2.
Տնտեսություն
Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական
տնտեսությունֈ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ
Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ
(Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունըֈ
Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը,
պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից
հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության
մշակման և կիրառման համարֈ Անգլիայի բանկը կամ Միացյալ
Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային
արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համարֈ
3. Թեյ խմելու արարողակարգը
Թեյ խմելու արարողությունը Բրիտանական
կայսրությունում ունի իր պատմական ակունքները:
Մեծ Բրիտանիան հայնտի է իր թեյ խմելու
արարողությունովֈ Բրիտանական բնակչությունը (մոտ 59
միլիոն մարդ) օրական խմում են 165 միլիոն բաժակ թեյ, ընդ
որում բրիտանացիների 98%-ը այն խմում է միայն կաթով և
միայն 30%-ն է, որ թեյին շաքար է ավելացնումֈ Ընդհանուր
առմամբ բրիտանացիների կողմից օգտագործվող ողջ
հեղուկի ծավալից 40%-ը բաժին է ընկնում թեյինֈ Ընդ որում
օգտագործվող թեյի 86%-ը խմում են տանըֈ
4. Ըստ անգլիական պատկերացումների թեյ խմելու արարողության
ժամանակ, անկախ թե որ ժամին են այն խմում, անպայման մատուցվում է
մի քանի տեսակի թեյեր, որպեսզի ամեն մեկը կարողանա թեյ ընտրել ըստ
իր նախասիրության և ճաշակիֈ Դա հարգանքի հավաստիք է, որով լի է
անգլիական թեյ խմելու ծիսակարգըֈ Ընտրված թեյը 3 - 5 րոպե թողնում են
եռացրած ջրում, որպեսզի այն իր ամբողջ համն ու բույրը տա ջրինֈ Մինչ
թեյի պատրաստ լինելը մատուցվում է կաթ, շաքար և լիմոն, ինչպես նաև
եռացրած ջրով թեյնիկ, որպեսզի թեյը հնարավոր լինի բերել անհրաժեշտ
թնդությանֈ Ըստ անգլիական էթիկետի թեյնիկների ջուրը ժամանակ առ
ժամանակ փոխվում է նորով
5. Մեծ ուշադրություն է դարձվում կաթինֈ Անգլիական թեյ խմելու
ավանդույթում գլխավոր բաղադրամասերից մեկը կաթն էֈ Այն
ավելացվում է հնդկական և ցեյլոնական թեյատեսակներից
պատրաստված թեյում, որպեսզի թույլացնի կոֆեինի
ազդեցությունըֈ Արդեն շուրջ երկու հարյուր տարի անգլիացիներն
իրար հետ վիճում են, թե որն է ճիշտ` սկզբում կաթը լցնել, թե` թեյըֈ
Բայց անգլիական էթիկետով երկուսն էլ թուլատրելի էֈ Երբեմն
կաթի փոխարեն թեյի մեջ ավելացնում են լիմոնի կամ մանդարինի
կտոր։
Ամենահայտնի թեյ խմելու արարողությունը «five-o’clock» է, որն
անցակցվում է ամբողջ Բրիտանիայով մեկֈ Այդ ժամանակ փակվում
են բոլոր խանութները, հաստատությունները, բանկերը և բոլորը
գնում են թեյ խմելուֈ Ոչ մի ղեկավար չի համարձակվում իր
ենթականերին արգելել, որպեսզի նրանք ժամի հինգին թեյ խմենֈ
Նման արգելքի դեպքում կոլետիվի հարաբերություններ
կվատանանֈ Որքան տարօրինակ է թեյ խմելու արարողությունը 1851
թ.-ին պարտադիր կերպով մտցրել է հենց Միացյալ
Թագավորությունը, որպեսզի այն ժամանակ բնակչությանը հետ
պահի ալկոհոլիցֈ Ընդ որում առաջնահերթը տասնհինգ րոպեանոց
թեյ խմելու ընդմիջում պետք է ունենային ծառայողները,
աշխատողները և ծովայիններըֈ