2. • Ստորև կտեսենք աշխարհի ամենախենթացնող
գրադարանները։ Պատմելով անցյալի և ներկայի
պատմությունները՝ աշխարհի լավագույն գրադարանները
միավորում են համայնքներն ու հասարակությունները:
Դարակներում գտնվող հազարավոր գրքերը թույլ են տալիս
ընթերցողներին ընդլայնել և զարգացնել իրենց գիտելիքները:
Գրադարանների սենյակներն ու պատերը պատկերացում են
տալիս մի վայրի ոգու և պատմության մասին նույնքան,
որքան ներսի գրքերը:
8. Ամենահին գիրքը
• Աշխարհում կա երեք կերտվածք, որոնք կարող են
համապատասխանել գրքի ընդլայնված բնութագրին:
• Դրանցից մեկը «Prisse» անունն ստացած
պապիրուսն է, որը Ֆրանսիա է բերվել 1844-ին: Յոթ
մետր երկարության եգիպտական այս պապիրուսը
թվագրվում է Ք. ա. 1800 թվականին, գտնվել է Թեբե
քաղաքի գերեզմանոցում: Սա իմաստուն
խորհուրդներ պարունակող մի գիրք է (հայրը
փորձում է դաստիարակել որդուն):
9. • Երկրորդը էտրուսկերեն գիրք է, որ գտնվել է նախորդ
դարի 40-ական թվականներին, Բուլղարիայում, մի
գերեզմանից և այժմ պահվում է Բուլղարիայի
պատմության պետական թանգարանում: Գիրքը
բաղկացած է վեց ոսկյա էջից: Էջերն իրար են
միացված օղակներով: Գրքի քաշը 100 գրամ է,
լայնությունը 4 սանտիմետր է, երկարությունը՝ 5
սանտիմետր: Այն 2500 տարեկան է:
10. Ամենամեծ գիրքը
• Մի վիթխարի գիրք գտնվում է Հունգարիայում. երկարությունը 4, 18
մետր է, լայնությունը՝ 3, 77 մետր, բաղկացած է 346 էջից և կշռում
է 1420 կիլոգրամ: Գիրքն ստեղծել են Բելա Վարգան և նրա որդին՝
թղթերի ու գրատպության մասնագետ Գաբորը: 2010-ին այս եզակի
գործը գրանցվել է Գինեսի գրքում: Բայց այս նույն թվականի
փետրվարին Հավանայում կազմակերպված գրքի միջազգային
ցուցահանդեսում Պերուի պատվիրակությունը ներկայացրել էր 250
կիլոգրամ քաշ, 3, 20 մետր երկարություն, 2 մետր լայնություն
ունեցող և 260 էջից բաղկացած մի գիրք, որտեղ ամփոփված են
աշխարհի բոլոր նշանավոր մարդկանց ասույթները:
• 2014-ին, բրազիլիացի մի փաստաբան, ցույց տալու համար, թե
որքան անհեթեթ է բրազիլիական հարկային օրենսդրությունը, մի
հսկայածավալ գիրք է ստեղծում: Գիրքը բաղկացած է 41 266 էջից
և ընդգրկում է 4 միլիոն հարկային կանոնակարգ: Այն 7 տոննա է
կշռում:
11. Ամենափոքր գիրքը
• 2011-ին «Գինես» -ում գրանցվել է աշխարհի
ամենափոքր գիրքը. այն պարունակում է Անտոն Չեխովի
պատմվածքներից մեկը: Գրքի երկարությունն ու
լայնությունը հավասարաչափ է՝ 0, 9 միլիմետր: Այն մի
ռուս մանրանկարչի աշխատանքի արգասիք է: Բայց
2013-ին այս ռեկորդը գերազանցել է էլ ավելի փոքր մի
գիրք: Ստեղծողը ճապոնացի է: Գիրքը բաղկացած է 22
էջից, երկարությունն ու լայնությունը 0, 75 միլիմետր է:
Այն կարդալու համար պետք է խոշորացույց գործածել:
•
12. Ամենաթանկարժեք գիրքը
17-րդ դարում ստեղծված մի Սաղմոսագիրք («Bay Psalm Book») 2013-ին
աճուրդում վաճառվել է 14 միլիոն դոլարով: Իսկ այդքան թանկ գնով
վաճառվելու պատճառն ընդամենն այն է, որ այն ԱՄՆ-ում տպագրված
առաջին գիրքն է: Իսկ այս նույն գրքի առաջին օրինակը 1945-ին
վաճառվել էր 151 հազար դոլարով:
1994-ին Բիլ Գեյթսը 30 միլիոն դոլարով գնել էր տետրակի նմանվող 36
էջանոց մի ձեռագիր, որը պատկանում էր Լեոնարդո դա Վինչիի գրչին:
13. Կարմիր գիրքը
• Կարմիր գիրք, հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ
գտնվող կենդանինի, բւյսերի և սնկերի տարբեր տեսակներ։