2. Բուդդայականությունը կրոն է, որը ծագել է ք.ա. 5-րդ
դդ. Հնդկաստանում, որտեղ քայքայվում էին
տոհմատիրական հարաբերությունները և ստեղծվում
էին Գանգեսի հովտում ստրկատիրական
պետություններ։ Այս կրոնի հիմնադիրն է
Սիդհարթա Գաուտաման (Բուդդան)։ «Բուդդա»
բառը նշանակում է սանակրիտ լեզվով
«պայծառացած»։ Ըստ որոշ աղբյուրների նա ծնվել է
ք.ա. 570 թվականին, այժմյան Նեպալի տարածքում։
Որոշ հետազոտողների կարծիքով Գաուտաման չի
եղել իրական պատմական անձ, սակայն անցյալ
դարի կեսերին Հիմալայների ստորոտում գտնվեց մի
արձանագրություն, որը հաստատեց նրա իրական
անձը։
3. Բուդդայականության դավանանքը հիմնականում
շարադրված է «սուրբ» գրքում, որը բաժանվում է 3
մասի՝
«Վինայա», «Սուտտա», «Աբիդամմա»:Բուդդայական
սուտրաներում հաճախ է հանդիպում
անհամապատասխանություններ և դա բացատրվում է
նրանով, որ Բուդդան իր քարոզներով դիմում էր
համապատասխան մարդուն և իր խորհուրդները
անհատական բնույթի էին և ոչ թե` համամարդկային:
Դրա հետևանքով էլ Բուդդայի ուսմունքի հիման վրա
ձևավորվեցին մի շարք բուդդայական
դպրոցներ, որոնք զարգանում էին վաղ բուդդիզմի այս
կամ այն հիմնավորման ուղիով:
5. Որոշ հետազոտողներ
բուդդայականությունը համարում են
աստվածամերժողական, քանի որ ի
տարբերություն քրիստոնեության և
իսլամի, այստեղ բացակայում է աստծո
առաջնաստեղծ էության, աշխարհի
մարդկանց լինելը, բացակայում է հոգու
անմահության գաղափարը, դժողքի և
դրախտի լինելը։ Այս կրոնը կոչում են նաև
կարեկցանքի կրոն։ Այն կարգավորում է
մարդու հոգեբանական վարքագիծը։
Բուդդան իր ուսմունքը ձևակերպում է.
1.կյանքը տառապանք է,
2.տառապանքների պատճառը
ցանկություններն են ու կրքերը,
3.անհրաժեշտ է ոչնչացնել այդ
ցանկությունները,
4.պետք է հետևել ութմասնյա ուղղուն, որը
կհասցնի նիռվանայի (ցանկությունների
մարման, ոչնչացման)։
7. Գոյություն ունեն բուդդայական 2 խոշոր
ուղղություններ՝ հինայան, որը փրկվելու
հնարավորություն է տալիս միայն վանականներին, և
մահայան, որը նիրվանային հասնելու ուղի է ցույց
տալիս յուրաքանչյուր մարդու:
Բուդդայականության բարոյականության հիմնական
սկզբունքը ներքին ինքնակատարելագործումն
է, հոգեկան և մարմնական զանազան
պահանջմունքների մերժումը, որի շնորհիվ մի շարք
վերածնումների միջոցով կարելի է հասնել
հավիտենական ու բացարձակ անդորրին, երանելի
նիրվանային և, ըստ էության, միանալ Բուդդային:
Բուդդայականներ կան
Չինաստանում, Կորեայում, Նեպալում, Բանգլադեշում,
Հնդկաստանում, ԱՄՆ-ում և այլուր