Se ha denunciado esta presentación.
Utilizamos tu perfil de LinkedIn y tus datos de actividad para personalizar los anuncios y mostrarte publicidad más relevante. Puedes cambiar tus preferencias de publicidad en cualquier momento.
10 զարմանահրաշ
բույսեր
Դավիթ Հարությունյան
6.3 դասարան
1
Աշխարհում արդեն ծառ կա, որի վրա 40
տեսակի միրգ է աճում
Աշխարհում արդեն կա ծառ, որի վրա 40 տեսակի միրգ է աճում:
Ծառը ստեղ...
2
Սեկվոյա
• Գիգանտ, մշտադալար ծառեր են՝ 50-100 մ և հաճախ ավելի մեծ
բարձրությամբ։ Բնի տրամագիծը կարող է հասնել մինչև 10 մ։
...
• Սեքվոյադենդրոնի բնափայտը չի փտում, վնասատուներով ու
հիվանդություններով չի վարակվում, քանի որ մեծ քանակությամբ
տանին է պա...
3
Որ ծաղիկն է խաբում մեղվին
• Մեղվախոլորձի ծաղիկները ճիշտ և ճիշտ էգ մեղուների տեսքն
ու հոտն ունեն։ Արու մեղուները բզզալով ...
4
Ո՞րն է ամենագարշահոտ ծաղիկը
• Ամորֆոֆալուսը համարվում է աշխարհի ամենագարշահոտ
ծաղիկը: Այն անվանում են նաև վուդու շուշան ...
• Սպեցիֆիկ հոտը գալիս է կենտրոնական ծաղկաբույլից: Նա շատ է
դուր գալիս մսաճանճերին։Այս թմբլիկ ճանճերը սովորաբար իրենց
ձուն ...
• Չնայած անտանելի հոտին` ամորֆոֆալուսն իրոք շատ
գեղեցիկ ծաղիկ է և չափազանց հետաքրքրում է
զբոսաշրջիկներին և բուսասերներին: ...
5
Բաոբաբ
• Բաոբաբն աշխարհի ամենահաստաբուն ծառերից է։ Հայտնի է Բաոբաբի
8 տեսակ, որոնցից 7-ն աճում է Աֆրիկայի չոր սավանաներո...
• Բաոբաբն ունի փխրուն բնափայտ, որը, անձրևների շրջանում, սպունգի նման
կուտակում է ջուրը։ Ծառի հաստ՝ 10 սմ-ի հասնող կեղևը ջո...
• Մարդիկ օգտագործում են Բաոբաբի բոլոր մասերը՝ բնափայտը,
տերևը, կեղևը և պտուղները։ Ծառի կեղևից պատրաստում են կոշտ
թելեր, պա...
6
Օրխիդեա կամ խոլորձ
• Տարածված է ամենուրեք, հատկապես արևադարձային և մերձարևադարձային
շրջաններում։ Այս բույսի ընտանիքը ամե...
7
Եղինջ
• Ամենավտանգավոր այրող բույսը Նոր Զելանդական եղինջն է ։
Այն կարող է սպանել շուն,նույնիսկ ձի՝ ներարկելով մաշկի տակ ...
8
Պուանսետիա (Մոլոչայ,Էուֆորբիա)
• Սա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից
ավելի տարատեսակ: Շատ տեսակն...
• Խնամք
Ամռանը 20-25 աստիճան ցելսիուս ջերմաստիճան, ձմեռը` 12-16
։Պայծառ լուսավորություն և ամռանը ,և ձմռանը: Ջրել չափավոր
գ...
9
Մարանտա
• Մարանտաները բազմամյա բույսեր են, երկար ուղիղ ցողուններով, կծիկաձև արմատներով:
Տերևները ուղիղ նշտարաձև, երկարավ...
• Օդի խոնավությունը: Բույսը հաճախակի պետք է ցողել,
խուսափելու համար տերևների վրա լաքաներից:
երբեմն խոնավությունը բարձրացնե...
10
Ծիրանենի
• Վերջում ցանկացա գրել մեր հայտնի ծիրանի մասին
• Ծիրանենին վարդազգիների ընտանիքի պտղատու ծառ է։
Հայրենիքը Հայա...
• Ծիրանենին ՀՀ-ում մշակվող հիմնական և առաջատար
պտղատու տեսակն է (մշակվում է 50 տեսակ)։ Այգիները
հիմնականում կենտրոնացված
ե...
• Հայտնի են ծիրանենու 8 վայրի տեսակներ։ Ըստ նորագույն
դասակարգման՝ մշակության մեջ հայտնի ծիրանենիները
բաժանվում են Հայկակա...
• Արդեն շատ երկար ժամանակ է, ինչ ծիրանը արտահանում են
Հայաստանից դուրս, իսկ արտերկրում գտնվող հայերը միշտ
կարոտ են մնում ա...
• Հղումներ
• https://hy.wikipedia.org
• www.ankakh.com
• https://hy.wikipedia.org
• http://life.panorama.am
Աղբյուր՝գիրք <...
Próxima SlideShare
Cargando en…5
×

Ձմեռային ճամբար

10 զարմանահրաշ բույսեր

  • Inicia sesión para ver los comentarios

  • Sé el primero en recomendar esto

Ձմեռային ճամբար

  1. 1. 10 զարմանահրաշ բույսեր Դավիթ Հարությունյան 6.3 դասարան
  2. 2. 1 Աշխարհում արդեն ծառ կա, որի վրա 40 տեսակի միրգ է աճում Աշխարհում արդեն կա ծառ, որի վրա 40 տեսակի միրգ է աճում: Ծառը ստեղծել է Սիրակուզի համալսարանի պրոֆեսոր Սեմ Վան Ակենը, ով օգտագործել է ծառերի պատվաստման տեխնոլոգիան: «Ես ընտրեցի 40 թիվը, որովհետև այն հաճախ է հանդիպում Աստվածաշնչում և նշանակում է «առատաձեռնություն»: Դա արվեստի կենդանի գործ է և միաժամանակ նոր փորձ՝ գենային ինժեներիայում»,- ասել է գիտնականը: Ծառի վրա աճում են՝ դեղձ, սալոր, ծիրան, նեկտարին, բալ, նուշ և այլն: Բոլորը ծաղկում և բերք են տալիս տարվա տարբեր եղանակներին:
  3. 3. 2 Սեկվոյա • Գիգանտ, մշտադալար ծառեր են՝ 50-100 մ և հաճախ ավելի մեծ բարձրությամբ։ Բնի տրամագիծը կարող է հասնել մինչև 10 մ։ Կեղևը հաստ է, բազմամյա, ծեր ծառերի հաստությունը հասնում է մինչև 60 սմ-ի։Բողբոջները կանաչ են։Սերմերը բազմաթիվ են, բաց դեղնավուն։ • Հսկա սեքվոյաները կամ մամոնտածառերը ներկայումս պահպանվել են միայն Կալիֆոռնիայում` Սիերա-Նևադա լեռների արևմտյան լանջերին, ծովի մակերևույթից 1300-500 բարձրության վրա: Դրանք մի ժամանակ տարածված են եղել Եվրոպայում, Ասիայում, նույնիսկ Գրենլանդիայում:
  4. 4. • Սեքվոյադենդրոնի բնափայտը չի փտում, վնասատուներով ու հիվանդություններով չի վարակվում, քանի որ մեծ քանակությամբ տանին է պարունակում: Հրդեհները և կայծակները վտանգավոր չեն սեքվոյայի համար: Նրա բնի հաստ կեղևը արտաքինից ածխանում և ծառը պահպանում է կրակից: • Սեքվոյաների պուրակում գտնվող գրեթե բոլոր խոշոր ծառերն էլ իրենց անուններն ունեն` «Մագելլան», «Կոպեռնիկոս», «Գալիլեյ», «Քրիստափոր Կոլոմբոս», «Գեներալ Շերման»: Ամենախոշոր ծառը կոչվում է «Անտառի պարոն էվերեստ» և ունի 112 մ բարձրություն։ Նրա բնի միջով ավտոխճուղի է անցնում։ Սեքվոյայի 300-400 տարեկան ծառերը կազմում են յուրատեսակ անտառներ։ Տարիքը մեծանալուն զուգընթաց ծառերը աստիճանաբար նոսրանում են, և անտառը կորցնում է իր բնորոշ տեսքը։ Երբեմն կործանվում են նաև հազարամյա ծառերը։ 1880 թվականին Ջոն Մյուիրը հաշվեց տապալված ծառերից մեկի բնի տարեկան օղակները։ Պարզվեց, որ ծառը 4000 տարեկան էր:
  5. 5. 3 Որ ծաղիկն է խաբում մեղվին • Մեղվախոլորձի ծաղիկները ճիշտ և ճիշտ էգ մեղուների տեսքն ու հոտն ունեն։ Արու մեղուները բզզալով գալիս են ծաղիկների մոտ՝ ցանկանալով զուգավորվել նրանց հետ, բայց նրանց գլխին խաղ են խաղացել։ Բույսը պարզապես օգտագործում է նրանց ,որպես փոստատար, որի միջոցով մոտակայքում գտնվող այլ խոլորձների է ուղարկում ծաղկափոշու փոքրիկ փաթեթներ։
  6. 6. 4 Ո՞րն է ամենագարշահոտ ծաղիկը • Ամորֆոֆալուսը համարվում է աշխարհի ամենագարշահոտ ծաղիկը: Այն անվանում են նաև վուդու շուշան կամ դիածաղիկ: Ծաղկի հոտն իրոք նման է դիակի, նեխած մսի կամ ձկան հոտի: • Այս արևադարձային բույսն աճում է Ինդոնեզիայում, Հարավային Ասիայում, Ավստրալիայում և Աֆրիկայում։Ամորֆոֆալուսների ցեղի մեջ մտնում է ծաղկի ավելի քան 90 տարատեսակ: Ամորֆոֆալուսը հիմնականում քնած վիճակում է գտնվում և ծաղկում է տարեկան միայն մեկ անգամ (կամ ավելի հազվադեպ)` 3-15 օրով: Ամորֆոֆալուսը սկսում է ծաղկել 4-5 տարեկան հասակից: Ծաղկի հասակը կարող է հասնել մինչև 2,5 մետրի, իսկ լայնքը` 1,5 մետրի:
  7. 7. • Սպեցիֆիկ հոտը գալիս է կենտրոնական ծաղկաբույլից: Նա շատ է դուր գալիս մսաճանճերին։Այս թմբլիկ ճանճերը սովորաբար իրենց ձուն դնում են սատկած կենդանիների նեխող մարմնի մեջ։Նրանց խաբում է բույսի նեխած հոտը, և ներս են սողում ձու դնելու ՝ ճանապարհին ծաղկափոշի վերցնելով։Բանն այն է, որ այդ հոտը գրավում է միջատներին, ինչն անհրաժեշտ է ծաղկի փոշոտման համար: Արևի տակ տաքանալիս ծաղկի հոտն ավելի է ուժեղանում: • Բնության մեջ ամորֆոֆալուսն արդեն չափազանց հազվադեպ է հանդիպում: Ծաղկի գարշահոտության պատճառով մարդիկ այն ուղղակի վերացնում են: Այն հիմնականում կարելի է հանդիպել բուսաբանական այգիներում և էկզոտիկ բույսերի սիրահարների մոտ:
  8. 8. • Չնայած անտանելի հոտին` ամորֆոֆալուսն իրոք շատ գեղեցիկ ծաղիկ է և չափազանց հետաքրքրում է զբոսաշրջիկներին և բուսասերներին: Ծաղկի տեսակներից համարվում է աշխարհի ամենամեծ ծաղիկը: • Ամորֆոֆալուսն աճեցնում են նաև տնային պայմաններում: Այդ դեպքում այն ծաղկում է տարեկան մեկ անգամ` մարտ- ապրիլ ամիսներին` 3-5 օր: Երբ բույսը ծաղկում է, այն ստիպված դուրս են հանում բնակարանից, այլապես անհնար կլինի դիմանալ դրա գարշահոտությանը:
  9. 9. 5 Բաոբաբ • Բաոբաբն աշխարհի ամենահաստաբուն ծառերից է։ Հայտնի է Բաոբաբի 8 տեսակ, որոնցից 7-ն աճում է Աֆրիկայի չոր սավանաներում, իսկ մեկն՝ Ավստրալիայում։ 10 մ բնի շրջանագիծ ունեցող ծառն ունի ընդամենը 18-25 մ բարձրություն։ Էլ ավելի մեծ է ծառի սաղարթը. գրեթե հորիզոնական դիրքով տարածվող հաստ ճյուղերը, որոնք սկիզբ են առնում ծառաբնի վերին մասից, կազմում են մինչև 40 մ տրամագծով սաղարթ։ Ձմռանը, երբ Աֆրիկայում չորային շրջան է, ծառի տերևները թափվում են և Բաոբաբն ընդունում է արտասովոր տեսք՝ այն նմանվում է արմատներն ի վեր աճող ծառի։ • Ըստ աֆրիկյան ժողովուրդների առասպելի՝ Արարիչը Բաոբաբին տնկեց Կոնգո գետի հովտում, սակայն ծառը բողոքեց բարձր խոնավությունից։ Այնուհետև Արարիչը Բաոբաբին տնկեց Լուսնի լեռան լանջին, սակայն նա շարունակում էր բողոքել։ Տերը, զայրանալով, պոկեց ծառն ու նետեց աֆրիկյան չոր հողի վրա։ Այդ օրվանից Բաոբաբն աճում է արմատները դեպի վեր։
