2. Հետաքրքիր փաստեր
1777 թ–ին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը
հրովարտակ արձակեց, որով արգելում էր
հասարակ մարդկանց սուրճ ըմպել։ Այս
հրամանի անսխալ կատարումը վերահսկելու
համար կային նույնիսկ հատուկ
պաշտոնյաներ՝ kaffee schnuflers՝ սուրճի
լրտեսներ։
3.
4. Իսկ Տալլինում մինչ օրս կանգուն է մի հինավուրց
աշտարակ, որի անունը՝ Կիկին-դե-Կեկ
թարգմանվում է որպես «նայիր խոհանոցին»: Այն
մոտ 500 տարեկան է. հնում այդտեղից հաճախ
հայտնաբերում էին այն տները, որտեղ սուրճ էր
պատրաստվում և պատրաստողներին
ենթարկում էին տուգանքի։ Մեր օրերում սրճային
բարքերը լրիվ ազատ են ճնշումներից և առավել
հետաքրքիր, օրինակ Ճապոնիայում սուրճը ոչ
միայն խմում են, այլև լողանում դրանով, ավելի
կոնկրետ՝ սովորույթ կա լոգանք ընդունել սուրճի
հատիկներով և չորացրած անանասի կտորներով
լեցուն վաննաներում։ Ճապոնացիները
հավատացնում են, որ դա իսկական փրկություն է
հատկապես հոգնած մարդու համար։