Se ha denunciado esta presentación.
Utilizamos tu perfil de LinkedIn y tus datos de actividad para personalizar los anuncios y mostrarte publicidad más relevante. Puedes cambiar tus preferencias de publicidad en cualquier momento.

samit

  • Sé el primero en comentar

  • Sé el primero en recomendar esto

samit

  1. 1. Հայաստանի դեղաբույսերը
  2. 2.   Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթըֈ  Սերմերն հարուստ են եթերային յուղով, որն ակտիվորեն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոների և բուրումնավետ օճառների արտադրության մեջֈ[1] Նույն եթերայի յուղն ավելի քիչ չափաբաժնով առկա է նաև սամիթի տերևների և ցողունի մեջ, որով էլ պայմանավորված է բույսի առաձնահատուկ հոտըֈ  Սամիթաջուրը բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է երեխաների ստամոքսային ցավերը մեղմացնելու, ինչպես նաև առաջացած գազերը հեռացնելու համարֈ Սամիթի տերևները հարուստ են A և C վիտամիններովֈ
  3. 3.   Սամիթի թարմ, նոր չորացված տերևները լայնորեն օգտագործվում է որպես կանաչիֈ  Սամիթը և քեմոնը աչքի են ընկնում յուրահատուկ բուրմունքով, ուստի լայն համեմունքային օգտագործում ունեն տարբեր ճաշատեսակների մեջ (բորշչ, պահածոյացված սաղմոն և այլն), ինչպես նաև մարինադ վարունգի պատրաստման մեջֈ[2]  Սամիթը առավելապես թարմ վիճակում է օգտագործվում, քանի որ չորացման հետ զուգընթաց արագորեն կորցնում է իր առանձնահատուկ բույրը, որը, սակայն, կարող է պահպանվել լիոֆիլիզացիայի (սառցաչորացում) դեպքումֈ  Ձկնամթերքները մեծամասամբ մատուցվում են սամիթի հետ միասինֈ
  4. 4.   Այլազգի մարդկանց կարծիքը Սամիթի մասին  Հույները կարծել են, որ սամիթից ստացված պատրաստուկները բուժում են աչքի հիվանդությունները, նրանք օգտագործել են տերևը և սերմերըֈԳալենը խորհուրդ է տվել օգտագործել սամիթից ստացված պատրաստուկները դժվար միզարձակության դեպքումֈՄիջնադարյան Եվրոպայում հավատացել են, որ սամիթը հանգստացնում է ստամոքսը, կանխարգելում գազերի առաջացումը, զկրտոցը և սննդի նեխումը աղիներումֈԱրաբ բժիշկ Շերազին գրել է, որ սամիթը օգտակար է նաև բրոնխների
  5. 5.   Թուրմն ունի խորխաբեր հատկությունֈ Բուժիչ հատկություններ ունեն բույսի ցողունը, տերևները, ծաղկաբույլերը, սերմերըֈ Մթերելուց մեկ օր առաջ առատորեն ջրեք բույսը, հավաքեք առավոտյան` անմիջապես ցողը չորանալուց հետոֈ Պտուղները հասունանում են ոչ հավասարաչափֈ Ճյուղերը կապում են փնջերով, չորացումը կատարվում է ծածկի տակ` կախված վիճակում, 25-30 C ջերմաստիճանի պայմաններումֈ Հումքի պահպանման ժամկետը 2 տարի է, չոր խոտը լավ է պահպանվում լաթե պարկիկում, իսկ սերմը` ապակե տարայումֈ
  6. 6.   Երեխաների համար` գազերի կուտակում, փորկապություն. Ապակե տարան լցրեք տրորած սերմով, ավելացրեք արևածաղկի յուղ` այնքան, որ ծածկի սերմը, 15 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա, 1 շաբաթ թրմեք, պարբերաբար թափահարեք, քամեքֈ Հումքը մզեք յուղամզվածքի մեջֈ Տվեք երեխային 2-ական կաթիլ, օրը 1-2 անգամ, շաքարի կամ հացի հետֈ
  7. 7. Օգտագործեք օգտակար սնունդ Նյութը պատրաստեց Սոնա Շահբազյանը Աղբնյուր՝ google.com , 168.am

×