SlideShare una empresa de Scribd logo
1 de 3
Descargar para leer sin conexión
#13(222) 25 փետրվար 2012 թ.




Ուզո՞ւմ եք ունենալ քիթ, ինչպիսին Անջելինա Ջոլիինն է
                                            Վլադ ՄՈՒՐԱԴՅԱՆ


                              Թիվ 3 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ և վերականգնողական ծառայության
                           ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը պնդում է, որ առայժմ բոլոր
                           պլաստիկ վիրահատություններից թերևս ամենապահանջվածը` րինոպլաստիկան է`
                           (քթի պլաստիկ վիրահատությունը):

                             Ըստ պլաստիկ վիրաբույժի` քթի վիրահատությունն ազգային խնդիր է: Հայերը
                           դժգոհում են սեփական քթի մեծությունից և հակառակը, շատերին էլ չեն գոհացնում
                           քթանցքերը, դրանք երբեմն հավասարաչափ չեն լինում: Ոմանք էլ դիմում են
                           պլաստիկ վիրաբույժի, երբ միջնապատը ծռված է լինում: Հիմնական այցելուները
                           կանայք են: Տղամարդիկ մասնագետի դիմում են ծայրահեղ դեպքերում, երբ շնչելն
                           անհնար է դառնում…

    Հարցին, թե լինո՞ւմ են դեպքեր, երբ բժիշկը մերժում ու
հիվանդին չի վիրահատում, Գ. Ստեփանյանի պատասխանը
հետևյալն էր. «30-40% դեպքերում ոչ թե մերժում եմ, այլ
պարզապես բացատրում, որ ինչ-ինչ պատճառներով արդյունքը
ձեզ չի գոհացնի: Մերժելով գործը գլուխ չի գա: Եթե մարդ մտքին
դրել է վիրահատվել, ապա անպայման կանի` դիմելով այլ
մասնագետի, բայց երբ որ նա ռեալ գիտակցի, թե ինչ խնդիրների
առջև       կարող    է    կանգնել   հետագայում`     հաստատ
վիրահատության չի գնա: Եվ խոսքը միայն քթի պլաստիկայի
մասին չէ: Տարբեր խնդիրներ գոյություն ունեն: Եվ ի վերջո ամեն
ինչ չէ, որ վիրաբույժի ձեռքին է:

   Խոսելով քթի պլաստիկայի մասին` բժիշկը նշում է, որ երբեմն
մարդու քիթն այնպիսի արտահայտված ծռվածություն է
ունենում` վիրահատությունից հետո չի բացառվում դրական
արդյունքի փոխարեն բացասականն ստանալը: Քիթն ունի իր
որոշակի սահմանը, դրանից ավելին ոչինչ անել չես կարող:
Հետաքրքրվեցի, թե Ստեփանյանն օգտագործո՞ւմ է ֆոտոշոփը,
որպես հիվանդին ավելի գրավելու մեթոդ:

   «Տևական ժամանակ է` ինչ հետ եմ կանգնել դրանից: Չեմ անում, որովհետև անձնական փորձից գիտեմ, որ
հիվանդը տրամադրվում է, ուղեղում ֆիքսում այն պատկերը, ինչը տեսնում է լուսանկարին: Որպեսզի մարդ
հոգեբանորեն «չկոտրվի»` վիրահատությունից հետո հրաժարվում եմ լուսանկարներ ցուցադրելուց: Ամեն ինչ
փոխվստահության վրա ենք կառուցում»,- տեղեկացնում է բժիշկն ու պատասխանում այն հարցին, թե հիվանդի հետ
պայմանագիր կնքո՞ւմ են, թե ոչ:

   «Պարտադիր: Բայց պետք է պայմանագրի ձևը փոխել: Հիմա մենք կնքում ենք ընդհանուր վիրաբուժական
պայմանագիր, որի մեջ նշվում են նաև հիվանդի հետվիրահատական խնդիրները և այլն, բայց պետք է ավելի լավ
նմուշ մշակել, ավելի հստակեցնել կետերը: Այսօր պլաստիկ վիրաբույժներն ապահովագրված չեն շատ ու շատ
հարցերում»,- հայտնում է մեր զրուցակիցը:

   Գևորգին հարցրեցինք նաև, թե արդյոք բոլոր վիրաբույժները կարո՞ղ են պլաստիկ վիրահատություններով
զբաղվել, ունե՞ն արդյոք դրա իրավունքը: Մասնագետը վստահեցրեց. «Վիրաբուժության մեջ կան մի քանի ճյուղեր`
ընդհանուր վիրաբուժություն, պլաստիկ վիրաբուժություն, միկրովիրաբուժություն և այլն: Եթե ընդհանուր
վիրաբույժն ավելի շատ գործ ունի աղիների հետ, ապա միկրովիրաբույժը` նյարդերի, ջլերի վնասման հետ: Պլաստիկ
վիրաբույժն ավելի շատ աշխատում է գեղեցկացնել, ուստի ոչ բոլոր վիրաբույժներն իրավունք ունեն զբաղվել
պլաստիկ վիրահատություններով»:

   Ի դեպ պլաստիկ վիրաբույժը պնդում է, որ ՀՀ տարածքում բոլոր պլաստիկ վիրաբույժներն էլ պլաստիկ
վիրաբույժների ասոցիացիայի անդամ են, բժշկական համալսարանն են ավարտել, խստագույն ձևով անցել են
հետուսումնական ուսուցումը: Շատ երկրներում կոսմետոլոգներն սկսում են զբաղվել շուլերությամբ, մեզանում
հստակ կարող եմ ասել` նման բան գոյություն չունի:

  Հետաքրքրվեցինք նաև այսքան շատ տարփողված լիպոսակցիայով` ճարպերի հեռացմամբ: Բժիշկը հետևյալ
պատկերը ներկայացրեց. «Հայ կանայք արդեն եկել են այն եզրակացության, որ հնարավորինս շուտ պետք է
մոռանան փորիկի մասին, հատկապես հետհղիության ընթացքում: Բժշկական լեզվով ասած` հնարավորինս շուտ
պետք է ազատվեն ճարպային գոգնոցից»: Գ. Ստեփանյանն ընդգծում է, որ դեպքեր են լինում, որ երկրորդ անգամ էլ
կինը գալիս է վիրահատության` նույն խնդրանքով: Տեսականորեն, ըստ մասնագետի, ճարպը կարելի է կրկին
հեռացնել, ինչն էլ արվում է, սակայն հիվանդին խորհուրդ է տրվում ճիշտ սնվել: «Հարկ է վիրահատությունից հետո
կյանքի ռիթմը փոխել»,- ասում է զրուցակիցս:

   Խոսելով մամոպլաստիկայի մասին (կրծքի պլաստիկ վիրահատություն)` զրուցակիցս անգամ հնարավորություն
ընձեռեց սեփական ձեռքերում զգալ սիլիկոնե իմպլանտները: Ի դեպ Ստեփանյանն օգտվում է արտասահմանյան
ֆիրմաներից մեկից, որը նաև հարմար է գնային առումով: Մամոպլաստիկան բժշկի թերևս ամենասիրելի
վիրահատությունն է. «Բանն այն է, որ մամոպլաստիկայի և լիպոսակցիայի ժամանակ արդյունքը հենց հաջորդ օրն է
զգացվում: Քթի համար ամիսներ են պետք` մինչև վերջնական արդյունքը տեսնես»,- իր մասնագիտական
գաղտնիքներն է բացահայտում բժիշկն ու պնդում, որ մամոպլաստիկան միշտ չէ, որ ցուցված է լինում կնոջը. «Մինչ
հիվանդին վիրահատելը պարտադիր կատարվում է մամոգրաֆիա, պետք է հետազոտվեն կրծքագեղձերը: Եթե
կարիք կա` պետք է նաև սոնոգրաֆիա անել: Այդ ամենն արվում է, եթե կնոջ մարմնում հայտնաբերվում են չարորակ
գոյացություններ: Խստիվ արգելվում է վիրահատական միջամտություն կատարելը: Մենք վիրահատում ենք միայն
առողջ մարդկանց: Պլաստիկան ցուցված է լիարժեք առողջ մարդու համար»:

   Ըստ Գ. Ստեփանյանի` հեռացված կրծքերի դեպքերում էլ ցուցվում է իմպլանտներ տեղադրելը: Վերջերս բժիշկը
հետաքրքրվել և իմացել է, որ օնկոլոգիայում, երբ հեռացնում են գեղձը, միանգամից տեղադրում են իմպլանտը, ինչը,
շատ լավ է:

   Հարցրեցի, թե պատահո՞ւմ է, որ իրեն պարբերաբար դիմի միևնույն հիվանդը, ում շարունակ չի գոհացնում
սեփական արտաքինը: «Այո, դա հոգեկան հիվանդություն է: Պատահում է` հիվանդը պարզապես սիրահարվում է
բժշկին և պատրվակ է փնտրում կրկին տեսնելու նրան: Նման դեպքերում սովորաբար մերժվում են բոլոր տեսակի
վիրահատությունները»: Ի դեպ Ստեփանյանը չի կարծում, թե վիրահատությունից առաջ հիվանդը պետք է
հոգեբանական թեստ լրացնի, այն անիմաստ է համարում: «Յուրաքանչյուր պլաստիկ վիրաբույժ հոգեբան է, նա
պետք է կարողանա փոխադարձ վստահություն հաստատել: Երբեմն մեզանից այնպիսի բաներ են պահանջում,
կարծես Աստված ենք: Քաղաքում դեպքեր են գրանցվել` անգամ մարդիկ ինքնասպանության են գնացել, որովհետև
վիրահատությունը չի արդարացրել սպասումները. չի ստացվել, ասենք Անջելինա Ջոլիի քթիկից»,- ասում է
Ստեփանյանն ու պատասխանում մեր վերջին հարցին` պլաստիկ վիրաբույժին այցելությունը հայերը նախընտրում
են գաղտնի՞ պահել:

   «Ոչ միշտ, շատ դեպքերում գլուխ գովելու առիթ էլ կարող է ստեղծել: Կա բժշկական գաղտնիք հասկացություն:
Իմ մոտիկ ընկերները գիտեն, որ ինձ այցելում են հայտնի մարդիկ, աստղեր, բայց դա չի նշանակում, թե ես ամեն
պատի տակ պետք է գոռամ դրա մասին: Չի կարելի: Կկորցնեմ վստահությունը: Եվ դրա իրավունքն էլ չունեմ»:

   Հ. Գ. Ներկայացնում ենք լրագրողական հետաքննության արդյունքները: Զանգահարելով երևանյան կլինիկաներ`
ճշտեցինք նրանց գնային քաղաքականությունը: Ըստ որի` րինոպլաստիկայի արժեքը 120-300000 դրամ է,
մամոպլաստիկան` 110-350000 դրամ, օտոպլաստիկա (ականջներ) 80-225000 դրամ, լիպոսակցիա` 150-300000
դրամ:

   Ի դեպ

   Միհրդատ ՄԱԴԱԹՅԱՆ. Դժգոհ են մնում անգամ վիրահատությունից հետո

   Հոգեբան Միհրադատ Մադաթյանը պարզաբանել է, թե ինչ է նշանակում դիսմորֆոֆոբիա հիվանդությունը: Ըստ
հոգեբանի` դիսմորֆոֆոբիա հիվանդության ժամանակ մարդիկ շարունակ դիմում են պլաստիկ վիրաբույժի: Նրանք
երբևէ գոհ չեն լինում իրենց արտաքին տեսքից: Այս հիվանդության տեր մարդիկ հնարավոր է` ուղղակի նայեն
հայելու մեջ և ասեն, որ իրենք գեր են, իրենց դուր չի գալիս քթի կառուցվածքը: Այստեղ էլ սկսվում է պլաստիկ
վիրաբույժին դիմելու անհագ ցանկությունը: Այս կարգի հիվանդներին սովորաբար սկսում են ճանաչել գրեթե բոլոր
պլաստիկ վիրաբույժները, քանի որ այցելուն, որպես կանոն, չի բավարարվում մեկ-երկու մասնագետի
խորհրդատվությամբ: Լուրջ մասնագետները մերժում են նման այցելուի ցանկությունները: Բանն այն է, որ նման
հիվանդները դժգոհ են մնում անգամ վիրահատությունից հետո:

