Բիլինգային Համակարգը իրենից ներկայացնում է ցանցային ծրագիր, որը աշխատում է ինտերնետից օգտվողների համար: Բիլինգային համակարգը (հաշվարկների ավտոմատացված համակարգ է), որը հանդիսանում է ավտոմատ կերպով հաշվետվությունների տպման օգտվողների ծառայությունների մատուցման համար: Հիմնական ծրագրի նպատակը կայանում է բազայից տվյալների մշակման և վերարտադրման պրոցեսի իրականացմանը: Համակարգում աշխատում է ունիվերսալ մեխանիզմ, որը կատարում է տրաֆիկների հաշվարկներ և թույլ է տալիս տարբեր ժամանակահատվածների համար կատարել հաշվարկներ: Հարմարավետ աշխատանքի համար ծրագիրը ներկայացված է գրաֆիկական ինտերֆեյսի միջոցով, որը աշխատում է ցանկացած օպերացիոն համակարգի վրա և գրված է Java-ով: Ծրագիրը ունի բազմաթիվ առավելություններ: Ի տարբերություն մյուս նման ծրագրերի այս ծրագիրը աշխատում է ցանկացած բազայի հետ, նրա մեջ ներմուծված է ծառի մեխանիզմ աշխատում է երկու լեզուներով հայերեն և անգլերեն, ունի հաշվետվությունների արտահանելու հնարավորություն XML,HTML,PDF,XLS,CVS ֆոմատներով ինչպես նաև ունի Print Preview որը առանձին մի մեծ ծրագիր է ներառված բիլինգի մեջ, կան բազմաթիվ գրաֆներ ու հաշվետվություններ ունի քարտ գեներատոր, որը ավտոմատ կերպով գեներացնում է 10000-ավոր քարտեր: