SlideShare una empresa de Scribd logo
1 de 10
Descargar para leer sin conexión
Ռուս-թուրքական հարաբերությունները և
                       Հարավային Կովկասի երկրները
                              (1997-2008 թթ.)

                                                         Արտակ Զարգարյան

       Վերջին տասնամյակում ռուս-թուրքական հարաբերությունների մեջ տեղ են
գտել մի շարք կարևոր և դարակազմիկ իրադարձություններ, որոնց արդյունքում
նրանց հարաբերությունները ներկա փուլում գտնվում են ավելի լավ վիճակում, քան
եղել են վերջին երկու դարերի ընթացքում: Խորհրդային Միության անկումից և Սառը
պատերազմի ավարտից հետո, ռուս-թուրքական հարաբերությունները թևակոխեցին
որակապես նոր փուլ: Առաջին հայացքից, երկու պետությունները հանդիսանում էին
մրցակիցներ` Եվրասիայի նոր ձևավորվող աշխարհաքաղաքական պլատֆորմի վրա,
սակայն տնտեսական ոլորտում նրանց համագործակցությունը արագորեն աճում էր:
Այնպես     որ,   երկու    երկրների   հարաբերությունները   ձևավորվում   էին`
համագործակցության ու մրցակցության համադրությամբ: Առավել ակտիվ էին
զարգանում երկկողմ առևտրային հարաբերությունները: Իսկ մրցակցության
հիմնական պատճառը` աշխարհաքաղաքական շահերն էին և նաև տնտեսական
այնպիսի շարժառիթ, ինչպիսին է էներգետիկ գործոնը:1
       Չնայած արագորեն աճող տնտեսական համագործակցությանը, քաղաքական
հարաբերություններում առկա լարվածությունը առաջ բերեց երկու երկրների միջև
անվստահության        մթնոլորտի     ձևավորմանը:     և    հենց   քաղաքական
հարաբերությունների անկայուն բնույթի հետևանքով էլ, 90-ական թվականներին ի
հայտ եկան մի շարք լուրջ քաղաքական հակասություններ: Երկու երկրների
քաղաքական գործիչները ստիպված էին նախ և առաջ հաշվի նստել Սառը
պատերազմի հետևանքների հետ, ինչպես նաև լարվածություն կար մի կողմից
քրդական հարցի, իսկ մյուս կողմից էլ չեչենական հակամարտության շուրջ:
Կովկասում բնակվող Թուրքիայի քաղաքացիները ակտիվորեն ներգրավված էին
Ռուսաստանի դեմ մղվող չեչենական պայքարի մեջ, իր հերթին Անկարան մեղադրում
էր ռուսական գաղտնի ծառայություններին` քրդական շարժմանը հովանավորելու
մեջ:2 Այնուհանդերձ, երկկողմ տնտեսական հարաբերությունները շարունակում էին
արագ տեմպերով զարգանալ, և այդ հանգամանքը մի տեսակ խթանիչի դեր էր
խաղում` երկու երկրների միջև առկա քաղաքական հակամարտությունները
հարթելու համար: 1997 թվականից սկսած, ռուս-թուրքական տնտեսական
հարաբերությունների խորացումը սկսեց նոր թափ հավաքել, որի անմիջական
վկայությունն    էր`    նույն  թվականի    դեկտեմբերին    Ռուսաստանի    օրվա
կառավարության ղեկավար Վիկտոր Չերնոմիրդենի այցը Թուրքիա: Օրակարգի
կարևոր կետերից էր` երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման
հեռանկարների քննարկումը: Հենց այս այցից հետո էր, որ պաշտոնական Թուրքիան
ու Ռուսաստանը երկկողմ հարաբերությունները սկսեցին բնութագրել որպես
«ստրատեգիական        գործընկերություն»:3    Այցի    ընթացքում  ստորագրվեց
համաձայնագիր` համատեղ էներգետիկ ծրագիր իրականացնելու վերաբերյալ, որը
                                     1
կրում էր «Կապույտ հոսանք» (Blue Strem) անվանումը: Այս ծրագիրը նախատեսում էր
Սև ծովի հատակով ռուսական գազը մղել դեպի Թուրքիա: «Կապույտ հոսանք»
նախագիծը հանդիսացավ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների
զարգացման հիմնական խթանիչը` առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Բայց
և այնպես, այս նախագիծը թուրք ազգայնականների շրջաններում արժանացավ սուր
քննադատության: Մասնավորապես, նրանք իրենց դժգոհությունն էին հայտնում առ
այն, որ Թուրքիան չափից ավելի է կախվածություն ձեռք բերում ռուսական
էներգակիրներից: Չնայած առկա քննադատությանը, թուրքական իշխանությունները
վճռեցին հօգուտ նախագծի: Այսպիսով, Թուրքիայի արտաքին քաղաքականության
մեջ Ռուսաստանը սկսեց հայտնվել ավելի շատ գործընկերոջ, քան մրցակցի դերում:
Ավելին, թուրք քաղաքական գործիչները սկսեցին շեշտադրում անել` Ռուսաստանի
հետ քաղաքական ու տնտեսական համագործակցության հետագա խորացման վրա:
Թուրքիայի քաղաքական վերնախավը հենց Ռուսաստանի մեջ էր տեսնում այն
հավանական գործընկերոջը, որի շնորհիվ կարելի է ապահովել կայունություն ու
խաղաղություն ողջ եվրասիական տարածաշրջանում: Իր ելույթներից մեկում
վարչապետ Ռ.Թ. Էրդողանը Ռուսաստանը բնութագրեց որպես «կարևոր գործընկեր`
առևտրի, կապիտալ ներդրումների, տուրիզմի և էներգետիկ անվտանգության
զարգացման տեսանկյունից:4

      Թուրք-ռուսական մերձեցմանը նպաստում էր նաև միջազգային գետնի վրա
տիրող իրադրությունը: Վարշավյան պակտի երբեմնի անդամներ` Չեխիան,
Հունգարիան և Լեհաստանը, 1997 թ. դեկտեմբերից բռնեցին Եվրոմիության
անդամակցության ճանապարհը, որը առաջ բերեց Ռուսաստանի խիստ
դժգոհությունը: Իր հերթին, Լուքսեմբուրգյան գագաթնաժողովի ժամանակ,
Եվրոմիությունը հրաժարվեց քննարկել Թուրքիայի անդամակցության հարցը:
Քաղաքական գործոնին լրացնելու եկավ նաև տնտեսական ճգնաժամը, որին երկու
երկրները բախվեցին 1997-1998 թթ.: Այնպես որ, տնտեսական համագործակցության և
միջազգային իրադրության յուրահատուկ զարգացումների պայմաններում, երկու
երկրների հարաբերությունները փոխեցին իրենց բնույթը` մրցակցությունից
վերաճելով համագործակցության:5 1999 թ. նոյեմբեր ամսին, Թուրքիայի վարչապետ
Բյուլնեթ Էջևիթի այցը Մոսկվա, ունեցավ առանցքային նշանակություն թուրք-
ռուսական մերձեցման համար: Այցելության արդյունքում, Թուրքիան փոխեց իր
դիրքորոշումը չեչենական հարցում, այն դիտարկելով որպես Ռուսաստանի ներքին
խնդիր, իսկ ռուսական կողմը իր հերթին խոստացավ հետ այսու չաջակցել քրդական
շարժմանը: Այս այցելությունը ճանապարհ հարթեց գալիք տասնամյակում
հարաբերություների բարելավման ու զարգացման համար:6
      Սեպտեմբերի 11-ին, Միացյալ Նահանգների վրա կատարված ահաբեկչական
հարձակումից       հետո,     համաշխարհային      հանրությունը  կենտրոնացավ
ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտության վրա: Այդ առիթով,
2001 թ. նոյեմբերի 16-ին Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Իսմաիլ
Ջեմը և Իգոր Իվանովը Նյու Յորքում ստորագրեցին փաստաթուղթ, որն իրենից
ներկայացնում էր` Եվրասիայում համագործակցության կարգավորման համար
                                     2
անհրաժեշտ գործողությունների պլան: Այն ընդգծում էր կառուցողական
գործընկերության ուժեղացման անհրաժեշտությունը:7
       Այն բանից հետո, երբ Ռուսաստանում իշխանության գլուխ անցավ Վ.
Պուտինը, երկկողմ հարաբերությունները թևակոխեցին որակապես նոր փուլ: 2002 թ.
Ռ. Թ. Էրդողանը, որպես «Արդարություն և զարգացում կուսակցության նախագահ,
այցելեց Մոսկվա: Նրան ընդունեցին ՌԴ նախագահ Վ. Պուտինը և վարչապետ
Կասյանովը: Հենց այս այցից հետո էր, որ 2003 թ. մարտ ամսին, թուրքական
պառլամենտը արգելեց ամերիկյան զորքերին երկրի տարածքով մուտք գործել Իրաք:
Այս քայլը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանեց որպես
«կարևոր մի իրադարձություն` Իրաք ներխուժելու նախօրեին»:8 Եվ հենց այս քայլից
հետո էր, որ Մոսկվայում նստած պետական այրերը սկսեցին Թուրքիային վերաբերել
որպես միջազգային մակարդակի վրա ավելի ինքնուրույն խաղացողի, ի
տարբերություն Սառը պատերազմի շրջանին, երբ Թուրքիան դիտարկվում էր որպես
ԱՄՆ հավատարիմ դաշնակից: Թուրքիայի անկախ դիրքորոշումը առաջ բերեց
Ռուսաստանի վստահությունը առ այն, որ Թուրքիան չի ստորագրի ցանկացած
ամերիկյան փաստաթուղթ, որը վերաբերում է իր հարևան երկրներին: Բացի այդ,
Միացյալ Նահանգների ռազմական ներխուժումը Իրաք և Աֆղանստան,
հնարավորություն ընձեռնեց Ռուսաստանին և Թուրքիան ավելի ազատ մանևրել
Կովկասում և Մերձավոր Արևելքում:
       2004 թ. դեկտեմբերի 4-ից 5-ը Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը
պաշտոնական այցով եղավ Անկարայում: Պուտինի այցը նոր լիցք հաղորդեց երկկողմ
հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Այցի ընթացքում ստորագրվեցին
վեց համաձայնագրեր, որոնք վերաբերում են ռազմական և տնտեսական
համագործակցությանը: Այս այցից հետո, Թուրքիայի վարչապետը, 2005 թ. հունվարին
մեկօրյա պաշտոնական այցով մեկնեց Ռուսաստան: Ռուսաստանը աջակցություն
ցույց տվեց Թուրքիային` ԵՄ անդամակցության հարցում: Մասնավորապես, հենց այս
այցի ժամանակ էր, որ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը իր ելույթի մեջ հատուկ
նշեց` «Ես հուսով եմ, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրոպական Միությանը
նոր հեռանկարներ կբացի ռուս-թուրքական        գործարար կապերի խորացման
համար»:  9
            Իր հերթին Թուրքիան աջակցեց Ռուսաստանին` Իսլամական
համագումարի կազմակերպության (Organization of Islamic Conference) մեջ դիտորդի
կարգավիճակ ստանալու գործում: Էրդողանը և Պուտինը հինգ տարվա ընթացքում
ունեցան տաս հանդիպում:
       Ռուս–թուրքական համատեղ ծրագրերը բավական լայնամասշտաբ են: Այն
ընդգրկում     է   Ռուսաստանի   էներգետիկ    նախագծերը,      նրա     արտաքին
քաղաքականությունը, ռուս-վրացական հակամարտությունը, Հարավային Օսեթիան
ու Աբխազիան, էթնիկ-անջատողական շարժումները Կովկասում, հայ-թուրքական
հարաբերությունների վերականգնումը, Արցախյան հիմնախնդրի կարգավորումը և
այլն: Ներկա փուլում Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիա ներմուծվող գազի 70
տոկոսի մատակարարը, որտեղից երկնագույն հեղուկը արտահանվում է դեպի
Եվրոպա:      2004   թ.  ընթացքում   երկու   երկրների      միջև    առևտրային
ապրանքաշրջանառությունը կազմում էր 10 մլդ. դոլլար, 2005 այն հասավ 15 մլդ.-ի,
                                     3
իսկ 2008 այն կազմեց 38 մլդ. դոլլար: Չնայած, որ երկկողմ տնտեսական
հարաբերությունների առյուծի բաժինը ընկնում է էներգետիկ բնագավառին,
այդուհանդերձ, համագործակցությունը զարգանում է նաև մյուս ոլորտներում:
Թուքական շինարարական սեկտորը բավական ակտիվ է Մոսկվայում, և շարունակ
ընդարձակում է իր ազդեցությունը, սկսած 2005 թվականից: Արդեն 2008 թվականին,
Թուրքական շինարարական կազմակերպությունները իրականացրել են 20 մլն.
դոլլարի հասնող աշխատանքներ Ռուսաստանի տարածքում: Բացի այդ, բազմաթիվ
թուրքեր աշխատում են Ռուսաստանում: Իր հերթին Ռուսաստանը բավական լուրջ
հետաքրքրված է Թուրքիայի միջուկային ծրագրերով և պատրաստ է ցուցաբերել
աջակցություն` վերջինիս տարածքում ատոմակայանի կառուցման գործին:
Բավական լայն է նաև երկկողմ ռազմական համագործակցությունը: Ռուսաստանը
Թուրքիային վաճառում է բավական մեծ թվով ռազմական տեխնիկա, չնայած այն
հանգամանքին, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ունի սպառազինման որոշ
սահմանափակումներ:       Թուրքական       զինվորականությունը     հատկապես
հետաքրքրված է ռուսական Ս-300 և Ս-400 հրթիռային համակարգերի և միջին
հեռավորության հակատանկային հրթիռների ձեռքբերմամբ:10
      Չնայած ռուս-թուրքական մերձեցմանը, այդուհանդերձ մի շարք խնդիրներ
դեռևս շարունակում են չլուծված մնալ, որոնք կարող են պատճառ հանդիսանալ
երկու երկրների միջև լարվածության առաջացմանը: Ռուսաստանը բացասական է
վերաբերվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին: Այս նավթամուղը Մոսկվայի
կողմից ընկալվում է որպես մարտահրավեր` ուղղված Կասպյան ավազանում իր
ունեցած դիրքերի դեմ, և այս նավթամուղի շուրջ ծավալված հակասությունները
իրենց ազդեցությունը ունեցան նաև թուրք-ռուսական հարաբերությունների վրա:
«Երկնագույն հոսանք» գազամուղը, որը անցնում է Սև ծովի հատակով և ռուսական
գազը մղում դեպի Եվրոպա, ինչպես նաև մի շարք այլ ռուս-թուրքական համատեղ
էներգետիկ ծրագրեր, որոշ չափով մեղմեցին Մոսկվայի վերաբերմունքը Բաքու-
Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նկատմամբ: Ռուսաստանը մտադրված է նաև ավելի
շատ թուրքմենական նավթ արտահանել դեպի եվրոպական շուկաներ, որը իր հերթին
կարող է խոչընդոտել նախատեսվող Թուրքմենիստան-Իրան-Թուրքիա-Եվրոպա
նավթամուղի կառուցմանը: Չնայած, որ Մոսկվան և Անկարան համագործակցում են
«Երկնագույն հոսանք» և մի շարք այլ համատեղ էներգետիկ ծրագրերում, երկու
կողմերն են լրացուցիչ ճանապարհներ են փնտրում` Կասպյան նավթը Եվրոպա
արտահանելու համար: Այդուհանդերձ, Թուրքիան չի պատրաստվում ներգրավվել
հակառուսական որևէ լուրջ էներգետիկ ծրագրի մեջ, ինչը առաջին հերթին բխում է
նրա շահերից: Ներկա դրությամբ իրավիճակը այնպիսին է, որ Ռուսաստանը չի
մասնակցում որևէ էներգետիկ նախագծի, որտեղ նա չունի առաջատար դիրքեր: Բայց
և այնպես, հետագայում հնարավոր է նաև Թուրքիայի հետ իրականացվեն հավասար
գործընկերության պայմաներով նախագծեր ու ծրագրեր:11

      Եվրոմիությանը անդամակցող թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուց
հետո, Թուրքիան տարածաշրջանում փորձում է հանդես գալ որպես Եվրոմիության
շահերը ներկայացնող տերություն: Այս դիրքորոշումը ընտրված էր ճիշտ
                                    4
ժամանակին, եթե հաշվի առնենք տարածաշրջանում տեղի ունեցող դինամիկ
փոփոխությունները, մասնավորապես Վրաստանում և Ուկրաինայում կատարված
գունավոր հեղափոխությունները: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը իր բացահայտ
հակասական վերաբերմունքն է արտահայտում Արևմուտքի կողմից ֆինանսավորվող
վերոնշյալ հեղափոխությունների հանդեպ, այն պարզ պատճառով, որ դրանք առաջին
հերթին նպատակ ունեն թուլացնել Ռուսաստանի դիրքերը հետ-խորհրդային
տարածաշրջանում: Իր հերթին, Թուրքիան, որպես Արևմուտքի վաղեմի դաշնակից ու
գործընկեր, չէ կարող համաձայնել Մոսկվայի նման դիրքորոշման հետ:
Միառժամանակ, նրա տնտեսական շահերը թույլ չեն տալիս բացահայտ ձևով դեմ
արտահայտվել` Վրաստանի և Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի որդեգրած այս
դիրքորոշմանը: Այդ իսկ պատճառով, Թուրքիան փորձում է առավելապես օգտվել
ստեղծված դրությունից, այն է` Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունից, քան
հանդես գալ որևէ մեկի կողմից: Հենց այդպիսի դիրքորոշում Թուրքիան ունեցավ
վերջին ռուս-վրացական պատերազմի ժամանակ: 2008 թ. օգոստոսյան պատերազմի
օրերին Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանը հայտարարեց, որ «Ամերիկան մեր
դաշնակիցն է, իսկ Ռուսաստանը կարևոր հարևան: Ռուսաստանը մեր թիվ մեկ
առևտրային գործընկերն է: Մենք մեր էներգետիկ ռեսուրսների 2/3 ձեռք ենք բերում
Ռուսաստանից: Մենք գործում ենք մեր ազգային շահերին համահունչ: և մենք չենք
կարող անտեսել Ռուսաստանին»:12 Անկարան ջանում է նաև կասեցնել ռուս-
վրացական հակամարտության ընդարձակումը սևծովյան տարածաշրջանում:
Պատերազմի ընթացքում, Թուրքիան խստորեն հետևեց Մոնտրեոյի կոնվենցիայի
կետերին: Համաձայն վերոնշյալ կոնվենցիայի, ոչ առափնյա պետությունները Սև
ծովում կարող են ունենալ առավելագույնը 9 ռազմանավ` 21 օրվա ընթացքում, ոչ
ավելի քան 45.000 տ. ջրատարողությամբ: Հենվելով հենց այս կետի վրա, Թուրքիան
արգելեց ամերիկյան ռազմական նավերի մուտքը Սև ծով:13

     Ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների մի կարևոր ու անբաժան
մասն է կազմում Հարավային Կովկասը, այս տարածաշրջանում նրանց ունեցած
շահերն ու հետաքրքրությունները, համագործակցությունն ու մրցակցությունը: Նախ
և առաջ ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը լի է արյունոտ
պատերազմներով ու բախումներով, որոնց գլխավոր պատճառներից մեկը
հանդիսանում է Հարավային Կովկասում առաջատար դիրքեր ունենալու ձգտումը:
Խորհրդային    Միության   փլուզման     արդյունքում   Հարավային   Կովկասում
ձևավորվեցին նորանկախ պետություններ,       որոնց հետ հարաբերվելիս ինչպես
Թուրքիան, այնպես էլ Ռուսաստանը, ստիպված են կիրառել նոր մոտեցումներ ու
ձևաչափեր: Ռուսաստանի Դաշնության ընթացիկ արտաքին քաղաքականությունը,
ինչպես նաև տարածաշրջանային քաղաքականությունը Հարավային Կովկասում,
կառուցվում   է   բացասական      հիմքի   վրա,    չնայած  որ,   Ռուսաստանի
հարաբերությունները իր պատմական միցակիցների հետ, ինչպիսիք են Թուրքիան,
Ճապոնիան, Գերմանին, Իրանը, Ֆրանսիան, ներկան փուլում գտնվում է առավել լավ
վիճակում, քան երբևէ: Այդուհանդերձ, Ռուսաստանը միանշանակ չի ընդունվում
միջազգային հանրության կողմից: Որոշները նրան ընդունում են որպես ատոմային
                                    5
գերտերություն, որից կարելի է ցանկացած պահի սպասել վտանգի: Բացի այդ,
Եվրոմիության ընդլայնումը դեպի արևելք, և ամերիկյան ընկերությունների կողմից
ներթափանցումը դեպի հետ-խորհրդային երկրներ, առաջին հերթին հարվածում են
ռուսական դիրքերին ու նվազեցնում նրա հեղինակությանը միջազգային
ասպարեզում: Այս պայմաններում Ռուսաստանը ավելի մեծ կարևորություն է տալիս
իր եվրասիական հարևաններին, առաջին հերթին Կովկասյան երկրներին: Մոսկվան
ձգտում է պահպանել իր ազդեցությունը այս երկրների արտաքին քաղաքական
կուրսի և տնտեսության կարևոր ոլորտների վրա: Միաժամանակ, Ռուսաստանը զերծ
է մնում Կովկասյան տարածաշրջանում գոյություն ունեցող էթնիկ և տարածքային
հակամարտությունների     կարգավորման     մեջ  վճռորոշ      դերակատարություն
ունենալուց: Առավել և, որ այս հակամարտությունների ձգձգումը բխում է
Ռուսաստանի թե´ տնտեսական և թե´քաղաքական շահերից: Ռուս-վրացական
հարաբերություններում և մասնավորապես վրաց-աբխազական ու վրաց-
հարավօսական      հակամարտությունների     կարգավորման       գործընթացներում,
Ռուսաստանը առաջնորդվում է հենց վերոնշյալ սկզբունքներով: 14



      Բավական լարված են վրաց-ռուսական հարաբերությունները: 2002 թվականին
Վրաստանը հազիվ կարողացավ խուսափել Ռուսաստանի հետ զինված բախումից,
Չեչնիայում շարունակվող պատերազմի պատճառով: Այդ ժամանակ բազմաթիվ չեչեն
գրոհայիններ ապաստան էին գտել Պանկիսի կիրճում: Վրացական կողմը, ի սկզբանե
որևէ քայլ չձեռնարկեց այս խնդրի կարգավորման ուղղությամբ, չնայած ռուսական
կողմի օրեցօր աճող ճնշումներին: Վրացական կողմի այդ շրջանում ներքաշված էր
ներքին տարաձայնությունների մեջ, նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հանդեպ
օրեցօր աճող անվստահության, սոցիալական անարդարությունների, արմատացած
կոռուպցիայի և հանցագործության մակարդակի կտրուկ աճի պայմաններում:
Միջազգային դիտորդները, առաջին հերթին Մոսկվայում, սկսեցին Վրաստանի
մասին խոսել որպես «անգործունյա պետության» (failed state) : Լարվածության և
փոխադարձ մեղադրանքների, ռուսական կողմից հնչող ռազմատենչ սպառնալիքների
պայմաններում, Վրաստանում 2003 թ. նոյեմբերին տեղի ունեցավ այսպես կոչված
«Վարդերի հեղափոխությունը», որի արդյունքում իշխանության գլուխ բարձրացավ
Միխայիլ Սահակաշվիլին:15 Սակայն լարվածությունը երկու երկրների միջև
չթուլացավ, քանի որ, Ռուսաստանը համոզված էր, որ «Վարդերի հեղափոխության»
հետևում կանգնած է Միացյալ Նահանգները: Այս քայլով ԱՄՆ փորձում է ամրապնդել
իր դիրքերը Կովկասյան տարածաշրջանում: Բայց և այնպես, 2008 թ. օգոստոսյան
կարճատև պատերազմով, Ռուսաստանը, ի տես և ի լուր ամբողջ աշխարհի
հայտարարեց,     որ չի պատրաստվում իր դիրքերը զիջել ինչպես Հարավային
Կովկասում, այնպես էլ ողջ տարածաշրջանում: Պատերազմի արդյունքում
Հարավային Օսեթիան վերջնականապես անջատվեց Վրաստանից և իրան
հայտարարեց անկախ պետություն: Ռուսաստանը շտապեց ճանաչել Հարավային
Օսեթիայի, ինչպես նաև Աբխազիայի անկախությունները: Ինչ վերաբերում է
Վրաստանին, ապա, բացի երկրի տնտեսությանը հասցրած վնասներից, կտրուկ
անկում ապրեց նաև նախագահ Սահակաշվիլու հեղինակությունը: Դրա հետ մեկտեղ,
                                     6
Սահակաշվիլու կողմից իրականացված բանակային ռեֆորմը, որի արդյունքում
երկրում վերացվել էր պարտադիր ժամկետային զինծառայությունը, ցույց տվեց իր
անարդյունավետությունը: Բացի այդ, Վրաստանը մեկընդմիշտ հասկացավ, որ ո´չ
ԱՄՆ և ո´չ էլ Եվրոմիությունը պատրաստ չեն Ռուսաստանի հետ գնալ բացահայտ
պատերազմի` Վրաստանին պաշտպանելու համար:16
      Թուրքիայի հարաբերությունները Կովկասյան պետությունների հետ այդքան էլ
լարված ու պայթյունավտանգ չեն, ինչպես ռուս-վրացականը, սակայն գոյություն
ունեն մի շարք լուծման կարոտ հիմնախնդիրներ: Այդպիսի կարևոր խնդիրներից է
Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները, որոնք եղել են ու շարունակում են
մնալ թշնամական: Դրա անմիջական վկայությունն է այն փաստը, որ 1993 թ.
Թուրքիան փակեց Հայաստանի հետ իր սահմանը` պատճառ բերելով Արցախի շուրջ
ընթացող հայ-ադրբեջանական պատերազմը: Այս քայլով Թուրքիան ակնհայտորեն
ցույց էր տալիս իր ադրբեջանամետ քաղաքական ուղղվածությունը Հարավային
Կովկասում: Դրա հետ մեկտեղ, Թուրքիան բավական կարևորում է իր
հարաբերությունների բարելավումը Վրաստանի հետ, նամանավանդ, Հայաստանի
հետ փակ սահմանի պայմաններում, Վրաստանը դարձել է Թուրքիան Ադրբեջանի
հետ կապող ամենակարճ ցամաքային ճանապարհը: Վերջին տասնամյակում
թուրքական կապիտալը բավական խորը ներթափանցել է վրացական շուկա:
Ավելին, 2006 թ. փետրվարի 10-ին Անկարան և Թիֆլիսը հայտարարեցին անցագրային
ռեժիմի վերացման մասին: Դրանով Թուրքան նպատակ է հետապնդում խորացնել
շփումը երկու երկրների բնակչության միջև:17

      Ներկա փուլում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ
սկսվել են կարգավորվել հայ-թուրքական հարաբերությունները, մասնավորապես
սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների վերականգնման
հարցը: Ռուսաստանը նոր մոտեցում է որդեգրել նաև արցախյան հիմնախնդրի
կարգավորման ուղղությամբ: Այդ նպատակով, Սերգեյ Լավրովը բազմաթիվ անգամ
հանդիպումներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Բացի այդ,
Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները
հաճախակի հանդիպում են Մոսկվայում, արցախյան հիմնախնդրի հնարավոր
կարգավորման տարբերակները քննարկելու համար: Մի կարևոր հանգամանք ևս.
Թուրքիան միշտ հայտնվում է իրադարձությունների կիզակետում, երբ Ռուսաստանը
փորձում է կարգավորել Հարավային Կովկասի խրոնիկ հակամարտությունները: Այս
երևույթն առաջին հերթին անհրաժեշտ է մեկնաբանել այն հանգամանքով, որ
Թուրքիան նոր խաղացող չէ Կովկասում, և ռուս-թուրքական հարաբերությունների
բարելավումը ամենևին չի նշանակում, որ Թուրքիան հրաժարվում է մասնակցել
կովկասյան մեծ խաղին`        սեփական    խաղի    կանոններով:       Հետևելով
տարածաշրջանում ընթացող վերջին զարգացումներին, հնարավոր է, որ Թուրքիան`
Ռուսաստանի հետ համատեղ, ակտիվորեն ներգրավվի նաև հայ-ադրբեջանական
հակամարտության կարգավորմանը: Ինչպես բազմիցս հայտարարել են Թուրքիայի
քաղաքական վերնախավի ներկայացուցիչները` Հարավային Կովկասում անկախ,
միմյանց հետ համագործակցող և խաղաղ գոյատևող պետությունների առկայությունը
                                    7
կարևոր է Թուրքիայի արտաքին քաղաքականության համար: Դրա հետ մեկտեղ
Անկարան ջանք չի խնայում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի շահերը ներկայացնող ու
գործադրող միակ պետությունը դառնալու համար:18 Բացի այդ, Թուրքիան
հանդիսանում է կարևոր առևտրային գործընկեր բոլոր երեք երկրների համար (այդ
թվում Հայաստանի): Ներկա պահին բանակցություններ են ընթանում նոր
երկաթուղային ճանապարհներ կառուցելու ուղղությամբ` Թուրքիայի, Վրաստանի և
Ադրբեջանի միջև, միջպետական առևտուրը ընդարձակելու համար: Որպես կանոն,
Հայաստանը մնան տարածաշրջանային ծրագրերից դուրս է մնում այն
պատճառաբանությամբ, որ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները
Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանի հետ դեռևս գտնվում է պատերազմական դրության
մեջ:19 Ինչ վերաբերում է Թուրքիայի Եվրոմիությանը անդամակցելու հարցին, ապա
Հարավային Կովկասի բոլոր երեք պետություններն են ողջունում են նրա այդ քայլը, և
խոստովանում, որ Թուրքիայի ձախողումը կարող է անմիջականորեն վնասել իրենց
քաղաքական ու տնտեսական շահերին: Բացի այդ, բոլոր երեք երկրներն էլ
ընդգրկված լինելով ԵՄ-ի Նոր հարևանության քաղաքականության մեջ, բռնել են
եվրոինտեգրման ուղին: Այնպես որ, Թուրքիայի մերժումը կնշանակի Եվրոմիության
ընդարձակման       դադարեցում,   և   կփոքրացնի    նրանց    անդամակցության
հնարավորությունները: Բացի այդ, անմիջական հարևանությամբ ԵՄ անդամ
պետություն ունենալը կխթանի երեք երկրների տնտեսական ու քաղաքական
առաջընթացը:20

      Ներկա պահին, Կովկասում կայունություն և խաղաղություն ապահովելու
համար, զգացվում է արտաքին ուժեր ներգրավելու և ավելի ընդարձակ դաշինքներ
ստեղծելու խիստ անհրաժեշտություն: Վրաստանն ու Ադրբեջանը հույսերը կապում
են ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ, ինչպես նաև փորձում են ստեղծել
տարածաշրջանային դաշինքներ` Թուրքիայի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ: Բացի
այդ,   Ռուսաստանը     կոչ    է    անում   Շանհայան    համագործակցության
կազմակերպություններին     աջակցել   իրեն`   Կովկասում   տնտեսապես     ու
քաղաքականապես ամրապնդվելու համար: Ի տարբերության դրան, Թուրքիան
առաջարկում է ստեղծել կովկասյան կայունության պլատֆորմ` Հարավային
Կովկասի երեք երկրների միջև, և թույլ չտալ, որ այնտեղ ծագած կոնֆլիկտները
տարածվեն նաև Սևծովյան տարածաշրջանի այլ երկրների վրա: Թուրքիայի
քաղաքական գործիչները շարունակ առաջ են քաշում այն հանգամանքը, որ
անհրաժեշտ է ստեղծել վստահության մթնոլորտ, որը կնպաստի տարածաշրջանի
անվտանգությանն ու երկարատև խաղաղության հաստատմանը: ԱՄՆ վարչակարգը,
թեև դժկամությամբ, բայց և այնպես իր համաձայնությունը տվեց թուրքական այս
պլատֆորմին: Դժգոհության հիմնական պատճառն այն էր, որ Անկարան ծրագրի
մասին նախապես տեղյակ չէր պահել Վաշինգտոնին: Եվորմիությունը
միանշանակորեն տվեց իր համաձայնությունը թուրքական այս նախաձեռնողական
ծրագրին: Ավելին, Թուրքիայի ժողովրդավարության տարեկան զեկույցի մեջ,
վերոնշյալ ծրագիրը ներկայացված է որպես դրական առաջընթաց Թուրքիայի`


                                     8
եվրոինտեգրման գործընթացում: ՆԱՏՕ-ն նույնպես աջակցեց այդ պլատֆորմը,
որպես կառուցողական քայլ` Սևծովյան տարածաշրջանի անվտանգության համար:21
      Ռուս-թուրքական քաղաքական երկխոսության ներկա բարձր մակարդակը
պետք է շարունակվի, հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների ազգային ու
պետական շահեր: Այն ժամանակ, երբ Թուրքիան անհանգստացած է իր
հարևանությամբ գտնվող Հարավային Կովկասում կայունության պահպանմամբ,
մտավախություն ունենալով, որ այստեղ առաջ եկած բախումները, կարող են իրենց
ազդեցությունը ունենալ Թուրքիայի էթնիկ փոքրամասնությունների, առաջին հերթին
քրդական շարժման վրա,         Ռուսաստանը առավելապես մտահոգված է իր
պատմական կայսրության ազդեցության սահմաններ Արևմտյան կապիտալի
ներխուժմամբ: Ռուսաստանը լավ է գիտակցում, որ 21-րդ դարում, տնտեսական
գործոնը դառնում է թելադրող քաղաքականին: Այդ իսկ պատճառով, Մոսկվան
ձգտում է հարևան, ինչպես նաև Եվրոպական երկրներին տնտեսական
կախվածության մեջ գցել իր էներգակիներից:        Իր հերթին, Թուրքիայի հետ
հարաբերվելիս, Ռուսաստանը ձգտում է առավելագույնս օգտվել` ԱՄՆ-ի և
Եվրոմիության հանդեպ նրա ունեցած դժգոհություններից: Այնպես որ, ռուս-
թուրքական հարաբերությունները կառուցվում են` օրվա հրատապ պահանջների ու
մարտահրավերների հիմքի վրա: Չնայած,որ Թուրքիան առայժմ չունի լուրջ
քաղաքական ու տնտեսական դրդապատճառներ, իր արևմտյան գործընկերներից
կտրուկ երես թեքելու համար, բացառված չէ, որ դրանք հայտնվեն մոտ ապագայում,
հաշվի առնելով Թուրքիա-Միացյալ Նահանգներ և Թուրքիա-Եվրոմիություն
հարաբերությունների մեջ առկա դժվարություններն ու տագնապները: Ներկա
զարգացումները ցույց են տալիս, որ Անկարան ու Մոսկվան ունեն քաղաքական կամք
ընդարձակելու համար երկկողմը հարաբերությունները` տնտեսական, քաղաքական
և անվտանգության բնագավառներում: Այդուհանդերձ, այս հարաբերությունները
զերծ չեն մի շարք լուրջ խնդիրներից, որոնք կարող են լրջորեն վտանգել`
հարաբերությունների հետագա խորացումը: Այնպես որ, ներկա փուլում դեռևս վաղ է
ռուս-թուրքական հարաբերությունները համարել խոստումնալից ու հեռանկարային:
Ամեն դեպքում, թե´ Ռուսաստանը, և թե´ Թուրքիան բավական լուրջ
դերակատարություն ունեն տարածաշրջանում, և այդ իսկ պատճառով, նրանց
հարաբերությունների հետագա զարգացման ընթացքը իր անմիջական անդրադարձը
կունենա միջազգային հարաբերությունների վրա:




                                    9
Օգտագործած գրականության
1. Larrabee F. S, Lesser L.O , Turkish foreign policy in the age of uncertainty, published 2003 by
   RAND, էջ 112
2. “Türkiye ve Rusya: Hem Ortak, Hem Komşu”, Perspektif, Cilt 2, N. 9 (Şubat, 1998), էջ 4

3. “Stratejik Ortaklık Önerisi”, Milliyet, 17 Aralık 1997; Sami Kohen, “Bir ‘Stratejik Ortaklık’
   Daha.,,”, Milliyet, 17 Aralık 1997.
4. Akgün M., “Rusya’nın Önemi,” Referans, 1 Eylül 2008.
5. Çelikpala M., “1990’lardan Günümüze Türk-Rus İlişkileri”. Avrasya Dosyası, Cilt13, N1 (2007).
   էջ 278:

6. Магтиев А, “Встреча Питина и Еджевита в целом прошла успешно”. Нвзависимая газета. 6
    ноябрья, 1999 г.
7. Belge metni için bakınız: http://www.turkey.mid.ru/relat_2_t.html.
8. “Putin: Meclis Kararı Haftanın Olayı”, Radikal, 5 Mart 2003.
9. “Turkey-Russia Relations,” EurActiv, November 9, 2006.
10. Saribrahimoğlu Լ., “Turkey, Russia Begin to Overcome Military Distrust”. Today’s Zaman, April
    15, 2008.

11. Kornilov A., Özbay F., Çağdaş Türk - Rus İlişkileri, Sorunlar ve İşbirliği Alanları,1992 – 2005,
    Istanbul, 2006, էջ 219:
12. Bila F., “Erdoğan: Rusya’yı Gözardı Edemeyiz,” Milliyet, 2 Eylül 2008.
13. Hurriyet, 8 Eylül, 2008.
14. Гусейнов В.А., Каспийская нефть. Экономика и геополитика. Москва, 2002. Էջ 101:
15. Государственность и безопасность: Грузия после "революции роз". Исследования
    Американской академии по проблемам глобальной безопасности. Массачусец, 2005. Էջ 27:
16. Вооружонный конфликт в Южной Осетии о его последствия. Институт стратегических
    оценок и анализа. Москва, 2009, Էջ 149:
17. Çalikpala M., Georgia and Turkish-Georgian relations, Ankara, 2005, Էջ 173:
18. Schlyter B.N., Prospects for Democracy in Central Asia, Swedish researchinstitute in Istanbul,
    2005, էջ 127:
19. Graham E. Fuller: Turkey as a pivotal stste in the Muslim world, Washington, 2008, էջ 136:
20. Hunter Sh., Strategik developments in Euroasia after September 11, London 2006, էջ 65:
21. “Kafkasya İstikrar ve İşbirliği Platformu’na destek var,” Sabah, 19 Ağustos, 2008.




                                               10

Más contenido relacionado

Destacado

How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
ThinkNow
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Kurio // The Social Media Age(ncy)
 

Destacado (20)

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 

Artak zargaryan turkish-russian relations and the south caucasus

  • 1. Ռուս-թուրքական հարաբերությունները և Հարավային Կովկասի երկրները (1997-2008 թթ.) Արտակ Զարգարյան Վերջին տասնամյակում ռուս-թուրքական հարաբերությունների մեջ տեղ են գտել մի շարք կարևոր և դարակազմիկ իրադարձություններ, որոնց արդյունքում նրանց հարաբերությունները ներկա փուլում գտնվում են ավելի լավ վիճակում, քան եղել են վերջին երկու դարերի ընթացքում: Խորհրդային Միության անկումից և Սառը պատերազմի ավարտից հետո, ռուս-թուրքական հարաբերությունները թևակոխեցին որակապես նոր փուլ: Առաջին հայացքից, երկու պետությունները հանդիսանում էին մրցակիցներ` Եվրասիայի նոր ձևավորվող աշխարհաքաղաքական պլատֆորմի վրա, սակայն տնտեսական ոլորտում նրանց համագործակցությունը արագորեն աճում էր: Այնպես որ, երկու երկրների հարաբերությունները ձևավորվում էին` համագործակցության ու մրցակցության համադրությամբ: Առավել ակտիվ էին զարգանում երկկողմ առևտրային հարաբերությունները: Իսկ մրցակցության հիմնական պատճառը` աշխարհաքաղաքական շահերն էին և նաև տնտեսական այնպիսի շարժառիթ, ինչպիսին է էներգետիկ գործոնը:1 Չնայած արագորեն աճող տնտեսական համագործակցությանը, քաղաքական հարաբերություններում առկա լարվածությունը առաջ բերեց երկու երկրների միջև անվստահության մթնոլորտի ձևավորմանը: և հենց քաղաքական հարաբերությունների անկայուն բնույթի հետևանքով էլ, 90-ական թվականներին ի հայտ եկան մի շարք լուրջ քաղաքական հակասություններ: Երկու երկրների քաղաքական գործիչները ստիպված էին նախ և առաջ հաշվի նստել Սառը պատերազմի հետևանքների հետ, ինչպես նաև լարվածություն կար մի կողմից քրդական հարցի, իսկ մյուս կողմից էլ չեչենական հակամարտության շուրջ: Կովկասում բնակվող Թուրքիայի քաղաքացիները ակտիվորեն ներգրավված էին Ռուսաստանի դեմ մղվող չեչենական պայքարի մեջ, իր հերթին Անկարան մեղադրում էր ռուսական գաղտնի ծառայություններին` քրդական շարժմանը հովանավորելու մեջ:2 Այնուհանդերձ, երկկողմ տնտեսական հարաբերությունները շարունակում էին արագ տեմպերով զարգանալ, և այդ հանգամանքը մի տեսակ խթանիչի դեր էր խաղում` երկու երկրների միջև առկա քաղաքական հակամարտությունները հարթելու համար: 1997 թվականից սկսած, ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների խորացումը սկսեց նոր թափ հավաքել, որի անմիջական վկայությունն էր` նույն թվականի դեկտեմբերին Ռուսաստանի օրվա կառավարության ղեկավար Վիկտոր Չերնոմիրդենի այցը Թուրքիա: Օրակարգի կարևոր կետերից էր` երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների քննարկումը: Հենց այս այցից հետո էր, որ պաշտոնական Թուրքիան ու Ռուսաստանը երկկողմ հարաբերությունները սկսեցին բնութագրել որպես «ստրատեգիական գործընկերություն»:3 Այցի ընթացքում ստորագրվեց համաձայնագիր` համատեղ էներգետիկ ծրագիր իրականացնելու վերաբերյալ, որը 1
  • 2. կրում էր «Կապույտ հոսանք» (Blue Strem) անվանումը: Այս ծրագիրը նախատեսում էր Սև ծովի հատակով ռուսական գազը մղել դեպի Թուրքիա: «Կապույտ հոսանք» նախագիծը հանդիսացավ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական խթանիչը` առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Բայց և այնպես, այս նախագիծը թուրք ազգայնականների շրջաններում արժանացավ սուր քննադատության: Մասնավորապես, նրանք իրենց դժգոհությունն էին հայտնում առ այն, որ Թուրքիան չափից ավելի է կախվածություն ձեռք բերում ռուսական էներգակիրներից: Չնայած առկա քննադատությանը, թուրքական իշխանությունները վճռեցին հօգուտ նախագծի: Այսպիսով, Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանը սկսեց հայտնվել ավելի շատ գործընկերոջ, քան մրցակցի դերում: Ավելին, թուրք քաղաքական գործիչները սկսեցին շեշտադրում անել` Ռուսաստանի հետ քաղաքական ու տնտեսական համագործակցության հետագա խորացման վրա: Թուրքիայի քաղաքական վերնախավը հենց Ռուսաստանի մեջ էր տեսնում այն հավանական գործընկերոջը, որի շնորհիվ կարելի է ապահովել կայունություն ու խաղաղություն ողջ եվրասիական տարածաշրջանում: Իր ելույթներից մեկում վարչապետ Ռ.Թ. Էրդողանը Ռուսաստանը բնութագրեց որպես «կարևոր գործընկեր` առևտրի, կապիտալ ներդրումների, տուրիզմի և էներգետիկ անվտանգության զարգացման տեսանկյունից:4 Թուրք-ռուսական մերձեցմանը նպաստում էր նաև միջազգային գետնի վրա տիրող իրադրությունը: Վարշավյան պակտի երբեմնի անդամներ` Չեխիան, Հունգարիան և Լեհաստանը, 1997 թ. դեկտեմբերից բռնեցին Եվրոմիության անդամակցության ճանապարհը, որը առաջ բերեց Ռուսաստանի խիստ դժգոհությունը: Իր հերթին, Լուքսեմբուրգյան գագաթնաժողովի ժամանակ, Եվրոմիությունը հրաժարվեց քննարկել Թուրքիայի անդամակցության հարցը: Քաղաքական գործոնին լրացնելու եկավ նաև տնտեսական ճգնաժամը, որին երկու երկրները բախվեցին 1997-1998 թթ.: Այնպես որ, տնտեսական համագործակցության և միջազգային իրադրության յուրահատուկ զարգացումների պայմաններում, երկու երկրների հարաբերությունները փոխեցին իրենց բնույթը` մրցակցությունից վերաճելով համագործակցության:5 1999 թ. նոյեմբեր ամսին, Թուրքիայի վարչապետ Բյուլնեթ Էջևիթի այցը Մոսկվա, ունեցավ առանցքային նշանակություն թուրք- ռուսական մերձեցման համար: Այցելության արդյունքում, Թուրքիան փոխեց իր դիրքորոշումը չեչենական հարցում, այն դիտարկելով որպես Ռուսաստանի ներքին խնդիր, իսկ ռուսական կողմը իր հերթին խոստացավ հետ այսու չաջակցել քրդական շարժմանը: Այս այցելությունը ճանապարհ հարթեց գալիք տասնամյակում հարաբերություների բարելավման ու զարգացման համար:6 Սեպտեմբերի 11-ին, Միացյալ Նահանգների վրա կատարված ահաբեկչական հարձակումից հետո, համաշխարհային հանրությունը կենտրոնացավ ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտության վրա: Այդ առիթով, 2001 թ. նոյեմբերի 16-ին Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Իսմաիլ Ջեմը և Իգոր Իվանովը Նյու Յորքում ստորագրեցին փաստաթուղթ, որն իրենից ներկայացնում էր` Եվրասիայում համագործակցության կարգավորման համար 2
  • 3. անհրաժեշտ գործողությունների պլան: Այն ընդգծում էր կառուցողական գործընկերության ուժեղացման անհրաժեշտությունը:7 Այն բանից հետո, երբ Ռուսաստանում իշխանության գլուխ անցավ Վ. Պուտինը, երկկողմ հարաբերությունները թևակոխեցին որակապես նոր փուլ: 2002 թ. Ռ. Թ. Էրդողանը, որպես «Արդարություն և զարգացում կուսակցության նախագահ, այցելեց Մոսկվա: Նրան ընդունեցին ՌԴ նախագահ Վ. Պուտինը և վարչապետ Կասյանովը: Հենց այս այցից հետո էր, որ 2003 թ. մարտ ամսին, թուրքական պառլամենտը արգելեց ամերիկյան զորքերին երկրի տարածքով մուտք գործել Իրաք: Այս քայլը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանեց որպես «կարևոր մի իրադարձություն` Իրաք ներխուժելու նախօրեին»:8 Եվ հենց այս քայլից հետո էր, որ Մոսկվայում նստած պետական այրերը սկսեցին Թուրքիային վերաբերել որպես միջազգային մակարդակի վրա ավելի ինքնուրույն խաղացողի, ի տարբերություն Սառը պատերազմի շրջանին, երբ Թուրքիան դիտարկվում էր որպես ԱՄՆ հավատարիմ դաշնակից: Թուրքիայի անկախ դիրքորոշումը առաջ բերեց Ռուսաստանի վստահությունը առ այն, որ Թուրքիան չի ստորագրի ցանկացած ամերիկյան փաստաթուղթ, որը վերաբերում է իր հարևան երկրներին: Բացի այդ, Միացյալ Նահանգների ռազմական ներխուժումը Իրաք և Աֆղանստան, հնարավորություն ընձեռնեց Ռուսաստանին և Թուրքիան ավելի ազատ մանևրել Կովկասում և Մերձավոր Արևելքում: 2004 թ. դեկտեմբերի 4-ից 5-ը Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը պաշտոնական այցով եղավ Անկարայում: Պուտինի այցը նոր լիցք հաղորդեց երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Այցի ընթացքում ստորագրվեցին վեց համաձայնագրեր, որոնք վերաբերում են ռազմական և տնտեսական համագործակցությանը: Այս այցից հետո, Թուրքիայի վարչապետը, 2005 թ. հունվարին մեկօրյա պաշտոնական այցով մեկնեց Ռուսաստան: Ռուսաստանը աջակցություն ցույց տվեց Թուրքիային` ԵՄ անդամակցության հարցում: Մասնավորապես, հենց այս այցի ժամանակ էր, որ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը իր ելույթի մեջ հատուկ նշեց` «Ես հուսով եմ, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրոպական Միությանը նոր հեռանկարներ կբացի ռուս-թուրքական գործարար կապերի խորացման համար»: 9 Իր հերթին Թուրքիան աջակցեց Ռուսաստանին` Իսլամական համագումարի կազմակերպության (Organization of Islamic Conference) մեջ դիտորդի կարգավիճակ ստանալու գործում: Էրդողանը և Պուտինը հինգ տարվա ընթացքում ունեցան տաս հանդիպում: Ռուս–թուրքական համատեղ ծրագրերը բավական լայնամասշտաբ են: Այն ընդգրկում է Ռուսաստանի էներգետիկ նախագծերը, նրա արտաքին քաղաքականությունը, ռուս-վրացական հակամարտությունը, Հարավային Օսեթիան ու Աբխազիան, էթնիկ-անջատողական շարժումները Կովկասում, հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը, Արցախյան հիմնախնդրի կարգավորումը և այլն: Ներկա փուլում Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիա ներմուծվող գազի 70 տոկոսի մատակարարը, որտեղից երկնագույն հեղուկը արտահանվում է դեպի Եվրոպա: 2004 թ. ընթացքում երկու երկրների միջև առևտրային ապրանքաշրջանառությունը կազմում էր 10 մլդ. դոլլար, 2005 այն հասավ 15 մլդ.-ի, 3
  • 4. իսկ 2008 այն կազմեց 38 մլդ. դոլլար: Չնայած, որ երկկողմ տնտեսական հարաբերությունների առյուծի բաժինը ընկնում է էներգետիկ բնագավառին, այդուհանդերձ, համագործակցությունը զարգանում է նաև մյուս ոլորտներում: Թուքական շինարարական սեկտորը բավական ակտիվ է Մոսկվայում, և շարունակ ընդարձակում է իր ազդեցությունը, սկսած 2005 թվականից: Արդեն 2008 թվականին, Թուրքական շինարարական կազմակերպությունները իրականացրել են 20 մլն. դոլլարի հասնող աշխատանքներ Ռուսաստանի տարածքում: Բացի այդ, բազմաթիվ թուրքեր աշխատում են Ռուսաստանում: Իր հերթին Ռուսաստանը բավական լուրջ հետաքրքրված է Թուրքիայի միջուկային ծրագրերով և պատրաստ է ցուցաբերել աջակցություն` վերջինիս տարածքում ատոմակայանի կառուցման գործին: Բավական լայն է նաև երկկողմ ռազմական համագործակցությունը: Ռուսաստանը Թուրքիային վաճառում է բավական մեծ թվով ռազմական տեխնիկա, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ունի սպառազինման որոշ սահմանափակումներ: Թուրքական զինվորականությունը հատկապես հետաքրքրված է ռուսական Ս-300 և Ս-400 հրթիռային համակարգերի և միջին հեռավորության հակատանկային հրթիռների ձեռքբերմամբ:10 Չնայած ռուս-թուրքական մերձեցմանը, այդուհանդերձ մի շարք խնդիրներ դեռևս շարունակում են չլուծված մնալ, որոնք կարող են պատճառ հանդիսանալ երկու երկրների միջև լարվածության առաջացմանը: Ռուսաստանը բացասական է վերաբերվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին: Այս նավթամուղը Մոսկվայի կողմից ընկալվում է որպես մարտահրավեր` ուղղված Կասպյան ավազանում իր ունեցած դիրքերի դեմ, և այս նավթամուղի շուրջ ծավալված հակասությունները իրենց ազդեցությունը ունեցան նաև թուրք-ռուսական հարաբերությունների վրա: «Երկնագույն հոսանք» գազամուղը, որը անցնում է Սև ծովի հատակով և ռուսական գազը մղում դեպի Եվրոպա, ինչպես նաև մի շարք այլ ռուս-թուրքական համատեղ էներգետիկ ծրագրեր, որոշ չափով մեղմեցին Մոսկվայի վերաբերմունքը Բաքու- Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նկատմամբ: Ռուսաստանը մտադրված է նաև ավելի շատ թուրքմենական նավթ արտահանել դեպի եվրոպական շուկաներ, որը իր հերթին կարող է խոչընդոտել նախատեսվող Թուրքմենիստան-Իրան-Թուրքիա-Եվրոպա նավթամուղի կառուցմանը: Չնայած, որ Մոսկվան և Անկարան համագործակցում են «Երկնագույն հոսանք» և մի շարք այլ համատեղ էներգետիկ ծրագրերում, երկու կողմերն են լրացուցիչ ճանապարհներ են փնտրում` Կասպյան նավթը Եվրոպա արտահանելու համար: Այդուհանդերձ, Թուրքիան չի պատրաստվում ներգրավվել հակառուսական որևէ լուրջ էներգետիկ ծրագրի մեջ, ինչը առաջին հերթին բխում է նրա շահերից: Ներկա դրությամբ իրավիճակը այնպիսին է, որ Ռուսաստանը չի մասնակցում որևէ էներգետիկ նախագծի, որտեղ նա չունի առաջատար դիրքեր: Բայց և այնպես, հետագայում հնարավոր է նաև Թուրքիայի հետ իրականացվեն հավասար գործընկերության պայմաներով նախագծեր ու ծրագրեր:11 Եվրոմիությանը անդամակցող թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուց հետո, Թուրքիան տարածաշրջանում փորձում է հանդես գալ որպես Եվրոմիության շահերը ներկայացնող տերություն: Այս դիրքորոշումը ընտրված էր ճիշտ 4
  • 5. ժամանակին, եթե հաշվի առնենք տարածաշրջանում տեղի ունեցող դինամիկ փոփոխությունները, մասնավորապես Վրաստանում և Ուկրաինայում կատարված գունավոր հեղափոխությունները: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը իր բացահայտ հակասական վերաբերմունքն է արտահայտում Արևմուտքի կողմից ֆինանսավորվող վերոնշյալ հեղափոխությունների հանդեպ, այն պարզ պատճառով, որ դրանք առաջին հերթին նպատակ ունեն թուլացնել Ռուսաստանի դիրքերը հետ-խորհրդային տարածաշրջանում: Իր հերթին, Թուրքիան, որպես Արևմուտքի վաղեմի դաշնակից ու գործընկեր, չէ կարող համաձայնել Մոսկվայի նման դիրքորոշման հետ: Միառժամանակ, նրա տնտեսական շահերը թույլ չեն տալիս բացահայտ ձևով դեմ արտահայտվել` Վրաստանի և Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի որդեգրած այս դիրքորոշմանը: Այդ իսկ պատճառով, Թուրքիան փորձում է առավելապես օգտվել ստեղծված դրությունից, այն է` Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունից, քան հանդես գալ որևէ մեկի կողմից: Հենց այդպիսի դիրքորոշում Թուրքիան ունեցավ վերջին ռուս-վրացական պատերազմի ժամանակ: 2008 թ. օգոստոսյան պատերազմի օրերին Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանը հայտարարեց, որ «Ամերիկան մեր դաշնակիցն է, իսկ Ռուսաստանը կարևոր հարևան: Ռուսաստանը մեր թիվ մեկ առևտրային գործընկերն է: Մենք մեր էներգետիկ ռեսուրսների 2/3 ձեռք ենք բերում Ռուսաստանից: Մենք գործում ենք մեր ազգային շահերին համահունչ: և մենք չենք կարող անտեսել Ռուսաստանին»:12 Անկարան ջանում է նաև կասեցնել ռուս- վրացական հակամարտության ընդարձակումը սևծովյան տարածաշրջանում: Պատերազմի ընթացքում, Թուրքիան խստորեն հետևեց Մոնտրեոյի կոնվենցիայի կետերին: Համաձայն վերոնշյալ կոնվենցիայի, ոչ առափնյա պետությունները Սև ծովում կարող են ունենալ առավելագույնը 9 ռազմանավ` 21 օրվա ընթացքում, ոչ ավելի քան 45.000 տ. ջրատարողությամբ: Հենվելով հենց այս կետի վրա, Թուրքիան արգելեց ամերիկյան ռազմական նավերի մուտքը Սև ծով:13 Ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների մի կարևոր ու անբաժան մասն է կազմում Հարավային Կովկասը, այս տարածաշրջանում նրանց ունեցած շահերն ու հետաքրքրությունները, համագործակցությունն ու մրցակցությունը: Նախ և առաջ ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը լի է արյունոտ պատերազմներով ու բախումներով, որոնց գլխավոր պատճառներից մեկը հանդիսանում է Հարավային Կովկասում առաջատար դիրքեր ունենալու ձգտումը: Խորհրդային Միության փլուզման արդյունքում Հարավային Կովկասում ձևավորվեցին նորանկախ պետություններ, որոնց հետ հարաբերվելիս ինչպես Թուրքիան, այնպես էլ Ռուսաստանը, ստիպված են կիրառել նոր մոտեցումներ ու ձևաչափեր: Ռուսաստանի Դաշնության ընթացիկ արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքականությունը Հարավային Կովկասում, կառուցվում է բացասական հիմքի վրա, չնայած որ, Ռուսաստանի հարաբերությունները իր պատմական միցակիցների հետ, ինչպիսիք են Թուրքիան, Ճապոնիան, Գերմանին, Իրանը, Ֆրանսիան, ներկան փուլում գտնվում է առավել լավ վիճակում, քան երբևէ: Այդուհանդերձ, Ռուսաստանը միանշանակ չի ընդունվում միջազգային հանրության կողմից: Որոշները նրան ընդունում են որպես ատոմային 5
  • 6. գերտերություն, որից կարելի է ցանկացած պահի սպասել վտանգի: Բացի այդ, Եվրոմիության ընդլայնումը դեպի արևելք, և ամերիկյան ընկերությունների կողմից ներթափանցումը դեպի հետ-խորհրդային երկրներ, առաջին հերթին հարվածում են ռուսական դիրքերին ու նվազեցնում նրա հեղինակությանը միջազգային ասպարեզում: Այս պայմաններում Ռուսաստանը ավելի մեծ կարևորություն է տալիս իր եվրասիական հարևաններին, առաջին հերթին Կովկասյան երկրներին: Մոսկվան ձգտում է պահպանել իր ազդեցությունը այս երկրների արտաքին քաղաքական կուրսի և տնտեսության կարևոր ոլորտների վրա: Միաժամանակ, Ռուսաստանը զերծ է մնում Կովկասյան տարածաշրջանում գոյություն ունեցող էթնիկ և տարածքային հակամարտությունների կարգավորման մեջ վճռորոշ դերակատարություն ունենալուց: Առավել և, որ այս հակամարտությունների ձգձգումը բխում է Ռուսաստանի թե´ տնտեսական և թե´քաղաքական շահերից: Ռուս-վրացական հարաբերություններում և մասնավորապես վրաց-աբխազական ու վրաց- հարավօսական հակամարտությունների կարգավորման գործընթացներում, Ռուսաստանը առաջնորդվում է հենց վերոնշյալ սկզբունքներով: 14 Բավական լարված են վրաց-ռուսական հարաբերությունները: 2002 թվականին Վրաստանը հազիվ կարողացավ խուսափել Ռուսաստանի հետ զինված բախումից, Չեչնիայում շարունակվող պատերազմի պատճառով: Այդ ժամանակ բազմաթիվ չեչեն գրոհայիններ ապաստան էին գտել Պանկիսի կիրճում: Վրացական կողմը, ի սկզբանե որևէ քայլ չձեռնարկեց այս խնդրի կարգավորման ուղղությամբ, չնայած ռուսական կողմի օրեցօր աճող ճնշումներին: Վրացական կողմի այդ շրջանում ներքաշված էր ներքին տարաձայնությունների մեջ, նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հանդեպ օրեցօր աճող անվստահության, սոցիալական անարդարությունների, արմատացած կոռուպցիայի և հանցագործության մակարդակի կտրուկ աճի պայմաններում: Միջազգային դիտորդները, առաջին հերթին Մոսկվայում, սկսեցին Վրաստանի մասին խոսել որպես «անգործունյա պետության» (failed state) : Լարվածության և փոխադարձ մեղադրանքների, ռուսական կողմից հնչող ռազմատենչ սպառնալիքների պայմաններում, Վրաստանում 2003 թ. նոյեմբերին տեղի ունեցավ այսպես կոչված «Վարդերի հեղափոխությունը», որի արդյունքում իշխանության գլուխ բարձրացավ Միխայիլ Սահակաշվիլին:15 Սակայն լարվածությունը երկու երկրների միջև չթուլացավ, քանի որ, Ռուսաստանը համոզված էր, որ «Վարդերի հեղափոխության» հետևում կանգնած է Միացյալ Նահանգները: Այս քայլով ԱՄՆ փորձում է ամրապնդել իր դիրքերը Կովկասյան տարածաշրջանում: Բայց և այնպես, 2008 թ. օգոստոսյան կարճատև պատերազմով, Ռուսաստանը, ի տես և ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեց, որ չի պատրաստվում իր դիրքերը զիջել ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ողջ տարածաշրջանում: Պատերազմի արդյունքում Հարավային Օսեթիան վերջնականապես անջատվեց Վրաստանից և իրան հայտարարեց անկախ պետություն: Ռուսաստանը շտապեց ճանաչել Հարավային Օսեթիայի, ինչպես նաև Աբխազիայի անկախությունները: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, բացի երկրի տնտեսությանը հասցրած վնասներից, կտրուկ անկում ապրեց նաև նախագահ Սահակաշվիլու հեղինակությունը: Դրա հետ մեկտեղ, 6
  • 7. Սահակաշվիլու կողմից իրականացված բանակային ռեֆորմը, որի արդյունքում երկրում վերացվել էր պարտադիր ժամկետային զինծառայությունը, ցույց տվեց իր անարդյունավետությունը: Բացի այդ, Վրաստանը մեկընդմիշտ հասկացավ, որ ո´չ ԱՄՆ և ո´չ էլ Եվրոմիությունը պատրաստ չեն Ռուսաստանի հետ գնալ բացահայտ պատերազմի` Վրաստանին պաշտպանելու համար:16 Թուրքիայի հարաբերությունները Կովկասյան պետությունների հետ այդքան էլ լարված ու պայթյունավտանգ չեն, ինչպես ռուս-վրացականը, սակայն գոյություն ունեն մի շարք լուծման կարոտ հիմնախնդիրներ: Այդպիսի կարևոր խնդիրներից է Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները, որոնք եղել են ու շարունակում են մնալ թշնամական: Դրա անմիջական վկայությունն է այն փաստը, որ 1993 թ. Թուրքիան փակեց Հայաստանի հետ իր սահմանը` պատճառ բերելով Արցախի շուրջ ընթացող հայ-ադրբեջանական պատերազմը: Այս քայլով Թուրքիան ակնհայտորեն ցույց էր տալիս իր ադրբեջանամետ քաղաքական ուղղվածությունը Հարավային Կովկասում: Դրա հետ մեկտեղ, Թուրքիան բավական կարևորում է իր հարաբերությունների բարելավումը Վրաստանի հետ, նամանավանդ, Հայաստանի հետ փակ սահմանի պայմաններում, Վրաստանը դարձել է Թուրքիան Ադրբեջանի հետ կապող ամենակարճ ցամաքային ճանապարհը: Վերջին տասնամյակում թուրքական կապիտալը բավական խորը ներթափանցել է վրացական շուկա: Ավելին, 2006 թ. փետրվարի 10-ին Անկարան և Թիֆլիսը հայտարարեցին անցագրային ռեժիմի վերացման մասին: Դրանով Թուրքան նպատակ է հետապնդում խորացնել շփումը երկու երկրների բնակչության միջև:17 Ներկա փուլում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ սկսվել են կարգավորվել հայ-թուրքական հարաբերությունները, մասնավորապես սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը: Ռուսաստանը նոր մոտեցում է որդեգրել նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այդ նպատակով, Սերգեյ Լավրովը բազմաթիվ անգամ հանդիպումներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Բացի այդ, Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաճախակի հանդիպում են Մոսկվայում, արցախյան հիմնախնդրի հնարավոր կարգավորման տարբերակները քննարկելու համար: Մի կարևոր հանգամանք ևս. Թուրքիան միշտ հայտնվում է իրադարձությունների կիզակետում, երբ Ռուսաստանը փորձում է կարգավորել Հարավային Կովկասի խրոնիկ հակամարտությունները: Այս երևույթն առաջին հերթին անհրաժեշտ է մեկնաբանել այն հանգամանքով, որ Թուրքիան նոր խաղացող չէ Կովկասում, և ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը ամենևին չի նշանակում, որ Թուրքիան հրաժարվում է մասնակցել կովկասյան մեծ խաղին` սեփական խաղի կանոններով: Հետևելով տարածաշրջանում ընթացող վերջին զարգացումներին, հնարավոր է, որ Թուրքիան` Ռուսաստանի հետ համատեղ, ակտիվորեն ներգրավվի նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: Ինչպես բազմիցս հայտարարել են Թուրքիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչները` Հարավային Կովկասում անկախ, միմյանց հետ համագործակցող և խաղաղ գոյատևող պետությունների առկայությունը 7
  • 8. կարևոր է Թուրքիայի արտաքին քաղաքականության համար: Դրա հետ մեկտեղ Անկարան ջանք չի խնայում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի շահերը ներկայացնող ու գործադրող միակ պետությունը դառնալու համար:18 Բացի այդ, Թուրքիան հանդիսանում է կարևոր առևտրային գործընկեր բոլոր երեք երկրների համար (այդ թվում Հայաստանի): Ներկա պահին բանակցություններ են ընթանում նոր երկաթուղային ճանապարհներ կառուցելու ուղղությամբ` Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև, միջպետական առևտուրը ընդարձակելու համար: Որպես կանոն, Հայաստանը մնան տարածաշրջանային ծրագրերից դուրս է մնում այն պատճառաբանությամբ, որ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանի հետ դեռևս գտնվում է պատերազմական դրության մեջ:19 Ինչ վերաբերում է Թուրքիայի Եվրոմիությանը անդամակցելու հարցին, ապա Հարավային Կովկասի բոլոր երեք պետություններն են ողջունում են նրա այդ քայլը, և խոստովանում, որ Թուրքիայի ձախողումը կարող է անմիջականորեն վնասել իրենց քաղաքական ու տնտեսական շահերին: Բացի այդ, բոլոր երեք երկրներն էլ ընդգրկված լինելով ԵՄ-ի Նոր հարևանության քաղաքականության մեջ, բռնել են եվրոինտեգրման ուղին: Այնպես որ, Թուրքիայի մերժումը կնշանակի Եվրոմիության ընդարձակման դադարեցում, և կփոքրացնի նրանց անդամակցության հնարավորությունները: Բացի այդ, անմիջական հարևանությամբ ԵՄ անդամ պետություն ունենալը կխթանի երեք երկրների տնտեսական ու քաղաքական առաջընթացը:20 Ներկա պահին, Կովկասում կայունություն և խաղաղություն ապահովելու համար, զգացվում է արտաքին ուժեր ներգրավելու և ավելի ընդարձակ դաշինքներ ստեղծելու խիստ անհրաժեշտություն: Վրաստանն ու Ադրբեջանը հույսերը կապում են ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ, ինչպես նաև փորձում են ստեղծել տարածաշրջանային դաշինքներ` Թուրքիայի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ: Բացի այդ, Ռուսաստանը կոչ է անում Շանհայան համագործակցության կազմակերպություններին աջակցել իրեն` Կովկասում տնտեսապես ու քաղաքականապես ամրապնդվելու համար: Ի տարբերության դրան, Թուրքիան առաջարկում է ստեղծել կովկասյան կայունության պլատֆորմ` Հարավային Կովկասի երեք երկրների միջև, և թույլ չտալ, որ այնտեղ ծագած կոնֆլիկտները տարածվեն նաև Սևծովյան տարածաշրջանի այլ երկրների վրա: Թուրքիայի քաղաքական գործիչները շարունակ առաջ են քաշում այն հանգամանքը, որ անհրաժեշտ է ստեղծել վստահության մթնոլորտ, որը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանն ու երկարատև խաղաղության հաստատմանը: ԱՄՆ վարչակարգը, թեև դժկամությամբ, բայց և այնպես իր համաձայնությունը տվեց թուրքական այս պլատֆորմին: Դժգոհության հիմնական պատճառն այն էր, որ Անկարան ծրագրի մասին նախապես տեղյակ չէր պահել Վաշինգտոնին: Եվորմիությունը միանշանակորեն տվեց իր համաձայնությունը թուրքական այս նախաձեռնողական ծրագրին: Ավելին, Թուրքիայի ժողովրդավարության տարեկան զեկույցի մեջ, վերոնշյալ ծրագիրը ներկայացված է որպես դրական առաջընթաց Թուրքիայի` 8
  • 9. եվրոինտեգրման գործընթացում: ՆԱՏՕ-ն նույնպես աջակցեց այդ պլատֆորմը, որպես կառուցողական քայլ` Սևծովյան տարածաշրջանի անվտանգության համար:21 Ռուս-թուրքական քաղաքական երկխոսության ներկա բարձր մակարդակը պետք է շարունակվի, հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների ազգային ու պետական շահեր: Այն ժամանակ, երբ Թուրքիան անհանգստացած է իր հարևանությամբ գտնվող Հարավային Կովկասում կայունության պահպանմամբ, մտավախություն ունենալով, որ այստեղ առաջ եկած բախումները, կարող են իրենց ազդեցությունը ունենալ Թուրքիայի էթնիկ փոքրամասնությունների, առաջին հերթին քրդական շարժման վրա, Ռուսաստանը առավելապես մտահոգված է իր պատմական կայսրության ազդեցության սահմաններ Արևմտյան կապիտալի ներխուժմամբ: Ռուսաստանը լավ է գիտակցում, որ 21-րդ դարում, տնտեսական գործոնը դառնում է թելադրող քաղաքականին: Այդ իսկ պատճառով, Մոսկվան ձգտում է հարևան, ինչպես նաև Եվրոպական երկրներին տնտեսական կախվածության մեջ գցել իր էներգակիներից: Իր հերթին, Թուրքիայի հետ հարաբերվելիս, Ռուսաստանը ձգտում է առավելագույնս օգտվել` ԱՄՆ-ի և Եվրոմիության հանդեպ նրա ունեցած դժգոհություններից: Այնպես որ, ռուս- թուրքական հարաբերությունները կառուցվում են` օրվա հրատապ պահանջների ու մարտահրավերների հիմքի վրա: Չնայած,որ Թուրքիան առայժմ չունի լուրջ քաղաքական ու տնտեսական դրդապատճառներ, իր արևմտյան գործընկերներից կտրուկ երես թեքելու համար, բացառված չէ, որ դրանք հայտնվեն մոտ ապագայում, հաշվի առնելով Թուրքիա-Միացյալ Նահանգներ և Թուրքիա-Եվրոմիություն հարաբերությունների մեջ առկա դժվարություններն ու տագնապները: Ներկա զարգացումները ցույց են տալիս, որ Անկարան ու Մոսկվան ունեն քաղաքական կամք ընդարձակելու համար երկկողմը հարաբերությունները` տնտեսական, քաղաքական և անվտանգության բնագավառներում: Այդուհանդերձ, այս հարաբերությունները զերծ չեն մի շարք լուրջ խնդիրներից, որոնք կարող են լրջորեն վտանգել` հարաբերությունների հետագա խորացումը: Այնպես որ, ներկա փուլում դեռևս վաղ է ռուս-թուրքական հարաբերությունները համարել խոստումնալից ու հեռանկարային: Ամեն դեպքում, թե´ Ռուսաստանը, և թե´ Թուրքիան բավական լուրջ դերակատարություն ունեն տարածաշրջանում, և այդ իսկ պատճառով, նրանց հարաբերությունների հետագա զարգացման ընթացքը իր անմիջական անդրադարձը կունենա միջազգային հարաբերությունների վրա: 9
  • 10. Օգտագործած գրականության 1. Larrabee F. S, Lesser L.O , Turkish foreign policy in the age of uncertainty, published 2003 by RAND, էջ 112 2. “Türkiye ve Rusya: Hem Ortak, Hem Komşu”, Perspektif, Cilt 2, N. 9 (Şubat, 1998), էջ 4 3. “Stratejik Ortaklık Önerisi”, Milliyet, 17 Aralık 1997; Sami Kohen, “Bir ‘Stratejik Ortaklık’ Daha.,,”, Milliyet, 17 Aralık 1997. 4. Akgün M., “Rusya’nın Önemi,” Referans, 1 Eylül 2008. 5. Çelikpala M., “1990’lardan Günümüze Türk-Rus İlişkileri”. Avrasya Dosyası, Cilt13, N1 (2007). էջ 278: 6. Магтиев А, “Встреча Питина и Еджевита в целом прошла успешно”. Нвзависимая газета. 6 ноябрья, 1999 г. 7. Belge metni için bakınız: http://www.turkey.mid.ru/relat_2_t.html. 8. “Putin: Meclis Kararı Haftanın Olayı”, Radikal, 5 Mart 2003. 9. “Turkey-Russia Relations,” EurActiv, November 9, 2006. 10. Saribrahimoğlu Լ., “Turkey, Russia Begin to Overcome Military Distrust”. Today’s Zaman, April 15, 2008. 11. Kornilov A., Özbay F., Çağdaş Türk - Rus İlişkileri, Sorunlar ve İşbirliği Alanları,1992 – 2005, Istanbul, 2006, էջ 219: 12. Bila F., “Erdoğan: Rusya’yı Gözardı Edemeyiz,” Milliyet, 2 Eylül 2008. 13. Hurriyet, 8 Eylül, 2008. 14. Гусейнов В.А., Каспийская нефть. Экономика и геополитика. Москва, 2002. Էջ 101: 15. Государственность и безопасность: Грузия после "революции роз". Исследования Американской академии по проблемам глобальной безопасности. Массачусец, 2005. Էջ 27: 16. Вооружонный конфликт в Южной Осетии о его последствия. Институт стратегических оценок и анализа. Москва, 2009, Էջ 149: 17. Çalikpala M., Georgia and Turkish-Georgian relations, Ankara, 2005, Էջ 173: 18. Schlyter B.N., Prospects for Democracy in Central Asia, Swedish researchinstitute in Istanbul, 2005, էջ 127: 19. Graham E. Fuller: Turkey as a pivotal stste in the Muslim world, Washington, 2008, էջ 136: 20. Hunter Sh., Strategik developments in Euroasia after September 11, London 2006, էջ 65: 21. “Kafkasya İstikrar ve İşbirliği Platformu’na destek var,” Sabah, 19 Ağustos, 2008. 10