SlideShare una empresa de Scribd logo
1 de 17
198 ավագ դպրոց
Գործնական աշխատանք
Առարկա՝կենսաբանություն
Թեմա՝Սողացող ուրց
Կատարող ՝ Խաչատրյան Թամարա
Սողացող ուրց
Հայկական տարանունները -
դաշտուրց, թյում, խոռ, խուռ, ղռի դաղձ, վայրի
ծոթրին, մեշԴեղաբույսի նկարագրությունը:
Խուլեղինջազգիների կամ շրթնածաղկավորների
ընտանիքին պատկանող, 10-35 սմ բարձրության, գետնի
վրա փռված, խիստ ճյուղավոր, հիմքում փայտացող
ցողունով կիսաթուփ է: Ունի ձվաձև տերևներ:
Ծաղկաբույլերը հիմնականում գտնվում են ճյուղերի
ծայրերին: Բույսը ծաղկում է մայիսից մինչև աշուն, իսկ
պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր
ամիսներին: Ամբողջ բույսն ունի
սուր, հաճելի, բուրավետ հոտ: Հանդիպում է մեր
հանրապետության լեռնային և նախալեռնային
շրջաններում` քարքարոտ, արևաշատ
լանջերին, քերծերին, բլուրների վրա, տափաստանային
և ալպյան մարգագետիններում, սոճու և գիհու
անտառներում, խամահողերում, դաշտերում և
այլուր, հաճախ առաջացնելով հոծ ճմուտներ:
Բազմանում է սերմերով և վեգետատիվ եղանակով:
Պտղակալում է կանոնավոր, վատ է տանում ցուրտը:
Մեր հանրապետությունում, վայրի վիճակում աճում են
նաև Մարշալի և Կոչի ուրցերը, որոնք իրենց
պիտանելիությամբ մոտ են սողացող տեսակին:
«Թիմուս» բառը ոմանք հունարենից թարգմանում են
ուժ, արիություն, ելնելով բույսի խթանող
հատկություններից, ոմանք էլ` զոհաբերություն, ելնելով
այն բանից, որ հին հույների մոտ զոհարանում
աստվածուհի Աֆրոդիտեի պատվին միշտ այրում էին
ուրց: Իսկ ընդհանրապես, մեր հեթանոս նախնիները
ուրցով խունկ են ծխել աստվածների պատվին:
«Սերպիլլում» հունարեն նշանակում է սողացող:
Քիմիական բաղադրությունը
Ամբողջ բույսը պարունակում է 0,5-1% եթերայուղ, որի բաղադրիչ
մասը կազմում են
թիմոլը, կարվակրոլը, ցիմոլը, տերպինենը, տերպինեոլը, բորնեոլը, ց
ինգիբերենը, ինչպես նաև դաբաղանյութեր, դառը
նյութեր, խեժ, ֆլավոնոիդներ, սապոնիններ, պիգմենտ, սպիտակուց
ային
նյութեր, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, խինաթթու, կոֆեինաթթու, քի
միական տարրերից` կալիում, կալցիում, մագնեզիում և այլն:
Բուժական նշանակությունը:
Բուժման նպատակով օգտագործում են ուրցի վերգետնյա մասը, որը
դանակով կամ մանգաղով` առանց արմատը հանելու, կտրում են բույսի
ծաղկման ընթացքում, չորացնում բացօթյա` տանիքում կամ
քամահարվող սենյակում: Չոր հումքը փշրում են, մաղով հեռացնում
կոշտ մասերը և պահում տուփերի մեջ, թղթով փաթաթված վիճակում:
Այն կազմում է նախահումքի 25%-ը և պիտանի է օգտագործման շուրջ 3
տարի: Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին
պատմություն` որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց:
Հին եգիպտացիներն այլ միջոցների հետ խառնված ուրցն օգտագործել են
դիակներ զմռսելու համար: Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը
քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը`
բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով` բերանի խոռոչի
բորբոքումների և անգինայի ժամանակ:
Ամիրդովլաթը նշում է, որ («հաշա» անվան տակ)
դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի և
այլ նյութերի հետ խառնված, բացում է
օրգանների խցանումները, մեզը, միաժամանակ
փքահան է, հալում են ուռուցքները, օգնում է
դեղնուկին, զորություն տալիս
ուղեղին, ստամոքսին, դադարեցնում որձկալն ու
փսխումը, թքահոսությունը, կերակրի հետ
ուտելուց` օգնում
ատամնացավին, ասթմային, ուժեղացնում
տեսողությունը, մաքրում շնչուղիները
խուխից, կանոնավորում շնչառությունը, լուծում
խուխը, դադարեցնում
արյունախխումը, լավացնում
մարսողությունը, դուրս բերում կլոր և տափակ
որդերը: Խառնված յուղի կամ գինու հետ, ուրցը
բուժում է խոցերը, իսկ ծեծված վիճակում
մեղրաջրով մաքրում է ստամոքսը և
լյարդը, վերացնում աղեխիթերը: Բույսը
կործանարար է ազդում լվերի և ոջիլների
վրա, բացում ֆլեգմոնան, վիժեցնող է, դուրս է
բերում մեռած պտուղն արգանդից, գցում
միզուղիների քարը: Խառնված վարդի յուղի և
քացախի հետ` քսելու ձևով, կտրում է
գլխացավը, սպեղանու ձևով օգնում է մեղվի
խայթածին, սերմերը բացում են
դաշտանը, հեշտացնում ծննդաբերությունը:
Բժշկապետը դեղաբույսն
առաջարկել է նաև որպես
հակաբեղմնավորիչ միջոց:
Համաձայն իր
մեջբերումների, Հիպոկրատն ուրցն
օգտագործել է ակամա
միզարձակության, Ըռուֆոսն`
ատամնացավի, իսկ Էհանան`
տղամարդու սեռական թուլության
ժամանակ: Ըստ Մարտիրոս
Սեբաստիացու, ուրցը
պայծառացնում է
միտքը, ուժեղացնում
զգայունությունը, կտրում
հազը, իսկ ըստ Կ. Գաբիկյանի, այն
օգնում է ականջի ցավին և
մարսողությանը, լերդացավին, մեղ
րաջրով օգտագործելուց` բուժում
քոսը, մաշկի քորը և դեղնությունը:
Հայկական ժողովրդական
բժշկության մեջ դեղաբույսի
սպիրտային թորվածքը կիրառվել է
սրտային և լյարդային
հիվանդությունների
ժամանակ, նշում է, որ այն
հակաբորբոքիչ է, վերացնում է
բերանի վատ հոտը և
փորկապությունը:
Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն
օգտագործվում է նևրալգիաների, ստամոքսաաղիքային տրակտի
սպազմի, վատ քնի, կապույտ հազի, արոմատիկ լոգանքի ձևով`
ռևմատիզմի և նյութափոխանակության
խանգարումների, կոմպրեսների ձևով` աչքի հիվանդությունների և
վերքերի, փոշին քթով շնչելու ձևով` ուշաթափության ժամանակ և
այլն: Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ բույսի թուրմը
նշանակում են թույլ մարսողության, փորի բքնածության և
երիկամային ախտահարումների ժամանակ: Ուրցն այստեղ
համարում են «արյունը մաքրող», միզամուղ և ստամոքսը կազդուրող
միջոց: Թուրմը թրջոցների և լվացումների ձևով օգտագործում են
աչքերի բորբոքական պրոցեսների դեպքում: Ուրցի թեյը`
մեղրով, տալիս են երիզորդակրության, իսկ բուսափոշին, քթով
ներշնչելու ձևով` հարբուխի ժամանակ:
Բուլղարիայում դեղաբույսը նշանակում են բրոնխիալ
ասթմայի, վատ
ախորժակի, աղեփքանքի, դիսպեպսիաների, խոցային
հիվանդության, լոգանքի ձևով` ռևմատիզմի, նյարդային և
մաշկային հիվանդությունների, ողողման ձևով` անգինայի
ժամանակ և այլն: Գերմանիայում այն նշանակում են հազի և
վերքերի բուժման համար, Ֆրանսիայում` որպես
հակասպաստիկ, հակաճիճվային, վերքամոքիչ, հյուսվածքներ
ի էպիթելիզացիան վերականգնող միջոց, հատկապես ուժեղ
թթուներից առաջացած այրվածքների դեպքում: Նշվում է
նաև, որ թուրմը կանխում է երեխաների փորկապության
առաջացումը: Ավստրիայում ուրցը կիրառում են
գաստրիտների, աղեփքանքի և ճիճվակրության
ժամանակ, ինչպես նաև որպես հակացնցումնային և
ախտահանող միջոց: Այստեղ գտնում են, որ դեղաբույսի
երկարատև օգտագործումը, որպես բարդություն, կարող է
առաջ բերել վահանագեղձի հիպոֆունկցիա: Հայաստանում
դեղաբույսը համարվում է որպես
մանրէասպան, հակաբորբոքիչ, հանգստացնող և ախորժակը
լավացնող միջոց: Այն լայնորեն կիրառվում է լյարդի և
երիկամների հիվանդությունների, նևրալգիաների, հոդային
ախտահարումների, բրոնխիալ ասթմայի ժամանակ:
Արևմատաեվրոպական մի շարք երկրներում դեղաբույսն
օգտագործում են գաստրիտների, համառ
հազի, դաշտանային ցիկլի
խանգարումների, գլխացավերի, գլխի մաշկի
թեփոտության, մազաթափության, ռադիկուլիտի, հոդաց
ավերի, անդամալուծության, էկզեմայի ժամանակ:
Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ ուրցը`
խոտաբարձի ձևով դնելով գլխի տակ, քնելով վրան`
առողջարար է և երկարացնում է կյանքը:
Դեղաբույսն օֆիցինալ է մեզ մոտ և աշխարհի շատ ու շատ երկրներում: Գիտական
բժշկության մեջ դեղաբույսը համարվում է որպես խուխամուղ և ցավը հանգստացնող
միջոց և օգտագործվում է բրոխիտների, վերին շնչուղիների
կատառի, ռադիկուլիտների, միոզիտների և նևրիտների ժամանակ: Այն մտնում է
պերտուսին պատրաստուկի բաղադրության մեջ, որը որպես խուխամուղ և հազը
փափկացնող միջոց, օգտագործվում է բրոնխիտների և վերին շնչուղիների
բորբոքումների, իսկ երեխաների մոտ` նաև կապույտ հազի ժամանակ: Ուրցից
ստացվող թիմոլը ուժեղ հականեխիչ միջոց է: Այն նշանակվում է ողողման ձևով`
բերանի խոռոչի և բկանցքի ախտահարումների ժամանակ: Դեղամիջոցը` ներքին
ընդունման ձևով, կիրառվում է երիզորդային և մազագլուխ ճիճվակրության, թոքերի
ակտինամիկոզի, աղեփքանքի, լուծերի, խմորման և նեխական բնույթի էնտերիտների
ժամանակ: Ստոմատոլոգիական պրակտիկայում թիմոլը համարվում է որպես դենտինը
ցավազրկող միջոց և մտնում է այս նպատակով կիրառվող Գարտմանի հեղուկի
բաղադրության մեջ: Մաշկային հիվանդությունների պրակտիկայում թիմոլը
կիրառվում է սնկային ախտահարումների, էկզեմայի, մարմաջի և բազմաթիվ այլ
քորվող դերմատիտների ժամանակ: Ուրցից ստացվող եթերայուղը համարվում է որպես
հանգստացնող, խթանող և հակասպաստիկ միջոց:
Մեր կողմից, դեղաբույսը ջրաթուրմի ձևով օգտագործվել է քրոնիկական
թերսեկրետոր գաստրիտների և քրոնիկական էնտերիտների ժամանակ:
Դեղաբույսը` 1 ամիս տևողությամբ կանոնավոր
ընդունելիս, բավականաչափ խթանում է ստամոքսահյութի ժամային
լարվածությունը, աղաթթվի դեբիտ-ժամը և հյութի պրոտեոլիտիկ
ակտիվությունը: Զգալի չափով նվազել է հյութի ph-ը, պակասել լորձի
քանակը, արյան մեջ բարձրացել կարբոանհիդրազայի ակտիվությունը և
լեզվի համային ռեցեպցիան` համային տարբեր գործոնների նկատմամբ:
Նեխական կամ խմորման երևույթներով ընթացող քրոնիկական
էնտերիտների ժամանակ մենք դրական արդյունք ստացել ենք ոչ միայն
ուրցի ջրաթուրմի կիրառումից, այլև թիմոլի ներքին ձևով ընդունումից:
Բուժման շնորհիվ կարգավորվել է հիվանդների աղիների
գոծունեությունը, հատկապես լուծը, վերացել փորի շրջանի
ցավերը, բքնածությունը, լավացել համազգացումը և ընդհանրապես
հիվանդների ընդհանուր վիճակը:
Կիրառման եղանակները:
Դեղաբույսից ջրաթուրմ պատրաստելու համար 5 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման
ջրում, ապա ըմպում 1 օրում` 3 անգամ: Կամ` 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման
ջրում, փակ ամանի մեջ, ապա հովացնում ու քամում, ըմպում գոլ վիճակում, 1-ական ճաշի գդալ` օրը 3
անգամ: Կամ` 1 ճաշի գդալ հումքը 1 լ ջրում եփել մինչև եռալը, հովացնել ու քամել, ապա ընդունել 1/2
բաժակ, օրը 4 անգամ` նևրիտների և ռադիկուլիտների ժամանակ: Կամ` 15 գ հումքը 20 րոպե թրմել 1
բաժակ եռման ջրում, ապա ըմպել 1-ական ճաշի գդալ` օրական 2-3 անգամ: Կամ` 10-15 գ հումքը 30 րոպե
թրմել 1 լ եռման ջրում, հովացնել ու քամել, ապա օգտագործել թրջոցների ձևով` աչքի հիվանդությունների
ժամանակ: Եփուկ պատրաստելու համար 15 գ հումքը 200 մլ ջրում եռացնում են 20
րոպե, հովացնում, քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 4-6 անգամ: Լոգանքի համար 100 գ
հումքը 30 րոպե թրմում են 2 լ եռման ջրում, հետո` ըստ պահանջի, ավելացնում լոգանքաջրին կամ
օգտագործում կոկորդի ողողումների համար, կամ` 50 գ հումքը 1 ժամ թրմում են 1 դույլ եռման ջրում և
օգտագործում լոգանքի ձևով` ռևմատիզմի, ռադիկուլիտի, նևրիտների, գեղձախտի, էկզեմայի և
սալջարդների ժամանակ: Ոգոթուրմ պատրաստելու համար հումքը խառնում են 70° սպիրտի հետ` 1:5-ի
հարաբերությամբ:
Սուր և քրոնիկական
տրախեաբրոնխիտների ժամանակ
վերցնում են 5-ական գրամ
տատրակի տերև, խռնդատի
ծաղիկ, անիսոնի սերմ, 10-ական
գրամ խիփերթի և ինքնացան
կակաչի ծաղիկներ, տուղտարմատ
և ուրց, 25 գ մատուտակի արմատ:
Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 2
ժամ թրմում են 1 բաժակ սառը
ջրում, հետո եռացնում մի քանի
րոպե, քամում ու ըմպում 1 օրում`
3-4 անգամ:
Բրոնխիալ ասթմայի, կապույտ
հազի, բրոնխիտների և
բրոնխէկտազիաների ժամանակ
վերցնում են հավասարաչափ` ուրց
և տուղտարմատ: Այս խառնուրդից
4 թեյի գդալ 2 ժամ թրմում են 1
բաժակ սառը ջրում, հետո
եռացնում մի քանի
րոպե, հովացնում ու ըմպում 1
օրում` 3 անգամ: Նույն նպատակով
և նույն եղանակով ընդունում են
իրար հավասարաչափ խառնված
հետևյալ հավաքածուն` բաղկացած
ուրցից, տատրակից, եռագույն
մանուշակից, Հեղինեի կղմուխի
արմատից և անիսոնի սերմերից:
Գաստրոկարդիալ սինդրոմի
ժամանակ վերցնում են 30-ական
գրամ ուրց, մեղրածուծ և
ոսկեհազարուկ: Այս խառնուրդից 1
ճաշի գդալ 30 րոպե թրմելով 1
բաժակ եռման ջրում, ըմպում են
կումերով` օրական 2 բաժակ:
Արոմատիկ № 2 թեյի բաղադրության մեջ մտնում են 1-ական
մաս ուրց, անանուխի, սև հաղարջի և տատրակի տերևներ, 3-
ական մաս մոշի և գետնամորու տերևներ, իսկ արոմատիկ №
3 թեյի մեջ` 0,5 մաս ուրց, գետնաստղի ընձյուղներ, 1 մաս սև
հաղարջի տերև, 3-ական մաս մոշի և ազնվամորու տերևներ:
Այս երկու թեյերն էլ, որ օգտագործվում են օրգանիզմի
ընդհանուր ուժերը տոնուսավորելու
նպատակով, օգտագործվում են միանման: Այսպես, 1 ճաշի
գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում թրմում են 10-15
րոպե, ապա ըմպում օրվա մեջ 3 անգամ:
Այլ օգտակար
հատկանիշները:
Թարմ կամ չորացրած ուրցով համեմում են լոբով և մսով
ճաշերը, երշիկը, սպասը, սոուսը, սալաթը, վարունգի
թթուն, հացը, թեյը, պանիրը, ոգելից խմիչքները և այլն: Ուրցը հիանալի
մեղրատու բույս է, տալիս է առատ նեկտար: Եթերայուղը օգտագործվում
է հրուշակեղենի և պահածոների արդյունաբերության մեջ, ինչպես նաև
պարֆյումերիայում: Ճյուղերը և արմատն ունեն կաշին դաբաղող
հատկություն: Չոր խոտի մեջ, մասնակի խառնուրդի ձևով, ուրցը
բարենպաստ է ազդում անասունների մարսողության վրա: Բույսը
դեկորատիվ է, լայնորեն կիրառվում է զարդերիզներ, ծաղկագորգեր և
ալպինարիաներ պատրաստելու համար:
Օգտագործված գրականություն՝
• lekmed.ru
• Համացանց
• www.encyclopedia.am
• Armsoul.com
• Wikipedia.am
• <<Հայկական միջնադարյան
դեղաբույսեր>>
• <<ԽՍՀ>>հանրագիտարան
• <<Փայտփորիկ>>հանրագի-տարան
• <<Բուժում դեղաբույսերով>>
med-practic.com
Հայակական կենսաբանական բլոգ

Más contenido relacionado

Destacado

Հայկական հարց
Հայկական հարցՀայկական հարց
Հայկական հարցsargis_1979
 
W.Saroyan
W.SaroyanW.Saroyan
W.SaroyanSona8
 
Արմեն Նիկողոսյան
Արմեն ՆիկողոսյանԱրմեն Նիկողոսյան
Արմեն ՆիկողոսյանSona8
 
9-1 dasaran
9-1 dasaran9-1 dasaran
9-1 dasaranSona8
 
շախմատի պատմությունը
շախմատի պատմությունըշախմատի պատմությունը
շախմատի պատմությունըSona8
 
10 2
10 210 2
10 2Sona8
 
Nicole Aghbalyan
Nicole AghbalyanNicole Aghbalyan
Nicole AghbalyanSona8
 
New microsoft office power point presentation (2)
New microsoft office power point presentation (2)New microsoft office power point presentation (2)
New microsoft office power point presentation (2)Sona8
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentationSona8
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1Sona8
 
Wiiliam Saroyan
Wiiliam SaroyanWiiliam Saroyan
Wiiliam SaroyanSona8
 
Karapetyan Shushan
Karapetyan ShushanKarapetyan Shushan
Karapetyan ShushanSona8
 
Babajanyan maksim
Babajanyan maksimBabajanyan maksim
Babajanyan maksimSona8
 
Terzyan Tatev
Terzyan TatevTerzyan Tatev
Terzyan TatevSona8
 
William Saroyan
William SaroyanWilliam Saroyan
William SaroyanSona8
 
Նիկոլ Աղբալյանը ասել է
Նիկոլ Աղբալյանը ասել էՆիկոլ Աղբալյանը ասել է
Նիկոլ Աղբալյանը ասել էSona8
 
Saroyan (2)
Saroyan (2)Saroyan (2)
Saroyan (2)Sona8
 
Shaxmatistner
ShaxmatistnerShaxmatistner
ShaxmatistnerSona8
 
Վիլյամ Սարոյան
Վիլյամ ՍարոյանՎիլյամ Սարոյան
Վիլյամ ՍարոյանSona8
 

Destacado (20)

Հայկական հարց
Հայկական հարցՀայկական հարց
Հայկական հարց
 
W.Saroyan
W.SaroyanW.Saroyan
W.Saroyan
 
Արմեն Նիկողոսյան
Արմեն ՆիկողոսյանԱրմեն Նիկողոսյան
Արմեն Նիկողոսյան
 
9-1 dasaran
9-1 dasaran9-1 dasaran
9-1 dasaran
 
շախմատի պատմությունը
շախմատի պատմությունըշախմատի պատմությունը
շախմատի պատմությունը
 
10 2
10 210 2
10 2
 
Nicole Aghbalyan
Nicole AghbalyanNicole Aghbalyan
Nicole Aghbalyan
 
New microsoft office power point presentation (2)
New microsoft office power point presentation (2)New microsoft office power point presentation (2)
New microsoft office power point presentation (2)
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Wiiliam Saroyan
Wiiliam SaroyanWiiliam Saroyan
Wiiliam Saroyan
 
Karapetyan Shushan
Karapetyan ShushanKarapetyan Shushan
Karapetyan Shushan
 
2
22
2
 
Babajanyan maksim
Babajanyan maksimBabajanyan maksim
Babajanyan maksim
 
Terzyan Tatev
Terzyan TatevTerzyan Tatev
Terzyan Tatev
 
William Saroyan
William SaroyanWilliam Saroyan
William Saroyan
 
Նիկոլ Աղբալյանը ասել է
Նիկոլ Աղբալյանը ասել էՆիկոլ Աղբալյանը ասել է
Նիկոլ Աղբալյանը ասել է
 
Saroyan (2)
Saroyan (2)Saroyan (2)
Saroyan (2)
 
Shaxmatistner
ShaxmatistnerShaxmatistner
Shaxmatistner
 
Վիլյամ Սարոյան
Վիլյամ ՍարոյանՎիլյամ Սարոյան
Վիլյամ Սարոյան
 

Similar a Թամար

Similar a Թամար (15)

համեմ
համեմհամեմ
համեմ
 
խմբակ
խմբակխմբակ
խմբակ
 
խմբակ
խմբակխմբակ
խմբակ
 
samit
samitsamit
samit
 
Տերևատի մասին
Տերևատի մասինՏերևատի մասին
Տերևատի մասին
 
Դեղղաբույս
ԴեղղաբույսԴեղղաբույս
Դեղղաբույս
 
խմբակ
խմբակխմբակ
խմբակ
 
Վարունգի մասին
Վարունգի մասինՎարունգի մասին
Վարունգի մասին
 
Ավելուկ
Ավելուկ Ավելուկ
Ավելուկ
 
Ամոքիչ Վաղինակ
Ամոքիչ ՎաղինակԱմոքիչ Վաղինակ
Ամոքիչ Վաղինակ
 
Փսխածաղիկ
ՓսխածաղիկՓսխածաղիկ
Փսխածաղիկ
 
Արա լեռան ֆաունայի և ֆլորայի ներկայացուցիչները
Արա լեռան ֆաունայի և ֆլորայի ներկայացուցիչներըԱրա լեռան ֆաունայի և ֆլորայի ներկայացուցիչները
Արա լեռան ֆաունայի և ֆլորայի ներկայացուցիչները
 
Կենսաբանություն
ԿենսաբանությունԿենսաբանություն
Կենսաբանություն
 
հազի ադեկվատ թերապիա
հազի ադեկվատ թերապիահազի ադեկվատ թերապիա
հազի ադեկվատ թերապիա
 
Հետազոտում ենք բուսյերը և ծաղիկները
Հետազոտում ենք բուսյերը և ծաղիկներըՀետազոտում ենք բուսյերը և ծաղիկները
Հետազոտում ենք բուսյերը և ծաղիկները
 

Más de Sona8

Magna Carta
Magna CartaMagna Carta
Magna CartaSona8
 
Magna carta
Magna cartaMagna carta
Magna cartaSona8
 
Magna carta 12-3
Magna carta 12-3 Magna carta 12-3
Magna carta 12-3 Sona8
 
Washington
WashingtonWashington
WashingtonSona8
 
Сказки о животных 11-2 класс
Сказки  о  животных  11-2  классСказки  о  животных  11-2  класс
Сказки о животных 11-2 классSona8
 
волшебные сказки 11-4 класс
волшебные сказки 11-4 классволшебные сказки 11-4 класс
волшебные сказки 11-4 классSona8
 
Сказки о животных 10-4 класс
Сказки о животных 10-4 классСказки о животных 10-4 класс
Сказки о животных 10-4 классSona8
 
Бытовые сказки 10-4 класс
Бытовые сказки 10-4 классБытовые сказки 10-4 класс
Бытовые сказки 10-4 классSona8
 
Himnakan
HimnakanHimnakan
HimnakanSona8
 
198 ավագ դպրոցի ավագ դասարանների աշակերտներ
198 ավագ դպրոցի  ավագ դասարանների աշակերտներ198 ավագ դպրոցի  ավագ դասարանների աշակերտներ
198 ավագ դպրոցի ավագ դասարանների աշակերտներSona8
 
русские и армянские сказки
русские и армянские сказкирусские и армянские сказки
русские и армянские сказкиSona8
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointSona8
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problemsSona8
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problemsSona8
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problemsSona8
 
Martirosyan mikayel our ecology
Martirosyan mikayel our ecologyMartirosyan mikayel our ecology
Martirosyan mikayel our ecologySona8
 
Water pollution
Water pollutionWater pollution
Water pollutionSona8
 
իմ ընտանիքը
իմ ընտանիքըիմ ընտանիքը
իմ ընտանիքըSona8
 
իմ ընտանիքը
իմ ընտանիքը իմ ընտանիքը
իմ ընտանիքը Sona8
 

Más de Sona8 (20)

Magna Carta
Magna CartaMagna Carta
Magna Carta
 
Magna carta
Magna cartaMagna carta
Magna carta
 
Magna carta 12-3
Magna carta 12-3 Magna carta 12-3
Magna carta 12-3
 
Washington
WashingtonWashington
Washington
 
Сказки о животных 11-2 класс
Сказки  о  животных  11-2  классСказки  о  животных  11-2  класс
Сказки о животных 11-2 класс
 
волшебные сказки 11-4 класс
волшебные сказки 11-4 классволшебные сказки 11-4 класс
волшебные сказки 11-4 класс
 
Сказки о животных 10-4 класс
Сказки о животных 10-4 классСказки о животных 10-4 класс
Сказки о животных 10-4 класс
 
Бытовые сказки 10-4 класс
Бытовые сказки 10-4 классБытовые сказки 10-4 класс
Бытовые сказки 10-4 класс
 
Himnakan
HimnakanHimnakan
Himnakan
 
198 ավագ դպրոցի ավագ դասարանների աշակերտներ
198 ավագ դպրոցի  ավագ դասարանների աշակերտներ198 ավագ դպրոցի  ավագ դասարանների աշակերտներ
198 ավագ դպրոցի ավագ դասարանների աշակերտներ
 
русские и армянские сказки
русские и армянские сказкирусские и армянские сказки
русские и армянские сказки
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power point
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problems
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problems
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problems
 
123
123123
123
 
Martirosyan mikayel our ecology
Martirosyan mikayel our ecologyMartirosyan mikayel our ecology
Martirosyan mikayel our ecology
 
Water pollution
Water pollutionWater pollution
Water pollution
 
իմ ընտանիքը
իմ ընտանիքըիմ ընտանիքը
իմ ընտանիքը
 
իմ ընտանիքը
իմ ընտանիքը իմ ընտանիքը
իմ ընտանիքը
 

Թամար

  • 1. 198 ավագ դպրոց Գործնական աշխատանք Առարկա՝կենսաբանություն Թեմա՝Սողացող ուրց Կատարող ՝ Խաչատրյան Թամարա
  • 2. Սողացող ուրց Հայկական տարանունները - դաշտուրց, թյում, խոռ, խուռ, ղռի դաղձ, վայրի ծոթրին, մեշԴեղաբույսի նկարագրությունը: Խուլեղինջազգիների կամ շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող, 10-35 սմ բարձրության, գետնի վրա փռված, խիստ ճյուղավոր, հիմքում փայտացող ցողունով կիսաթուփ է: Ունի ձվաձև տերևներ: Ծաղկաբույլերը հիմնականում գտնվում են ճյուղերի ծայրերին: Բույսը ծաղկում է մայիսից մինչև աշուն, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Ամբողջ բույսն ունի սուր, հաճելի, բուրավետ հոտ: Հանդիպում է մեր հանրապետության լեռնային և նախալեռնային շրջաններում` քարքարոտ, արևաշատ լանջերին, քերծերին, բլուրների վրա, տափաստանային և ալպյան մարգագետիններում, սոճու և գիհու անտառներում, խամահողերում, դաշտերում և այլուր, հաճախ առաջացնելով հոծ ճմուտներ: Բազմանում է սերմերով և վեգետատիվ եղանակով: Պտղակալում է կանոնավոր, վատ է տանում ցուրտը: Մեր հանրապետությունում, վայրի վիճակում աճում են նաև Մարշալի և Կոչի ուրցերը, որոնք իրենց պիտանելիությամբ մոտ են սողացող տեսակին: «Թիմուս» բառը ոմանք հունարենից թարգմանում են ուժ, արիություն, ելնելով բույսի խթանող հատկություններից, ոմանք էլ` զոհաբերություն, ելնելով այն բանից, որ հին հույների մոտ զոհարանում աստվածուհի Աֆրոդիտեի պատվին միշտ այրում էին ուրց: Իսկ ընդհանրապես, մեր հեթանոս նախնիները ուրցով խունկ են ծխել աստվածների պատվին: «Սերպիլլում» հունարեն նշանակում է սողացող:
  • 3. Քիմիական բաղադրությունը Ամբողջ բույսը պարունակում է 0,5-1% եթերայուղ, որի բաղադրիչ մասը կազմում են թիմոլը, կարվակրոլը, ցիմոլը, տերպինենը, տերպինեոլը, բորնեոլը, ց ինգիբերենը, ինչպես նաև դաբաղանյութեր, դառը նյութեր, խեժ, ֆլավոնոիդներ, սապոնիններ, պիգմենտ, սպիտակուց ային նյութեր, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, խինաթթու, կոֆեինաթթու, քի միական տարրերից` կալիում, կալցիում, մագնեզիում և այլն:
  • 4. Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են ուրցի վերգետնյա մասը, որը դանակով կամ մանգաղով` առանց արմատը հանելու, կտրում են բույսի ծաղկման ընթացքում, չորացնում բացօթյա` տանիքում կամ քամահարվող սենյակում: Չոր հումքը փշրում են, մաղով հեռացնում կոշտ մասերը և պահում տուփերի մեջ, թղթով փաթաթված վիճակում: Այն կազմում է նախահումքի 25%-ը և պիտանի է օգտագործման շուրջ 3 տարի: Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն` որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց: Հին եգիպտացիներն այլ միջոցների հետ խառնված ուրցն օգտագործել են դիակներ զմռսելու համար: Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը` բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով` բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ:
  • 5. Ամիրդովլաթը նշում է, որ («հաշա» անվան տակ) դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի և այլ նյութերի հետ խառնված, բացում է օրգանների խցանումները, մեզը, միաժամանակ փքահան է, հալում են ուռուցքները, օգնում է դեղնուկին, զորություն տալիս ուղեղին, ստամոքսին, դադարեցնում որձկալն ու փսխումը, թքահոսությունը, կերակրի հետ ուտելուց` օգնում ատամնացավին, ասթմային, ուժեղացնում տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում շնչառությունը, լուծում խուխը, դադարեցնում արյունախխումը, լավացնում մարսողությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը: Խառնված յուղի կամ գինու հետ, ուրցը բուժում է խոցերը, իսկ ծեծված վիճակում մեղրաջրով մաքրում է ստամոքսը և լյարդը, վերացնում աղեխիթերը: Բույսը կործանարար է ազդում լվերի և ոջիլների վրա, բացում ֆլեգմոնան, վիժեցնող է, դուրս է բերում մեռած պտուղն արգանդից, գցում միզուղիների քարը: Խառնված վարդի յուղի և քացախի հետ` քսելու ձևով, կտրում է գլխացավը, սպեղանու ձևով օգնում է մեղվի խայթածին, սերմերը բացում են դաշտանը, հեշտացնում ծննդաբերությունը:
  • 6. Բժշկապետը դեղաբույսն առաջարկել է նաև որպես հակաբեղմնավորիչ միջոց: Համաձայն իր մեջբերումների, Հիպոկրատն ուրցն օգտագործել է ակամա միզարձակության, Ըռուֆոսն` ատամնացավի, իսկ Էհանան` տղամարդու սեռական թուլության ժամանակ: Ըստ Մարտիրոս Սեբաստիացու, ուրցը պայծառացնում է միտքը, ուժեղացնում զգայունությունը, կտրում հազը, իսկ ըստ Կ. Գաբիկյանի, այն օգնում է ականջի ցավին և մարսողությանը, լերդացավին, մեղ րաջրով օգտագործելուց` բուժում քոսը, մաշկի քորը և դեղնությունը: Հայկական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի սպիրտային թորվածքը կիրառվել է սրտային և լյարդային հիվանդությունների ժամանակ, նշում է, որ այն հակաբորբոքիչ է, վերացնում է բերանի վատ հոտը և փորկապությունը:
  • 7. Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է նևրալգիաների, ստամոքսաաղիքային տրակտի սպազմի, վատ քնի, կապույտ հազի, արոմատիկ լոգանքի ձևով` ռևմատիզմի և նյութափոխանակության խանգարումների, կոմպրեսների ձևով` աչքի հիվանդությունների և վերքերի, փոշին քթով շնչելու ձևով` ուշաթափության ժամանակ և այլն: Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ բույսի թուրմը նշանակում են թույլ մարսողության, փորի բքնածության և երիկամային ախտահարումների ժամանակ: Ուրցն այստեղ համարում են «արյունը մաքրող», միզամուղ և ստամոքսը կազդուրող միջոց: Թուրմը թրջոցների և լվացումների ձևով օգտագործում են աչքերի բորբոքական պրոցեսների դեպքում: Ուրցի թեյը` մեղրով, տալիս են երիզորդակրության, իսկ բուսափոշին, քթով ներշնչելու ձևով` հարբուխի ժամանակ:
  • 8. Բուլղարիայում դեղաբույսը նշանակում են բրոնխիալ ասթմայի, վատ ախորժակի, աղեփքանքի, դիսպեպսիաների, խոցային հիվանդության, լոգանքի ձևով` ռևմատիզմի, նյարդային և մաշկային հիվանդությունների, ողողման ձևով` անգինայի ժամանակ և այլն: Գերմանիայում այն նշանակում են հազի և վերքերի բուժման համար, Ֆրանսիայում` որպես հակասպաստիկ, հակաճիճվային, վերքամոքիչ, հյուսվածքներ ի էպիթելիզացիան վերականգնող միջոց, հատկապես ուժեղ թթուներից առաջացած այրվածքների դեպքում: Նշվում է նաև, որ թուրմը կանխում է երեխաների փորկապության առաջացումը: Ավստրիայում ուրցը կիրառում են գաստրիտների, աղեփքանքի և ճիճվակրության ժամանակ, ինչպես նաև որպես հակացնցումնային և ախտահանող միջոց: Այստեղ գտնում են, որ դեղաբույսի երկարատև օգտագործումը, որպես բարդություն, կարող է առաջ բերել վահանագեղձի հիպոֆունկցիա: Հայաստանում դեղաբույսը համարվում է որպես մանրէասպան, հակաբորբոքիչ, հանգստացնող և ախորժակը լավացնող միջոց: Այն լայնորեն կիրառվում է լյարդի և երիկամների հիվանդությունների, նևրալգիաների, հոդային ախտահարումների, բրոնխիալ ասթմայի ժամանակ:
  • 9. Արևմատաեվրոպական մի շարք երկրներում դեղաբույսն օգտագործում են գաստրիտների, համառ հազի, դաշտանային ցիկլի խանգարումների, գլխացավերի, գլխի մաշկի թեփոտության, մազաթափության, ռադիկուլիտի, հոդաց ավերի, անդամալուծության, էկզեմայի ժամանակ: Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ ուրցը` խոտաբարձի ձևով դնելով գլխի տակ, քնելով վրան` առողջարար է և երկարացնում է կյանքը:
  • 10. Դեղաբույսն օֆիցինալ է մեզ մոտ և աշխարհի շատ ու շատ երկրներում: Գիտական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է որպես խուխամուղ և ցավը հանգստացնող միջոց և օգտագործվում է բրոխիտների, վերին շնչուղիների կատառի, ռադիկուլիտների, միոզիտների և նևրիտների ժամանակ: Այն մտնում է պերտուսին պատրաստուկի բաղադրության մեջ, որը որպես խուխամուղ և հազը փափկացնող միջոց, օգտագործվում է բրոնխիտների և վերին շնչուղիների բորբոքումների, իսկ երեխաների մոտ` նաև կապույտ հազի ժամանակ: Ուրցից ստացվող թիմոլը ուժեղ հականեխիչ միջոց է: Այն նշանակվում է ողողման ձևով` բերանի խոռոչի և բկանցքի ախտահարումների ժամանակ: Դեղամիջոցը` ներքին ընդունման ձևով, կիրառվում է երիզորդային և մազագլուխ ճիճվակրության, թոքերի ակտինամիկոզի, աղեփքանքի, լուծերի, խմորման և նեխական բնույթի էնտերիտների ժամանակ: Ստոմատոլոգիական պրակտիկայում թիմոլը համարվում է որպես դենտինը ցավազրկող միջոց և մտնում է այս նպատակով կիրառվող Գարտմանի հեղուկի բաղադրության մեջ: Մաշկային հիվանդությունների պրակտիկայում թիմոլը կիրառվում է սնկային ախտահարումների, էկզեմայի, մարմաջի և բազմաթիվ այլ քորվող դերմատիտների ժամանակ: Ուրցից ստացվող եթերայուղը համարվում է որպես հանգստացնող, խթանող և հակասպաստիկ միջոց:
  • 11. Մեր կողմից, դեղաբույսը ջրաթուրմի ձևով օգտագործվել է քրոնիկական թերսեկրետոր գաստրիտների և քրոնիկական էնտերիտների ժամանակ: Դեղաբույսը` 1 ամիս տևողությամբ կանոնավոր ընդունելիս, բավականաչափ խթանում է ստամոքսահյութի ժամային լարվածությունը, աղաթթվի դեբիտ-ժամը և հյութի պրոտեոլիտիկ ակտիվությունը: Զգալի չափով նվազել է հյութի ph-ը, պակասել լորձի քանակը, արյան մեջ բարձրացել կարբոանհիդրազայի ակտիվությունը և լեզվի համային ռեցեպցիան` համային տարբեր գործոնների նկատմամբ: Նեխական կամ խմորման երևույթներով ընթացող քրոնիկական էնտերիտների ժամանակ մենք դրական արդյունք ստացել ենք ոչ միայն ուրցի ջրաթուրմի կիրառումից, այլև թիմոլի ներքին ձևով ընդունումից: Բուժման շնորհիվ կարգավորվել է հիվանդների աղիների գոծունեությունը, հատկապես լուծը, վերացել փորի շրջանի ցավերը, բքնածությունը, լավացել համազգացումը և ընդհանրապես հիվանդների ընդհանուր վիճակը:
  • 12. Կիրառման եղանակները: Դեղաբույսից ջրաթուրմ պատրաստելու համար 5 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1 օրում` 3 անգամ: Կամ` 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, փակ ամանի մեջ, ապա հովացնում ու քամում, ըմպում գոլ վիճակում, 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ: Կամ` 1 ճաշի գդալ հումքը 1 լ ջրում եփել մինչև եռալը, հովացնել ու քամել, ապա ընդունել 1/2 բաժակ, օրը 4 անգամ` նևրիտների և ռադիկուլիտների ժամանակ: Կամ` 15 գ հումքը 20 րոպե թրմել 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպել 1-ական ճաշի գդալ` օրական 2-3 անգամ: Կամ` 10-15 գ հումքը 30 րոպե թրմել 1 լ եռման ջրում, հովացնել ու քամել, ապա օգտագործել թրջոցների ձևով` աչքի հիվանդությունների ժամանակ: Եփուկ պատրաստելու համար 15 գ հումքը 200 մլ ջրում եռացնում են 20 րոպե, հովացնում, քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 4-6 անգամ: Լոգանքի համար 100 գ հումքը 30 րոպե թրմում են 2 լ եռման ջրում, հետո` ըստ պահանջի, ավելացնում լոգանքաջրին կամ օգտագործում կոկորդի ողողումների համար, կամ` 50 գ հումքը 1 ժամ թրմում են 1 դույլ եռման ջրում և օգտագործում լոգանքի ձևով` ռևմատիզմի, ռադիկուլիտի, նևրիտների, գեղձախտի, էկզեմայի և սալջարդների ժամանակ: Ոգոթուրմ պատրաստելու համար հումքը խառնում են 70° սպիրտի հետ` 1:5-ի հարաբերությամբ:
  • 13. Սուր և քրոնիկական տրախեաբրոնխիտների ժամանակ վերցնում են 5-ական գրամ տատրակի տերև, խռնդատի ծաղիկ, անիսոնի սերմ, 10-ական գրամ խիփերթի և ինքնացան կակաչի ծաղիկներ, տուղտարմատ և ուրց, 25 գ մատուտակի արմատ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 2 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, հետո եռացնում մի քանի րոպե, քամում ու ըմպում 1 օրում` 3-4 անգամ:
  • 14. Բրոնխիալ ասթմայի, կապույտ հազի, բրոնխիտների և բրոնխէկտազիաների ժամանակ վերցնում են հավասարաչափ` ուրց և տուղտարմատ: Այս խառնուրդից 4 թեյի գդալ 2 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, հետո եռացնում մի քանի րոպե, հովացնում ու ըմպում 1 օրում` 3 անգամ: Նույն նպատակով և նույն եղանակով ընդունում են իրար հավասարաչափ խառնված հետևյալ հավաքածուն` բաղկացած ուրցից, տատրակից, եռագույն մանուշակից, Հեղինեի կղմուխի արմատից և անիսոնի սերմերից: Գաստրոկարդիալ սինդրոմի ժամանակ վերցնում են 30-ական գրամ ուրց, մեղրածուծ և ոսկեհազարուկ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 30 րոպե թրմելով 1 բաժակ եռման ջրում, ըմպում են կումերով` օրական 2 բաժակ:
  • 15. Արոմատիկ № 2 թեյի բաղադրության մեջ մտնում են 1-ական մաս ուրց, անանուխի, սև հաղարջի և տատրակի տերևներ, 3- ական մաս մոշի և գետնամորու տերևներ, իսկ արոմատիկ № 3 թեյի մեջ` 0,5 մաս ուրց, գետնաստղի ընձյուղներ, 1 մաս սև հաղարջի տերև, 3-ական մաս մոշի և ազնվամորու տերևներ: Այս երկու թեյերն էլ, որ օգտագործվում են օրգանիզմի ընդհանուր ուժերը տոնուսավորելու նպատակով, օգտագործվում են միանման: Այսպես, 1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում թրմում են 10-15 րոպե, ապա ըմպում օրվա մեջ 3 անգամ:
  • 16. Այլ օգտակար հատկանիշները: Թարմ կամ չորացրած ուրցով համեմում են լոբով և մսով ճաշերը, երշիկը, սպասը, սոուսը, սալաթը, վարունգի թթուն, հացը, թեյը, պանիրը, ոգելից խմիչքները և այլն: Ուրցը հիանալի մեղրատու բույս է, տալիս է առատ նեկտար: Եթերայուղը օգտագործվում է հրուշակեղենի և պահածոների արդյունաբերության մեջ, ինչպես նաև պարֆյումերիայում: Ճյուղերը և արմատն ունեն կաշին դաբաղող հատկություն: Չոր խոտի մեջ, մասնակի խառնուրդի ձևով, ուրցը բարենպաստ է ազդում անասունների մարսողության վրա: Բույսը դեկորատիվ է, լայնորեն կիրառվում է զարդերիզներ, ծաղկագորգեր և ալպինարիաներ պատրաստելու համար:
  • 17. Օգտագործված գրականություն՝ • lekmed.ru • Համացանց • www.encyclopedia.am • Armsoul.com • Wikipedia.am • <<Հայկական միջնադարյան դեղաբույսեր>> • <<ԽՍՀ>>հանրագիտարան • <<Փայտփորիկ>>հանրագի-տարան • <<Բուժում դեղաբույսերով>> med-practic.com Հայակական կենսաբանական բլոգ