  10. 10. • Բաոբաբն ունի փխրուն բնափայտ, որը, անձրևների շրջանում, սպունգի նման կուտակում է ջուրը։ Ծառի հաստ՝ 10 սմ-ի հասնող կեղևը ջուրը պաշտպանում է գոլորշանալուց։ Կուտակված ջուրը ծախսվում է չորային շրջանում։ Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին Բաոբաբը ծաղկում է։ Ծաղիկներն խոշոր են (20 սմ), սպիտակ, հնգաթերթ, վառ կարմիր առեճներով։ Նրանք բացվում են երեկոյան, ապրում են մեկ գիշեր՝ իրենց հոտով գրավելով չղջիկներին, որոնք էլ փոշոտում են ծաղիկները։ Առավոտյան ծաղիկները թոշնում են, արձակելով տհաճ հոտ և թափվում են։ Այնուհետև զարգանում են երկարավուն՝ սեխի կամ վարունգի նմանվող պտուղներ, որոնք պատված են հաստ, մազմզոտ կեղևով։ Պտուղներն ուտելի են, ունեն թթվաշ համ։ Դրանք շատ են սիրում կապիկները, հատկապես՝ պավիանները, որի պատճառով ծառն անվանում են նաև «կապիկների հացի ծառ»։ Պտուղը հասնում է մինչև 25 սմ երկարության և օգտագործվում է սննդի և զովացուցիչ ըմպելիքի պատրաստման համար
  11. 11. • Մարդիկ օգտագործում են Բաոբաբի բոլոր մասերը՝ բնափայտը, տերևը, կեղևը և պտուղները։ Ծառի կեղևից պատրաստում են կոշտ թելեր, պարաններ, ձկնորսական ցանցեր, գործվածքներ։ Մատղաշ տերևներն օգտագործում են սննդի մեջ՝ պատրաստում են սալաթ և ապուր։ Պտուղները չորացնում են, աղում և պատրաստում են լիմոնադ հիշեցնող զովացուցիչ ըմպելիք, որի պատճառով ծառը ստացել է իր երրորդ անունը՝ «լիմոնադի ծառ»։ Բաոբաբի պտուղներից, տերևներից և արմատներից պատրաստում են դեղամիջոցներ։ • Բաոբաբի կյանքի տևողությունը վեճերի առարկա է, քանի որ այն չունի ծառերին հատուկ տարեկան օղակներ։ Ծառը ապրում է ոչ պակաս քան 5500 տարի, թեև ըստ ավելի զգույշ ուսումնասիրողների նա աճում է «ընդամենը» 1000 տարի։
  12. 12. 6 Օրխիդեա կամ խոլորձ • Տարածված է ամենուրեք, հատկապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Այս բույսի ընտանիքը ամենամեծն է աշխարհում։Այն ունի ավելի քան 25000 տեսակներ, որոնց մեծ մասը աճում են ծառերի վրա։Այն ծաղկելուց չի առաջացնում ալերգիա։ Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում հայտնի է վայրի խոլորձի մոտ 36, Հայաստանում՝ 14 տեսակ, որոնց գերակշռող մասն աճում է մերձալպյան անտառային գոտում (Մայմեխ, Լալվար, Զանգեզուր, Դարալագյազ)։ Դեկորատիվ նշանակություն ունեն, ծաղիկները վարդագույն են, ծիրանագույն, հաճելի հոտով և նեկտարով։ Փոշոտվում են միջատների միջոցով։ • Խոլորձի որոշ տեսակներ օգտագործվում են բժշկության, սննդի և օծանելիքի արդյունաբերության մեջ։ Խոլորձի՝ օխիդեայի ծաղիկը նման է նրբաճաշակ արվեստի գործի։ Նա այնքան գեղեցիկ է, որ մի քանի երկրներ այն դարձրել են ազգային սիմվոլներ, օրինակ՝ Վենեսուելան, Հոնկոնգը։ Օրխիդեան տրոպիկական բույս է, այդ բույսի տեսակներից մեծ մասը կարելի է գտնել տրոպիկներում, որտեղ նրանք աճում են ծառերի ճյուղերի կամ ցողունի վրա։ Մարդիկ միշտ հիանում են օրխիդեաներով, և հավաքածու են պահում։
  13. 13. 7 Եղինջ • Ամենավտանգավոր այրող բույսը Նոր Զելանդական եղինջն է ։ Այն կարող է սպանել շուն,նույնիսկ ձի՝ ներարկելով մաշկի տակ թունավոր խառնուրդ։Տերևների վրա գտնվող բարակ այրող մազիկներըպարունակում են մրջնաթթու և այլ թունավոր նյութեր։ • Եզինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկները։ Տերևները մթերում են բույսի ծաղկման ժամանակ, հնձում են գերանդիով, որ թառամի, որից խայթը հիմնականում կորչում է, այնուհետև չորացնում բացօթյա տեղում։ Չոր հումքը մուգ կանաչ գույնի է, ունի թույլ հոտ, դառը համ։ Այն պահում են տուփերի մեջ 2 տարի տևողությամբ։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսի հյութը խառնում են գարեջրին և օգտագործում հազը հանգստացնելու, իսկ ծեծված արմատը ընդունում են ջրով սրտային ցավերի ժամանակ, տրորված տերևները կոմպրեսի ձևով դնում են ճակատին՝ քթային արյունահոսությունը դադարեցնելու նպատա
  14. 14. 8 Պուանսետիա (Մոլոչայ,Էուֆորբիա) • Սա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը կամ էուֆորբիան (euphorbia) սիրված բույս է, քանի որ երկարակյաց է, օրիգինալ տեսք ունի և պահանջկոտ չէ: Կտրվելիս նրանց ցողունից դուրս եկած կաթնահյութը թունավոր է: Այն եկել է Աֆրիկայից, Ամերիկայից,Մադագասկարից: Մոլոչայի ոչ բոլոր տեսակներն են ծաղկում տնային պայմաններում, օրինակ` Գեղեցկուհի մալոչայը /պուանսետիան/ կամ Միլիա մոլոչայը հեշտությամբ ծաղկում են ամեն տարի: Ծաղկելուց հետո պուանսետիան կտրտում են մինչև 10- 12 սմ, տեղափոխում են հով և ստվերոտ տեղ ,քիչ են ջրում: Մայիսի կեսերին հողը փոխում են ,տեղափոխում լուսավոր տեղ և պարբերաբար ջրում: Որպեսզի այն ծաղկի Նոր տարուն, սեպտեմբերի վերջից 2 ամիս այն 13-14 ժամ պետք է պահել մթության մեջ:
  15. 15. • Խնամք Ամռանը 20-25 աստիճան ցելսիուս ջերմաստիճան, ձմեռը` 12-16 ։Պայծառ լուսավորություն և ամռանը ,և ձմռանը: Ջրել չափավոր գարնանը և ամռանը, պակասացնել ջրելը ձմռանը: Աճի ընթացքում հողը չպետք է ամբողջովին չորանա: Մոլոչայը չոր օդի նկատմամբ կայուն է,բայց երբեմն գոլ ջրով կարելի է ցողել,դա շատ օգտակար է: Աճի և ծաղկման ժամանակ հողը երկու շաբաթը մեկ պետք է պարարտացնել: Երտասարդ բույսերը ամեն տարի պետք է վերատնկել,իսկ տարիքովները ` 2-3 տարին մեկ:
  16. 16. 9 Մարանտա • Մարանտաները բազմամյա բույսեր են, երկար ուղիղ ցողուններով, կծիկաձև արմատներով: Տերևները ուղիղ նշտարաձև, երկարավուն էլիպսաձև, օվալաձև կլոր, կանաչ կամ գունավոր: Ծաղիկները սովորաբար սպիտակ են` հավաքված հասկանման բույլի մեջ: • Տարածված է արևադարձային Ամերիկայում: Ընտանիքում կա 23-25 տեսակ, մեծ մասը դեկորատիվ տերևներով բույսեր են: Աճում են ջերմոցներում, նաև բնակարաններում: Գիշերը մարանտայի տերևները բարձրանում են և շրջվում, այստեղից էլ առաջացել է նրանց հայտնի անգլիական անունը «Prayer Plant»(«Աղոթող բույս»): Մարանտան կարելի է աճեցնել առանց արևի լույսի, օգտագործելով հատուկ լամպեր օրը 16 ժամ: • Որտեղ է հարմար տեղադրել • Բույսը կարիք ունի ստվերի, ամռանը լավագույն ջերմաստիճանը 22-24° С, ձմռանը` 18-20° С. Լույսի պակասության ժամանակ մարանտայի տերևները ձգվում են ուղղահայաց վեր: Նորմալ լույսի դեպքում հորիզոնական դիրքում են: Փոթորկից մի քանի ժամ առաջ տերևները բարձրանում են ուղղահայաց: • Լուսավորությունը: Կիսաստվեր • Ջրելը: Տնային ջերմաստիճանի փափուկ ջրով, հողը միշտ խոնավ պետք է լինի, սակայն ջրի ավելցուկ չի կարելի թողնել թաղարում:
  17. 17. • Օդի խոնավությունը: Բույսը հաճախակի պետք է ցողել, խուսափելու համար տերևների վրա լաքաներից: երբեմն խոնավությունը բարձրացնելու համար բույսը դնում են ջրով խորը ամանի մեջ: • Խնամքը: Ամառը երկու շաբաթը մեկ, ձմռանը ամիսը մեկ մարանտան պետք է պարարտացնել: Ձմռանը հանգստի շրջան է և նա կորցնում է տերևների մի մասը, այդ ժամանակ քիչ են ջրում: • Օգտակար հատկությունները: Մարանտան պահպանում է մարդուն մրսածությունից, և այն բոլոր հիվանդություններից,որոնք կապված են մրսածության հետ: Մարանտան նպաստում է տրոմբի ներծծմանը անոթների մեջ:
  18. 18. 10 Ծիրանենի • Վերջում ցանկացա գրել մեր հայտնի ծիրանի մասին • Ծիրանենին վարդազգիների ընտանիքի պտղատու ծառ է։ Հայրենիքը Հայաստանն է։ Ծիրանենու մշակության հնագույն օջախներ են նաև Չինաստանը և Միջին Ասիան։
  19. 19. • Ծիրանենին ՀՀ-ում մշակվող հիմնական և առաջատար պտղատու տեսակն է (մշակվում է 50 տեսակ)։ Այգիները հիմնականում կենտրոնացված են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում։ Փոքր այգիներ կան նաև Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում։ 4տարեկան ծառը արդեն պտուղ է տալիս։
  20. 20. • Հայտնի են ծիրանենու 8 վայրի տեսակներ։ Ըստ նորագույն դասակարգման՝ մշակության մեջ հայտնի ծիրանենիները բաժանվում են Հայկական, Հյուսիսկովկասյան, Միջինասիական, Չինական և Եվրոպական խմբերի։ Մշակության մեջ հայտնի են 300- ից ավելի սորտեր, որոնք առաջացել են սովորական ծիրանենուց։ • Ծիրանենին միատուն բույս է։ Բարձրությունը 6-12 մ է։ Տերևները խոշոր են, կլորավուն ։ Պտուղը մսոտ, հյութալի կորիզապտուղ է՝ տարբեր ձևերի և մեծության։ Օգտագործվում է թարմ և վերամշակված. պատրաստում են չիր, կոմպոտ, մուրաբա, հյութ, ջեմ, պովիդլո, օղի և այլն։ Մշակովի տեսակների մեծ մասի կորիզի միջուկը քաղցր է։ Հայաստանի պայմաններում պտուղները հասունանում են հունիսի 15-ից օգոստոսի 20-ը։
  21. 21. • Արդեն շատ երկար ժամանակ է, ինչ ծիրանը արտահանում են Հայաստանից դուրս, իսկ արտերկրում գտնվող հայերը միշտ կարոտ են մնում այդ քաղցր համին, քանի որ իրենց ծիրանները ընդհանրապես համ չունեն։ Ծիրանը շատ լավ ազդեցություն ունի նաև սրտի վրա։
  22. 22. • Հղումներ • https://hy.wikipedia.org • www.ankakh.com • https://hy.wikipedia.org • http://life.panorama.am Աղբյուր՝գիրք << Ուզում եմ իմանալ․․․>>

×