   Դիսմորֆոֆոբիան բավական լուրջ հիվանդություն է: Այս հիվանդության արմատները, հավանաբար,
մանկությունից են գալիս: Փոքր տարիքում անբավարարվածության զգացողություն են ունեցել, ինչը հետագայում
նման հիվանդության պատճառ է դարձել: Նման մարդիկ հաճախ իրենք իրենց հրեշ են անվանում: Նման հիվանդներ
Հայաստանում շատ կան: Սա բարդույթ չէ, որը կարելի լինի շատ արագ շտկել:

    Այս կարգի հիվանդները սովորաբար խուսափում են դիմել հոգեբանին: Խորհուրդը` դիմել հոգեբանի, ընկալվում
է որպես վիրավորանք:

   Վահե ՍԱԲՈՒՆՋՅԱՆ. Ցավազրկված հիվանդին բժիշկը շատ ավելի հանգիստ է վիրահատում

   Թիվ 3 կլինկական հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վահե
Սաբունջյանին հարցրինք, թե ինչու են պլաստիկ միջամտությունների հատկապես րինոպլաստիկայի ժամանակ
օգտագործում ընդհանուր անզգայացում, իսկ նախկինում, տեղայինով են բավարարվել.
«Բավականին ճիշտ ու մարդկային մոտեցում է` վիրաբուժական գործողություն կատարել ընդհանուր
անզգայացմամբ: Քանի որ բժշկության այս ոլորտը և դեղագործությունը բավականին առաջ են գնացել, այսօր մեր
բոլոր օգտագործած դեղամիջոցներն անվնաս են առողջության համար: Բանն այն է, որ տեղային անզգայացումը չի
ապահովում հիվանդի լիարժեք ցավազարկումը: Ցավային յուրաքանչյուր զգացում, նամանավանդ վիրահատական
միջամտության ժամանակ, առաջացնում է սթրեսային վիճակ, որը կարող է նաև շոկային վիճակի առաջացնել,
հիվանդին փրկելը շատ ծանր է լինում: Երկրորդ` յուրաքանչյուր պլաստիկ վիրաբուժական միջամտություն
սպառնում է գանգուղեղային վնասվածքով: Աստիճանի բարդությունը որոշել դժվար է: Լիարժեք ցավազրկված
հիվանդին վիրաբույժը շատ ավելի հանգիստ է վիրահատում` առանց շտապողականության, առանց ավելորդ
գործողություններ կատարելու: Իսկ տեղային անզգայացման ժամանակ ինչ քանակությամբ էլ դեղը ներարկվի,
միևնույն է, ներծծվելու է և ունի ավելի տոքսիկ ազդեցություն, ավելի անցանկալի հետևանքներ կարող է ունենալ
հիվանդի առողջության համար, քան մեր օգտագործած դեղամիջոցները: Ճիշտ է` դրանք թանկ հաճույք են
հիվանդանոցի համար, սակայն մեր ադմինիստրացիան գնացել է այդ քայլին: Մենք շատ ենք անցկացնում
հետվիրահատական հարցազրույցներ, հիվանդների կարծիքներն ենք հարցնում: Դժգոհ հիվանդ չենք ունեցել:
Հակառակը, բոլորը վախենալով գալիս են ու շնորհակալ հեռանում»,- նշում է մասնագետն ու հավելում, որ իրենք
բացարձակ ոչ ոքի իրավունք չունեն որևէ բան մերժել:

Más contenido relacionado

Más de drMadatyan

Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործությանԻ՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործությանdrMadatyan
 
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտԻնտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտdrMadatyan
 
Արտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանությունԱրտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանությունdrMadatyan
 
Գիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետԳիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետdrMadatyan
 
Համացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըՀամացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըdrMadatyan
 
Մտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածելՄտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածելdrMadatyan
 
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"drMadatyan
 
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"drMadatyan
 
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարԻնչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարdrMadatyan
 
Սեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըՍեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըdrMadatyan
 
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինԱմուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինdrMadatyan
 

Más de drMadatyan (11)

Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործությանԻ՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
 
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտԻնտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
 
Արտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանությունԱրտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանություն
 
Գիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետԳիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետ
 
Համացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըՀամացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքները
 
Մտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածելՄտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածել
 
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
 
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
 
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարԻնչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
 
Սեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըՍեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումները
 
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինԱմուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
 

Ուզո՞ւմ եք ունենալ քիթ, ինչպիսին Անջելինա Ջոլիինն է

  • 1. #13(222) 25 փետրվար 2012 թ. Ուզո՞ւմ եք ունենալ քիթ, ինչպիսին Անջելինա Ջոլիինն է Վլադ ՄՈՒՐԱԴՅԱՆ Թիվ 3 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ և վերականգնողական ծառայության ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը պնդում է, որ առայժմ բոլոր պլաստիկ վիրահատություններից թերևս ամենապահանջվածը` րինոպլաստիկան է` (քթի պլաստիկ վիրահատությունը): Ըստ պլաստիկ վիրաբույժի` քթի վիրահատությունն ազգային խնդիր է: Հայերը դժգոհում են սեփական քթի մեծությունից և հակառակը, շատերին էլ չեն գոհացնում քթանցքերը, դրանք երբեմն հավասարաչափ չեն լինում: Ոմանք էլ դիմում են պլաստիկ վիրաբույժի, երբ միջնապատը ծռված է լինում: Հիմնական այցելուները կանայք են: Տղամարդիկ մասնագետի դիմում են ծայրահեղ դեպքերում, երբ շնչելն անհնար է դառնում… Հարցին, թե լինո՞ւմ են դեպքեր, երբ բժիշկը մերժում ու հիվանդին չի վիրահատում, Գ. Ստեփանյանի պատասխանը հետևյալն էր. «30-40% դեպքերում ոչ թե մերժում եմ, այլ պարզապես բացատրում, որ ինչ-ինչ պատճառներով արդյունքը ձեզ չի գոհացնի: Մերժելով գործը գլուխ չի գա: Եթե մարդ մտքին դրել է վիրահատվել, ապա անպայման կանի` դիմելով այլ մասնագետի, բայց երբ որ նա ռեալ գիտակցի, թե ինչ խնդիրների առջև կարող է կանգնել հետագայում` հաստատ վիրահատության չի գնա: Եվ խոսքը միայն քթի պլաստիկայի մասին չէ: Տարբեր խնդիրներ գոյություն ունեն: Եվ ի վերջո ամեն ինչ չէ, որ վիրաբույժի ձեռքին է: Խոսելով քթի պլաստիկայի մասին` բժիշկը նշում է, որ երբեմն մարդու քիթն այնպիսի արտահայտված ծռվածություն է ունենում` վիրահատությունից հետո չի բացառվում դրական արդյունքի փոխարեն բացասականն ստանալը: Քիթն ունի իր որոշակի սահմանը, դրանից ավելին ոչինչ անել չես կարող: Հետաքրքրվեցի, թե Ստեփանյանն օգտագործո՞ւմ է ֆոտոշոփը, որպես հիվանդին ավելի գրավելու մեթոդ: «Տևական ժամանակ է` ինչ հետ եմ կանգնել դրանից: Չեմ անում, որովհետև անձնական փորձից գիտեմ, որ հիվանդը տրամադրվում է, ուղեղում ֆիքսում այն պատկերը, ինչը տեսնում է լուսանկարին: Որպեսզի մարդ հոգեբանորեն «չկոտրվի»` վիրահատությունից հետո հրաժարվում եմ լուսանկարներ ցուցադրելուց: Ամեն ինչ փոխվստահության վրա ենք կառուցում»,- տեղեկացնում է բժիշկն ու պատասխանում այն հարցին, թե հիվանդի հետ պայմանագիր կնքո՞ւմ են, թե ոչ: «Պարտադիր: Բայց պետք է պայմանագրի ձևը փոխել: Հիմա մենք կնքում ենք ընդհանուր վիրաբուժական պայմանագիր, որի մեջ նշվում են նաև հիվանդի հետվիրահատական խնդիրները և այլն, բայց պետք է ավելի լավ նմուշ մշակել, ավելի հստակեցնել կետերը: Այսօր պլաստիկ վիրաբույժներն ապահովագրված չեն շատ ու շատ հարցերում»,- հայտնում է մեր զրուցակիցը: Գևորգին հարցրեցինք նաև, թե արդյոք բոլոր վիրաբույժները կարո՞ղ են պլաստիկ վիրահատություններով զբաղվել, ունե՞ն արդյոք դրա իրավունքը: Մասնագետը վստահեցրեց. «Վիրաբուժության մեջ կան մի քանի ճյուղեր` ընդհանուր վիրաբուժություն, պլաստիկ վիրաբուժություն, միկրովիրաբուժություն և այլն: Եթե ընդհանուր վիրաբույժն ավելի շատ գործ ունի աղիների հետ, ապա միկրովիրաբույժը` նյարդերի, ջլերի վնասման հետ: Պլաստիկ վիրաբույժն ավելի շատ աշխատում է գեղեցկացնել, ուստի ոչ բոլոր վիրաբույժներն իրավունք ունեն զբաղվել պլաստիկ վիրահատություններով»: Ի դեպ պլաստիկ վիրաբույժը պնդում է, որ ՀՀ տարածքում բոլոր պլաստիկ վիրաբույժներն էլ պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ են, բժշկական համալսարանն են ավարտել, խստագույն ձևով անցել են հետուսումնական ուսուցումը: Շատ երկրներում կոսմետոլոգներն սկսում են զբաղվել շուլերությամբ, մեզանում հստակ կարող եմ ասել` նման բան գոյություն չունի: Հետաքրքրվեցինք նաև այսքան շատ տարփողված լիպոսակցիայով` ճարպերի հեռացմամբ: Բժիշկը հետևյալ պատկերը ներկայացրեց. «Հայ կանայք արդեն եկել են այն եզրակացության, որ հնարավորինս շուտ պետք է
  • 2. մոռանան փորիկի մասին, հատկապես հետհղիության ընթացքում: Բժշկական լեզվով ասած` հնարավորինս շուտ պետք է ազատվեն ճարպային գոգնոցից»: Գ. Ստեփանյանն ընդգծում է, որ դեպքեր են լինում, որ երկրորդ անգամ էլ կինը գալիս է վիրահատության` նույն խնդրանքով: Տեսականորեն, ըստ մասնագետի, ճարպը կարելի է կրկին հեռացնել, ինչն էլ արվում է, սակայն հիվանդին խորհուրդ է տրվում ճիշտ սնվել: «Հարկ է վիրահատությունից հետո կյանքի ռիթմը փոխել»,- ասում է զրուցակիցս: Խոսելով մամոպլաստիկայի մասին (կրծքի պլաստիկ վիրահատություն)` զրուցակիցս անգամ հնարավորություն ընձեռեց սեփական ձեռքերում զգալ սիլիկոնե իմպլանտները: Ի դեպ Ստեփանյանն օգտվում է արտասահմանյան ֆիրմաներից մեկից, որը նաև հարմար է գնային առումով: Մամոպլաստիկան բժշկի թերևս ամենասիրելի վիրահատությունն է. «Բանն այն է, որ մամոպլաստիկայի և լիպոսակցիայի ժամանակ արդյունքը հենց հաջորդ օրն է զգացվում: Քթի համար ամիսներ են պետք` մինչև վերջնական արդյունքը տեսնես»,- իր մասնագիտական գաղտնիքներն է բացահայտում բժիշկն ու պնդում, որ մամոպլաստիկան միշտ չէ, որ ցուցված է լինում կնոջը. «Մինչ հիվանդին վիրահատելը պարտադիր կատարվում է մամոգրաֆիա, պետք է հետազոտվեն կրծքագեղձերը: Եթե կարիք կա` պետք է նաև սոնոգրաֆիա անել: Այդ ամենն արվում է, եթե կնոջ մարմնում հայտնաբերվում են չարորակ գոյացություններ: Խստիվ արգելվում է վիրահատական միջամտություն կատարելը: Մենք վիրահատում ենք միայն առողջ մարդկանց: Պլաստիկան ցուցված է լիարժեք առողջ մարդու համար»: Ըստ Գ. Ստեփանյանի` հեռացված կրծքերի դեպքերում էլ ցուցվում է իմպլանտներ տեղադրելը: Վերջերս բժիշկը հետաքրքրվել և իմացել է, որ օնկոլոգիայում, երբ հեռացնում են գեղձը, միանգամից տեղադրում են իմպլանտը, ինչը, շատ լավ է: Հարցրեցի, թե պատահո՞ւմ է, որ իրեն պարբերաբար դիմի միևնույն հիվանդը, ում շարունակ չի գոհացնում սեփական արտաքինը: «Այո, դա հոգեկան հիվանդություն է: Պատահում է` հիվանդը պարզապես սիրահարվում է բժշկին և պատրվակ է փնտրում կրկին տեսնելու նրան: Նման դեպքերում սովորաբար մերժվում են բոլոր տեսակի վիրահատությունները»: Ի դեպ Ստեփանյանը չի կարծում, թե վիրահատությունից առաջ հիվանդը պետք է հոգեբանական թեստ լրացնի, այն անիմաստ է համարում: «Յուրաքանչյուր պլաստիկ վիրաբույժ հոգեբան է, նա պետք է կարողանա փոխադարձ վստահություն հաստատել: Երբեմն մեզանից այնպիսի բաներ են պահանջում, կարծես Աստված ենք: Քաղաքում դեպքեր են գրանցվել` անգամ մարդիկ ինքնասպանության են գնացել, որովհետև վիրահատությունը չի արդարացրել սպասումները. չի ստացվել, ասենք Անջելինա Ջոլիի քթիկից»,- ասում է Ստեփանյանն ու պատասխանում մեր վերջին հարցին` պլաստիկ վիրաբույժին այցելությունը հայերը նախընտրում են գաղտնի՞ պահել: «Ոչ միշտ, շատ դեպքերում գլուխ գովելու առիթ էլ կարող է ստեղծել: Կա բժշկական գաղտնիք հասկացություն: Իմ մոտիկ ընկերները գիտեն, որ ինձ այցելում են հայտնի մարդիկ, աստղեր, բայց դա չի նշանակում, թե ես ամեն պատի տակ պետք է գոռամ դրա մասին: Չի կարելի: Կկորցնեմ վստահությունը: Եվ դրա իրավունքն էլ չունեմ»: Հ. Գ. Ներկայացնում ենք լրագրողական հետաքննության արդյունքները: Զանգահարելով երևանյան կլինիկաներ` ճշտեցինք նրանց գնային քաղաքականությունը: Ըստ որի` րինոպլաստիկայի արժեքը 120-300000 դրամ է, մամոպլաստիկան` 110-350000 դրամ, օտոպլաստիկա (ականջներ) 80-225000 դրամ, լիպոսակցիա` 150-300000 դրամ: Ի դեպ Միհրդատ ՄԱԴԱԹՅԱՆ. Դժգոհ են մնում անգամ վիրահատությունից հետո Հոգեբան Միհրադատ Մադաթյանը պարզաբանել