2. Ջոտտո դի Բոնդոնե (շուրջ 1266-1337) — նախավերածննդյանշրջանի իտալացի նկարիչ և քանդակագործ: Ֆլորենտական հիմքի վրա ձևավորվում է Ռենեսանս-ռեալիստական արվեստի հիմնադիր Ջոտտոի արվեստը: Նա նոր մշակույթի ներկայացուցիչ էր:
3.
4. Եղել է ճարտարապետ, քանդակագործ, պոետ, սակայնամենանշանակալի ներդրումը կատարել է գեղանկարչության մեջ: Նա առաջիններից է ,որ ստեղծել է մարդու տիպական կերպարը իր առջև խնդիր դնելով մոդելավորված լույս և ստվերի միջոցով ստանալ պլաստիկ ծավալի կշռեկիություն և ռեալ, հավասարաչափ տարածության վերարտադրությունը:
5.
6. Մոտավորապես 1309 թվականին Ջոտտոն զարդանկարում է Պադուա քաղաքում գտնվող Կապելլա դել Արենա եկեղեցու պատերը: Որմնանկարները ներկայացնում են Քրիստոսիկյանքի ողջ ուղին` սկսած նրա նախնիների պատմությունից: Ավելի նշանակալի նկարնե-րից է «Հուդայի համբույրը»: Նկարի կենտրոնում առաքյալներից ու զինվորներից առաջանում է դեպի դիտողը Քրիստոսը և Հուդան: Քրիստոսը պատկերված է վեհ և գեղեցիկ:
9. Նրա լարված հայացքը լի է զայրույթով և կշտամբանքով: Վանելու աստիճան այլանդակ է Հուդան: Նույն կապելլայի որմնանկարներից է նաև «Հովակիմի վերադարձը հովիվների մոտ», «Սուրբ Ղազարի հարությունը» և «Ողբ առ Քրիստոս»-ը: 1307 թվականին նրան նշանակում են Ֆլորենցիայում կատարվող բոլոր գեղարվեստական աշխատանքների ղեկավար: Լեոնարդո դա Վինչին ասել է նկարչի մասին հետևյալ խոսքերը. «Ջոտտոն գերազանցեց ոչ միայն իր ժամանակակիցներին , այլև մի քանի դար առաջ անցավ նրանցից»: