2.
Կանանց իրավունքների կենտրոնը (ԿԻԿ) ոչ
կառավարական, շահույթ չհետապնդող
կազմակերպություն է, որը գործում է 1997թից: Այն մարդկանց միություն է, ովքեր
համախմբել են իրենց ջանքերը հանուն
ընդհանուր նպատակի` կանխելու կանանց և
նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան
բռնությունը, պահպանելու կանանց
վերարտադրողական և սեռական
առողջությունը և իրավունքները:
3. Կանանց
ակումբի հիման վրա, որը գործում էր
սկսած 1987 թվականից, 1990 թվականի նոյեմբերին
հիմնադրվեց «Հայուհի» կանանց միավորումը և 1991
թվականի հունվարին գրանցվեց
Արդարադատության նախարարությունում: Այն
առաջին գրանցված հասարակական
կազմակերպությունն էր Հայաստանում, որը
ժողովրդավարական բարեփոխումների ընթացքում
հստակեցրեց իր առաքելությունը` բարձրացնել
կանանց դերը քաղաքական, տնտեսական,
հասարակական և մշակութային կյանքում:
4.
1997 թվականին «Հայուհի» Կանանց
միավորումը վերանայեց իր կանոնակարգը,
առաքելությունը և մշակեց նոր
ռազմավարություն` գործունեությունը
կենտրոնացնելով կանանց և երեխաների
իրավունքների վրա: «Հայուհին» վերանվանվեց
«Կանանց իրավունքների կենտրոն» և 1997
թվականի նոյեմբերին վերագրանցվեց
Արդարադատության նախարարությունում:
5.
Մարդկային բռնություններից ամենադաժանը,
թերևս, ընտանեկան բռնությունն է: Այն
ոչնչացնում է մարդկային կյանքեր, ձևավորում
է անառողջ հասարակություն և խոչընդոտում է
դրա զարգացմանը: Հայաստանը ևս
բացառություն չէ աշխարհի այլ երկրների մեջ, և
այստեղ նույնպես գոյություն ունի ընտանեկան
բռնության երևույթը` իր բոլոր դրսևորումներով
ու տեսակներով: Այդ իսկ պատճառով
կազմակերպության տեսլականն է ունենալ
բռնությունից զերծ երկիր, որտեղ կանանց
իրավունքները հարգված կլինեն, իսկ կանայք
կլինեն անկախ, ապահով և ուժեղ:
6.
Կազմակերպությունն առաքելություն ունի աջակցելու
Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին`
բարձրացնելով կանանց դերը սոցիալական, տնտեսական,
մշակութային և քաղաքական կյանքում, փոխելու
հասարակության մտածելակերպը և վերաբերմունքը կանանց
խնդիրների նկատմամբ, պաշտպանելու կանանց
իրավունքները և գենդերային հավասարությունը,
նվազեցնելու կանանց և նրանց երեխաների նկատմամբ
ընտանեկան բռնությունը` քարոզչության և լոբբինգի,
թրեյնինգների, սեմինարների և կոնֆերանսների,
խորհրդատվության և ծառայությունների,
հետազոտությունների, ուսումնասիրությունների և
հրապարակումների, աջակցման և կրթական ծրագրերի,
մշակութային և բիզնես նախաձեռնությունների միջոցով:
7. Կազմակերպության հիմնական նպատակներն
են.
կանխարգելել կանանց և նրանց երեխաների
նկատմամբ ընտանեկան բռնությունը,
պաշտպանել կանանց և նրանց երեխաների`
բռնությունից ազատ լինելու իրավունքը,
աջակցել կանանց նկատմամբ կիրառվող
ընտանեկան բռնության կանխարգելման և
պատժամիջոցների մեխանիզմերի
կատարելագործմանը,
պաշտպանել կանանց վերարտադրողական ու
սեռական առողջությունը և իրավունքները:
8.
Կանանց իրավունքների կենտրոնը հանդիսանում է
Հայաստանում Կանայք ընդդեմ բռնության
Եվրոպայի ցանցի (Վիեննա) համակարգող և Բաց
հասարակության ինստիտուտի կանանց
նկատմամբ բռնության ծրագրի ազգային մոնիտոր:
Կազմակերպությունը հանդիսանում է նաև
Ընտանեկան բռնության միջազգային կոնսորցիումի
հիմնադիրը և քարտուղարությունը,
Վերարտադրողական ընտրության
Արևելաեվրոպական Ալյանսի և Կանանց
ապաստարանների ցանցի հիմնադիր անդամը:
9. 1997թ.-ից
կազմակերպության ընտանեկան բռնության
ազգային թեժ գիծը բռնության ենթարկված կանանց
տրամարդում է անվճար հոգեբանական աջակցություն և
իրավաբանական խորհրդատվություն: Ծառայությունը
հասանելի է 24 ժամ և ընդգրկում է ողջ Հայաստանի
տիրույթը: Թեժ գծի նպատակներն են `
բացահայտել ընտանեկան բռնության դեպքերը,
տրամադրել անվճար հոգեբանական և իրավաբանական
խորհրդատվություն ընտանեկան բռնության ենթարկված
կանանց և նրանց երեխաներին,
անհրաժեշտության դեպքում ուղղորդել ապաստարան:
10. Հայաստանում գործող միջազգային նորմերին
համապատասխանող միակ ապաստարանն է և
ժամանակավոր կացարանը, որի ստեղծման նպատակն է
խզել բռնության փակ շրջանը, օգնել ընտանեկան բռնության
ենթարկված կանանց և նրանց երեխաներին դառնալ անկախ,
ինքնավստահ և ունենալ ապահով ու բռնությունից զերծ
ապրելակերպ:
Ապաստարանում կանայք և նրանց երեխաներն ապահովվում
են անվճար օթևանով և սննդով, հոգեբանական և
իրավաբանական խորհրդատվությամբ, ինչպես նաև
սոցիալական և բժշկական օգնությամբ: Անհրաժեշտության
դեպքում ԿԻԿ-ի իրավաբանները ներկայացնում են բռնության
ենթարկված կանանց իրավունքներն ու օրինական շահերը
դատական և այլ ատյաններում:
11. մշակել և 2009թ. մայիսի 20-ին ՀՀ Աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացրել
«Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը
շրջանառության համար:
ԿԻԿ-ը
12. «Ընտանեկան
բռնության մասին» ՀՀ օրենքը
ուսումնասիրվել և համապատասխան
փոփոխությունների է ենթարկվել ինչպես ԿԻԿ-ի կողմից
հրավիրված Միջգերատեսչական հանձնաժողովի
անդամների, այնպես էլ տեղական և միջազգային
փորձագետների կողմից: Միջգերատեսչական
հանձնաժողովի անդամներն էին հանդիսանում այն
գերատեսչությունների ներկայացուցիչները, ովքեր
առնչվում են ընտանեկան բռնության հիմնախնդրի հետ:
13. «Կանանց
իրավունքների կենտրոնը» աջակցում է նաև
Հայաստանում անցանկալի հղիության դեղորայքային
ընդհատման մեթոդի ներդրման գործընթացին` որպես
ներկայումս ամենաանվտանգ և ապահով հղիության
ընդհատման միջոց: