3. Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը աշխարհի հնագո ւ յն և հարուստ ձեռագրատներից է: Այստեղ հավաքված շուրջ 17.000 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակո ւ յթի գրեթե բոլոր բնագավառները` պատմություն, աշխարահագրություն, քերականություն, փիլիսոփ - այություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, ալքիմիա-քիմիա, թարգմանական գրականություն, գրականություն, վավերագիտություն, ար վ եստի պատմություն, մանրանկարչություն, երաժշտություն և այլն: Հայերեն մատյաններից բացի այստեղ պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով ձեռագրեր: Մշակութային ժառանգության պահպանության այս հաստատությունում կորստից փրկվել են բազմաթիվ բնագրեր, որոնք իրենց մայր լեզ վ ով չեն պահպանվել եւ հայտնի են միայն հայերեն թարգմանությունները:
4.
5. 1668թ. գր վ ած մի հիշատակարանում տեղեկություններ են հաղորդվում այն մասին, որ Փիլիպոս կաթողիկոսի օրոք (1633-1655) Էջմիածնի վանքը հարստացել է բազմաթիվ նոր գրքերով: Ձեռագրերի հայթայթման գործն ավելի է ծավալվում Հակոբ Ջուղայեցու աթոռակալության տարիներին (1655-1680): Ար և ելյան Հայաստանը Ռուսաստանին միավորելուց հետո (1828 թ.) Էջմիածնի Մատենադարանի պատմության համար սկսվում է նոր շրջան: Նշանավոր մատենագետ Հովհաննես արքեպիսկոպոս Շահխաթունյանը կազմում է Մատենադարանում գտնվող ձեռագրերի առաջին ցուցակը (312 ձեռագիր), որը ֆրանսերեն եւ ռուսերեն թարգմանություններով եւ ակադեմիկոս Մ. Բրոսսեի առաջաբանով լույս է տեսնում 1840 թ. Պետերբուրգում: Երկրորդ` ավելի ընդարձակ ցուցակը (2340 ձեռագիր) կազմում է Դանիել եպիսկոպոս Շահնազարյանը (ցուցակը հրատարակչի անունով հայտնի է որպես «Կարենյան ցուցակ», հրատ. 1863 թ.):
6.
7.
8. Այժմ Մատենադարանի ֆոնդերն են` ձեռագրական, արխիվային, գրադարանային և մամուլի բաժիններ, հետազոտական աշխատանքով են զբաղված գիտական բաժիններն ու խմբերը: Գործում են ցուցադրության բաժինը, որ ը զբաղվում է մշտական ցուցադրության եւ ժամանակավոր ցուցահանդեսների ներկայացմամբ, վերականգնման և վերակազմման բաժինը, որն իր աշխատանքում կիրառում է ժամանակակից գիտության ու տեխնիկայի ն վ աճումները:
9. Ա նցած 50 տարում Մատենադարանի աշխատակիցների ջանքերով հրատարակվել են երկու հարյուրից ավելի ուսումնասիրություններ, հայագի - տական հիմնարար արժեք ունեցող աշխատութ - յուններ, միջնադարյան բազմաթիվ բնագրեր, հիշատակարանների ժողովածուներ, որոշ բացառիկ ձեռագրերի նմանահանություններ և այլն: Պարբերաբար լույս են տեսնում «Բանբեր Մատենադարանի» գիտական աշխատությունների ժողովածուի հատորները:
14. Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքի առջև կառուցված է յոթ շատրվաններից բաղկացած ընդարձակ ջրավազանի համալիր, որն ավելի է ընդգծում հրապարակի ձվաձև կառուցվածքը: Ջրային հա յ ելու մեջ արտացոլվում են նրան շրջապատող կառույցները, իսկ ջրային մեծ մակերեսն ու ջրառատ շատրվանները մշտական զովություն են պարգևում ամառային շոգ օրերին: Ավանդույթ է դարձել հարսանյաց շքախմբի պտույտը երեք անգամ հրապարակի շուրջը, ինչը խորհրդանշում է նորապսակների միասնությունը: Տոնական օրերին հրապարակում կառուցվում է հատուկ բեմ, ուր, բաց երկնքի տակ, տեղի են ունենում համերգներ, որ որոնք , որպես կանոն, ավարտվում են հրավառությամբ :
19. Հինգերորդ մակարդակի վրա տեղադրված է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակը խորհրդանշող հուշասյունը, իսկ արևային ժամացույցը ցույց է տալիս կյանքի անվերջանալի ընթացքը: Կասկադը հայտնի է բաց երկնքի տակ անցկացվող համերգներով և հրավառություններով, յուրահատուկ արձաններով, փոքրիկ ջրվեժներով ու Արարատ լեռան հիանալի տեսարանով: Համալիրը երեխաների, տարեցների ու երիտասարդ զույգերի ամենասիրված վայրերից մեկն է:
22. Ամենամեծ ճանաչումը հայկական արտադրանքն ունեցավ 1913 թ ., երբ « Շուստով և որդիներ » ընկերությունը հայրենական ու օտարերկրյա 30 գործարարների հետ սկսեց մատակարարել իր արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին : Հայկական կոնյակի սիրահարներից են բազմաթիվ ճանաչված մարդիկ , որոնց թվում էր Ուինստոն Չերչիլլը : Ստալինն անձանբ էր վերահսկում բրիտանական վարչապետի համար « Դվին » կոնյակի առաքման գործընթացը : Երբ արդեն ծերունի Չերչիլին հարցրեցին , թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը , նա առանց մտածելու պատասխանեց . « Երբեք մի ուշացեք ճաշին , ծխեք Հավանայի սիգարներ և խմեք հայկական կոնյակ »: Երևանի կոնյակի գործարանն այն վայրն է , ուր Դուք կարող եք տեղում ծանոթանալ կոնյակի արտադրությանը և միաժամանակ , համտեսել այդ լեգենդար խմիչքը :
23.
24. Ա . Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
25.
26.
27. Այսօր թատրոնի նվագախումբը , երգչախումբը և բալետային խումբը հաջողությամբ ղեկավարում են նոր սերնդի արվեստագետներ , ՀՀ վաստ . արտիստ Կարեն Դուրգարյանը , ՀՀ վաստ . արտիստ Կարեն Սարգսյանը և ՀՀ ժող . արտիստ Հովհաննես Դիվանյանը՝ բարձր պահելով 75- ամյա օպերային թատրոնի երաժշտական ավանդույթները : Անցած 74 տարիների ընթացքում Ա . Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը բեմադրել և հանդիսատեսի դատին է ներկայացրել հայ , ռուս և եվրոպական դասական կոմպոզիտորների բազմաթիվ օպերային և բալետային ներկայացումներ , ինչպես նաև ժամանակակից երաժշտա - թատերական գործեր : Հայաստանի օպերային թատրոնն ունեցել է բազմաթիվ հյուրախաղեր Ամերիկայի , Եվրոպայի , Ասիայի բազմաթիվ երկրներում՝ բարձր պահելով հայ երաժշտական բեմարվեստի պատիվը : 2007 թ . Ա . Խաչատրյանի " Գայանե " բալետը մեծ հաջողությամբ ներկայացվեց Եգիպտոսի Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում , իսկ 2008 թ . Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում և Բահրեյնի Թագավորությունում:
30. Թանգարանում գործում է " Սայաթ - Նովայից Չարենց " մշտական ցուցադրությունը , որտեղ ներկայացված են թանգարանային եզակի նմուշներ : Մշտական ցուցադրությանը զուգահեռ կազմակերպվում են նաև տարբեր թեմաներով ցուցահանդեսներ , գրական - երաժշտական ցերեկույթներ , դասախոսություններ , հանդիպումներ մշակույթի գործիչների հետ : Թանգարանի հարուստ հավաքածուից օգտվում են գիտական լայն շրջանակները : Թանգարանային նյութերը հիմք են հանդիսացել բազմաթիվ ակադեմիական հրատարակությունների , գիտական ուսումնասիրությունների : 1990- ական թվականներից Թանգարանի հրատարակչությամբ լույս են տեսել բազմաթիվ երախտավորների՝ Սայաթ - Նովայի , Կոմիտասի , Ե . Օտյանի , Գր . Զոհրապի , Ռ . Սևակի , Սիամանթոյի , Հ . Սիրունու , Ս . Բյուրատի , Հ . Շեմսի , Մ . Թումանյանի և այլ մեծերի անտի կ նամակներն ու ստեղծագործությունները :