տրիտոնի սպիտակաձյուն մակերեսին` նրա վրա առաջացնելով մուգ շերտեր: Այդպիսի շերտով է ծածկված Տրիտոնի ողջ հարավային մասը`լուսանկարված  Voyager-2- ով, որը խոսում է բազում ազոտային գեյզերների մասին:
XX դարի հրաբուխների առավել ուժգին ժայթքումները 1902թ մայիսի 8, Մարտինիկա կղզի, Մոն-պելե հրաբուխ :  Հրաբխի ժայթքումը տեղի ունեցավ 7:50ր-ին, չորս ուժգին պայթյուն լսվեց, որոնք նման էին թնդանոթային կրակոցների: Դրանք գլխավոր խառնարանից դուրս արտանետեցին սև թուխպը , որի մեջ կայծակի բռնկումներ էին թափանցում: Բայց դա ամենաուժգին արտանետումը չէր: Հենց կողմնային նետումներն են ընդունված անվանել Պելեյան, լեռան լանջով նետվեցին  կրակն ու ծծումբը Սենտ- Պերուի ուղղությամբ, որը համարվում է Մարտինիկայի գլխավոր նավահանգիստներից մեկը : Երկրի վրա սփռված շիկացած հրաբխային գազը, իր բարձր խտությամբ և մեծ արագությամբ, ներթափանցում էր բոլոր ճեղքվածքները: Այդ հզոր թուխպը պատել էր ամբողջ շրջանը: Ոչնչացման երկրորդ ուղին ձգվել էր մինչև 60կմ2: Գերշիկացած գոլորշուց և գազերից ստեղված այդ թուխպը, բաղկացած շիկացած մոխրի միլիոնավոր մասնիկներով և բավական արագ շարժվող արագությամբ, ուներ 700-980°C և ի վիճակի է ապակի հալեցնել: Մոն- Պելեն ժայթքել էր ևս մեկ անգամ համարյա նույն արագությամբ: Վերածվելով բեկորների, այն ոչնչացրեց Սենտ-Պիերը բնակչության հետ միասին: 36 հազ. մարդ զոհվեցին :  1902, Հոկտեմբերի 24, Գվատեմալա, Սանտա-Մարիա հրաբուխ: Սանտա - Մարիա հրաբուխը գտնվում է Գվատեմալայի արևելյան մասում, բարձրությունը`3762մ, ժայթքման արդյունքում  շրջապատը ծածկվել էր 323.75 հազ. կմ 2 մակերես ունեցող  հրաբխային մոխրի շերտով : Ուժգին հզորության պայթյունը լսվել է 800կմ-ից այն կողմ . Կոստա – Ռիկայում  լեռան լանջը ամբողջությամբ վեր էր թռչել` իր հետ տանելով գրեթե ամեն ինչ, որից հետո հսկայական բեկորների մի ամբողջ խումբ էր նետվել ներքև` լանջի երկայնքով. 6հազ. մարդ զոհվեց: Ժայթքման հետևանքով առաջացած ամպերը շաբաթներվ չէին լքում երկնակամարը: Նախքան տարածվելը թուխպերի բարձրությունը հասնում էր 20կմ-ի:  Մթնոլորտում հրաբխային արտանետումների պատմության մեջ այս ժայթքումը համարվում է ամենաուժգինը:  1911թ. Հունվարի 30, Ֆիլիպիններ, Տաալ հրաբուխ:   XX դարում Տաալ հրաբխի ժայթքման ընթացքում , որը համարվում է Ֆիլիպինների մշտական գործող հրաբուխը, զոհվել  1335 մարդ: Դա պատկանում էր <<Պելեյան տիպին>> ,երբ ժայթքումը տեղի է ունենում ոչ միայն բարձունքի խառնարանից, այլև լեռան  լանջերի խառնարաններից, որն հաճախ ուղեկցվում է մրրիկային քամինեով: Գործնականում հրաբուխը դուրս է նետում ոչ թե լավան, այլ սպիտակ շիկացած մոխրի զանգվածն ու տաքացած
գոլորշին: Տաս րոպեում կենդանի ամեն  մի շունչ դադարում է գոյություն ունենալ:Ութսուն մետր հաստություն ունեցող շերտը, որը պարունակում էր հրաբխային թունավոր գազեր, ոչնչացրեց մարդկանց և տաս կմ հեռավորության վրա գտնվող շենքերը: Հետզհետե մոխիրը  պատեց 2հազ. կմ2 մակերես:  Լեռան երկրորդ ժայթքումը տեղի ունեցավ գրեթե նույն ուժնությամբ, ինչ որ առաջին անգամ: Դղրդյունը լսելի էր գրեթե 500կմ հեռավորության վրա: Մոխրի սև թուխպը վերև բարձրացավ `ծածկելով երկինքը Մանիլայի վրայով, որը գտնվում էր հրաբխից 65կմ հեռավորության վրա; Մինչև 1965թ-ը Տաալը  հանգիստ վիճակում էր, երբ կրկին ժայթքում տեղի ունեցավ , որի զոհը դարձան 200 մարդ: Մինչ այսօր այն համարվում է գործող և վտանգավոր հրաբուխ: 1931թ. 13-28 դեկտեմբեր, Ինդոնեզիա, Ճավա կղզի, Մերապի հրաբուխ: XX դարի ամենաուժգին հրաբխային ժայթքումներից մեկը: Հրաբխի երկու լանջերն էլ դուրս են նետվել, որի արդյունքում հրաբխային մոխիրը ծածկել էր կղզու մեծ մասը: Երկու շաբաթվա ընթացքում դեկտեմբերի 13-ից մինչև 28-ը հրաբուխը արտանետեց մոտ 7մ երկարություն, 180մ լայնություն, 30մ խորություն ունեցող լավայի հոսքը: Շիկացած հոսքը այրեց գետինը և իր ուղու վրա ոչնչացրեց բոլոր գյուղերը: Ավելի քան 1300 մարդիկ զոհվեցին:  1944թ, հունիս, Մեքսիկա, Պարիկուտին հրաբուխ: Պարիկուտինը հրաբուխ է, որի մասին հիշատակվել է 1943թ  շատ մատյաններում: Կարծիք կա, որայդ հրաբուխը <<ծնվել է>> եգիպտացորենի դաշտում հենց սեփականատիրոջ աչքի առաջ: Այն տեղի է ունեցել եգիպտացորենի դաշտում. տարիներ շարունակ այդ վայրում գտնվում էր ոչ մեծ ճեղքվածք: 1943թ փետրվարին սկսվեց անընդհատ ուժգնացող ստորջրյա ցնցումների մի շարք, որի արդյունքում բացվածքից ոչ հեռու ճեղքվածք հայտնվեց: փետրվարի 19-ին բնակիչներըառնվազն 300 ցնցումների ականատես եղան: Փետրվարի 20-ին ճեղքվածքը բացվածքի մի կողմից սկսեց տարածվել: Անմիջապես ձայն լսվեց, որը նման էր կայծակի: Մոտակայքում սկսեցին ճոճվել ծառերը, իսկ գետինը մոտավորապես մեկ մետրով բարձրացավ: Ճեղքվածքի ինչ-որ մի տեղից սկսեց ծուխ բարձրանալ և մանր մոխրագույն փոշի: Փետրվարի 21-ին աճող կոնից սկսեց լավա արտահոսել: Առաջին շաբաթվա վերջին կոնի բարձրությունը հասնում էր 15մ- ի, առաջին տարվա վերջին այն հասավ 300մ-ի: 1944թ ուժգին ժայթքում տեղի ունեցավ . լավայի վիթխարի հոսքը իջել էր Պարիկուտին գյուղի վրա
և ավելի խոշոր` Սան- Խուան-Դե-Պարանգարիկուտիրո գյուղի վրա: Թանձր մոխիրը մաս առ մաս ծածկեց երկու բնակելի վայրերը և մարդկային զոհեր եղան: 1951թ. Հունվարի 21, Նոր Գվինեա, Լամինգտոն հրաբուխ: Լամինգտոն հրաբխի ժայթքումը 2942 մարդու կյանք խլեց: Նրանցից շատերը մրրկային քամիների զոհ դարձան, որոնք լցված էին գոլորշով, տաք ցեխով: Այդ մրրկային քամիները ստացան  <<Նյու- Արդենտե>> անունը և իրենց ցուցաբերեցին Մոն-Պելե հրաբխի ժայթքման ժամանակ`1902թ: Հունվարի 21-ին Նոր Գվինեայում տեղի ունեցած Լամինգտոնի ժայթքումը պատկանում էր այն տիպին, ինչպիսին է Մոն- Պելեն, որը  <<Նյու- Արդենտեի>> հետ քշել տարել էր ամեն ինչ, ինչ գտնվում էր իր ուղու վրա, հրաբխի երկայնքով իջեցման ժամանակ: Հրեշավոր արտանետումների շարքը  պայթեցրեց բարձունքը  և լանջերը` դուրս նետելով հզոր սնկաձև մոխրի թուխպը, որը երկու րոպեի ընթացքում ձգվեց մինչև 12կմ, իսկ 20ր անց այն հասավ 15կմ բարձրության: Պայթյունը այն աստիճանի ուժգին էր, որ լսելի էր Նոր- Բրիտանիայի ափերում-Լամինգտոնից 320կմ հեռու: Դուրս պրծնելով լեռան լանջից`  Նյու- Արդենտեն սլացավ ներքև` այնպես սրբելով անտառները, որ նույնիսկ  կոճղեր չէին մնացել: Հունվարի 21-ին 20:40ր-ին ևս մեկ աղետավոր ժայթքումից հետո Լամինգտոն լեռը դադարեց իր գործունեությունը : 15 տարվա  ընթացքում բուսականությունը իր նորմալ վիճակին վերադարձավ, սակայն լանջերը մինչև այսօր բնակեցված չեն: 1956թ. Մարտի 30, Կամչատկա, Անանուն հրաբուխ: Կամչատկա թերակղզում տեղի ունեցած Անանուն հրաբխի ուժգին պայթյունը (1956թ.,մարտի 30) զգալի չափով աննկատ անցավ, քանի որ զոհեր չկային: Սակայն ուժգնությամբ այն մի շարքում է գտնվում Պելեյան ժայթքումների հետ: Մարտի 30-ին ժամը 17:10-ին հրեշային ուժգնությամբ պայթյունը ճեղքեց ձյունով պատված Անանուն հրաբխի բարձունքը, որը մինչ այդ ծովի մակարդակից բարձրացել էր 3048մ: Հաշված վայրկյաններում հրաբխից կարծես կտրել էին 183մ բարձունքը, իսկ 30-40կմ բարձրության վրա գտնվող խառնարանից բարձրացել էր հրաբխային փոշի: Հրաբխագետ Գ.Օ. Գորշկովը, որը գտնվում էր Կյուչի գյուղից ոչ հեռու, տեսարանը նկարագրեց հետևյալ կերպ. «Թուխպը տարածվում էր և արագ փոխում իր ուրվագծերը: Այն չափազանց խիտ էր թվում և շոշափելիորեն ծանր: Թուխպի հետ միաժամանակ առաջացած կայծակի որոտը ուժգնանում էր` ուղեկցվելով անդադար կայծակի բռնկումներով:
Մոտավորապես 1:40-ին, երբ թուխպն արդեն անցել էր գագաթնակետը, սկսեց մոխիր թափվել և 18:20-ին այնպես մթնեց, որ անհնար էր նույնիսկ սեփական ձեռքը տեսնել, նույնիսկ եթե  ինքդ քո դեմքին մոտեցնեիր: Աշխատանքից վերադարձող մարդիկ թափառում էին գյուղի մոտ, որպեսզի գտնեին իրենց տները: Կայծակի որոտները չէր դադարում, երկինքը պատված էր էլեկտրականությամբ, ինքնքաբերաբար զանգում էին հեռախոները, այրվում էին բարձրախոսներն ու ռադիոցանցերը: Զգացվում էր ծծմբի սաստիկ հոտը: Մոխրի տաք շերտը`482կմ2 մակերեսով, հալեցրել էր ձյունը և ձևավորելով սրընթաց հեղեղատներ` սրբել տարել էր ամենը,  ինչ հայտնվել էր իր ճանապարհին : Ժայթքումից 3 շաբաթ անց Գորշկովը հայտնաբերեց ֆումարոլային գազերի հազարավոր շերտեր» : 1980թ. Մայիսի 18, ԱՄՆ, Վաշինգտոն նահանգ, Սենթ- Հելենա հրաբուխ: 1980թ-ի մայիսի 18-ին,  ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում ժայթքեց Սենթ-Հելենա հրաբուխը: Մոխրի թուխպը 10ր-ի ընթացքում հրաբխի կոնից դուրս է թռնում և բարձրանում 19.2կմ: Օրը գիշեր դարձավ: Սպոկան քաղաքում, որը գտնվում էր հրաբխից 400կմ հեռավորության վրա, տեսանելիությունը ընկավ մինչև 3մ`օրը ցերեկով, հենց այդ թուխպը հասավ քաղաքին: Յակիմայում, հրաբխից 145 կմ հեռավորությամբ, մոխրի 12սմ-ոց շերտ էր ընկել : Փոքր թվով մոխիր էր թափվել Աիդահո նահանգում` Մոնտան նահանգի կենտրոնական մասում և մասամբ Կոլորադո նահանգում: Մոխրի ամպը շրջանցեց երկրագունդը 11 օրում: Մի քանի օրվա ընթացքում մոխրի գոտին երանգավորում էր մայրամուտը : 1982թ-ին Սենթ - Հելենա հրաբուխը կրկին ժայթքեց, բայց ավելի քիչ ուժգնությամբ: Հրաբխի աղետալի պայթյունի ժամանակ անջատված էներգիան համապատասխանում է 100 ատոմային ռումբի պայթյունից անջատված էներգիայի հետ, որը կարելի է նաև համեմատել Հերոսիմայի վրա ընկած ռումբի հետ: Սենթ - Հելենա լեռը ջարդված ատամի պես փոքրացել էր`երբեմնի համաչափ տեսք ունեցող գագաթը անհետացել էր, փոխարենը 400մ  ուղղափիգ դեպի ներքև  ամֆիթատրոն հայտնվեց, որից ներքև անպտուղ տեղանք էր:
 
