2. 19-րդ դարում Եվրոպայում
տարածված էր սոցիալիստական
գաղափարախոսությունը: Մյուս
կողմից, ժամանակաշրջանը հայերի
համար նշանակալից էր
հասարակական-քաղաքական
կյանքի վերելքով: Վերոնշյալ
պատճառների հիման վրա`
1886 թվականին կովկասահայ մի
խումբ ուսանողերի կողմից Ժնևում
ստեղծվեց Հնչակյան
կուսակցությունըֈ
3. Կուսակցության հիմնադիրներից էին
Մարո Վարդանյանը, Ավետիք
Նազարյանը, Ռ. Խանազատը, Գ.
Կաֆյանը և ուրիշներ:
4. 1887 թ. վերջին նրանք
հրապարակում են իրենց
պաշտոնաթերթի առաջին համարը,
որի գրաշարը Տիգրան
Նավասարդյանն էր, իսկ տառերն
ուղարկվել էին <<Մխիթարյան
միաբանության>> կողմից:
5. Հնչակյանները բավականին
տպավորված էին ռուս
նարոդնիկների պայքարից և
ցանկանում էին նրանց պես` պայքար
ծավալել ահաբեկչական
մեթոդիկայով` թուրք և քուրդ
պաշտոնյաների դեմ: Հնչակյանների
գլխավոր խնդիրը հայ ժողովրդին
պարսկական շահի, թուրքական
սուլթանի և ռուսական ցարի
տիրապետությունից ազատելն էր:
6. 1899 թ. հիմնադիրների ջանքերով
կուսակցական մասնաճյուղեր են
հիմնվում Տրապիզոն, Կարին և
Կոստանդնուպոլիս քաղաքներում:
Հնչակյան կուսակցության անդամ են
դառնում մի շարք նշանավոր
մտավորականներ, որոնցից են Մեծն
Մուրադը և Արփիար Արփիարյանը:
8. Հնչակյան կուսակցության
գործունեության մեջ մտնում են
սատարումը հայդուկային
շարժմանը, Սասունի 1894 թ.
ինքնապաշտպանության
կազմակերպումը, 1890 թ. Գում-
Գափուի և1895 թ. <<Բաբը Ալիի>>
ցույցերի, Զեյթունի
ապստամբության կազմակերպումը:
9. Ինչևէ, 1896 թ. Լոնդոնի առաջին
համագումարի ժամանակ տեղի է
ունենում պառակտում, որից հետո
Հնչակյան կուսակցությունը
բաժանվում է երկու թևի`
սոցիալիստական և ազգային:
Սոցիալիստական ճյուղը առաջնային
էր համարում սոցիալիզմի համար
պայքարը: Սակայն ազգային թևին
սկսում է հարել կուսակցության
մեծամասնությունը:
10. Արփիար Արփիարյանի
գլխավորությամբ նրանք 1898 թ.
կրկին հանդես են գալիս
<<Վերակազմյալ հնչակյաններ>>
անվամբ, իսկ իրենք իրենց կոչում
էին <<Արփիարականներ>>:
Հետագայում կատաղի պայքար
սկսվեց, որը հաճախ ավարտվում էր
երկու թևի գործիչների
սպանություններով: