Se ha denunciado esta presentación.
Utilizamos tu perfil de LinkedIn y tus datos de actividad para personalizar los anuncios y mostrarte publicidad más relevante. Puedes cambiar tus preferencias de publicidad en cualquier momento.

Tf00001176 (1)

132 visualizaciones

Publicado el

Սեռական համակարգը

Publicado en: Arte y fotografía
  • Sé el primero en comentar

  • Sé el primero en recomendar esto

Tf00001176 (1)

  1. 1. Սեռական համակարգը *
  2. 2. *Սեռական համակարգը բազմացման օրգանների համակարգ է,որը ծառայում է նոր կյանքի ստեղծման,տեսակի պահպանման համար:Սեռական համակարգի մեջ են մտնում արական և իգական սեռական օրգանները: *Արական սեռական օրգաններ- լինում են արտաքին և ներքին: *Արտաքին սեռական օրգաններն են` առնանդամը և ամորձապարկը,ներքինը`ամորձինե րն իրենց պատյանով, մակամորձիները, սերմնածորանը,սերմնալարը,սերմն աբշտերը, շագանակագեղձը, կոճղամիզուկային կամ կուպֆերային գեղձերը:
  3. 3. * *Ամորձիներ - զույգ,խառը գեղձեր են, տեղավորված են ամորձապարկի մեջ: Ձվաձև մարմիններ են`4սմ երկարությամբ և 3սմ լայնությամբ: Ամորձին ունի միջային և դրսային,առաջային և հետային եզրեր,վերին և ստորին բևեռներ:Հետին վերին եզրին տեղավորված են մակամորձիները և սերմնալարը: Մակամորձին մի նեղ մարմին է`ունի գլխիկ,մարմին և պոչ։
  4. 4. * *Ունի ներզատիչ և արտազատիչ ֆունկցիա:Որպես ներզատիչ գեղձ արտադրում է տեստոստերոն և անդրոստերոն հորմոններ, որոնք անմիջապես թափվելով արյան մեջ,ապահովում են տղամարդու երկրորդական սեռական նշանների զարգացումը: Այն սկսվում է 12-14 տարեկանից։ Որպես արտազատիչ գեղձ ամորձին արտադրում է տղամարդու սեռական բջիջները`սպերմատոզոիդները,որն ունի գլխիկ,վզիկ,մարմին և պոչ: Արական սեռական բջջի զարգացման պրոցեսը կոչվում է սերմնագոյացում,որն ընթանում է մի քանի փուլերով:Վերջին փուլը բջջի ձևավորման շրջանն է,երբ նրանք ձեռք են բերում հատուկ հարմարվողականությունև դառնում սպերմատոզոիդներ,որոնք խառնվելով շագանակագեղձի և սերմնաբշտերի արտազատուկին,առաջացնում են սերմնահեղուկ կամ սպերմա: Սերմնահեղուկի միջավայրը հիմնային է և պարունակում է ամինաթթուներ, հորմոններ,ածխաջրեր, վիտամիններ և հանքային աղեր:
  5. 5. * Սերմնածորան - ունի 40-45սմ երկարություն:Սկսվում է մակամորձու պոչից և որպես մակամորձու շարունակություն,առաջացնում է գալարներ,որոնք անոթների ու նյարդերի հետ միասին մտնում են սերմնալարի կազմի մեջ: Սերմնածորանի պատն ունի 3 երես` արտաքին`շարակցահյուսվածքային,միջին`մկանային,ներքին`լորձաթաղանթային: * Սերմնալար-կազմի մեջ են մտնում ամորձամկանը,սերմնածորանը,ամորձու զարկերակը,երակը,ավշանոթները և նյարդերը:Սերմնալարը ձևավորվում է,և ամորձին ներարգանդային կյանքում որովայնի խոռոչից իջնում է ամորձապարկի մեջ`ծնվելուց առաջ: Եթե նրանք չեն իջնում ,ապա դա համարվում է բնածին արատ և կոչվում է կրիպտոորխիզմ: * Ամորձապարկ-մաշկային պարկ է,որի մեջ տեղավորված են ամորձիները,մակամորձիները և սերմնալարի ստորին մասը:Ամ.պարկի մաշկը նուրբ է,պիգմենտավորված,հարուստ նյարդային վերջույթներով: Մաշկի տակ գտնվում է մկանային թաղանթը,որն ունի կարմիր գույն և կոչվում է մսային թաղանթ կամ դարտոզ: * Սերմնաբշտեր-զույգ արտազատիչ գեղձեր են,տեղավորված սերմնածորաններից դուրս,միզապարկի և ուղիղ աղիքի միջև: Երկարությունը մոտ 5սմ է,դեպի ցած նեղանում է և դառնում է արտազատիչ ծորան,որը,սուր անկյան տակ,միանալով սերմնածորանին, առաջացնում է սերմնացայտ ծորան: * Կոճղեզամիզուկային գեղձ-զույգ,սիսեռի մեծության գեղձեր են,գտնվում են միզասեռական ստոծանու մկանների հաստության մեջ,ունեն 3-4սմ երկարության ծորաններ,որոնք բացվում են միզուկի սպունգային հատվածի սկզբնամասի մեջ: Արտազատում են մածուցիկ նյութ,խոնավացնում առնանդամի գլխիկը և պահպանում միզուկի լորձաթաղանթը մեզի գրգռումից: * Շագանակագեղձ-գեղձամկանային օրգան է, դրված է միզապարկի տակ և նստած է միզասեռական ստոծանու վրա:Այն ունի հիմ և գագաթ: Հիմով ուղղված է դեպի միզապարկի հատակը,գագաթով հարում է միզասեռական ստոծանուն:ԳԵղձի բորբոքումից,որը կոչվում է պրոստատիտ, շարակցական հյուսվածքի գերաճից,որպես կանոն,առաջանում է սեռական ուժի թուլացում,և խանգարվում է միզարձակումը: * Առնանդամ-կազմված է 2 խորշիկավոր մարմիններից և նրանց տակ գտնվող միջուկի մեկ սպունգավոր մարմնից,որի միջով`ամբողջ երկարությամբ անցնում է միզուկը: Առնանդամը ծածկված է բարակ,շարժուն մաշկով,որի գլխիկի մոտ առաջանում է մի ծալք`թլիփ:
  6. 6. * *Պատկանում է միազային համակարգին: Սղամարդու միզուկի միջով անցնում է մեզը և սերմնահեղուկը,իսկ կնոջ միզուկով`միայն մեզը:Միզուկն ունի 3 մաս`շագանակագեղձային,թաղանթային և սպունգային: Շագանակագեղձային մասը միզուկի սկզբնական հատվածն է,երկարությունը մոտ 3 սմ է: Թաղանթային մասն սկսվում է շագանակագեղձից մինչև առնանդամի կոճղեզ:Նեղ մաս է,1սմ երկարությամբ,անցնում է միզասեռական ստոծանու միջով: Սպունգային մասը 15սմ է:Միզուկի լորձաթաղանթը ծածկող էպիթելը տարբեր մասերում տարբեր է` փոփոխական, բազմակորիզ, գլանաձև, բազմաշերտ,հարթ:
  7. 7. * Իգական սեռական օրգանները բաժանվում են ներքին և արտաքին օրգանների: Ներքին սեռական օրգաններն են ձվարանները,արգանդափողերը,արգանդը և հեշտոցը:Արտաքին օրգաններն են ամոթույքի մեծ և փոքր շրթերը,ծլիկը, կուսաթաղանթը, ցայլքը,միզուկը և բարթոլինային գեղձերը: Ձվարանները-զույգ խառը գեղձեր են,գտնվում են փոքր կոնքի խոռոչում:Ունեն 3 սմ երկարություն,2 սմ լայնություն և 1 սմ հաստություն: Ձվարանն ունի 2 ծայր`փողային: Արգանդային ծայրերից սկսվում է ձվարանի սեփական կապանը,որը կապում է ձվարանն արգանդի հետ: Արգանդ-տանձաձև խոռոչավոր օրգան է,գտնվում է փոքր կոնքի խոռոչում`առջևից միզապարկի,հետևից ուղիղ աղիքի արանքում: Այն ունի հատակ,մարմին և վզիկ: Հատակը մարմնի վերին ուռուցիկ մասն է:Մարմինը կազմում է արգանդի մեծ մասը և դեպի վեր նեղանալով,փոխարկվում է վզիկի: Արգանդի խոռոչը հատակի և մարմնի հատվածում եռանկյունաձև է: Չծննդաբերած կանանց մոտ արգանդի երկարությունը 7-8 սմ է,ծննդաբերածների մոտ`8-9.5 սմ,լայնությունը 4-5.5 սմ,հաստությունը`2.5սմ:
  8. 8. * Դաշտանային ցիկլ-կազմված է 3 փուլից`նախադաշտանային,դաշտանային և հետդաշտանային: * 1.Նախադաշտանային կամ սեկրեցիոն փուլը բնորոշվում է նրանով,որ պարզ խողովակակազմ գեղձերը երկարում են,ճյուղավորվում և արտադրում են լորձային արտազատուկ,ուղիղ զարկերակները լայնանում են և արյունալցվում: * 2.Դաշտանային փուլ,երբ լայնացած անոթներից տեղի է ունենում արյունահոսություն, որը տևում է 3-7 օր,արյան միջին կորուստը կազմում է 50-70 մլ:Դաշտանային արյան հետ թափվում են ֆունկցիոնալ շերտը և տվյալ ամսվա չբեղմնավորված ձվաբջիջը: * 3.Հետդաշտանային կամ վերականգման փուլ:Բազալ շերտում գեղձերի հատակներից, ոչ դիֆերենցված բջիջներից,վերականգնվում է ֆունկցիոնալ շերտը:Այս թուլը տևում է 12-14 օր և կատարվում է էստրոգեն հորմոնի ազդեցության տակ: * Արգանդափողեր-զույգ խողովակներ են,գտնվում են փոքր կոնքի խոռոչում`արգանդի լայն կապանի վերին եզրում:Տարբերում են փողի հետևյալ մասերը` * 1.Արգանդային,որը գտնվում է արգանդի պատի հաստության մեջ, * 2.նեղուց,որն աստիճանաբար լայնանալով,դառնում է ամպուլա, * 3.ամպուլային,որում կատարվում է ձվաբջջի հասունացումը և բեղմնավորումը: Ամպուլան վերջանում է լայնանցքով,որը կոչվում է ձագար: * 4.Ձագար,որի եզրերն ունեն տարբեր չափերի ելուններ`արգանդային ծոպեր: * Հեշտոց-Մկանաներդակազմ օրգան է,ունի 8-12 սմ երկարություն:Հեշտոցն իր վերին լայն մասով գրկում է արգանդի վզիկը,իսկ ստորին նեղ մասով բացվում է ամոթույքի անդաստակի մեջ:Հեշտոցի պատը կազմված է 3 շերտից`լորձաթաղանթ,միջմկանային և շարակցահյուսվածքային:Կույսերի հեշտոցի արտաքին բացվածքում լորձաթաղանթն առաջացնում է մի նուրբ ծալք,որը կոչվում է կուսաթաղանթ:
  9. 9. * *Սեռական հարաբերության ժամանակ հեշտոց է թափվում 3-5մլ սպերմա,որը պարունակում է 300-500մլն սպերմատոզոիդներ: Սպերման հիմնականում կուտակվում է հեշտոցի հետին կամարում:Սեռական գրգռման հետևանքով տեղի է ունենում արգանդի մկանների կծկում,վզիկի արտաքին բացվածքը քիչ բացվում է,Կրիստսելլերի խցանը դուրս է գալիս վզիկից և շաղախվում հետին կամարում գտնվող սպերմայով:Սեռական հարաբերությունից հետի լորձային խցանը սպերմատոզոիդներով ներքաշվում է արգանդի վզիկի մեջ:Այն սպերմատոզոիդները,որոնք արգանդափողերով դորս են գալիս որովայնի խոռոչ,մահանում են մեկ օրվա ընթացքում: Բեղմնավորումը հիմնականում տեղի է ունենում փողի ամպուլյար հատվածում:
  10. 10. *Ամոթույք-մեծ շրթեր-մաշկի 2 կլորավուն ծալքեր են,որոնք պարունակում են մեծ քանակությամբ ճարպային հյուսվածք,հարուստ են արյունատար և ավշային անոթներով:Ունեն 8 սմ երկարություն,2-3 սմ լայնություն:Երկու շրթերի միջև ընկած տարածությունը կոչվում է ամոթույքի *Ծլիկ-գտնվում է հեշտոցի նախադռան մեջ,միզուկի արտաքին բացվածքից քիչ վեր:Ունի գլխիկ,մարմին և 2 ոտիկներ,որոնք կպչում են ցայլոսկրի ստորին ճյուղերին: *Կաթնագեղձեր-զույգ օրգան է,գտնվում է կրծքավանդակի առաջային երեսին,3-7-րդ կողերի մակարդակին:Կաթնագեղձի կենտրոնում գտնվում է պտուկը,իսկ նրա շուրջը հարպտկային օղակը:Ամենամեծ չափերի գեղձը հասնում է հղիության և կրծքով կերակրելու շրջաններում:Հղիության 2-րդ կեսում գեղձի բշտիկներում սկսվում է արտազատման պրոցեսը:Ծննդաբերությանը մոտ օրերին կաթնագեղձերից դալ է դուրս գալիս,իսկ երեխան ծնվելուց մի քանի օր անց սկսվում է կաթի արտազատումը: *Շեքը-սա այն շրջանն է,որն ընկած է արտաքին սեռական օրգանների և հետանցքի միջև:Շեքը փոքր կոնքի ելքն է:Շեքի սահմաններն են`առջևից սիմֆիզի ստորին եզրը, կողքերից նստային թմբեր,հետևից`պոչուկը: Կոնքի ստոծանին կազմված է 2 զույգ մկաններից`սրբանը բարձրացնող և պոչուկային:Միզասեռական ստոծանու առաջավերին բաժինը կազմված է կոնքի լայնական կապան կոչվող ներդակազմ հյուսվածքից:

×