է, թե ինչ է նշանակում դիսմորֆոֆոբիա հիվանդությունը: Ըստ հոգեբանի` դիսմորֆոֆոբիա հիվանդության ժամանակ մարդիկ շարունակ դիմում են պլաստիկ վիրաբույժի: Նրանք երբևէ գոհ չեն լինում իրենց արտաքին տեսքից: Այս հիվանդության տեր մարդիկ հնարավոր է` ուղղակի նայեն հայելու մեջ և ասեն, որ իրենք գեր են, իրենց դուր չի գալիս քթի կառուցվածքը: Այստեղ էլ սկսվում է պլաստիկ վիրաբույժին դիմելու անհագ ցանկությունը: Այս կարգի հիվանդներին սովորաբար սկսում են ճանաչել գրեթե բոլոր պլաստիկ վիրաբույժները, քանի որ այցելուն, որպես կանոն, չի բավարարվում մեկ-երկու մասնագետի խորհրդատվությամբ: Լուրջ մասնագետները մերժում են նման այցելուի ցանկությունները: Բանն այն է, որ նման հիվանդները դժգոհ են մնում անգամ վիրահատությունից հետո: Դիսմորֆոֆոբիան բավական լուրջ հիվանդություն է: Այս հիվանդության արմատները, հավանաբար, մանկությունից են գալիս: Փոքր տարիքում անբավարարվածության զգացողություն են ունեցել, ինչը հետագայում նման հիվանդության պատճառ է դարձել: Նման մարդիկ հաճախ իրենք իրենց հրեշ են անվանում: Նման հիվանդներ Հայաստանում շատ կան: Սա բարդույթ չէ, որը կարելի լինի շատ արագ շտկել: Այս կարգի հիվանդները սովորաբար խուսափում են դիմել հոգեբանին: Խորհուրդը` դիմել հոգեբանի, ընկալվում է որպես վիրավորանք: Վահե ՍԱԲՈՒՆՋՅԱՆ. Ցավազրկված հիվանդին բժիշկը շատ ավելի հանգիստ է վիրահատում Թիվ 3 կլինկական հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վահե Սաբունջյանին հարցրինք, թե ինչու են պլաստիկ միջամտությունների հատկապես րինոպլաստիկայի ժամանակ օգտագործում ընդհանուր անզգայացում, իսկ նախկինում, տեղայինով են բավարարվել.
  • 3. «Բավականին ճիշտ ու մարդկային մոտեցում է` վիրաբուժական գործողություն կատարել ընդհանուր անզգայացմամբ: Քանի որ բժշկության այս ոլորտը և դեղագործությունը բավականին առաջ են գնացել, այսօր մեր բոլոր օգտագործած դեղամիջոցներն անվնաս են առողջության համար: Բանն այն է, որ տեղային անզգայացումը չի ապահովում հիվանդի լիարժեք ցավազարկումը: Ցավային յուրաքանչյուր զգացում, նամանավանդ վիրահատական միջամտության ժամանակ, առաջացնում է սթրեսային վիճակ, որը կարող է նաև շոկային վիճակի առաջացնել, հիվանդին փրկելը շատ ծանր է լինում: Երկրորդ` յուրաքանչյուր պլաստիկ վիրաբուժական միջամտություն սպառնում է գանգուղեղային վնասվածքով: Աստիճանի բարդությունը որոշել դժվար է: Լիարժեք ցավազրկված հիվանդին վիրաբույժը շատ ավելի հանգիստ է վիրահատում` առանց շտապողականության, առանց ավելորդ գործողություններ կատարելու: Իսկ տեղային անզգայացման ժամանակ ինչ քանակությամբ էլ դեղը ներարկվի, միևնույն է, ներծծվելու է և ունի ավելի տոքսիկ ազդեցություն, ավելի անցանկալի հետևանքներ կարող է ունենալ հիվանդի առողջության համար, քան մեր օգտագործած դեղամիջոցները: Ճիշտ է` դրանք թանկ հաճույք են հիվանդանոցի համար, սակայն մեր ադմինիստրացիան գնացել է այդ քայլին: Մենք շատ ենք անցկացնում հետվիրահատական հարցազրույցներ, հիվանդների կարծիքներն ենք հարցնում: Դժգոհ հիվանդ չենք ունեցել: Հակառակը, բոլորը վախենալով գալիս են ու շնորհակալ հեռանում»,- նշում է մասնագետն ու հավելում, որ իրենք բացարձակ ոչ ոքի իրավունք չունեն որևէ բան մերժել: