1. Գորգագործությունը իմ հոգու աչքերով
Գորգագործությունը հայի գեների մեջ է։ Մեծ երջանկություն է լինել այդ
գենը գրողներից մեկը։Գորգագործ լինելու իմաստը սոսկ ջուլհակ լինելու
մեջ չէ,քանզի գորգագործությունը լրիվ մարսելու համար շատ ավելին է
անհրաժեշտ։ Այն արվեստ է,լեզու,գրականություն,սեր ու
քնքշանք,աշխատասիրություն , ավելի կարճ՝ զգացմունքների կույտ,որ
զգում ես ամեն մի նախշ ագուստելիս։Այդ զգացմունքները քեզ իշխում են
գորգի պատկերը նախագծելուց սկսած մինչև ավարտը։ Իզուր չէ, որ դեռ
վաղ ժամանակներից սկսած հայերը գորգի մեջ տեսնում էին ուժ ու
զորություն,քանզի գորգը ծնվում է լոկ շունչ ու հոգի ներդնելու
արդյունքում,իսկ դրական լիցքերը հաղորդում են շունչն ու հոգին։ Այդ
լիցքերը կարող են քեզ տալ թևեր,բարձրացնել երկինք։ Դրանք
զգացմունքներ են,որ կարող է զգալ լոկ իրական գորգագործը։ Ինչ՞ եմ
ուզում ասել իրական գորգագործ ասելով։ Կան ազգեր որոնց համար գորգը
եղել է ավար։Այսօր նրանք կարող են լինել ուրիշի մշակույթը
յուրացնողներ կամ,լավագույն դեպքում ջուլհակներ,ինչը շատ քիչ է
գորգին կյանք,շունչ ու հոգի տալու համար։Կյանք գուցե տան ,սակայն
հոգի․․․
2. Կյանքը առանց հոգու հավասար է մահվան։ Գորգի սաղմը հոգին է։Մի թե՞
շունչն ու հոգին զետեղվում են վայրիվերումների հետ։Ջուլհակը կարող է
գորգի նախագիծը դնել ու ագուստել թելերը,բայց գորգը այդ պահին չէ որ
ծնվում է։ Այն սաղմնավորվում է մտքով ու հոգով,շունչ է առնում
նախագծերի ձևով ,ապա նոր միայն գոյանում է մարմինը։ Ամեն անգամ իմ
արհեստանոց մտնելուց կարծես իմ աշխատանքները ինձ լուռ՜ շշնջում են․
-Դու այս աշխատանքով համարվում ես պարզապես ջուլհակ,իսկ այ՛ էն՜
մյուսով՝ իսկական գորգագործուհի։ Այո,՛ ու ես ընդունում եմ նրանց
մարտահրավերը,քանզի մարմինները նույնն են, այլ տարբեր են հոգիները։