2. Մարտիրոս Սարգսի Սարյանը ծնվել է 1880 թվականի 16-ին(28) Նոր Նախիջևանում։
Մահացել է 1972 թվականի մայիսի 5-ին։ Նա հայ մեծ նկարիչ է, ԽՍՀՄ ժողովրդական
նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
Սոցիալիստական աշխատանքի հերոս, ՀԽՍՀ նկարիչների միության նախագահ։
Սարյանի նախնիները եղել են անեցի, որ գաղթել են Ղրիմ, մասնակցել տեղի հայկական
գաղթավայրի հիմնադրմանը։ Նրանց շառավիղները Ղրիմից տեղափոխվել և մասնակցել
են Նոր Նախիջևանի հայկական գաղութի ստեղծմանը։ 1895 թվականին Սարյանը
ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան (հայերեն,ռուսերեն) ուսումնարանը։
3. 1901-ին, առաջին անգամ, մեկնել է Կովկաս, եղել Երևանում, Աշտարակում,
Վաղարշապատում,Սևանում, 1902 թվականին՝ Անիում։ Ճամփորդության ընթացքում,
ինչպես և հետագա տարիներին, հափշտակությամբ ուսումնասիրել է իր ժողովրդի
պատմությունը, նիստուկացը, մշակույթը, ճարտարապետության,
քանդակագործության, որմնանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի
հուշարձանները, որը վճռական ազդեցություն է ունեցել Սարյանի աշխարհայացքի և
ստեղծագործական մեթոդի ձևավորման ու զարգացման վրա։ 1903 թվականին
ավարտել է ուսումնարանի հիմնական դասընթացը և մոտ երկու տարի
կատարելագործվել նույն հաստատությանը կից Վ. Ա. Սերովի և Կ. Ա. Կորովինի
«Դիմանկարի արվեստանոցում»։
4. Սարյանը ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պաննոներ,
ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։ Նրա համար չեն եղել կարևոր ու
երկրորդական ժանրեր։ Գեղարվեստական որակը նկարչի համար դարձել է
հիմնանպատակ։ Նրա 1896-1903-ի երկերում տրված է օբյեկտների ռեալիստական,
«քանդակային» կառուցվածքը։ Կոլորիտը աքրոմատիկ է ու «թանգարանային»։
Գերակշռող մոխրաշագանակագույնը կատարում է լույսի ու ստվերի
աստիճանավորումն իրացնող դեր։ Ձևը սահմանափակվում է իրականի արտաքին-
ֆիզիկական հավաստիությունը վերարտադրելով։ Սարյանը նորագույն շրջանի
հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Արդիականությամբ
տոգորված նրա արվեստը հայ բազմադարյան մշակույթի հատկանշական գծերը
կամրջել է նորօրյա խնդիրներին՝ ստեղծելով ձևով ու բովանդակությամբ նոր,
հումանիստական, «սարյանական» արվեստ, ուր գույնի, գծի, կոմպոզիցիայի,
գեղանկարչական ժանրերի սահմաններն ընդլայնվել են ամբողջ լայնքով ու խորքով։