Publicidad
Publicidad

Más contenido relacionado

Publicidad

Հենաշարժիչ համակարգ

  1. ՄԱՐՄՆԻ ԽՈՌՈՉՆԵՐԸ  Մարմնի խոռոչները մարմնի մեջ գտնվող տարածություններն են, որոնցում գտնվում են ներքին օրգանները:Մարդու մարմնի կարևոր խոռոչներն են՝ գանգի, կրծքավանդակի և որովայնի խոռոչները (նկ.2.1)  Գանգի խոռոչը գտնվում Է գլխում: Գանգի խոռոչում գտնվում Է գլխուղեղը, որը վնասվածքներից պաշտպանված է գանգի ոսկրերով:  Կրծքավանդակի խոռոչը գտնվում Է իրանի վերին մասում և որովայնի խոռոչից բաժանված Է գմբեթաձև մկանով՝ ստոծանիով: Կրծքավանդակը, որը ձևավորվում Է կողերի՝ կրծոսկրին և ողերին միանալով, պաշտպանում Է իր մեջ եղած օրգանները (սիրտ, թոքեր և այլն):  Որովայնի խոռոչը գտնվում Է իրանի ստորին մասում։ Որովայնի խոռոչում են գտնվում ստամոքսը, աղիները, լյարդը, լեղապարկը, փայծաղը, միզային և սեռական օրգանները և այլն։Որովայնի խոռոչի օրգանները միայն հետևից են պաշտպանված ոսկրերով, հետնաբար խոցելի են:
  2. ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ  Մարմինը բաղկացած Է բազմաթիվ բջիջներից, որոնք հանդիսանում են բոլոր կենդանի հյուսվածքների փոքրագույն կառուցվածքային և ֆունկցիոնալ միավորները։ Մարմնում կան տարբեր տեսակի բջիջներ, և ամեն մի տեսակ յուրովի ապահովում Է մարմնի նորմալ կենսագործունեությունը։ Նույնանման կառուցվածք ունեցող բջիջների բազմությունը կոչվում Է հյուսվածք։ Համակցված գործող տարբեր հյուսվածքներ ձևավորում են մարմնի օրգանները։ Օրգանները և որոշակի գործունեություն իրականացնող գոյացությունները ձևավորում են մարմնի կենսական համակարգերը։ Մարդու մարմնի կենսական համակարգերն են՝  նյարդային համակարգը,  շնչառական համակարգը,  սրտանոթային (արյան շրջանառության) համակարգը,  ավշային համակարգը,  ոսկրամկանային (հենաշարժիչ) համակարգը,  ծածկույթային համակարգը,  մարսողական համակարգը,  ներզատիչ համակարգը,  միզային համակարգը,  սեռական համակարգը: Կենսական կարևոր են համարվում այն համակարգերը, որոնց գործունեության լուրջ խանգարումը կամ դադարը կարճ ժամանակում բերում Է մահվան: Մարդու կենսական կարևոր համակարգերն են նյարդային, շնչառական և սրտանոթային համակարգերը:
  3.  ՈՍԿՐԱՄԿԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ  Ոսկրամկանային (հենաշարժիչ) համակարգն իրականացնում է մարմնի հենման, ներքին օրգանների պաշտպանման, շարժումների ապահովման, աղերի պահեստավորման, արյան բջիջների ստեղծման, ջերմարտադրման ֆունկցիաներ:  Ոսկրամկանային համակարգը բաղկացած է ոսկրերից, կմախքային մկաններից, ջլերից ու կապաններից:  Մարմինն ունի 200-ից ավելի ոսկրեր:Ոսկրը կմախքը ձևավորող օրգան է, որի հիմնական մասը կազմված է ամուր, պինդ հյուսվածքից: Ոսկրերը տարիքի հետ որոշակի փոփոխություններ են կրում:Երիտասարդ տարիքում դրանք ավելի ճկուն են և դժվար են կոտրվում, իսկ տարեց մարդկանց ոսկրերն ավելի փխրուն են և հեշտ են կոտրվում։Ոսկրերն ըստ կառուցվածքի լինում են խողովակավոր (ազդրոսկր, բազկոսկր), տափակ (կրծոսկր, կողեր, թիակ) և խառը (ողներ, ստորին ծնոտ):Կմախքը կատարում է հենարանի դեր՝ պաշտպանելով ներքին օրգանները և հյուսվածքները:
  4.  Գանգը, որը պաշտպանում է գլխուղեղը վնասվածքներից, կազմված է գանգի ոսկրերից (ծոծրակոսկր, գագաթոսկր, քունքոսկր և այլն):Իրանի կմախքը կազմված է ողնաշարից և կրծքավանդակից:  Ողնաշարը, որը պաշտպանում է ողնուղեղը, բաղկացած է ողներից, որոնք միմյանցից բաժանված են աճառային հյուսվածքի շերտով; Կրծքավանդակը ձևավորվում է կողերի՝ կրծոսկրին ու ողներին միանալուց:Այն պաշտպանում է իր ներսում գտնվող օրգանները
  5.  Տարբերում ենք ոսկրերի միացման երեք ձև՝ անշարժ միացում (գանգի ոսկրեր, սրբոսկրը կազմող ողները), կիսաշարժուն միացում (ողների միացումը միմյանց, կողերի միացումը կրծոսկրին) և շարժուն միացում կամ հոդ (արմնկային, կոնքազդրային, սրունքթաթային): Անշարժ միացումը ձևավորվում Է ոսկրերի սերտաճման, կարանների միջոցով:Ոսկրերի կիսաշարժուն միացումը ձևավորվում է աճառային հյուսվածքի և կապանների միջոցով: Ոսկրերի շարժուն միացումը՝ հոդը, ունի բարդ կառուցվածք (նկ. 2.9):Այն կազմված Է ոսկրերի ներհոդային ծայրերից, ներհոդային հեղուկից և հոդը դրսից պատող թաղանթից՝ հոդաշապիկից:Սովորաբար հոդը կազմող ոսկրերի հոդային մակերեսներից մեկը լինում Է ուռուցիկ, մյուսը՝ գոգավոր:Հոդի ամրությունն ապահովում են կապանները, որոնցով ոսկրերը կապվում են միմյանց:
  6. Մկան  Մկանն օրգան Է, որի կծկման շնորհիվ առաջանում Է շարժում:Մկանները ոսկրերին ամրանում են ջլերով, որոնք կազմված են ամուր կապակցող հյուսվածքից:Մկանների աշխատանքի ընթացքում անջատվում Է ջերմություն:
  7.  Մկանները լինում են կամային և ոչ կամային:Կամային մկանները կծկվում են մարդու կամքով:Օրինակ՝ մարդը իր ցանկությամբ շարժում է ձեռքը:Այս խմբի մեջ են մտնում գլխի, պարանոցի, իրանի վերջույթների բոլոր մկանները, ինչպես նաև որոշ ներքին օրգանների, կոկորդի, լեզվի մկանները:Ոչ կամային մկանները գտնվում են ներքին օրգանների և արյունատար անոթների պատերում:Այս մկանների կծկումը կախված չէ մարդու կամքից:
Publicidad