Բաց կոտրվածքի դեպքում կոտրված ոսկրի սուր եզրերը
վնասում են մկանները, արյունատար անոթները,
առաջանում է արյունահոսություն։ Կոտրված հատվածում
առաջանում է ուժեղ ցավ։ Արյունահոսությունը
դադարեցնելու և վերքն աղտոտվելուց պահպանելու
համար դնել վիրակապ։ Այնուհետև վերջույթն
անշարժացնել ձեռքի տակ եղած միջոցներով։
Հատկապես
վտանգավոր
են ողնաշարի և գանգի
ոսկրերի կոտրվածքներ
ը։ Նման դեպքերում
պետք չէ տուժածին
ինքնուրույն օգնություն
ցույց տալ։ Անհրաժեշտ է
շտապ օգնություն
կանչել։
Եթե հնարավոր չէ այդ անել, ապա
տուժածին շատ զգուշությամբ
պառկեցնել հարթ և ամուր
մակերեսի վրա (տախտակ,
ստվարաթուղթ), գլխի և բազկի
տակ դնել կտորից փաթեթ և
տեղափոխել բժշկական հիմնարկ։
Գանգի վնասվածքների դեպքում
պետք է գլուխը քիչ բարձրացնել և
անհապաղ բժիշկ կանչել։