Հ ր ա բ ու խ  Է թ ն ա- Monte-dei-Monti–Սարերի սար Աշխարհում իր պարբերական ժայքումներով , ակտիվությամբ առավել հայտնի է` Էթնան որը գտնվում է Սիցիլիա կղզում` Մեսսինի և Կատանիի քաղաքներից ոչ հեռու: Նրա ժայթքումը տեղի է ունենում իր ողջ գեղեցկությամբ, հուրով: Էթնայի մշտական ակտիվության պատճառով այն ՄԱԿ-ում համարվեց տասնամյակի հրաբուխ:Էթնա բառը առաջացել է Ինդոն ե զական լեզվից,որտեղ “Àidhna” էր և թարգմանվում էր “այրվելու հատկություն ունեցող”, ինչը բավականին ճիշտ է  Կարծիք կա, որ Էթնան անվանում են սարերի սար , քանի որ նրա բարձրությունը 2008թ. վերջին ժայթքումից հետո 3400 մ է և արժե նշել, որ Էթնայի բարձրությունը ժայթքումից ժայթքում փոխվում է : Սարերի սար անվանումը ծագել է տարբեր մշակույթների բառերի հաջորդականությունից :  Monte ( սար )`  լատիներենից և  Gebel ( սար )`  արաբերենից ,  վերջապես առաջացել է սարերի սար անվանումը : Հաջորդ  անվանումն է  “Mongibeddu- ն ( սիցիլ. )  և Mongibello(իտալ.)`ինչը նշանակում է   “ բարյացակամ սար “,  այդպես են անվանում Էթնան Սիցիլիայի բնակիչները:Վերջիններս  “Montania”  կամ  Munti”,  տարբեր բառբառներում`տարբեր կերպ , բայց դա ևս նշանակում է սար, Արաբերեն Էթնան կոչվում է ‘’Կրակի սար’’,իսկ հնդոգերմաներենից` բոցավառ: Էթնան  Իտալիայի ամենաբարձր լեռն է`զբաղեցնում է 1250կմ2  մակերես: Այդ կերպ Էթնան`ամենաակտիվ հրաբուխը Իտալիայի գերազանցում է իր ամենամեծ մրցակցին`Վեզուվին ,  երկուսուկես անգամ:Տարբեր տվյալների համաձայն Էթնան ունի 200- 400 կողմնային խառնարան: Միջին հաշվով հրաբուխը ամիսը երեք անգամ լավա է ժայթքում: Էթնային անվանում են Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխ:Այն գոյություն է ունեցել ավելի քան վեց հարյուր հազար տարի: հարյուրամյակների ընթացքում այն պահպանում էր մշտական ակտիվություն,որը բնորոշ է աշխարհում միայն ութ հրաբուխներին :
Էթնան իր վիթխարի և փոփոոխական ժայթքումների շնորհիվ դարձել է մեր ժամանակներում ամենահայտնի հրաբուխներից մեկը: Հրաբուխը ունի չորս ծավալուն խառնարան`մեկը հիմնական, մյուսները` օժանդակ: Սովորաբար ժայթքման ժամանակ լավան դուրս է նետվում հիմնական խառնարանից:Հրաբխի մակերևույթի մեծ մասը ծածկված է պատմական ժայթքումների նյութերով: Բարձիկների տեսքով լավաները (բազալտ) վկայում են հրաբխի վաղ ստորջրյա փուլի մասին: Այսօրվա Էթնայի վայրում մի քանի հրաբխային կենտրոններ են ստեղծվել 150-100 հազար տարի առաջ ընկած ժամանակահատվածում: 65-25 հազար տարի առաջ ընկած ժամանակահատվածում հիմնական հրաբխային կազմությանը տեղակայված է եղել ժամանակակից բարձունքից հարավ- արևմուտք: Այդ ժամանակների համար բնորոշ է   եղել ֆրեատոմամագմատիկ գործունեությունը: Կալդերայի կազմության ժամանակ կառույցի մեծ մասը ավիրվել է: 18-5 հազար տարվա ընթացքում գործել են չորս տարբեր հրաբխային կենտրոններ, որոնցում կազմավորվել են երեք կալդերաներ: Ըստ վիճակագրության այն 150 տարին մեկ  ինչ-որ գյուղակ է փլուզում:  Ամենահզոր ժայթքումը եղել է 17-րդ դարի երկրորդ կեսում, երբ բնակչությունը ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից լավայի հզոր ժայթքման պատճառով: Հզոր ժայթքում է եղել 20-րդ դարի սկզբում, երբ լավան ոչնչացրել է ողջ քաղաքը, որն էլ մուսոլինները օգտագործեցին իրենց նպատակների  իրականացման համար:  Լինելով Իտալիայում` Էթնան ունի պատմական ժայթքումների ամենաերկար ցուցանիշներից մեկը ունի: Սկսած մ.թ.ա. 1590-ից Էթնան ժայթքել է ամենաքիչը 190 անգամ: Այդ ժայթքումների մեծ մասը իրենից ներկայացնում է լավային հոսանքների հեղեղատներ և Ստրոմբոլյան տիպի ակտիվություն:
Լուրջ ժայթքումները հազվադեպ են:  1226թ. մ.թ.ա.. առաջին պատմականորեն ապացուցված Էթնայի ժայթքումը: 44թ. մ. թ.ա.  մեծ ժայթքում , մոխիրով ծածկեց երկինքը  Հռոմի  վրա և նշանակելիորեն աղտոտեց իր ճերմակափայլ շինությունները,արդյունքում մինչև միջերկրյա մարզում վատ, անբերրի բերք եղավ` ընդհուպ մինչև Եգիպտոս: 1169թ. հզոր ժայթքում և երկրաշարժ, մոտ 15հզ զոհեր: 1329թ կրկին ,  1536թ ժայթքում ,  1669թ 1892թ. Սիլվեստրի լեռան առաջացում 1910թ. Բոռելլո ավանը հազիվ խուսափեց լավայի մասսայի ոչնչացումից: 1928թ. Մասկալիի համայնքում տեղի ունեցավ 770 հեկտար գյուղ. տարածքի մեկուսացում 1971թ. Ամբարձիչ մեքենայի ոչնչացում`փլուզում 1991թ. Ամենահզոր ժայթքումներից մեկը , որից փոքրիկ քաղաք`Ջաֆեռնը ահզիվ փրկվեց: 2002թ. Հրաբխի ակտիվ գործունեությունը կրկին ավիրեց ամբարձիչ մեքենան: 2004թ. Հարավ- արևմտյան մասում արտահոսեց լայն հոսք`ոչնչացնելով շրջանաձև ավտուղու մի մասը 2006թ. Սեպտեմբեր-նոյեմբեր-սեպտեմբերին լավային հոսք արտահոսեց հարավ-արևմտյան խառնարանից, իսկ հոկտեմբերին հրաբխից հարավային լանջին (բարձրությունը մոտ 2000մ) նոր հոսքի հետ մի ճաք առաջացավ 2007թ. Սեպտեմբեր 5 1669թ ժայթքում, Մարտի1-  հրաբխի հարավային լանջի վրա 9կմ-ոց ճեղքվածք ա-ռաջացավ: Ժայթքումը շարունակվում էր մոտ 2ամիս`ուղեկցվելով բազմաթիվ երկրաշարժերով: Այդ ճեղքվածքի երկայնքով լավային շատրվանները հետզհետե ներքև էին տեղակայվում, իսկ ամենամեծ կոնը ձևավորվել է Նիկոլոսի քաղաքի
մոտ:Այդ կոնը  հայտնի է Monti Rossi անվամբ`կարմիր լեռ և առ այսօր այն նկատելի է հրաբխի լանջի վրա:Նիկոլոսի և իրեն մոտ գտնվող գյուղերը ավիրվել են ժայթքման հենց առաջին օրը: Եվս երեք օր և լավան հոսելով լանջից ներքև դեպի հարավ, ավիրել է նաև գյուղեր: Մարտի վերջին ավիրվել են ավելի խոշոր երկու քաղաք: Լավան սկսել է կուտակվել ամրոցների պատերի տակ: ՄԻ մասը արտահոսել է դեպի նավահանգիստ և հեղեղել լավայի կուտակումներով: 1669թ. ապրիլի 30-ին լավան ծորել է ամրոցի պատերի վրայով: Քաղաքի բնակիչները հավելյալ պատեր են կառուցել գլխավոր ճանապարհների լայնքով: Դա թույլ տվեց դադարեցնել լավայի առաջ ընթանալը, բայց քաղաքի արևելյան մասը ավիրվեց, այդ ժայթքման ընդհանուր ծավալը գնահատվում է 830մլն մ 3 : Վերջին ժայթքումները:  2006թ. Սեպտեմբեր – հոկտեմբեր  2006թ. սեպտեմբերի 7-ին միջին եվրոպական ժամանակով 19:00 և 20:00-ի սահմաններում Էթնայի հարավ- արևմտյան խառնարանից սկսվեց արտահոսել լավային հոսք: Այն ձևավորեց էֆեկտիվ հրահեղուկ մի զանգված: Խառնարանում լավային հոսքը դանդաղ էր տարածվում: Խառնարանում ստրոմբոլյան տիպի ակտիվությունը շարունակվում է , լավայի առանձին բլոկներ դուրս են թռչում և ընկնում կոնի գետնախարիսխ: 2006թ. հոկտեմբերի 2 Հարավային լանջի վրա 200մ բարձրության վրա ձևավորվեց նոր ճեղքվածք, որից սկսեց դուրս հոսել թարմ լավային հոսք: 2007թ. սեպտեմբերի 5 2007թ. սեպտեմբերի 5-ին սկսեց Էթնայի ժայթքումը, որն ավարտվեց սեպտեմբերի 6-ի առավոտյան: Հրաբուխը դուրս էր նետում լավայի հոսքերը և մոխրի թուխպերը, որի պատճառով հարկադրված էր եղել մեկ օրով փակել օդանավակայանը Կատանիայի նահանգում: ՄԻ քանի գյուղեր ծածկվեցին մոխրով: 2008թ. մայիսի 10 2008թ. մայիսի 10-ին հրաբխի կենտրոնական խառնարանում ուժգին պայթյուն տեղի ունեցավ , արևմտյան լանջի երկայնքով դուրս էր հոսել մի քանի լավային հոսքեր, ժայթքումը շարունակվում էր չորս ժամ:
Սիցիլաիայի բնակիչները սիրում ու վախենում են իրենց սարից`գեղեցկուհի Էթնան և’ սարսափ է ազդում դեպի ինքը և’ սեր : Չնայած հրաբուխը ավիրածություների պատճառ է դառնում, այն ստեղծում է արգավանդ հող: Մոխիրն, որն արտանետում է մթնոլորտ պարունակում է հանքային նյութեր:Հետևաբար Էթնայի մոտակայքում հրաբխի ժայթքումից հետո հավաքում են հարուստ բերք`աճեցնում են մրգեր,զեյթուն,խաղողի այգիներ, ինչը բավականություն է պատճառում Սիցիլիայի աղքատ բնակիչներին, որոնք իրենց մասսամբ բավարարված են զգում:Բայց Էթնան հաճախ նաև դժբախտությունների պատճառ է դառնում:Այսպես. 2002-2003թթ. ուժեղ ժայթքումների ժամանակ տեղի է ունեցել երկրաշարժ, որդյունքում Սանտա Վեներինա փոքրիկ գյուղը ոչնչացել է: Էթնան եղել ու կմնա անկանխատեսելի: Նույնիսկ այսօրվա տեխնոլոգիաների պայմաններում չեն կարողանում հաստատ կանխատեսել, թե երբ է լինելու հաջորդ <<ընկերասեր հրաբխի>>  ժայթքումը`   ինչպես անվանում :  էին նրան տեղացի բնակիչները:Սիցիլիայի արևելյան բնակիչների վրա իր կնիքն է դրել կյանքը հրաբխի կողքին: Էթնան դարձել է կղզու կարևոր բաղադրամաս: Սիցիլիայում ավանդույ է դարձել հավաքվել որոշ օրերին սարի վրա: Երբ հասնում են սունկն ու շագանակը, բազմաթիվ ընտանիքներ գնում են սար, որտեղ զբաղվում են սնկի ու շագանակի հավաքմամբ, ինչը հաճախ արվում է Իտալիայում: Էթնան գալիս են տեսնելու բազմաթիվ ուսանողներ և զբոսաշրջիկներ`իրենց կողքին ակտիվ հրաբուխը զգալու նպատակով: Ընդհանուր առմամբ ,կարելի է ասել, որ հրաբուխը ավելի շուտ ապահովում է մարդկանց ապրուստը, քան վտարում կղզուց: Սակայն տարիներ առաջ իրավիճակը բոլորովին այլ էր: Ակնածանքը սարի նկատմամբ շատ մեծ էր  սարը բարձրանալու համար: Ոչ ոք չէր ցանկանում բարձրանալ Աստծու սարը:Այսօր, ընդհակառակը, մարդիկ հաճույք են ստանում և ցանկանում են ավելի մոտիկից տեսնել սարը:
Ուսումնասիրելով Էթնան` իմ մեջ ևս արթնացավ այդ խելահեղ զգացումը, որ երբևիցե, հնարավորության դեպքում, անպայման այցելեմ Իտալիա` Էթնան տեսնելու համար,ֆանտաստիկ կլինի կանգնել սարի վրա, նայել Կատանիայի ծովածոցին ,  դիտել մթնշաղը, մայր մտնող արևը և ծովը, գույների խաղը: Կարծում եմ  ` անմոռանալի, եզակի  ու  տպավորիչ պահեր կպարգևի այն ինձ: Էթնայի  դիցաբանությունը: Էթնան` Սիցիլիայի հպարտոթյունն ու վախը համարվող լեռը , ըստ դիցաբանության – Աֆինան`Աթենաս- Պալլասը (հուն. դից. նաև Միներվա-ծնվել է Զևսի գլխից, հուն. դիցաբանությունում համարվում էր քաղաքների պաշտպան, իմաստության,  գիտելիքների աստվածուհի, որը աղջիկներին նաև ձեռագործ էր սովորեցնում, անպարտելի էր ամեն հարցում), օլիմպիական աստվածների  և գիգանտների պայքարում պատժել է անմահ հերոս էնցելադեին` Էթնա սարը դնելով նրա վրա: Էնցելադը երբեմն փորձում է դուրս ժայթքել և  այդ ժամանակ, ըստ վաղեմի մարդկանց պատկերացման,  հրաբուխը արթնանում է և սկսում է ժայթքումը: Ըստ Վերգիլիայի, Էթնայի քարանձավներում ապրում էին կիկլոպները`մեկ աչքանի հրեշները, այդ թվում և Պոլիֆեմը: Ժայռի մոտ ապրել է հավերժահարս էթնան: Ուրիշ կարծիքների համաձայն համարվում է, որ այստեղ հոգեմաշ էին լինում շղթայված գիգանտները, որոնք օլիմպիացիներին պատերազմ էին հայտարարել` իրենց եղբայրների` տիտանների մահվան համար: Հենց այդ հրաբխի վրա է ապրել Գեֆեստ աստվածը: Անգլիացիներն էլ համարում են , որ Էթնան Էլիզաբեթ թագուհու հոգու համար ապաստան է դարձել, որին ողջ ժամանակ օգնության է հասել հենց ինքը`սատանան :
Հին հույն փիլիսոփա, մատերիալիստ, բժիշկ Էմպեդոկլեսը (մ .թ. ա. 490-430), իրեն նետել է Էթնայ
Volcanoes & Etna
Volcanoes & Etna
Volcanoes & Etna

Más contenido relacionado

Último

VisitEstonia_Lily Allas_VisitEstonia loodusturismi tegevused_strateegiapaev_0...
VisitEstonia_Lily Allas_VisitEstonia loodusturismi tegevused_strateegiapaev_0...VisitEstonia_Lily Allas_VisitEstonia loodusturismi tegevused_strateegiapaev_0...
VisitEstonia_Lily Allas_VisitEstonia loodusturismi tegevused_strateegiapaev_0...Eesti Loodusturism
 
2024-04-09 Visit Estonia esitlus_Piret Koodi_Loodusturismi strateegiapäev_väl...
2024-04-09 Visit Estonia esitlus_Piret Koodi_Loodusturismi strateegiapäev_väl...2024-04-09 Visit Estonia esitlus_Piret Koodi_Loodusturismi strateegiapäev_väl...
2024-04-09 Visit Estonia esitlus_Piret Koodi_Loodusturismi strateegiapäev_väl...Eesti Loodusturism
 
Annika Klemets_Loodusturismi väljavaated rohehoiu perspektiivist_strateegiapa...
Annika Klemets_Loodusturismi väljavaated rohehoiu perspektiivist_strateegiapa...Annika Klemets_Loodusturismi väljavaated rohehoiu perspektiivist_strateegiapa...
Annika Klemets_Loodusturismi väljavaated rohehoiu perspektiivist_strateegiapa...Eesti Loodusturism
 
Maaturism ja ELTÜ_ELin Priks_välisturgude võimekus_Intereg_projekt_090424.pdf
Maaturism ja ELTÜ_ELin Priks_välisturgude võimekus_Intereg_projekt_090424.pdfMaaturism ja ELTÜ_ELin Priks_välisturgude võimekus_Intereg_projekt_090424.pdf
Maaturism ja ELTÜ_ELin Priks_välisturgude võimekus_Intereg_projekt_090424.pdfEesti Loodusturism
 
Maaturism_Raili Mengel_Loodusturismi ettevõtjate võimalused Eesti Maaturismi ...
Maaturism_Raili Mengel_Loodusturismi ettevõtjate võimalused Eesti Maaturismi ...Maaturism_Raili Mengel_Loodusturismi ettevõtjate võimalused Eesti Maaturismi ...
Maaturism_Raili Mengel_Loodusturismi ettevõtjate võimalused Eesti Maaturismi ...Eesti Loodusturism
 
LeaderLiit_Triin Kallas_strateegiapäev 09.04.pdf
LeaderLiit_Triin Kallas_strateegiapäev 09.04.pdfLeaderLiit_Triin Kallas_strateegiapäev 09.04.pdf
LeaderLiit_Triin Kallas_strateegiapäev 09.04.pdfEesti Loodusturism
 
RMK_Marge Rammo_Külastuskorraldus_strateegiapäev_0904.pdf
RMK_Marge Rammo_Külastuskorraldus_strateegiapäev_0904.pdfRMK_Marge Rammo_Külastuskorraldus_strateegiapäev_0904.pdf
RMK_Marge Rammo_Külastuskorraldus_strateegiapäev_0904.pdfEesti Loodusturism
 
KKA_Kaja Lotman_Loodusturism ja ettevõtlus kaitsealadel_strateegiapaev_090424...
KKA_Kaja Lotman_Loodusturism ja ettevõtlus kaitsealadel_strateegiapaev_090424...KKA_Kaja Lotman_Loodusturism ja ettevõtlus kaitsealadel_strateegiapaev_090424...
KKA_Kaja Lotman_Loodusturism ja ettevõtlus kaitsealadel_strateegiapaev_090424...Eesti Loodusturism
 
EMÜ_Marika Kose_loodust hoidev loodusturism_strateegiapaev_090424.pdf
EMÜ_Marika Kose_loodust hoidev loodusturism_strateegiapaev_090424.pdfEMÜ_Marika Kose_loodust hoidev loodusturism_strateegiapaev_090424.pdf
EMÜ_Marika Kose_loodust hoidev loodusturism_strateegiapaev_090424.pdfEesti Loodusturism
 
Maaturism_Raili Mengel_Märgis Matkajasõbralik_Hiker-friendly_strateegiapaev_0...
Maaturism_Raili Mengel_Märgis Matkajasõbralik_Hiker-friendly_strateegiapaev_0...Maaturism_Raili Mengel_Märgis Matkajasõbralik_Hiker-friendly_strateegiapaev_0...
Maaturism_Raili Mengel_Märgis Matkajasõbralik_Hiker-friendly_strateegiapaev_0...Eesti Loodusturism
 
EMÜ_Tarmo Pilving_strateegiapaev_090424.pptx
EMÜ_Tarmo Pilving_strateegiapaev_090424.pptxEMÜ_Tarmo Pilving_strateegiapaev_090424.pptx
EMÜ_Tarmo Pilving_strateegiapaev_090424.pptxEesti Loodusturism
 

Último (11)

VisitEstonia_Lily Allas_VisitEstonia loodusturismi tegevused_strateegiapaev_0...
VisitEstonia_Lily Allas_VisitEstonia loodusturismi tegevused_strateegiapaev_0...VisitEstonia_Lily Allas_VisitEstonia loodusturismi tegevused_strateegiapaev_0...
VisitEstonia_Lily Allas_VisitEstonia loodusturismi tegevused_strateegiapaev_0...
 
2024-04-09 Visit Estonia esitlus_Piret Koodi_Loodusturismi strateegiapäev_väl...
2024-04-09 Visit Estonia esitlus_Piret Koodi_Loodusturismi strateegiapäev_väl...2024-04-09 Visit Estonia esitlus_Piret Koodi_Loodusturismi strateegiapäev_väl...
2024-04-09 Visit Estonia esitlus_Piret Koodi_Loodusturismi strateegiapäev_väl...
 
Annika Klemets_Loodusturismi väljavaated rohehoiu perspektiivist_strateegiapa...
Annika Klemets_Loodusturismi väljavaated rohehoiu perspektiivist_strateegiapa...Annika Klemets_Loodusturismi väljavaated rohehoiu perspektiivist_strateegiapa...
Annika Klemets_Loodusturismi väljavaated rohehoiu perspektiivist_strateegiapa...
 
Maaturism ja ELTÜ_ELin Priks_välisturgude võimekus_Intereg_projekt_090424.pdf
Maaturism ja ELTÜ_ELin Priks_välisturgude võimekus_Intereg_projekt_090424.pdfMaaturism ja ELTÜ_ELin Priks_välisturgude võimekus_Intereg_projekt_090424.pdf
Maaturism ja ELTÜ_ELin Priks_välisturgude võimekus_Intereg_projekt_090424.pdf
 
Maaturism_Raili Mengel_Loodusturismi ettevõtjate võimalused Eesti Maaturismi ...
Maaturism_Raili Mengel_Loodusturismi ettevõtjate võimalused Eesti Maaturismi ...Maaturism_Raili Mengel_Loodusturismi ettevõtjate võimalused Eesti Maaturismi ...
Maaturism_Raili Mengel_Loodusturismi ettevõtjate võimalused Eesti Maaturismi ...
 
LeaderLiit_Triin Kallas_strateegiapäev 09.04.pdf
LeaderLiit_Triin Kallas_strateegiapäev 09.04.pdfLeaderLiit_Triin Kallas_strateegiapäev 09.04.pdf
LeaderLiit_Triin Kallas_strateegiapäev 09.04.pdf
 
RMK_Marge Rammo_Külastuskorraldus_strateegiapäev_0904.pdf
RMK_Marge Rammo_Külastuskorraldus_strateegiapäev_0904.pdfRMK_Marge Rammo_Külastuskorraldus_strateegiapäev_0904.pdf
RMK_Marge Rammo_Külastuskorraldus_strateegiapäev_0904.pdf
 
KKA_Kaja Lotman_Loodusturism ja ettevõtlus kaitsealadel_strateegiapaev_090424...
KKA_Kaja Lotman_Loodusturism ja ettevõtlus kaitsealadel_strateegiapaev_090424...KKA_Kaja Lotman_Loodusturism ja ettevõtlus kaitsealadel_strateegiapaev_090424...
KKA_Kaja Lotman_Loodusturism ja ettevõtlus kaitsealadel_strateegiapaev_090424...
 
EMÜ_Marika Kose_loodust hoidev loodusturism_strateegiapaev_090424.pdf
EMÜ_Marika Kose_loodust hoidev loodusturism_strateegiapaev_090424.pdfEMÜ_Marika Kose_loodust hoidev loodusturism_strateegiapaev_090424.pdf
EMÜ_Marika Kose_loodust hoidev loodusturism_strateegiapaev_090424.pdf
 
Maaturism_Raili Mengel_Märgis Matkajasõbralik_Hiker-friendly_strateegiapaev_0...
Maaturism_Raili Mengel_Märgis Matkajasõbralik_Hiker-friendly_strateegiapaev_0...Maaturism_Raili Mengel_Märgis Matkajasõbralik_Hiker-friendly_strateegiapaev_0...
Maaturism_Raili Mengel_Märgis Matkajasõbralik_Hiker-friendly_strateegiapaev_0...
 
EMÜ_Tarmo Pilving_strateegiapaev_090424.pptx
EMÜ_Tarmo Pilving_strateegiapaev_090424.pptxEMÜ_Tarmo Pilving_strateegiapaev_090424.pptx
EMÜ_Tarmo Pilving_strateegiapaev_090424.pptx
 

Destacado

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by HubspotMarius Sescu
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTExpeed Software
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsPixeldarts
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthThinkNow
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfmarketingartwork
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024Neil Kimberley
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)contently
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024Albert Qian
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsKurio // The Social Media Age(ncy)
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Search Engine Journal
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summarySpeakerHub
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Tessa Mero
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentLily Ray
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best PracticesVit Horky
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project managementMindGenius
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...RachelPearson36
 

Destacado (20)

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 

Volcanoes & Etna

  • 1.  
  • 2.
  • 3. Կ ՐԱԿ ԱՐՏԱՇՆՉՈՂ ԼԵՌՆԵՐ `Հ ՐԱԲՈՒԽՆԵՐ Հրաբխի առաջացումը և կառուցվածքը , դասակարգումը : Երկրի մակերևույթին և օվկիանոսների հատակին գտնվող` կրակ, տաք գազեր, ջրային գոլորշիներ, ծուխ, ապարների բեկորներ և հրահեղուկ լավա ժայթքող լեռները կոչվում են հրաբխային, իսկ բուն ժայթքումները` հրաբուխ: Հրաբուխը բնական աղետ է: Լավայի բաղադրության մեջ է մտնում հալված, հեղուկ մետաղներ, լեռնային ապարներ: Իսկ ինչ է հրաբուխը, ինչպես է այն առաջանում: Հրաբուխներն ուսումնասիրող գիտնականները պարզել են, որ հրաբուխներն առաջանում են այսպես. Երկրի ընդերքում կան ռադիոակտիվ նյութեր, որոնք անընդհատ տրոհվելով` մեծ քանակությամբ ջերմություն են հաղորդում շրջապատին: Այդ ջերմությունից ապարները վերափոխվում են գազերով հարուստ, հրահեղուկ զանգվածի` մագմայի(հուն.մագմա-խիտ քսուք): Մագման ունի շատ բարձր ջերմաստիճան`1200-1500°C, և գտնվելով մեծ ճնշման տակ`միշտ շարժման մեջ է: Շարժման ընթացքում մագման հանդիպելով երկրակեղևում առաջացած ճեղքերի` մեծ ճնշման տակ դուրս է մղվում երկրի մակերևույթ: Մակերևույթ արտահոսած մագման կոչվում է լավա: Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է մղանցք (1), իսկ մղանցքը վերջանում է ձագարաձև, խողովականման տեղամասով`հրաբխաբերանով, որը կոչվում է խառնարան (2): Հրաբխի խառնարանից բացի լավայից դուրս են մղվում հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, և այլն, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխի կոնը` լեռը` այսինքն հրաբուխը սովորաբար առանձին լեռ է, ունի կոնաձև բարձունք ,որն էլ վերջանում է խառնարանով (նկ. 1): Հրաբուխների դասակարգումը կարելի է կատարել մի շարք հատկանիշների հիման վրա: Հրաբուխները կարելի է տարբերել` Նկ. 1 2 1 մագմայի օջախ Սառած լավայի շերտ
  • 4.
  • 5. գմբեթաձև դուրս է մղվում ` նմանվելով բարձրադիր կոթողի: Խառնարանից դուրս նետվող գազերը մոխրի հետ միասին, շիկացած ամպերի ձևով սահում է լանջերով ցած : 5.Կատմայան տիպ – ժայթքումից առաջ լավան փրփրում է և մոխրի շիկացած հոսքի տեսքով արտավիժում խառնարանից (օրինակ, Կատմայը` Ալյասկայում): 6.Բանդայսանյան տիպ – լավային արտավիժում չի լինում, բնորոշվում է հսկայական ուժի պայթյուններով, որոնց հետևանքով առաջանում են զանազան ապարների տարբեր չափերի քարաբեկորներ (օրինակ , Բանդայը` Ճապոնիայում) : 8.Գազային` Ֆրեատիկ տիպ – ամուր, հնագույն տեսակների բեկորների ցրում դեպի երկինք, այն պայմանավորված է կամ մագմային գազերով, կամ էլ կապված է տաքացած ֆոնային ջրերով: 9.Սառցատակի տիպ – ժայթքումը կատարվում է սառույցի կամ սառցադաշտի տակ: Կարող են առաջ բերել վտանգավոր հեղեղատներ և գնդաձև լավա: 10.Հիդրոարտապայթական տիպ – տեղի է ունենում օվկիանոսների ու ծովերի ծանծաղ ջրերի պայմանններում, տարբերվում են գոլորշու մեծ քանակությամբ, որոնք առաջ են գալիս շիկացած մագմայի և ծովի ջրի հպումից: Հրաբխային ժայթքման պրոցեսները այնքան բարդ են և բազմազան, որ հնարավոր չէ նրանց վերջնական դասակարգման ենթարկել: Վերը նշված ժայթքման տիպերը կայուն չեն որևէ հրաբխի համար, իրականում նույն հրաբուխը տարբեր ժայթքման ժամանակ արտավիժում է տարբեր բաղադրությամբ լավա: Հրաբխի ձևերը հիմնականում կախված են ժայթքող լավայի բաղադրությունից և մածուցիկությունից, լավայի, բեկորային նյութի, մոխրի ու գազերի քանակական հարաբերություններից և այլն: Առավել տարածված են կոնաձև, գմբեթաձև, վահանաձև և զանգվածային հրաբուխներ : 7.Պլինեյան տիպ – հզոր և մի քանի կիլոմետր բարձրությամբ գազային սյունը մո խ րի հետ շատրվանում է դեպի վեր` ստեղծելով վիթխարի սունկի տպավորություն` առաջացնելով մոխրային հեղեղատներ (օրինակ, Վեզուվը` Իտալիայում): Պլինեյան ժայթքումները վտանգավոր են, քանի որ տեղի են ունե-նում հանկարծակի, հաճախ առանց նախնական կանխագուշակող իրադարձության:
  • 6. Ըստ մատուցման կանալների ձևի հրաբուխները լինում են`ճեղքվածքային, և կենտրոնական: Ճեղքվածքային հրաբուխները գոյացնում են վիթխարի զառիկող լավային ծածկոցներ մինչև 3000մ ընդհանուր հաստությամբ (օրինակ, Սիբիրական վահանի, Դեկանի սարահարթի բազալտային ծածկոցները): Կենտրոնական տիպի հրաբուխների մոտ կարող են լինել երկրորդական խառնարաններ , որոնք բաշխված են սարի լանջերին և հարմարեցված են ճղակաձև կամ շառավղային ճեղքվածքներին: Հաճախ խառնարաններում գոյություն են ունենում հեղուկ լավայի լճեր: Մագմայի մածուցիկ լինելու դեպքում կազմավորվում են դուրս մղման գմբեթներ, որոնք խցանելով խառնարարանը` ուժեղ պայթուցիկ ժայթքումներ է առաջ բերում, երբ գազերի հոսքը տառացիորեն դուրս է նետում <<խցանը>> խառնարանից: Կենտրոնական տիպի հրաբուխների ձևերը կախված են մագմայի բաղադրությունից և մածուցիկ լինելուց: Տաք և թեթևաշարժ բազալտե մագմաները առաջացնում են ընդարձակ և հարթ վահանաձև հրաբուխներ (Մանուա – Լոա, Հավայան կղզիներ) : Եթե հրաբուխը պարբերաբար լավա է ժայթքում և հրաբեկորային նյութ, այդ դեպքում կոնաձև շերտավոր շինություն է առաջանում` ստրատոհրաբուխ: Այդպիսի հրաբուխի լանջերը հաճախ ծածկված են լինում խոր շառավղային հեղեղատներով` բառանկոսներով: Կենտրոնական տիպին պատկանող հրաբուխները կարող են լինել կամ զուտ լավային կամ էլ ձևավորված լոկ հրաբխային նյութերից. այն է ` տուֆ և այլն: Խառնված հրաբուխները ( երբ խառնվում են լավան`հրաբխային նյութի հետ), կոչվում են ստրատոհրաբուխներ :Տարբերում են մոնոգենային և պոլիգենային հրաբուխներ: Մոնոգենային հրաբուխները առաջացել են միանգամյա հրաբխային ժայթքման արդյունքում: Իսկ պոլիգենայինը` հրաբխի բազմանգամյա ժայթքման արդյունքում: Բաղադրությամբ թթու, կպչուն և ցածրաեռ մագման ժայթքելով դուրս` ձևավորում է Էքստրազիվ գմբեթներ (Մոն- Պելե) : Ռելիեֆի բացասական ձևերը, որոնք կապված են կենտրոնական տիպի հրաբուխների հետ, արտահայտված են կալդերների կողմից , որոնք համարվում են մի քանի կիլոմետր տրամագծով շրջանաձև ձևերի խոշոր Կենտրոնական հրաբուխները կոնաձև բարձունքներ կամ հսկայական բարձրության հասնող լեռներ են, ունեն խողովականման մատուցող կանալներ, որոնք վերին մասով վերջանում են խառնարաններով (կենտրոնական ստորջրյա ջրանցք) կամ փողաբերաններով (Էթնան` Սիցիլիայում): ԷԹՆԱ
  • 7. փլուզումներ : Բացի կալդերներից գոյություն ունեն նաև ռելիեֆի խոշոր բացասական ձևեր, որոնք կապված են ժայթքած հրաբխի նյութի կշռի ազդեցության տակ գտնվող կորացմամբ, նաև խորություններոմ ճնշման բացակայությունից առաջացած մագմային օջախի բեռնաթափման հետ: Այդպիսի կառույցները ստացել են հրաբխատեկտոնիկ իջվածքներ` ցածրահարթություններ անվանումը: Այս իջվածքները լայն տարածում ունեն և հաճախ հզոր ստվարաշերտ`իգնիմբրիտներ, այն է`թթվային կազմությամբ հրաբխային տեսակ, որոնք տարբեր ծագում ունեն: Դրանք լինում են լավային կամ ձևավորված են լինում եփած տուֆերից: Իրենց համար տիպիկ են հրաբխային ապակու լինզաձև զատումները, պեմզաները, լավաները, որոնք կոչվում են ֆյամե և տուֆային կամ հիմնական զանգվածի տուֆաձև համակարգը: Ինչպես օրինակ , իգնիմբրիտների խոշոր ծավալները կապված են ոչ խոր մագմային օջախներով, որոնք ձևավորված են հալեցման հաշվին : Մշտական գործող կամ պարբերաբար ակտիվություն ցուցաբերող հրաբուխներն անվանում են գործող : Որ իրոք դրանք հրաբուխ են եղել, հաստատվում են լեռան կոնաձև տեսքից, լեռը կազմող հրային ապարներից և գագաթի խառնարանից:: Գործող հրաբուխներն գտնվում են այն տեղերում, ուր շարունակվում են լեռնակազմական պրոցոսները և երկրակեղևում առաջանում են ճեղքեր: Հրաբխագետները միասնական կարծիքի չեն գալիս`արդյոք ինչպես որոշել ակտիվ հրաբուխը: Հրաբխի ակտիվության ընթացքը կարող է շարունակվել մի քանի ամսից մինչև մի քանի մլն տարի: Շատ հրաբուխներ հրաբխային ակտիվություն էին ցուցաբերում մի քանի հազար տարի առաջ, բայց ներկա պահին գործող չեն համարվում:Գիտնականնները կարծում են, որ հենց հրաբուխները առաջինը պատճառ հանդիսացան Երկրի գլոբալ տաքացմանը:Մոտ 460մլն տարի առաջ ջերմոցային գազերի, մասնավորապես`CO 2 -ի(այն ժամանակ CO 2 -ի քանակությունը քսան անգամ ավելի քիչ էր,քան այժմ)արտանետմանը մթնոլորտ:Հենց հրաբուխները դադարեցին գործել, երկրի ջերմային բալանսը խախտվեց, որի արդյունքում մոտ 1մլն տարի առաջ Երկրի վրա սառցե շրջան սկսվեց: Հետազոտություններում նշվում է CO 2 -ի կարևորությունը Երկրի ջերմային բալանսի կարգավորմանն գործում: Բայց մյուս կողմից չափազանց ակտիվ հրաբխայնությունը կբերի ջերմոցային էֆեկտի առաջացմանը: Սակայն դրա դեմ էլ գիտնակակաները մշակել են միջոցներ. Նրանք առաջարկում են արհեստականորեն Երկիր արտանետել աերոդիսպերս համակարգեր: Ըստ իրենց հաշվարկների, 1մլն տոննա այդ համակարգերի արտանետումը`
  • 8. ինքնաթիռների օգնությամբ, կնվազեցնի արևի ճառագայթների հոսքը դեպի երկիր 1%-ով, որն էլ կբերի իր հերթին ջերմաստիճանի 1 o C-ով նվազմանը: Չնայած ճառագայթների որոշ մասը ևս կհոսի դեպի Երկիր, բայց դա էկոլոգիական վնաս չի բերի իր հետ: Ներկայումս երկրի վրա հայտնի է շուրջ վեց հարյուր հիսուն գործող հրաբուխ` մայրցամաքներում, և շատ ավելի մեծ թվով` օվկիանոսների ու ծովերի հատակում ` ստորջրյա հրաբուխներ (Ինդոնեզիայի Ճավա, Սումատրու կղզիների միջև): Հրաբխային ժայթքումները ջրի տակ կարող են հաճախակի և ուժեղ լինել, բայց գրեթե նրանք անմատչելի են դիտումներ կատարելու համար: Միայն նավերից են պատահմամբ նկատում ջրի մակերևույթի վրա գոլորշու, գազերի և բոցի հանկարծակի երևալը: Ծովագնացները երբեմն հանդիպում են անսպասելի ծանծաղուտների, կամ նոր հայտնված կղզիների, որոնք ժամանակի ընթացքում նորից չքանում են: Այդպիսի երևույթներ նկատվել են Միջերկրական ծովում: Հրաբխային ուժերը ելք են բացում ծովի հատակի որևէ տեղից, և ժայթքումից առաջացած նյութերը իրար վրա կուտակվելով` ստեղծում են կոնաձև բարձունք, որը դուրս է ելնում ջրի մակերևույթից վեր: Եթե այդպիսի ժայթքման ժամանակ գերակշռում են փուխր նյութերը` մոխիրը, շլակը, պեմզան, ապա ջուրն արագ կերպով քշում տանում է այդ կառուցվածքը, իսկ եթե ստորջրյա հրաբուխն ավելի շատ լավա է ժայթքում, ապա ջուրն այնքան էլ հեշտ չի կարողանում քայքայել կոնը, հրաբուխը դուրս է գալիս ջրի մակերևույթ ու, շարունակելով իր գործունեությունը, հետզհետե մեծանում է: Հետաքրքիր պատմություն է տեղի ունեցել Միջերկրական ծովում` Ֆերդինանդեա կղզու հետ, որը գոյացել էր ստորջրյա ժայթքումի հետևանքով: Նա գոյություն էր ունեցել մի քանի ամիս և կործանվել ծովի ալիքներից: Այդ կղզին իր գործունեության ընթացքում յոթ տարբեր անուն էր ստացել և քիչ էր մնում վեճի առարկա դառնար Անգլիայի և Ֆրանսիայի միջև: Եվ’ անգլիացիները և’ ֆրանսիացիները վիճարկում էին այդ կղզին տիրելու իրավունքը: Բայց, մինչդեռ նրանք վիճում էին, ծովի ալիքները արագ կերպով քայքայեցին կղզին, հավասարեցրեցին նրան ծովի մակերևույթին, և վեց ամսից հետո այստեղ արդեն ոչինչ չէր երևում: Ներկայումս այնտեղ, որտեղ կանգնած էր Ֆերդինանդեա կղզին, ծովային նավերն անցնում են առանց դժվարության:
  • 9. 1963 թ-ին ստորջրյա հրաբխի ժայթքման արդյունքում առաջացավ Սուրտսեյ կղզին: 1883 թ-ին Ինդոնեզիայում ժայթքած Կրակատաու հրաբուխը պատմության մեջ երբևիցե չլսված ամենամեծ աղմուկն առաջացրեց: Ձայնը լսելի էր հրաբխից ավելի քան 4800կմ հեռավորության վրա: Մթնոլորտային հարվածային ալիքները շրջանցեցին երկիրը յոթ անգամ և հինգ օրվա ընթացքում դեռ նկատելի էին մնացել: Հրաբուխը ավելի քան 36 000 մարդու կյանք խլեց, ոչնչացրեց հարյուր վաթսուն հինգ գյուղ` հիմնականում ցունամիի տեսքով, որոնք հաջորդեցին ժայթքումից հետո: 1927 թ-ի հրաբխի ժայթքումը ձևավորեց նոր հրաբխային կղզի`Անակ Կրակատաու (Երեխա Կրակատաու) անվամբ: Հավայան կղզեախմբում տեղակայված Կիլաեուա հրաբուխը մեր ժամանակներում համարվում է ամենաակտիվ հրաբուխներից մեկը: Հրաբուխը ծովի մակարդակից ընդամենը 12 կմ-ով է բարձրանում, սակայն իր վերջին տևական ժայթքումը սկսվել է 1983 թ և շարունակվում է մինչ այսօր: լավայի հեղեղատները խորասուզվում են օվկիանոս մինչև 11-12 կմ:Գործող հրաբուխների մոտ 2/3-ը կենտրոնացած է Խաղաղ օվկիանոսի կղզիներում ու ափերում (Խաղաղ օվկիանոսյան հրաբխային գոտի)- Հարավային Ամերիկա, Կենտրոնական Ամերիկա, ԱՄՆ-ի հյուսիս արևելյան մաս, ԱՄՆ-ի հարավ արևելյան մաս, Ալյասկա, Հավայան կղզիներ, Ալեուտյան կղզիներ, Իսլանդիա, Ատլանտյան օվկիանոս, Մելանեզիա, Ճապոնական և Կուրիլյան կղզիներն ու Կամչատկա թերակղզին: Կամչատկա թերակղզում այժմ գործում են քսան ինը հրաբուխ, որոնցից է մշտապես ամպերի մեջ թաղված ձյունապատ գագաթով Կլյուչեվսկայա Սոպկան (4750 մ)` աշխարհի ամենաբարձր գործող հրաբուխներից մեկը: Առավել հայտնիներն են` Էթնան, Վեզուվը, Ստրոմբոլին, Լիպարին (Իտալիա), Իզալկոն (Սալվադոր), որը պարբերական ժայթքումների պատճառով ստացել է Կենտրոնական Ամերիկայի փարոս անվանումը, Պոպոկատեխտլը (Մեքսիկա) և այլն: Ավստրալիական մայր ցամաքը աղքատ է հրաբուխներով, նրանք տարածված են գերազանցապես Վիկտորիայի շրջանում, մինչդեռ Ավստրալիային կից կղզիները հարուստ են հրաբուխներով, հատկապես արժանի է հիշատակման Նոր Զելանդիան: Մի շարք հրաբխային կղզիներ տարածված են հարավային բևեռի ծովի հեռավոր մասերում: Ծայր հարավային բևեռային ցամաքի `Անտարկտիդայի հաստ սառցադաշտային ծածկոցի շրջանում գործում են երկու մեծ հրաբուխներ` Էրեբուսը(3880մ) և Տերրորը(3770մ):
  • 10.
  • 11. Այն դեպքում, երբ մակերևույթ են դուրս բերվում հնադարյան լեռնային տեսակները, այլ ոչ թե մագման և գազերի մեջ գերակշռում է ջրային գոլորշին, որն առաջանում է ստորերկրյա ջրերի տաքացման հետևանքով, ապա նման ժայթքումը անվանում են ֆրեատիկ: Հրաբխային գազերի ջերմաստիճանը 95-760°C է: Դրանց բաղադրության 88-99,6 % -ը ջրային գոլորշիներ են, մնացած 12-0,4%-ը քլորաջրածինը, ծծմբային գազերը, ծծմբաջրածինը, ածխաթթու գազը,ջրածինը, թթվածինը, արգոնը, ազոտը: Ուսումնասիրությունները վկայում են , որ թվարկված գազերի հարաբերությունները տարբեր հրաբխային մարզերում տարբեր են և առանձին գազերի խտությունները կախված են նրանց ջերմաստիճանից: Ժայթքումների ժամանակ անջատվում է գլխավորապես քլորաջրածին, ժայթքումներից հետո` ծծմբային գազեր, իսկ ավելի սառը ֆումարոլներում գերակշռում է ածխաթթու գազը: Հրաբխային գազերի հետազոտությունը մաքուր վիճակում խիստ դժվար է, քանի որ անջատվող գազերը փոխադարձ ռեակցիաների հետևանքով փոխում են իրենց բաղադրությունը և խառնվում օդում պարունակվող գազերի հետ: Հրաբխային գազերը ստացել են ֆումարոլ անունը: Նույն հրաբխի բոլոր տեսակի ֆումարոլաները Սենկրել-Դեվիլը բաժանում է վեց խմբի` Չոր Ֆումարոլներ – բնորոշվում են բարձր ջերմաստճանով (500°C) , ջրային գոլորշիներ չեն պարունակում, որի համար էլ ստացել են չոր կամ անդիհրիդային գազեր անվանումը: Այս ժամանակ արտադրվում է գերազանցապես նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, քիչ քանակությամբ երկաթի, մանգանի, պղնձի, քլորային միացություններ: Թթու Ֆումարոլներ – քլորաջրածին և ծծմբաթթվական միացություններ են ջրային գոլորշիների հետ: Արտադրվող գազերի ջերմաստիճանը հասնում է 300-400°C: Այդ թթուները ռեակցիայի մեջ մտնելով մի քանի նյութերի, ինչպես և օդի հետ, առաջացնում են երկաթի գունավոր միացություններ, որով և ծածկվում է խառնարանի մակերեսը: Ալկալիական Ֆումարոլներ – քլորային ամոնիումն է, որը քայքայվելով առաջացնում է ազատ ամոնիում : Պարունակում է մեծ քանակությամբ ջրային գոլորշիներ, հաճախ ծծմբաջրածնի հետ: Ալկալիական գազերի ջերմաստիճանը 100°C քիչ է բարձր: Սառը Ֆումարոլներ – ջերմաստեճանը 100°C ցածր է ,արտադրում է գերազանցապես ջրային գոլորշիներ, քիչ քանակությամբ ածխաթթու գազ և ծծմբաջրածին: Ծծմբային Ֆումարոլներ կամ սուլֆատորներ:
  • 12.
  • 13.
  • 14. Ինչպես բոլոր բնական երևույթները, այնպես էլ գեյզերներն ծնվում են այն տեղանքներում, որտեղ կան գործող կամ նոր հանգած հրաբուխներ: Դրանք ժայթքման հետևանքով Երկրի մակերևույթ է դուրս թափվում մագմա կոչվող հրահեղուկը: Այն լինում է շատ տաք, և դրանից անջատվում են շիկացած գոլորշի ու տարբեր գազեր: Նախքան հրաբուխի ժայթքումը մագման մեծ ջերմությամբ է օժտված լինում և տաքացնում է շրջակա ստորգետնյա ջրերը: Տարիների ընթացքում այդ ջրերը տաքանում են և դուրս են հորդում եռացող շատրվանների կամ աղբյուրների տեսքով: Ընդ որում` Երկրի մակերևույթ են դուրս հորդում տարբեր ժամանակահատվածներում և տարբեր ուժգնություններով: Կան գեյզերներ, որոնք դուրս են հորդում կամ յուրաքանչյուր րոպեն մեկ, կամ` 4 րոպեն մեկ, կան 30 – 40 րոպե ընդմիջումներով ժայթքող գեյզերներ,կան` ժամը մեկ և այլն: Լինում են նաև այնպիսի գեյզերներ, որոնց արտավիժման շիթը, ավելի պարզ ասած` դուրս հորդող ջրի բարձրությունը, հաճախ գերազանցում է մի քանի տասնյակ մետրը: Գեյզերներից դուրս հորդացող ջրի ջերմաստիճանը բավականին բարձր է` մեծ մասամբ 80-1000C: Գեյզերների շրջապատի հողը շատ տաք է լինում` այնքան է տաքանում, որ կոշիկի ներբանի միջոցով կարող է այրել մարդու ոտքերը: գեյզերի փոսի եզրերը և շրջակայքի քարերը ծածկված են լինում նստվածքի գույնզգույն նախշերով: Դա շաղ եկող ջուրն է. իր մեջ պարունակված նյութերը` վարդագույն, դարչնագույն ու դեղին նստվածքի ձևով հետք թողնում այդ քարերի վրա:Քարերի արանքում պատսպարվում են վառ կանաչ գույն ունեցող ջերմասեր բույսեր: Նախկինում մարդիկ չէին կարողանում լավագույնս օգտագործել գեյզերների տաք ջուրը: Բայց հիմա այն օգտագործվում է բավականին արդյունավետ: գեյզերների` բարձր ջերմաստիճան ունեցող ջուրն ու գոլորշին կիրառվում են շենքերի, ջերմոցների, լողավազանների և ջեռուցման համակարգում: Հրաբուխների, ծագման, կառուցվածքի, գործունեության, երկրի մակերևույթի վրա տեղաբաշխման օրինաչափության, ժայթքման արգասիքների մասին զբաղվող գիտությունը կոչվում է հրաբխագիտություն` վուլկանոլոգիա: Վուլկանոլոգիայի գործնական խնդիրն է հրաբխային ժայթքումների կանխորոշման ուղիների որոնումները, նաև հրաբխային ջերմության և հրաբխային արգասիքների օգտագործումը: Հրաբխագիտությունն ուսումնասիրում է ժայթքման պրոցեսի ընդհանուր պատկերը և նրա առանձին փուլերը, պայթման երևույթները և գազերի
  • 15. շարժումը, լավայի տեղաշարժման մեխանիզմը և ժայթքումներին ուղեկցող այլ ֆիզիկական ու քիմիական երևույթներ, որոշում պինդ, հեղուկ, և գազանման ժայթքման արգասիքների քանակն ու բնույթը: Այս գիտության երկրաբանական ուղղությունը զբաղվում է հրաբխայնության զարգացման պատմության պարզաբանմամբ` կապված շրջանի երկրաբանական կառուցվածքի հետ: Տարբերում են ընդհանուր վուլկանոլոգիա, որը երկրաբանության, երկրաքիմիայի, երկրաֆիզիկայի եզրահանգումների հիման վրա և այդ գիտությունների հետ համատեղ քննարկվում է էներգիայի աղբյուրների, մագմատիկ նյութերի, հրաբխային խորքային կառուցվածքի և այլ ընդհանուր հարցեր: Բազմակողմանի հետազոտությունների նպատակով մի շարք հրաբխային մարզերում ստեղծվում են հրաբխագիտական կայաններ: Այդ կայաններում երկրի ընդերքում տեղադրում են հատուկ մաթ. ապարատներ` օսցիոլոգրաֆներ, որոնք ընկալում են աղմուկը ընդե ր քում, որն էլ սարքում արտահայտվում է որոշակի պիկերով և ըստ այդմ էլ մարդիկ ինֆորմացված են դառնում հրաբխի մոտալուտ գալստյան մասին:
  • 16. ժայթքումների ծավալը Հրաբխագետներ` C. A. Newhall-ն ու S. Self-ը 1982թ-ին,հրաբխայինժայթքումների ազդեցությունը երկրի մակերևույթի վրա գնահատելու համար առաջադրել են հրաբխային ժայթքումների սանդղակը-VEI ( անգլ. Volcanic Explosivit Index ), որը ցույց է տալիս հրաբխային ժայթքումների ուժը` պայմանավորված ժայթքումների ծավալի և մոխրի սյան բարձրությունից : Էներգիայի աղբյուրները: Հրաբխային ակտիվության դուրս բերման այդպես էլ լուծում չգտած խնդիրներից մեկը համարվում է էներգիայի աղբյուրների սահմանումը, որն անհրաժեշտ է բազալտե շերտի տեղային հալման կամ պատմուճանի համար : Նման հալումը պետք է նեղ լոկալիզացված լինի, քանի որ սեյսմիկ ալիքների անցումը ցույց է տալիս, որ կեղևն ու վերին պատմուճանը սովորաբար գտնվում են ամուր վիճակում: Դեռ ավելին, ջերմության էներգիան հսկա ծավալ ունեցող ամուր նյութերի հալեցման համար պետք է բավարար լինի . օր.` ԱՄՆ-ում ,Կոլոմբիա գետի լողավազանում (Վաշինգտոն և Օրեգոն նահանգներ), բազալտների ծավալը ավելի քան 820 հազ. կմ3 է, բազալտի ավելի խոշոր հաստաշերտերը նաև հանդիպում են Արգենտինայում (Պատագոնիա), Հնդկաստան (Պլատոդեկան) և ՀԱՀ (մեծ Կարուի բարձունք): Այժմ գոյություն ունեն երեք հիպո թ եզներ. որոշ երկրաբաններ կարծում են ,որ հալեցումը պայմանավորված է ռադիոակտիվ էլեմենտների տեղային բարձր համակենտրոնացմամբ` խտացմամբ, բայց այդպիսի խտացումը բնության մեջ համարվում են քիչ հավանական: Մյուսները ենթադրում են, որ մղումների և բեկումների կառուցվածքով տեկտոնիկ խախտումները ուղեկցվում են ջերմության էներգիայի անջատմամբ: Գոյություն ունի ևս մի կարծիք, որի համաձայն բարձր ճնշման պայմաններում վերին պատմուճանը գտնվում է ամուր վիճակում,
  • 17. իսկ ճեղքվածքի ձևավորման հետևանքով առաջացած ճնշման անկման դեպքում այն հալչում է և ճեղքվածքների երկայնքով տեղի է ունենում հեղուկ լավայի հոսք: Հ Ր Ա Բ Խ Ա Յ Ի Ն Դ Ա Շ Տ Իր մեծ չափերի շնորհիվ այն լավ տեսանելի է դառնում տիեզերքից: Որոշ երկրաբաններ բացատրում են երկաթի մշակույթի արտադրության ծաղկումը որպես Նոկ (պառակտված ) հին երկաթ տվյալ երկրաբանական կառույցի հարավ-արևելյան սահմանի մոտ: Վաուա- Ան- Նամուսը մեծ համբավ ունեցող տուրստական կենտրոն է համարվում: Վաու- Ան- Նամուս: Վաու- Ան- Նամուս (արաբ. մոսկիտյան օազիս)- հրաբխային դաշտ, կոնաձև հրաբուխ և կալեդրա Սահարայի աշխարհագրական կենտրոնում գտնվող : Կալեդրայի ներսում տարածվում է խիստ բուսականություն և տարբեր գույների մի քանի ոչ մեծ աղի լճեր, ինչը պատճառ հանդիսացավ հրաբխի անվան ստեղծ մանը: Կալդերայի շուրջ 10-20 կմ- ի վրա տարածվում է մուգ բազալտի տեֆրայով ծածկված տեղամաս : Վաուա- Ան- Նամուսը մեծ համբավ ունեցող տուրստական կենտրոն է համարվում: Հրաբխային դաշտ – երկնային կեղևի վրա գտնվող մաս է, որը հակված է հրաբխային ակտիվության լոկալիզացիայով: Հրաբխային դաշտերը հաճախ ընդգրկում են տասից հարյուրավոր հրաբուխներ: Այնպիսիք ինչպիսիք են` կոնաձև հրաբուխները, որոնք բաշխված են հիմնականում խմբերով: Հանդիպում են նաև լավային հոսքեր: Իր մեծ չափերի շնորհիվ այն լավ տեսանելի է դառնում տիեզերքից: Որոշ երկրաբաններ բացատրում են երկաթի մշակույթի արտադրության ծաղկումը որպես Նոկ (պառակտված ) հին երկաթ տվյալ երկրաբանական կառույցի հարավ-արևելյան սահմանի մոտ:
  • 18. Ա շ խ ա ր հ ն ե ր ի ժ ա յ թ ք ո ւ մ ն ե ր ը Գործող հզոր հրաբուխներ են հարտնաբերվել Յուպիտերի Իո արբանյակի, Վեներա մոլորակի վրա: Յուպիտերի Իո արբանյակի հայտնաբերման պատիվը ունեցել է Լինդա Մորաբիտոն, որը համարվում էր NASA ռեակտիվ շարժման Կալիֆորնիայի լաբորատորիայի ինժեներ: Կատարելով ամենօրյա աշխատանք` Իոյի նկարների ուսումնսիրության ժամանակ, որոնք մի քանի րոպե առաջ էր ստացել VOYAGER-1-ի ավտոմատ կայանից, միանգամայն անսպասելի հայտնաբերեց տիեզերքում գործող երկու հրաբուխներ` նկարներից մեկում Լինդան տեսավ մոխրագույն սնկանման, անհարթ եզրերով բիծ, որը խախտելով հորիզոնի սահմաները` անդրադառնում էր մնացած ցայտուն լուսանկարների շերտերին` մութ երկնքի ֆոնի վրա: Ուշադիր նայելով` նա պատկերի վրա նկատեց ևս մեկ մոխրագույն բիծ. այս անգամ արբանյակի լուսավոր և մութ սահմանի հատվածում- կարծես հսկա սարը ‘’դուրս է ցցվել’’ ցերեկային կողմից դեպի գիշերայինը: Այս գոյացությունը կարելի է ընդունել որպես ամպ, բայց այս դեպքում այսպիսի կանխատեսումը ճիշտ չի , քանի որ մթնոլորտում այն գոյություն չունի: Հանելուկը հայտնաբերվեց, երբ մեծ քանակի նկարներ նայելով` հայտնաբերեցին ևս մի քանի նույնատիպ ցայտուն սահմաններ չունեցող բծեր: Դասավորելով նրանց քարտեզի վրա`նկատեցին, որ այդպիսի բծերը ինը հատ են և տեղավորված են արբանյակի մակերեսին պայծառ նարնջագույն օղակներով: Այստեղից պարզվեց, որ <<սունկ – հովանոցները>> 300 կմ բարձրությամբ : Եվ’ հանգած և’ գործող հրաբուխներ հանդիպում են նաև Արեգակնային համակարգի մոլորակների ու դրանց արբանյակների վրա: հանգած հրաբուխների մեծաթիվ խառնարաններ են առկա Լուսնի մակերևույթին : իրենցից ներկայացնում են գազային շատրվաններ, որոնք դուրս են հորդում Յուպիտեր արբանյակի ընդերքից, տարածվում են հրաբխի խառնարանի շուրջը` պայծառ
  • 19. նարնջագույն բծերի տեսքով: Առաջին երկու հրաբուխը անվանել են Պելե և Լոկի`ի պատիվ հավայան հրաբուխների և սկանդինավյան կրակի ատսվածուհու: Իոյի վրա ժայթքող մեծ քանակի գործող հրաբուխներ հայտնաբերեց Ռոզալի Լոպեսը, որը աշխատում էր ռեակտիվ շարժման NASA լաբորտորիայում: Նա հայտնաբերել է 71 հրաբուխ և այդ բացահայտումը բերեց նրան, որ 2006թ նա մտավ <<Գինեսսի Գրքի >> մեջ, որը երկրագնդի վրա չի հաջողվել ոչ մեկին: Մոլորակի ողջ մակերեսը կազմված է լավայի բազմագույն հոսքերով, որոնցից մեծ մասը գունավորված է դեղնանարնջագույն գույնով`ծծմբի խառնուրդի առկաության պատճառով: Այս երկնային մարմինը գտվում է հինգ անգամ արեգակից հեռու,քան երկիրը որի պատճառով նրա մակերևույթը շատ սառն է: Ամենատաք շրջանում ջերմությունը չի բարձրանում -50 ◦ C: Այսպիսի սառը մակերևույթի ֆոնի վրա կան բազմաթիվ տաք գոտիներ`0- +30 ◦ C `ակտիվ հրաբխային գործունեության արդրունքում: Որոշ խառնարաններում կան լավայի լճակներ`+1100 ◦ C , որը ապացուցում է սիլիկատային լավայի առկայության մասին` երկրի լավայի պես: Իո հրաբուխների մեջ ամենանշանավորն է Պրոմեթևսը, որի ժայթքումը շարունակվում է շուրջ քսան տարի: Ըստ հին հունական դիցաբանության, Պրոմեթևսը Զևսից`կրակի Աստծուց, հափշտակում է կրակ, որպեսզի տա մարդկանց, իսկ նրա անվանակից հրաբուխը մշտապես բաժանում է հրաբխային ջերմություն:Ա րեգակնային համակարգում խոշորագույն լավայի հոսքը գտնվում է Յուպիտերի այս արբանյակի վրա: Այն ձգվում է 500կմ վեր Ամիրան գործող հրաբխից և կրում է վրացա կան առասպելի անունը, ով սովորեցնում է մարդկանց կրակ ստեղծել: Իոյի ժայթքումից խառնարանից դուրս է հորդում մեծ էներգիա, քան երկրի տիպիկ հրաբխային գործունեությունից: Բացի դրանից, օրինակ Լոկի հրաբուխը ավելի հզոր է, քան բոլոր երկնային հրաբուխները միասին վերցրած: Այդ պատճառով համեմատաբար ոչ մեծ արբանյակի վրա նրա տրամագիծը
  • 20. 3630կմ`մի փոքր մեծ լուսնից` այսպիսով պահպանելով բարձր հրաբխային ակտիվություն: Հանելուկը ձևավորվում է ոչ թե Իոյի վրա, այլ նրա հարևան Յուպիտերի, որը Արեգակնային համակարգի խոշորագույնն է համարվում`իր օրբիտալի էլիպսաձևությամբ: Այս գիգանտը , որի մասսան 318 անգամ մեծ է ,քան երկիրը, մշտապես սեղմում է արբանյակին իր գրավիտացիոն դաշտով` ցուցաբերելով այնքան ուժեղ մակընթացություն, որ Իոյի մակերևույթը ծռվում է 500մ ամպլիտուդով: Նույնատիպ պրոցեսը, բայց ավելի փոքր ինտենսիվությամբ կատարվում է երկրի վրա : Սրանք օվկիանոսի տեղատվությունն ու մակնթացությունն են` Լուսնի և Արեգակնային գրավիտացիաների ազդեցության ներքո: Իոյի ընդերքը այսպիսի պայմաններում դեֆորմացիայի շնորհիվ անջատում է մեծ քանակությամբ էներգիա` հալեցնելով նյութը:Համարում են, որ նյութի շերտի հալումը սկսվում է քսան կիլոմետր խորության վրա: Եթե արբանյակի օրբիտան լիներ լրիվ կլոր մակնթացության ուժերը կշրջեին մի ուղղությունից դեպի Յուպիտեր և տաքացումը կդադարեր: Էլիպսի շարժման ժամանակ այդպիսի սինխրոն պտույտը հնարավոր չէ և Իոն շարժվելով օրբիտայով`պտտվում է դեպի գիգանտը `մեկ մեկ,մեկ մյուս կողմով : Մինչև Յուպիտեր տարածության փոփոխությունը ևս բերում է արբանյակի պարբերաբար սեղմանը: Տ ի ե զ ե ր ք ի ձ ն ո ւ մ ը Էնցելադե գիգանտի անունը, համաձայն հին հունական դիցաբանության` թաղված Էթնա հրաբխի տակ (Սիցիլիա) ,ժամանակին դարձել է Սատուրնի արբանյակներից մեկ ը : Այն համարվում է անիծված, քանի որ այդ արբանյակում հետագայում հայտնաբերվեց ուժեղ զարգացած հրաբխային ակտիվություն: Էնցելադը դարձավ չորրորդ երկնային մարմինը Երկրից, Իոյից, Տրիտոնից հետո, որի վրա հայտնաբերվեցին գործող հրաբուխներ: Սա տեղի է ունեցել վերջերս, անցյալ տարի, չնայած կանխագուշակումը կատարվել է բացահայտումից քառորդ դար առաջ, երբ 1981թ-ին Էնցելադը առաջին անգամ մանրամասն նկարահանվեց VOYAGER-2 ավտոմատ կայանից:
  • 21. Պարզվեց, որ նրա մակերեսը ամենալուսավորն է բոլոր մոլորակներից և Արեգակնային համակարգի արբանյակներից և նա պրակտիկորեն անդրադարձնում է ամբողջ իր վրա ընկնող լույսը`այսինքն Էնցելադը ունի սպիտակ, ճերմակ ձյան տեսք: Սա հիմք ընդունելով հաստատեցին, որ արբանյակի մակերեսը ժամանակ առ ժամանակ ծածկվում է ճերմակ ձյան թարմ շերտով կամ սառույցով:Սա միայն այն ժամանակ է հնարավոր, երբ խառնարանից որևէ նյութ է դուրս ժայթքում. այս ոչ մեծ մոլորակը մթնոլորտ չունի, քանի որ նրա տրամագիծը 500կմ է ընդամենը (7 անգամ փոքր Լուսնի տրամագծից), և գազային ամպ իր շուրջը այն չի կարող պահել: Էնցելադը տաս անգամ հեռու է գտնվում Արեգակից, քան Երկիրը, այդ պատճաոով այնտեղ ջերմաստիճանը շատ ցածր է: Նրա մակերևույթին միջին ջերմաստիճանը -200°C է: Չնայած դրան, այդ ար բանյակի վրա ջրային շատրվաններ կան: Նրանք ժամանակ առ ժամանակ Էնցելադի ընդերքից դուրս են հորդում, որը գտնվում է հարավային բևեռի ճեղքերում և տարածվում է 500կմ բարձրությամբ: Սրանք սառցե զրահե ճեղքեր են , որտեղ ջերմաստիճանը մի քանի տասնյակ աստիճանով բարձր է, քան շրջակայքում: Սրանք ստացել են մականուն`<< վագրային շերտեր>> անվանումով, քանի որ նրանք զուգահեռ և հավասար են մեկը մյուսին: Առաջին անգամ այս նյութերի ժայթքումը երկնային մարմնում նկարահանվել է 2005թ-ին եվրոամերիկյան ավտոմատ կայանի `CASSINI-ի կողմից, որը դարձավ առաջին ար հ եստական արբանյակը Սատուրնի: Շարժվելով գիգանտ մոլորակի ուժեղ ձգված օրբիտայի շուրջը` ժամանակ առ ժամանակ թռչում է նրա բազմաթիվ արբանյակներից մեկի կողքով , որից հետո Երկրին է փոխանցվում նրանց լուսանկարների մանրամասները: 2005թ-ի հուլ ի սին CASSINI-ն թռավ դուրս ժայթքած ամպերի միջով: Հայտնաբերվեց ջր այ ի ն գոլորշու առկայություն և սառույցի մանր բյուրեղներ: Նրանց մասնիկներից կազմվեց <<շատրվաններ>>` Էնցելադի հարավային բևեռում: Այդ մասնիկները 10 միկրոն են կազմում: : Այդ մանրագույն ջրային բյուրեղները սառցա կ ալում են ընդերքից ջրի դուրս ժայթքման ժամանակ`սառը տիեզերական տարածությունում: Նրանցից ավելի խոշորները ընկնում են արբանյակի մակերեսին `մշտապես թարմացնելով այն, դրա համար էլ այն չափազանց լուսավոր է:
  • 22. Մանր մասնիկները`3մկն չափսով, և ավելի փոքր, մշտապես մնում են տիեզերքում`դասավորվելով Էնցելադի ուղեծրի երկարությամբ: Նրանք ձևավորում են Սատուրնի ամենաարտաքին թաղանթը`օղակ E: Սա շատ քիչ արտահայտված օղակ է, չնայած այն նաև լայն է` ծավալվելով 1մլն կմ:Էնցելադի վրա երկրաբանական ակտիվության բացահայտումը տարակուսանքի մեջ է դրել տիեզերաբաներին, քանի որ արբանյակը շատ փոքր է, որպեսզի պա րունակի իր մեջ տաքացած ընդերք: Այդ ոչ մեծ երկնային մարմնում էներգիայի աղբյուրը , որը պահպանում է երկրաբանական ակտիվությունը մնում է դեռևս հանելուկ: Ենթա դ րվում է, որ Սատուրնի արբանյակների`նաև հարևան արբանյակների, ուժեղ գրավիտացիոն ազդեցությունը բերում է մակընթացության ղողանջներ և Էնցելադի ընդերքի տաքացման: Սակայն պարզ չէ , թե այդ տաքացմանը ե ն թարկվում է միայն հարավային բևեռը, որը տաս աստիճանով ավելի տաք է, իսկ <<վագրային շերտերի>> խորքում նեղ տեղամասերում բարձր է 70°C-ից : Պարզ չէ նաև, թե ինչու այդպիսի տաքաց մ ան չի ենթարկվում Միմաս արբանյակը, որը ավելի մոտ է Սատուրնին, և որի տրամագիծը 400կմ է, մի քիչ է փոքր Էնցելադի տրամագծից: Էնցելադի ջրային շատրվանների արտահոսքերը որոշ չափով հիշեցնում են Երկրի վրա տեղի ունեցող գեյզերներին, միայն այն տարբերությամբ, որ Երկրագնդի վրա նրանց ջերմությունը բարձր է, իսկ Էնցելադեի գեյզերները սառույցի բյուրեղներ են արտանետում: ոչ թե մագման, այլ թեթև նյութերն ու ջուրը: Նման ժայթքումը չի կարելի դասել սովորական հրաբուխների շարքին, այդ իսկ պատճառով այդ երևույթը ստացել է Կրիովուլկանիզմ անվանումը: Մարս մոլորակի վրա են գտնվում ներկայումս հայտնի ամենաբարձր լեռները` Արսիան, Օլիմպոսը` Արեգակնային համակարգի ամենաբարձր`բարձրաբերձ լեռը, որոնք հանգած հրաբուխներ են:Ցածր ջերմաստիճանի պայմանններում որոշ մոլորակների արբանյակներում ժայթքում է úÉÇÙåáõë
  • 23. Ա ր և ա յ ի ն Գ ե յ զ ե ր ն ե ր Արեգակից ամենամեծ հեռավորության վրա գտնվող հրաբխային ակտիվությունը նկատվում է Տրիտոնի վրա, որը համարվում է Նեպտունի ամենամեծ արբանյակը: ԱՅն գտնվում է 30 անգամ հեռու Արևից, քան Երկիրը, դրա համար էլ բավականաչափ տեղեկություններ նրա մասին ի հայտ եկան համեմատաբար վերջերս- 1989թ, երբ Տրիտոնին մոտեցավ Voyager-2 ավտոմատ կայանը, առաջին անգամկատարելով մանրամասն այդ արբանյակի նկարահանումներ : Գլխավոր անակնկալը ,որը բերեց Տրիտոնը համարվեց հրաբխային ակտիվությունը: Նրա տրամագիծը 2700կմ է: Մինչ Voyager-2 -ի թրիչքը, ոչ ոք նույնիսկ չի ենթադրել, որ այդ ոչ մեծ և սառը արբանյակի վրա հնարավոր է որևէ երկրաբանական ակտիվություն: Այն բացատրում են Տրիտոնի ոչ սովորական քիմիական կազմությամբ`Արեգակնային համակարգի ամենասառը մարմիններից մեկը, որտեղ ջերմաստիճանը չափազանց ցածր է `մոտ -240°C, դրա համար սառույցը և եղյամը , որը ծածկում է նրա մակերեսը, կազմված է պինդ ազոտից: Այդպիսի սառը պայմաննեում վուլկանիզմը ունի ոչ սովորական բնույթ: Նկարների վրա հայտնաբերվել են գազային գեյզերներ- ազոտի մուգ սյուներ, խիստ ուղղաձիգ է և ձգվում է 8կմ երկարությամբ, որտեղ քամու ազդեցությամբ նրանք խոնարհվում են և ձգվում են Տրիտոնի մակերեսին զուգահեռ 150կմ երկարությամբ: Հայտնաբերվել է տաս գործող գեյզերներ: Գազային գեյզերների ակտիվությունը առաջանում է արևի ջերմությամբ- որոշ խորության վրա լողում է ազոտային սառույց: Այնտեղ, որտեղ գտնվում էջրային սառույց և մեթանային միացություն, ունեն մուգ գույն: Գազային խառնուրդի ոչ մեծ ավելցուկային ճն շ ումը, որը առաջանում է շերտերի խորքում տաքացումից, համարվում է լրիվ բավարար, որպեսզի Տրիտոնի մթնոլորտ դուրս ժայթքի գազային շատրվան (ճնշումը այնտեղ 60000 անգամ փոքր է, քան Երկրի վրա): Մթնոլորտի վերին շերտերում փչող մեղմ քամին` գունավորված մուգ գույնի մեթանային խառնուրդով` քշում տանում է դուրս թափվող մատերիալը հարյուրավոր կիլոմետրեր: Աստիճանաբար այդ մատերիալը նստում է Տրիտոնի սպիտակաձյուն մակերեսին` նրա վրա առաջացնելով մուգ շերտեր: Այդպիսի շերտով է ծածկված Տրիտոնի ողջ հարավային մասը`լուսանկարված Voyager-2- ով, որը խոսում է բազում ազոտային գեյզերների մասին:
  • 24. XX դարի հրաբուխների առավել ուժգին ժայթքումները 1902թ մայիսի 8, Մարտինիկա կղզի, Մոն-պելե հրաբուխ : Հրաբխի ժայթքումը տեղի ունեցավ 7:50ր-ին, չորս ուժգին պայթյուն լսվեց, որոնք նման էին թնդանոթային կրակոցների: Դրանք գլխավոր խառնարանից դուրս արտանետեցին սև թուխպը , որի մեջ կայծակի բռնկումներ էին թափանցում: Բայց դա ամենաուժգին արտանետումը չէր: Հենց կողմնային նետումներն են ընդունված անվանել Պելեյան, լեռան լանջով նետվեցին կրակն ու ծծումբը Սենտ- Պերուի ուղղությամբ, որը համարվում է Մարտինիկայի գլխավոր նավահանգիստներից մեկը : Երկրի վրա սփռված շիկացած հրաբխային գազը, իր բարձր խտությամբ և մեծ արագությամբ, ներթափանցում էր բոլոր ճեղքվածքները: Այդ հզոր թուխպը պատել էր ամբողջ շրջանը: Ոչնչացման երկրորդ ուղին ձգվել էր մինչև 60կմ2: Գերշիկացած գոլորշուց և գազերից ստեղված այդ թուխպը, բաղկացած շիկացած մոխրի միլիոնավոր մասնիկներով և բավական արագ շարժվող արագությամբ, ուներ 700-980°C և ի վիճակի է ապակի հալեցնել: Մոն- Պելեն ժայթքել էր ևս մեկ անգամ համարյա նույն արագությամբ: Վերածվելով բեկորների, այն ոչնչացրեց Սենտ-Պիերը բնակչության հետ միասին: 36 հազ. մարդ զոհվեցին : 1902, Հոկտեմբերի 24, Գվատեմալա, Սանտա-Մարիա հրաբուխ: Սանտա - Մարիա հրաբուխը գտնվում է Գվատեմալայի արևելյան մասում, բարձրությունը`3762մ, ժայթքման արդյունքում շրջապատը ծածկվել էր 323.75 հազ. կմ 2 մակերես ունեցող հրաբխային մոխրի շերտով : Ուժգին հզորության պայթյունը լսվել է 800կմ-ից այն կողմ . Կոստա – Ռիկայում լեռան լանջը ամբողջությամբ վեր էր թռչել` իր հետ տանելով գրեթե ամեն ինչ, որից հետո հսկայական բեկորների մի ամբողջ խումբ էր նետվել ներքև` լանջի երկայնքով. 6հազ. մարդ զոհվեց: Ժայթքման հետևանքով առաջացած ամպերը շաբաթներվ չէին լքում երկնակամարը: Նախքան տարածվելը թուխպերի բարձրությունը հասնում էր 20կմ-ի: Մթնոլորտում հրաբխային արտանետումների պատմության մեջ այս ժայթքումը համարվում է ամենաուժգինը: 1911թ. Հունվարի 30, Ֆիլիպիններ, Տաալ հրաբուխ: XX դարում Տաալ հրաբխի ժայթքման ընթացքում , որը համարվում է Ֆիլիպինների մշտական գործող հրաբուխը, զոհվել 1335 մարդ: Դա պատկանում էր <<Պելեյան տիպին>> ,երբ ժայթքումը տեղի է ունենում ոչ միայն բարձունքի խառնարանից, այլև լեռան լանջերի խառնարաններից, որն հաճախ ուղեկցվում է մրրիկային քամինեով: Գործնականում հրաբուխը դուրս է նետում ոչ թե լավան, այլ սպիտակ շիկացած մոխրի զանգվածն ու տաքացած
  • 25. գոլորշին: Տաս րոպեում կենդանի ամեն մի շունչ դադարում է գոյություն ունենալ:Ութսուն մետր հաստություն ունեցող շերտը, որը պարունակում էր հրաբխային թունավոր գազեր, ոչնչացրեց մարդկանց և տաս կմ հեռավորության վրա գտնվող շենքերը: Հետզհետե մոխիրը պատեց 2հազ. կմ2 մակերես: Լեռան երկրորդ ժայթքումը տեղի ունեցավ գրեթե նույն ուժնությամբ, ինչ որ առաջին անգամ: Դղրդյունը լսելի էր գրեթե 500կմ հեռավորության վրա: Մոխրի սև թուխպը վերև բարձրացավ `ծածկելով երկինքը Մանիլայի վրայով, որը գտնվում էր հրաբխից 65կմ հեռավորության վրա; Մինչև 1965թ-ը Տաալը հանգիստ վիճակում էր, երբ կրկին ժայթքում տեղի ունեցավ , որի զոհը դարձան 200 մարդ: Մինչ այսօր այն համարվում է գործող և վտանգավոր հրաբուխ: 1931թ. 13-28 դեկտեմբեր, Ինդոնեզիա, Ճավա կղզի, Մերապի հրաբուխ: XX դարի ամենաուժգին հրաբխային ժայթքումներից մեկը: Հրաբխի երկու լանջերն էլ դուրս են նետվել, որի արդյունքում հրաբխային մոխիրը ծածկել էր կղզու մեծ մասը: Երկու շաբաթվա ընթացքում դեկտեմբերի 13-ից մինչև 28-ը հրաբուխը արտանետեց մոտ 7մ երկարություն, 180մ լայնություն, 30մ խորություն ունեցող լավայի հոսքը: Շիկացած հոսքը այրեց գետինը և իր ուղու վրա ոչնչացրեց բոլոր գյուղերը: Ավելի քան 1300 մարդիկ զոհվեցին: 1944թ, հունիս, Մեքսիկա, Պարիկուտին հրաբուխ: Պարիկուտինը հրաբուխ է, որի մասին հիշատակվել է 1943թ շատ մատյաններում: Կարծիք կա, որայդ հրաբուխը <<ծնվել է>> եգիպտացորենի դաշտում հենց սեփականատիրոջ աչքի առաջ: Այն տեղի է ունեցել եգիպտացորենի դաշտում. տարիներ շարունակ այդ վայրում գտնվում էր ոչ մեծ ճեղքվածք: 1943թ փետրվարին սկսվեց անընդհատ ուժգնացող ստորջրյա ցնցումների մի շարք, որի արդյունքում բացվածքից ոչ հեռու ճեղքվածք հայտնվեց: փետրվարի 19-ին բնակիչներըառնվազն 300 ցնցումների ականատես եղան: Փետրվարի 20-ին ճեղքվածքը բացվածքի մի կողմից սկսեց տարածվել: Անմիջապես ձայն լսվեց, որը նման էր կայծակի: Մոտակայքում սկսեցին ճոճվել ծառերը, իսկ գետինը մոտավորապես մեկ մետրով բարձրացավ: Ճեղքվածքի ինչ-որ մի տեղից սկսեց ծուխ բարձրանալ և մանր մոխրագույն փոշի: Փետրվարի 21-ին աճող կոնից սկսեց լավա արտահոսել: Առաջին շաբաթվա վերջին կոնի բարձրությունը հասնում էր 15մ- ի, առաջին տարվա վերջին այն հասավ 300մ-ի: 1944թ ուժգին ժայթքում տեղի ունեցավ . լավայի վիթխարի հոսքը իջել էր Պարիկուտին գյուղի վրա
  • 26. և ավելի խոշոր` Սան- Խուան-Դե-Պարանգարիկուտիրո գյուղի վրա: Թանձր մոխիրը մաս առ մաս ծածկեց երկու բնակելի վայրերը և մարդկային զոհեր եղան: 1951թ. Հունվարի 21, Նոր Գվինեա, Լամինգտոն հրաբուխ: Լամինգտոն հրաբխի ժայթքումը 2942 մարդու կյանք խլեց: Նրանցից շատերը մրրկային քամիների զոհ դարձան, որոնք լցված էին գոլորշով, տաք ցեխով: Այդ մրրկային քամիները ստացան <<Նյու- Արդենտե>> անունը և իրենց ցուցաբերեցին Մոն-Պելե հրաբխի ժայթքման ժամանակ`1902թ: Հունվարի 21-ին Նոր Գվինեայում տեղի ունեցած Լամինգտոնի ժայթքումը պատկանում էր այն տիպին, ինչպիսին է Մոն- Պելեն, որը <<Նյու- Արդենտեի>> հետ քշել տարել էր ամեն ինչ, ինչ գտնվում էր իր ուղու վրա, հրաբխի երկայնքով իջեցման ժամանակ: Հրեշավոր արտանետումների շարքը պայթեցրեց բարձունքը և լանջերը` դուրս նետելով հզոր սնկաձև մոխրի թուխպը, որը երկու րոպեի ընթացքում ձգվեց մինչև 12կմ, իսկ 20ր անց այն հասավ 15կմ բարձրության: Պայթյունը այն աստիճանի ուժգին էր, որ լսելի էր Նոր- Բրիտանիայի ափերում-Լամինգտոնից 320կմ հեռու: Դուրս պրծնելով լեռան լանջից` Նյու- Արդենտեն սլացավ ներքև` այնպես սրբելով անտառները, որ նույնիսկ կոճղեր չէին մնացել: Հունվարի 21-ին 20:40ր-ին ևս մեկ աղետավոր ժայթքումից հետո Լամինգտոն լեռը դադարեց իր գործունեությունը : 15 տարվա ընթացքում բուսականությունը իր նորմալ վիճակին վերադարձավ, սակայն լանջերը մինչև այսօր բնակեցված չեն: 1956թ. Մարտի 30, Կամչատկա, Անանուն հրաբուխ: Կամչատկա թերակղզում տեղի ունեցած Անանուն հրաբխի ուժգին պայթյունը (1956թ.,մարտի 30) զգալի չափով աննկատ անցավ, քանի որ զոհեր չկային: Սակայն ուժգնությամբ այն մի շարքում է գտնվում Պելեյան ժայթքումների հետ: Մարտի 30-ին ժամը 17:10-ին հրեշային ուժգնությամբ պայթյունը ճեղքեց ձյունով պատված Անանուն հրաբխի բարձունքը, որը մինչ այդ ծովի մակարդակից բարձրացել էր 3048մ: Հաշված վայրկյաններում հրաբխից կարծես կտրել էին 183մ բարձունքը, իսկ 30-40կմ բարձրության վրա գտնվող խառնարանից բարձրացել էր հրաբխային փոշի: Հրաբխագետ Գ.Օ. Գորշկովը, որը գտնվում էր Կյուչի գյուղից ոչ հեռու, տեսարանը նկարագրեց հետևյալ կերպ. «Թուխպը տարածվում էր և արագ փոխում իր ուրվագծերը: Այն չափազանց խիտ էր թվում և շոշափելիորեն ծանր: Թուխպի հետ միաժամանակ առաջացած կայծակի որոտը ուժգնանում էր` ուղեկցվելով անդադար կայծակի բռնկումներով:
  • 27. Մոտավորապես 1:40-ին, երբ թուխպն արդեն անցել էր գագաթնակետը, սկսեց մոխիր թափվել և 18:20-ին այնպես մթնեց, որ անհնար էր նույնիսկ սեփական ձեռքը տեսնել, նույնիսկ եթե ինքդ քո դեմքին մոտեցնեիր: Աշխատանքից վերադարձող մարդիկ թափառում էին գյուղի մոտ, որպեսզի գտնեին իրենց տները: Կայծակի որոտները չէր դադարում, երկինքը պատված էր էլեկտրականությամբ, ինքնքաբերաբար զանգում էին հեռախոները, այրվում էին բարձրախոսներն ու ռադիոցանցերը: Զգացվում էր ծծմբի սաստիկ հոտը: Մոխրի տաք շերտը`482կմ2 մակերեսով, հալեցրել էր ձյունը և ձևավորելով սրընթաց հեղեղատներ` սրբել տարել էր ամենը, ինչ հայտնվել էր իր ճանապարհին : Ժայթքումից 3 շաբաթ անց Գորշկովը հայտնաբերեց ֆումարոլային գազերի հազարավոր շերտեր» : 1980թ. Մայիսի 18, ԱՄՆ, Վաշինգտոն նահանգ, Սենթ- Հելենա հրաբուխ: 1980թ-ի մայիսի 18-ին, ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում ժայթքեց Սենթ-Հելենա հրաբուխը: Մոխրի թուխպը 10ր-ի ընթացքում հրաբխի կոնից դուրս է թռնում և բարձրանում 19.2կմ: Օրը գիշեր դարձավ: Սպոկան քաղաքում, որը գտնվում էր հրաբխից 400կմ հեռավորության վրա, տեսանելիությունը ընկավ մինչև 3մ`օրը ցերեկով, հենց այդ թուխպը հասավ քաղաքին: Յակիմայում, հրաբխից 145 կմ հեռավորությամբ, մոխրի 12սմ-ոց շերտ էր ընկել : Փոքր թվով մոխիր էր թափվել Աիդահո նահանգում` Մոնտան նահանգի կենտրոնական մասում և մասամբ Կոլորադո նահանգում: Մոխրի ամպը շրջանցեց երկրագունդը 11 օրում: Մի քանի օրվա ընթացքում մոխրի գոտին երանգավորում էր մայրամուտը : 1982թ-ին Սենթ - Հելենա հրաբուխը կրկին ժայթքեց, բայց ավելի քիչ ուժգնությամբ: Հրաբխի աղետալի պայթյունի ժամանակ անջատված էներգիան համապատասխանում է 100 ատոմային ռումբի պայթյունից անջատված էներգիայի հետ, որը կարելի է նաև համեմատել Հերոսիմայի վրա ընկած ռումբի հետ: Սենթ - Հելենա լեռը ջարդված ատամի պես փոքրացել էր`երբեմնի համաչափ տեսք ունեցող գագաթը անհետացել էր, փոխարենը 400մ ուղղափիգ դեպի ներքև ամֆիթատրոն հայտնվեց, որից ներքև անպտուղ տեղանք էր:
  • 28.  
  • 29. Հ ր ա բ ու խ Է թ ն ա- Monte-dei-Monti–Սարերի սար Աշխարհում իր պարբերական ժայքումներով , ակտիվությամբ առավել հայտնի է` Էթնան որը գտնվում է Սիցիլիա կղզում` Մեսսինի և Կատանիի քաղաքներից ոչ հեռու: Նրա ժայթքումը տեղի է ունենում իր ողջ գեղեցկությամբ, հուրով: Էթնայի մշտական ակտիվության պատճառով այն ՄԱԿ-ում համարվեց տասնամյակի հրաբուխ:Էթնա բառը առաջացել է Ինդոն ե զական լեզվից,որտեղ “Àidhna” էր և թարգմանվում էր “այրվելու հատկություն ունեցող”, ինչը բավականին ճիշտ է Կարծիք կա, որ Էթնան անվանում են սարերի սար , քանի որ նրա բարձրությունը 2008թ. վերջին ժայթքումից հետո 3400 մ է և արժե նշել, որ Էթնայի բարձրությունը ժայթքումից ժայթքում փոխվում է : Սարերի սար անվանումը ծագել է տարբեր մշակույթների բառերի հաջորդականությունից : Monte ( սար )` լատիներենից և Gebel ( սար )` արաբերենից , վերջապես առաջացել է սարերի սար անվանումը : Հաջորդ անվանումն է “Mongibeddu- ն ( սիցիլ. ) և Mongibello(իտալ.)`ինչը նշանակում է “ բարյացակամ սար “, այդպես են անվանում Էթնան Սիցիլիայի բնակիչները:Վերջիններս “Montania” կամ Munti”, տարբեր բառբառներում`տարբեր կերպ , բայց դա ևս նշանակում է սար, Արաբերեն Էթնան կոչվում է ‘’Կրակի սար’’,իսկ հնդոգերմաներենից` բոցավառ: Էթնան Իտալիայի ամենաբարձր լեռն է`զբաղեցնում է 1250կմ2 մակերես: Այդ կերպ Էթնան`ամենաակտիվ հրաբուխը Իտալիայի գերազանցում է իր ամենամեծ մրցակցին`Վեզուվին , երկուսուկես անգամ:Տարբեր տվյալների համաձայն Էթնան ունի 200- 400 կողմնային խառնարան: Միջին հաշվով հրաբուխը ամիսը երեք անգամ լավա է ժայթքում: Էթնային անվանում են Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխ:Այն գոյություն է ունեցել ավելի քան վեց հարյուր հազար տարի: հարյուրամյակների ընթացքում այն պահպանում էր մշտական ակտիվություն,որը բնորոշ է աշխարհում միայն ութ հրաբուխներին :
  • 30. Էթնան իր վիթխարի և փոփոոխական ժայթքումների շնորհիվ դարձել է մեր ժամանակներում ամենահայտնի հրաբուխներից մեկը: Հրաբուխը ունի չորս ծավալուն խառնարան`մեկը հիմնական, մյուսները` օժանդակ: Սովորաբար ժայթքման ժամանակ լավան դուրս է նետվում հիմնական խառնարանից:Հրաբխի մակերևույթի մեծ մասը ծածկված է պատմական ժայթքումների նյութերով: Բարձիկների տեսքով լավաները (բազալտ) վկայում են հրաբխի վաղ ստորջրյա փուլի մասին: Այսօրվա Էթնայի վայրում մի քանի հրաբխային կենտրոններ են ստեղծվել 150-100 հազար տարի առաջ ընկած ժամանակահատվածում: 65-25 հազար տարի առաջ ընկած ժամանակահատվածում հիմնական հրաբխային կազմությանը տեղակայված է եղել ժամանակակից բարձունքից հարավ- արևմուտք: Այդ ժամանակների համար բնորոշ է եղել ֆրեատոմամագմատիկ գործունեությունը: Կալդերայի կազմության ժամանակ կառույցի մեծ մասը ավիրվել է: 18-5 հազար տարվա ընթացքում գործել են չորս տարբեր հրաբխային կենտրոններ, որոնցում կազմավորվել են երեք կալդերաներ: Ըստ վիճակագրության այն 150 տարին մեկ ինչ-որ գյուղակ է փլուզում: Ամենահզոր ժայթքումը եղել է 17-րդ դարի երկրորդ կեսում, երբ բնակչությունը ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից լավայի հզոր ժայթքման պատճառով: Հզոր ժայթքում է եղել 20-րդ դարի սկզբում, երբ լավան ոչնչացրել է ողջ քաղաքը, որն էլ մուսոլինները օգտագործեցին իրենց նպատակների իրականացման համար: Լինելով Իտալիայում` Էթնան ունի պատմական ժայթքումների ամենաերկար ցուցանիշներից մեկը ունի: Սկսած մ.թ.ա. 1590-ից Էթնան ժայթքել է ամենաքիչը 190 անգամ: Այդ ժայթքումների մեծ մասը իրենից ներկայացնում է լավային հոսանքների հեղեղատներ և Ստրոմբոլյան տիպի ակտիվություն:
  • 31. Լուրջ ժայթքումները հազվադեպ են: 1226թ. մ.թ.ա.. առաջին պատմականորեն ապացուցված Էթնայի ժայթքումը: 44թ. մ. թ.ա. մեծ ժայթքում , մոխիրով ծածկեց երկինքը Հռոմի վրա և նշանակելիորեն աղտոտեց իր ճերմակափայլ շինությունները,արդյունքում մինչև միջերկրյա մարզում վատ, անբերրի բերք եղավ` ընդհուպ մինչև Եգիպտոս: 1169թ. հզոր ժայթքում և երկրաշարժ, մոտ 15հզ զոհեր: 1329թ կրկին , 1536թ ժայթքում , 1669թ 1892թ. Սիլվեստրի լեռան առաջացում 1910թ. Բոռելլո ավանը հազիվ խուսափեց լավայի մասսայի ոչնչացումից: 1928թ. Մասկալիի համայնքում տեղի ունեցավ 770 հեկտար գյուղ. տարածքի մեկուսացում 1971թ. Ամբարձիչ մեքենայի ոչնչացում`փլուզում 1991թ. Ամենահզոր ժայթքումներից մեկը , որից փոքրիկ քաղաք`Ջաֆեռնը ահզիվ փրկվեց: 2002թ. Հրաբխի ակտիվ գործունեությունը կրկին ավիրեց ամբարձիչ մեքենան: 2004թ. Հարավ- արևմտյան մասում արտահոսեց լայն հոսք`ոչնչացնելով շրջանաձև ավտուղու մի մասը 2006թ. Սեպտեմբեր-նոյեմբեր-սեպտեմբերին լավային հոսք արտահոսեց հարավ-արևմտյան խառնարանից, իսկ հոկտեմբերին հրաբխից հարավային լանջին (բարձրությունը մոտ 2000մ) նոր հոսքի հետ մի ճաք առաջացավ 2007թ. Սեպտեմբեր 5 1669թ ժայթքում, Մարտի1- հրաբխի հարավային լանջի վրա 9կմ-ոց ճեղքվածք ա-ռաջացավ: Ժայթքումը շարունակվում էր մոտ 2ամիս`ուղեկցվելով բազմաթիվ երկրաշարժերով: Այդ ճեղքվածքի երկայնքով լավային շատրվանները հետզհետե ներքև էին տեղակայվում, իսկ ամենամեծ կոնը ձևավորվել է Նիկոլոսի քաղաքի
  • 32. մոտ:Այդ կոնը հայտնի է Monti Rossi անվամբ`կարմիր լեռ և առ այսօր այն նկատելի է հրաբխի լանջի վրա:Նիկոլոսի և իրեն մոտ գտնվող գյուղերը ավիրվել են ժայթքման հենց առաջին օրը: Եվս երեք օր և լավան հոսելով լանջից ներքև դեպի հարավ, ավիրել է նաև գյուղեր: Մարտի վերջին ավիրվել են ավելի խոշոր երկու քաղաք: Լավան սկսել է կուտակվել ամրոցների պատերի տակ: ՄԻ մասը արտահոսել է դեպի նավահանգիստ և հեղեղել լավայի կուտակումներով: 1669թ. ապրիլի 30-ին լավան ծորել է ամրոցի պատերի վրայով: Քաղաքի բնակիչները հավելյալ պատեր են կառուցել գլխավոր ճանապարհների լայնքով: Դա թույլ տվեց դադարեցնել լավայի առաջ ընթանալը, բայց քաղաքի արևելյան մասը ավիրվեց, այդ ժայթքման ընդհանուր ծավալը գնահատվում է 830մլն մ 3 : Վերջին ժայթքումները: 2006թ. Սեպտեմբեր – հոկտեմբեր 2006թ. սեպտեմբերի 7-ին միջին եվրոպական ժամանակով 19:00 և 20:00-ի սահմաններում Էթնայի հարավ- արևմտյան խառնարանից սկսվեց արտահոսել լավային հոսք: Այն ձևավորեց էֆեկտիվ հրահեղուկ մի զանգված: Խառնարանում լավային հոսքը դանդաղ էր տարածվում: Խառնարանում ստրոմբոլյան տիպի ակտիվությունը շարունակվում է , լավայի առանձին բլոկներ դուրս են թռչում և ընկնում կոնի գետնախարիսխ: 2006թ. հոկտեմբերի 2 Հարավային լանջի վրա 200մ բարձրության վրա ձևավորվեց նոր ճեղքվածք, որից սկսեց դուրս հոսել թարմ լավային հոսք: 2007թ. սեպտեմբերի 5 2007թ. սեպտեմբերի 5-ին սկսեց Էթնայի ժայթքումը, որն ավարտվեց սեպտեմբերի 6-ի առավոտյան: Հրաբուխը դուրս էր նետում լավայի հոսքերը և մոխրի թուխպերը, որի պատճառով հարկադրված էր եղել մեկ օրով փակել օդանավակայանը Կատանիայի նահանգում: ՄԻ քանի գյուղեր ծածկվեցին մոխրով: 2008թ. մայիսի 10 2008թ. մայիսի 10-ին հրաբխի կենտրոնական խառնարանում ուժգին պայթյուն տեղի ունեցավ , արևմտյան լանջի երկայնքով դուրս էր հոսել մի քանի լավային հոսքեր, ժայթքումը շարունակվում էր չորս ժամ:
  • 33. Սիցիլաիայի բնակիչները սիրում ու վախենում են իրենց սարից`գեղեցկուհի Էթնան և’ սարսափ է ազդում դեպի ինքը և’ սեր : Չնայած հրաբուխը ավիրածություների պատճառ է դառնում, այն ստեղծում է արգավանդ հող: Մոխիրն, որն արտանետում է մթնոլորտ պարունակում է հանքային նյութեր:Հետևաբար Էթնայի մոտակայքում հրաբխի ժայթքումից հետո հավաքում են հարուստ բերք`աճեցնում են մրգեր,զեյթուն,խաղողի այգիներ, ինչը բավականություն է պատճառում Սիցիլիայի աղքատ բնակիչներին, որոնք իրենց մասսամբ բավարարված են զգում:Բայց Էթնան հաճախ նաև դժբախտությունների պատճառ է դառնում:Այսպես. 2002-2003թթ. ուժեղ ժայթքումների ժամանակ տեղի է ունեցել երկրաշարժ, որդյունքում Սանտա Վեներինա փոքրիկ գյուղը ոչնչացել է: Էթնան եղել ու կմնա անկանխատեսելի: Նույնիսկ այսօրվա տեխնոլոգիաների պայմաններում չեն կարողանում հաստատ կանխատեսել, թե երբ է լինելու հաջորդ <<ընկերասեր հրաբխի>> ժայթքումը` ինչպես անվանում : էին նրան տեղացի բնակիչները:Սիցիլիայի արևելյան բնակիչների վրա իր կնիքն է դրել կյանքը հրաբխի կողքին: Էթնան դարձել է կղզու կարևոր բաղադրամաս: Սիցիլիայում ավանդույ է դարձել հավաքվել որոշ օրերին սարի վրա: Երբ հասնում են սունկն ու շագանակը, բազմաթիվ ընտանիքներ գնում են սար, որտեղ զբաղվում են սնկի ու շագանակի հավաքմամբ, ինչը հաճախ արվում է Իտալիայում: Էթնան գալիս են տեսնելու բազմաթիվ ուսանողներ և զբոսաշրջիկներ`իրենց կողքին ակտիվ հրաբուխը զգալու նպատակով: Ընդհանուր առմամբ ,կարելի է ասել, որ հրաբուխը ավելի շուտ ապահովում է մարդկանց ապրուստը, քան վտարում կղզուց: Սակայն տարիներ առաջ իրավիճակը բոլորովին այլ էր: Ակնածանքը սարի նկատմամբ շատ մեծ էր սարը բարձրանալու համար: Ոչ ոք չէր ցանկանում բարձրանալ Աստծու սարը:Այսօր, ընդհակառակը, մարդիկ հաճույք են ստանում և ցանկանում են ավելի մոտիկից տեսնել սարը:
  • 34. Ուսումնասիրելով Էթնան` իմ մեջ ևս արթնացավ այդ խելահեղ զգացումը, որ երբևիցե, հնարավորության դեպքում, անպայման այցելեմ Իտալիա` Էթնան տեսնելու համար,ֆանտաստիկ կլինի կանգնել սարի վրա, նայել Կատանիայի ծովածոցին , դիտել մթնշաղը, մայր մտնող արևը և ծովը, գույների խաղը: Կարծում եմ ` անմոռանալի, եզակի ու տպավորիչ պահեր կպարգևի այն ինձ: Էթնայի դիցաբանությունը: Էթնան` Սիցիլիայի հպարտոթյունն ու վախը համարվող լեռը , ըստ դիցաբանության – Աֆինան`Աթենաս- Պալլասը (հուն. դից. նաև Միներվա-ծնվել է Զևսի գլխից, հուն. դիցաբանությունում համարվում էր քաղաքների պաշտպան, իմաստության, գիտելիքների աստվածուհի, որը աղջիկներին նաև ձեռագործ էր սովորեցնում, անպարտելի էր ամեն հարցում), օլիմպիական աստվածների և գիգանտների պայքարում պատժել է անմահ հերոս էնցելադեին` Էթնա սարը դնելով նրա վրա: Էնցելադը երբեմն փորձում է դուրս ժայթքել և այդ ժամանակ, ըստ վաղեմի մարդկանց պատկերացման, հրաբուխը արթնանում է և սկսում է ժայթքումը: Ըստ Վերգիլիայի, Էթնայի քարանձավներում ապրում էին կիկլոպները`մեկ աչքանի հրեշները, այդ թվում և Պոլիֆեմը: Ժայռի մոտ ապրել է հավերժահարս էթնան: Ուրիշ կարծիքների համաձայն համարվում է, որ այստեղ հոգեմաշ էին լինում շղթայված գիգանտները, որոնք օլիմպիացիներին պատերազմ էին հայտարարել` իրենց եղբայրների` տիտանների մահվան համար: Հենց այդ հրաբխի վրա է ապրել Գեֆեստ աստվածը: Անգլիացիներն էլ համարում են , որ Էթնան Էլիզաբեթ թագուհու հոգու համար ապաստան է դարձել, որին ողջ ժամանակ օգնության է հասել հենց ինքը`սատանան :
  • 35. Հին հույն փիլիսոփա, մատերիալիստ, բժիշկ Էմպեդոկլեսը (մ .թ. ա. 490-430), իրեն նետել է Էթնայ