5. ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՆԵՍ` ՔԵԶ ՀԱՄԱՐ ԿԸՍՈՐՎԵՍ ԴՒՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ ՓԵՏՐՎԱՐ Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 21 23 24 25 26 27 28
6. ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ Դիմահարդարումը` գեղեցիկ լինելու արվեստը, համարվում է այնքան հին միջոց, որքան հին է մարդկային պատմությունը: Գեղեցիկ լինելու և դուր գալու ձգտումը մարդկանց հատուկ է եղել հին ժամանակներից: Հավանաբար, դեռևս նախամարդն իրեն նայել է ծովերի և գետերի ջրային հանդարտ մակերեսի մեջ: Նախամարդը, ինչպես նաև Աֆրիկայի որոշ ցեղեր նախշել են դեմքերը առավել երիտասարդ և գեղեցիկ տեսք ունենալու համար: Եգիպտոսը համարվում է հին կոսմետիկայի օրրանը: Դամբարանում գտնված ավելի քան 5000 տարի առաջ կրաքարից պատրաստված Նեֆերտիտի թագուհու կիսանդրին պահպանել է այդ կնոջ գեղեցկությունը` դեմքը խնամքով գրիմավորված է, ունքերը ուղղված և երկարացված, շրթունքները գեղեցիկ ընդգծված: Դիմափոշի քսելը, աչքերի տակ ներկելը, անուշաբույր շրթնաքսուք օգտագործելը, մազեր ներկելը, այս ամենը հայտնի է եղել հին եգիպտացիներին նոր դարաշրջանից 5000 տարի առաջ: Դամբարաններում գտնված յուղով անոթները պահպանել են անուշահոտությունը, մումիաների ներկած մազերը մինչև օրս չեն կորցրել իրենց գույնը: Այսօր, 21-րդ դարում, զարդային դիմահարդարումը և բուժական կոսմետոլոգիան և կանանց, և տղամարդկանց համար անհրաժեշտ միջոցներ են գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու համար: Զարդային դիմահարդարումը համարվում է արվեստ, որն իր զարգացման մի նոր փուլում է գտնվում:
7. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՐ ԵՎ ՏԱՂԱՆԴ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՔՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 21 23 24 25 26 27 28 29 30 31
8.
9. ՇԱՏ ԲԱՆ ԿԱ` ՄԻՆՉԵՎ ՉՍՈՎՈՐԵՍ, ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ , ՇԱՏ ԲԱՆ ԷԼ ԿԱ` ՄԻՆՉԵՎ ՉԱՆԵՍ, ՉԵՍ ՍՈՎՈՐԻ ԱՏԱՂՁԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԻԼ Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
10. Ատաղձագործություն Ատաղձագործությունը Հայաստանում տարածված արհեստներից էր: Ատաղձագործները /հյուսները/ հիմնականում զբաղվում էին կահույքի և փայտե նուրբ իրերի պատրաստմամբ: Պատրասըում էին նաև գյուղատնտեսական տարբեր գործիքներ, սայլեր, շենքերի վրա եղած փայտե մասերը` պատուհանի շրջանակներ, երբեմն ամբողջ պատուհան /ոճավորված/, ինչպես նաև կամարներ, դռներ, սյուներ: Ուշագրավ են Անիի գրքակալները, Սևանի եկեղեցու խոյակները, Մշո Առաքելոց, Տաթևի և Էջմիածնի վանքերի դռները: Ատաղձագործները քանդակում էին նաևփայտից պատրաստված կահույքը` մահճակալներ, պահարաններ, մեծ ու փոքր սնդուկներ, երեխայի օրորոցներ և կենցաղային այլ իրեր:
11. ՓԵՇԱԿԸ ՈՐ ԿԱ, ՈՍԿԻ ԲԻԼԱԶՈՒԿ Ա ԿԱՐՈՒՁԵՎ ՈՒ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ ՄԱՅԻՍ Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
14. ԶԱՐԴԱԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ /ԳՈՐԳ, ԳՈԲԵԼԵՆ, ԿԱՐՊԵՏ/ Հայ ժողովրդի արվեստը սկիզբ է առնում հազարամյակների խորքից: Սակայն հայկական արվեստը իր տոհմիկ նկարագիրն ստացավ դասական միջնադարում, 4-14-րդ դարերում, հանձին գրականության, նկարչության, կերպարվեստի, կիրառական արվեստի: Վերջինիս մեջ իրենց առանձնակի տեղն ունեն գորգագործությունն ու կարպետագործությունը: Հայկական գորգագործության արտադրանքը դեռևս միջնադարում դառնում է համաշխարհային վաճառաշահ ապրանք և հենց միջնադարում էլ հայկական գորգերի հռչակը տարածվում է աշխարհով մեկ: Այսօր էլ համաշխարհային շուկայում չի խամրել հայկական գորգերի փառքը: Կարպետը և գորգը հայ ժաղովրդի կենցաղում հնագույն ժամանակներից ի վեր եղել են կենսական անհրաժեշտություն: Հնամենի ավանդույթ է եղել ժողովրդական, եկեղեցական, իշխանական ու թագավորական շինությունների հողե կամ քարե հատակը ծածկել խսիրով, կարպետով կամ գորգով: Այդ արհեստը կենսական անհրաժեշտություն է եղել յուրաքանչյուր ընտանիքի համար: Կարպետներն ու գորգերը պարտադիր մտել են աղջիկների օժիտի մեջ: Նրանք մանուկ հասակից տիրապետել են այդ արհեստին և մինչև ամուսնությունը իրենք են գործել իրենց օժիտի գորգերն ու կարպետները: Հայկական ժողովրդական բանահյուսության մեջ` հեքիաթներում, ավանդություններում, երգերում, խաղիկներում, դյուցազներգություններում բազմաթիվ են գորգերի ու կարպետների մասին հիշատակությունները: Իսկ հայկական ժողովրդական <<Անահիտ>> հեքիաթում գորգագործության հեթանոսական շրջանի խոր արմատները վկայող ավանդույթ է պահպանվել:
17. ԱՄԵՆԱՅՆ ՄԱՐԴ ՊԵՏՔ Է ՄԻ ԱՐՀԵՍՏ ԳԻՏԵՆԱ ՌԱԴԻՈՏԵԽՆԻԿԱ ՕԳՈՍՏՈՍ Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 2 3 4 5 6 7 1 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
18. ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ Ռադիոէլեկտրոնիկան երևան է եկել 20-րդ դարի 50-ական թվականներին: Ռադիոէլեկտրոնային սարքավորումը հաճախ ավտոմատ կառավարման համակարգի օղակներից մեկն է: Այսօր բուն ռադիոէլեկտրոնային սարքավորման մեջ կիրառվում են ավտոմատ կարգավորման համակարգեր: Ժամանակակից սարքերն ու կենցաղային իրերը անհնար են վերանորոգել կամ պատրաստել առանց այս մասնագիտության մասին զգալի տեղեկությունների: Ռադիոէլեկտրոնիկայի ընձեռած հնարավորություններից հաջողությամբ օգտվում են ոչ միայն ճշգրիտ գիտություններն ու տեխնիկան, այլև գրեթե բոլոր բնագավառները:
19. ՈՎ ԱՇԽԱՏՈՒՄ Է, ՆԱ ՄԻՇՏ ՈՒՏՈՒՄ Է: ԿԵՆԴԱՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
20.
21. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱԶՆԻՎ ԳՈՐԾ ԻՆՔՆ Է ԻՐ ՀԱՄԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹՈՒՄ: ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐ Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
22. Հաշվողական տեխնիկայի պատմությունը սկսվում է 17-րդ դարի կեսերից, երբ ստեղծվեց առաջին մեխանիկական թվաբանական մեքենան, որը կատարում էր միայն գումարման և հանման գործողություններ: Այնուհետև ստեղծվեցին մի շարք մեխանիկական մեքենաներ, որոնք կատարում էին 4 գործողություններ: 19-րդ դարի վերջին ԱՄՆ-ում մարդահամար անցկացնելու համար ստեղծվեց ինֆորմացիայի վերամշակումն ավտոմատացնող առաջին մեքենան: Հաշվողական տեխնիկան արագ է զարգանում: Առաջին սերնդի մեքենաները ունեին շատ մեծ չափսեր: 40 տարիների ընթացքում համակարգիչների չափսերը գնալով նվազել են, իսկ արագագործությունը` ավելացել: Այժմյան գերհամակարգիչները կարող են 1 վայրկյանում կատարել մինչև 1 միլիարդ գործողություն: Ինֆորմացիոն հասարակությունը հիմնվում է գիտելիքների վրա, և հասարակական գործունեության բոլոր մասնակիցների ինֆորմացիոն տեխնոլոգիական գրագիտությունը, նրանց անընդհատ ուսուցումն ու վարժեցումը հետագա առաջընթացի և կայուն զարգացման պարտադիր պայմաններն են:
23. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՐ ԵՎ ՏԱՂԱՆԴ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՔՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ: ԱՎՏՈԳՈՐԾ ՆՈՅԵՄԲԵՐ Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 21 23 24 25 26 27 28 29 30
24.
25. ՈՉ ՄԻ ԳՈՐԾ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐ ԳՈՐԾՈՂԻՑ ԱՎԵԼԻ ԶՈՐԱՎՈՐ ԼԻՆԵԼ ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31